Просмотр содержимого документа
«Ամենաբեղմնավոր գրիչ ունեցող հայը»
ԱՄԵՆԱԲԵՂՄՆԱՎՈՐ ԳՐԻՉ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԸ
Հայերի մեջ մինչև այժմ ամենաբեղմնավոր գրիչն ունեցել է
բանաստեղծ,բանասեր,պատմաբան,աշխարհագրագետ,թարգմանիչ Ղևոնդ
Ալիշանը:Եթե մեկտեղվի ու հրապարակվի նրա գիտական ու գրական
հսկայական ժառանգությունը ,ապա այն կկազմի ավելի քան 50 մեծադիր
հատոր:
1847-60-ին ;Բազմավեպ; հանդեսում Նահապետ ստորագրությամբ
Ալիշանը հրատարակել է մի շարք բանաստեղծություններ ու պոեմներ
/;Ողբամ զքեզ Հայոց աշխարհ ;,;Հրազդան;,;Հայոց աշխարհիկ;,;Պլպուլն
Ավարայրի ;…/:Ալիշանի ծավալուն գործերից շատերը նվիրված են
Հայաստանի աշխարհագրությանը /;Շիրակ; ,;Սիսուան;,;Ալրարատ;,;
Սիսական;/: Դրանք հանրագիտական բացառիկ արժեք ունեցող գործեր են:
Ալիշանը գրել է ;Բաժինք Հայոց մեծաց; խորագրով 742 տողանոց մի պոեմ
,որը 1868-ին տպագրվել է ;Բազմավեպ; հանդեսում:Այդ պոեմում նա տալիս
է հին Հայաստանի ամբողջական նկարագիրը ըստ 15 նահանգների
/աշխարհների/ ,նշում բոլոր գավառները ,գյուղերի մի մասն իրենց հին ու
նոր անվանումներով , տալիս դրանց ստուգաբանությունները, հիշատակում
այդ վայրերում տեղի ունեցած իրադարձությունները:Այդ պոեմը
Հայաստանի տեղանունների չափածո բառարան է՝ գրված
բանաստեղծական շքեղ լեզվով:
Ալիշանի գործերից են նաև ;Հայբուսակ կամ հայկական բուսաբառություն
;,;Հայապատում;, ;Հայ-Վենետ;,;Հուշիկք հայրենյաց հայոց;, ;Հայաստան
յառաջ,քան զլինելն Հայաստան;,;Հշմարք հայկականք;: