СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ամբողջ թվերի հանումը

Категория: Математика

Нажмите, чтобы узнать подробности

Մենք արդեն գիտենք, թե ինչպես են գումարում ամբողջ թվերը: Ի՞սկ ինչպես է կատարվում ամբողջ թվերի հանումը:

Просмотр содержимого документа
«Ամբողջ թվերի հանումը»

Ամբողջ թվերի հանումը

Մենք արդեն գիտենք, թե ինչպես են գումարում ամբողջ թվերը: Ի՞սկ ինչպես է կատարվում ամբողջ թվերի հանումը:

 

Կատարենք հետևյալ հանումը՝ 3−7

 

Այս թվերի տարբերությունն այն թիվն է, որին +7 գումարելով, ստանում ենք 3: Դա −4 թիվն է, քանի որ −4+7=3:

  

Ուրեմն, կարող ենք գրել՝ (+3)−(+7)=3+(−7)=−4

  

Պարզվեց, որ 3-ից 7 հանելու համար պետք է 3-ին գումարել −7

  

Նույն կերպ՝ (−5)−(−3)=−5+3=−2

  

Այս օրինաչափությունը ճիշտ է ցանկացած երկու ամբողջ թվերի համար, ուստի՝

Մի ամբողջ թվից մեկ ուրիշ ամբողջ թիվ հանելու համար պետք է նվազելիին գումարել հանելիի հակադիր թիվը:

Դիտարկենք այլ օրինակներ:

Օրինակ

(+12)−(+9)=(+12)+(−9)=3

(−11)−(−7)=(−11)+(+7)=−4