СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ամենայն Հայոց բանաստեղծ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ամենայն Հայոց բանաստեղծ»

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյան

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԲԱՆԱՍՏԵՂԾ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում:1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում:1883 թվականից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին:

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԲԱՆԱՍՏԵՂԾ

  • Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում:1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում:1883 թվականից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին:
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԲԱՆԱՍՏԵՂԾ 1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թ.:1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԲԱՆԱՍՏԵՂԾ

  • 1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թ.:1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԲԱՆԱՍՏԵՂԾ 1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են  Անուշ  (1912) և  Ալմաստ  (1930) օպերաները՝ հիմնված Թումանյանի ստեղծագործությունների վրա։

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԲԱՆԱՍՏԵՂԾ

  • 1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են  Անուշ  (1912) և  Ալմաստ  (1930) օպերաները՝ հիմնված Թումանյանի ստեղծագործությունների վրա։
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԲԱՆԱՍՏԵՂԾ 1888 թվականին՝ տասնինը տարեկան հասակում Թումանյանն ամուսնացել է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ: Նրանք ունեցել են 10 երեխա՝ Մուշեղ, Աշխեն, Նվարդ, Արտավազդ, Համլիկ, Անուշ, Արփենիկ, Արեգ, Սեդա, Թամար:

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԲԱՆԱՍՏԵՂԾ

  • 1888 թվականին՝ տասնինը տարեկան հասակում Թումանյանն ամուսնացել է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ: Նրանք ունեցել են 10 երեխա՝ Մուշեղ, Աշխեն, Նվարդ, Արտավազդ, Համլիկ, Անուշ, Արփենիկ, Արեգ, Սեդա, Թամար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈԻՆԵՈՒԹՅՈՒՆ Թիֆլիսի հայոց կոնսիստորիա Թումանյանի և կոնսիստորականների հարաբերերություններն առավել են վատթարանում 1889 թվականից հետո, երբ Թիֆլիսի թեմի առաջնորդ է նշանակվում նորդարական Մամբրե եպիսկոպոս Սանասարյանը։ Բանաստեղծի անհամաձայնությունն ու բախումը կոնսիստորիայի միջավայրի հետ իր անդրադարձն է ունեցել նրա մի շարք բանաստեղծություններում («Երանություն էր խոստացել հույսս ինձ․․․», «Ի՞նչ ես կատաղել անմեղ արարքից․․․», «Մարգարե», «Չարամիտներին», «Միամիտներին», «Ազդ», «Դարձյալ նրանց»)։ Ի վերջո, 1892 թվականի մարտի 14-ին «Մարշ» պարոդիան գրելուց հետո (որտեղ սուր քննադատության էր ենթարկել Մամբրե եպիսկոպոս Սանասարյանին և Աբգար Հովհաննիսյանին), Հովհաննես Թումանյանը հեռանում է կոնսիստորիայից։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈԻՆԵՈՒԹՅՈՒՆ

  • Թիֆլիսի հայոց կոնսիստորիա
  • Թումանյանի և կոնսիստորականների հարաբերերություններն առավել են վատթարանում 1889 թվականից հետո, երբ Թիֆլիսի թեմի առաջնորդ է նշանակվում նորդարական Մամբրե եպիսկոպոս Սանասարյանը։
  • Բանաստեղծի անհամաձայնությունն ու բախումը կոնսիստորիայի միջավայրի հետ իր անդրադարձն է ունեցել նրա մի շարք բանաստեղծություններում («Երանություն էր խոստացել հույսս ինձ․․․», «Ի՞նչ ես կատաղել անմեղ արարքից․․․», «Մարգարե», «Չարամիտներին», «Միամիտներին», «Ազդ», «Դարձյալ նրանց»)։
  • Ի վերջո, 1892 թվականի մարտի 14-ին «Մարշ» պարոդիան գրելուց հետո (որտեղ սուր քննադատության էր ենթարկել Մամբրե եպիսկոպոս Սանասարյանին և Աբգար Հովհաննիսյանին), Հովհաննես Թումանյանը հեռանում է կոնսիստորիայից։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈԻՆԵՈՒԹՅՈՒՆ

  • Հայոց հրա 1892 թվականի մարտի 22-ին Թումանյանը մի քանի ինչպես ինքն է ասել «գրական բարեկամների» աջակցությամբ նշանակվում է Թիֆլիսի հայերեն գրքերի հրատարակչական ընկերության գրասենյակապետ։ Թումանյանը ամսական ստանում էր 20 ռուբլի աշխատավարձ, այն դեպքում, երբ Փիլիպոս Վարդազարյանը դրանից առաջ նրան քառակի ավել աշխատավարձով պաշտոն էր առաջարկել, որից սակայն Թումանյանը հրաժարվել էր՝ գերադասելով Հրատարակչական ընկերությունը։ Մինչ այս պաշտոնին անցնելը թումանյանը նույն Ընկերության համակիր անդամ էր։ Թումանյանի թղթերում պահպանվել է Թիֆլիսում հայերեն գրքերեի հրատարակչական ընկերության 1892 թվականի մարտի 1-ի գրությունը, որը բանաստեղծին հայտնում էր, որ վարչության փետրվարի 27-ի նիստի որոշմամբ նշանակվել է Ընկերության իսկական անդամ։ Նոր աշխատավայրում Թումանյանը հնարավորություն ուներ հանդիպելու Թիֆլիսում ապրող հայ գրողներին, մտավորականներին, լսելու նրանց կարծիքը հասարակական խնդիրների շուրջ։ Բայց այս պաշտոնը նաև դժվարություններ ուներ, քանի որ ցուցակներ և արձանագրություններ կազմելը, ընկալագրեր տալը և հաշիվներ պահելը խորթ էին Թումանյանի համար։ Գործը առավել ծանրացել էր 1892 թվականից վարչության ընդունած մի քանի նորամուծությունների հետևանքով․ ավելացել էին նոր մատյաններ, անդորրատետրեր, հաշիվներ և այլն [49] ։ Թումանյանը մեկ ու կես տարի պաշտոնավարելուց հետո հրաժարական է տալիս, վարչության նախագահին՝ Ալեքսանդր Քալանթարին ներկայացնելով 1893 թվականի հոկտեմբերի 19 թվագրությամբ մի երկտող [50] ։ Հրատարակչական ընկերության գրասենյակում իր պաշտոնավարությանը Թումանյանը անդրադարձել է «Պոետն ու Մուսան» պոեմում [51] ։ տարակչական ընկերություն
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ 20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1906 թվականներին հաշտարարի դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ 1918 թվականին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին: Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916 թվականին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թվականին Թումանյանը միանում է  Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե -ին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնում հաստատվել:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

  • 20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1906 թվականներին հաշտարարի դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ 1918 թվականին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին:
  • Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916 թվականին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թվականին Թումանյանը միանում է  Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե -ին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնում հաստատվել:

1893-1899

  • 1890-ական թվականների սկզբին հայ իրականությունն ավելի ծանր էր դառնում։ Թուրքան Արևմտյան Հայաստանում սկսել էր իրագործել Ցեղասպանության ծրագիրը։ Մյուս կողմից Ցարական Ռուսաստանը աջակցում էր Թուրիքային, որի պատճառով արգելվում էր հայկական դատի մասին խոսել, գրել, հանգանակություն կատարել, անցնել Արևմտյան Հայաստան կամ օգնել հայ գաղթականներին։ Այս շրջանում արգելվում են մի շարք ստեղծագործություններ, օրինակ Րաֆֆու «Կայծեր»-ը, «Խենթ»-ը և այլն։ Ցարական կառավարությունն ամեն գնով փորձում է ճնշել հայ մամուլի հարձակումները Թուրքիայի դեմ։ Այս ամենին գումարվում էր նաև սոցիալական ծանր պայմանները Հայաստանում։ Այս շրջանում Թիֆլիսը, որտեղ ապրում ու ստեղծագործում էր Թումանյանը, դառնում է արևելահայ գրական-մշակութային կյանքի կենտրոնը, որտեղ արձագանք էին գտնում Արևմտյան Հայաստանում կատարվող իրադարձույունները։ 1887-1893 թփվականներին հիմնվում և ձևավորվում են մի շարք կուսակցություններ՝ Դաշնակցությունը, Հնչակյան կուսակցությունը և այլն։
  • Մինչ կուսակցությունների ձևավորումը, հայ հասարակական հոսանքները բաժանված էին ըստ պարբերական մամուլի օրգանների, որոնք հիմնականում երկուսն էին՝ «մշակական»՝ ազատամիտ և «նոր-դարական»՝ պահպանողական։ Թումանյանն այս երկուսի նկատմամբ բռնել էր անկախ դիրք և պահպանում էր չեզոքություն։ Այս նույն կարգավիճակը նա պահպանեց նաև կուսակցությունների հիմնադրումից հետո։ 1920 թվականի հոկտեմբերի 10-ի նամակում, դիմելով իր դստերը՝ Նվարդին, Թումանյանը նշում է, որ որ մի քաղաքական կուսակցության հետ կապված չէ և եթե կապվել էլ է զուտ ընկերական, պատահական և կարճատև ձևով, քանի որ միշտ շատ շուտ հիասթափվել է, իսկ երբեմն նաև զզվել։ Քաղաքական այս կուսակցությունների երիտասարդների հետ Թումանյանը շփվում էր իր հասարակական ընկերությունների ժողովներում, հատկապես՝ հրատարակչական ընկերության գրասենյակում, «Մուրճ»-ի և «Տարազ»-ի խմբագրատներում կազմակերպվող երեկույթների ընթացքում։

Հնչակյան կուսակցություն

  • Թումանյանի այդ տարիներից պահպանված նամակագրություններից դատելով, կարելի է եզրակացնել, որ Թումանյանը շատ կարճ ժամանակ համակրել է Հնչակյան կուսակցությանը։ Ժամանակակիցները փաստում են, որ Թումանյանը Հնչակյան կուսակցությանն է հարել Աղայանի ազդեցությամբ։
  • Հնչակյան կուսակցության համակիրի Թումանյանի գործունեության մասին շատ քիչ տվյալ է հայտնի։ Հիմնականում այս տեղեկությունները վերաբերում են 1894-1896 թվականներին Արևմտյան Հայաստանի ջարդերից փրկված հայ գաղթականների օգնության կազմակերպմանը, ինչպես նաև հայկական նահանգներում «Մայիսյան բարենորոգումների» իրականացմանը։ 1895 թվականի հունվարի 17-ի Արսեն Ղլտճյանին ուղղված նամակում, Թումանյանը հայտնում է, որ ընտրվել է «հանգանակող և կործադրող կոմիտետ»։ Թումանյանը ծրագրել է նաև տպագրել մի ժողովածու հայ գրողների մասնակցությամբ գաղթականներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով։ 1895 թվականի նոյեմբերին Թումանյանը կատարում է մի երկար ուղևորություն Բորժոմի-Ախալցխա-Ախլքալաք-Ալեքսանդրապոլ-Կարս-Ալեքսանդրապոլ-Ղարաքիլիսա-Դիլիջան-Երևան-Էջմիածին ուղեգծով, որի նպատակները նա չի հիշատակում։ Ենթադրաբար նպատակն էր այդ վայրերում կազմակերպել «Հանգանակող և գործադրող կոմիտեի» մասնաճյուղեր, որոնք կօժանդակեին գաղթականներին օգնություն ցուցաբերելուն։ Ալեքսանդրապոլում Թումանյանը այցելում և հյուրընկալվում է Ավետիք Իսահակյանի տանը։ Այս ուղևորության ժամանակ Թումանյանը հանդիպում է նշված քաղաքների մտավորականության, հասարակության հետ, որոնցից շատերն առաջին անգամ էին հանդիպում Թումանյանին։

Հնչակյան կուսակցություն

  • 1896 թվականին նա ցանկություն է հայտնում նոր ուղևորություն իրականացնել դեպի Իգդիրի կողմերը, Երևանի նահանգում և գյուղերում՝ «պանդուխտներին տեսնելու» համար, որը սակայն հնարավոր չի լինում իրականացնել։ 1894-1896 թվականների դեպքերի և 1895  թվականի ուղևորության ընթացքում ստացած տպավորությունների արդյունքում են ստեղծվել «Երկու սև ամպ», «Գիշեր», «Գաղթականների երգը» բանաստեղծությունները, «Լեռների հովիվը» և «Երկու հայր» պատմվածքները, չնայած որ վերջինս տպագրվել է Խրիմյան Հայրիկի մահվան կապակցությամբ։
  • Թումանյանի Հնչակյանների հետ ունեցած համագործակցությունը, ըստ էության, սահմանափակվել է միայն հանգանակող կոմիտեով։ 1898 թվականին Հնչակյան կուսակցության Բաքվի վարչությունից Թումանյանին առաջարկ են ուղարկում լինել «Հնչակյան կենտրոնի, նաև «Հնչակ»-ի խմբագրության անդամ», որին համաձայնելու դեպքում Թումանյանը պետք է տեղափոխվեր Լոնդոն, որտեղ գտնվում էր կուսակցության կենտրոնը։ Թումանյանը սկզբում տալիս է համաձայնություն, բայց հետո հրաժարվում համաձայնությունից, ասելով թե՝ «Լոնդոնը հո՛ Լոռի չի՞, և ես ի՜նչ գործ ունեմ այնտեղ», ավելացնելով, որ ինքն ունի մեծ ընտանիք և նրանց ոչ միայն պետք է կերակրել, այլ նաև կրթել ու դաստիարակել, որը պետք է իրականացնի մայրենի լեզվով։ Այս դեպքից հետո ավարտվում է Թումանյանի առնչությունը Հնչակյան կուսակցությանը։

Օջախ խմբակցություն

  • 1895 թվականի կեսերին Թումանյանն Աղայանի միջոցով ծանոթանում է Բաքվում աշխատող երիտասարդ մտավորականների մի խմբի հետ, որը կրում էր «Օջախ» անվանումը։ Խմբի անդամները հնչակյաններ էին, որոնք հիմնականում ուսուցիչներ էին և ամուրի լինելով, կարողանում էին ապրել միասին և վարձել մեկ ընդհանուր բնակարան։ Երեք սենյականոց այս բնակարանում նրանք երեկոները կազմակերպում էին գրական-քաղաքական հարցերի շուրջ ասուլիսներ, բնակարանը դարձել էր Բաքվի Հնչակյան կազմակերպության անօրինական ակումբը։ Օջախ խմբակցության մշտական անդամներն էին՝ Սիմեոն Հովվյանը, Արամ Նազարեթյանը, Սեդրակ Բալայանը, Սահակ Մատինյանը, Սիսակ Օհանյանը և Մկրտիչ Բեգլարյանը։ Բացի մշտական անդամներից կային նաև հյուրընկալող կամ պատվավոր անդամներ, որոնք Բաքու այցելելիս մասնակցում էին հավաքույթներին։ Պատվավոր անդամներից էին Շիրվանզադեն, Թումանյանը, Սիմեոն Հախումյանը, Գրիգոր Ավետյանը և ուրիշներ։
  • 1895-ին «Օջախ» է այցելում Թումանյանը, լրիվ անակնկալ կերպով, ծանոթանում և մտերմանում անդամների հետ։ Թումանյանն «Օջախ» է այցելել նաև հետագայում, չնայած որ որևէ տվյալ չի պահպանվել։ Միայն 1900 թվականի այցից հետո նա գրի է առել «Օջախ»-ի երգը բանաստեղծությունը։ Նա փորձել է գրել նաև մեկ այլ բանաստեղծություն, որը սակայն անավարտ է մնացել։
  • «Օջախ»-ի անդամներից մի քանիսին Թումանյանը գիտեր դեռ Ներսիսյան դպրոցիեց։ «Օջախ»-ի անդամներն ունեցել են ավելի շուտ գրական, քան քաղաքական հակումներ։ Գրական փորձերը սակայն ոչ մի լուրջ արդյունք չեն տվել։ Հիմնադիր անդամները միայն գրասերներ էին։ Անդամների միջամտության շնորհիվ է, որ Բաքվի հայոց մարդասիրական ընկերությունը 1897 թվականի հունվարին թոշակ է նշանակում Աղայանին, Շիրվանզադեին և Թումանյանին։

Ստեղծագործական գործունեություն

  • Թումանյանն իր առաջին ստեղծագործությունը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Նա սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-1892) լույս տեսնելուց հետո։
  • Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ։ Իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ խտացված բողոքն են արտահայտված «Գութանի երգը», «Խրճիթում» և այլ բանաստեղծություններում։ «Հին օրհնություն» բանաստեղծությունը հայ ժողովրդի վշտի, ձգտումների ու երազանքների խտացումն է։ «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ, խոսելով հայ ժողովրդի դարավոր պատմության, մաքառումների և տանջալից ուղու մասին, հավատով է պատկերել հայրենիքի անպարտելի ու ստեղծագործ ոգին.
  • Ու մեր աչքերը նայում են կարոտ՝ Հեռու աստղերին Երկնքի ծերին, Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝ Հայոց լեռներում, Կանաչ լեռներում:

Ստեղծագործական գործունեություն

  • «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը Թումանյանը գրել է 1902թ. նրա յուրաքանչյուր տունը մեր պատմության ու գոյափիլիսոփայության յուրօրինակ խտացում է։ Առաջին 2 քառատողերում «Զարկված ու զրկված, ողբի ու որբի հայրենիքի» պատկերներն են, իսկ երրորդը և չորրորդն ավարտվում են «Լույսի և հույսի, նոր ու հզոր հայրենիք» արտահայտություններով։
  • Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուրներ համարել է բանահյուսությունը՝ լեգենդները, առակներն ու ավանդությունները, հեքիաթները («Աղավնու վանքը», «Չարի վերջը», «Գառնիկ ախպերը», «Մի կաթիլ մեղրը» և այլն)։ Այս սկզբունքով են ստեղծված նաև «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները։
  • «Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղն իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով։ «Անուշ» պոեմը հավերժական ու անմահ սիրո հուզիչ պատմություն է։ Հերոսուհին՝ Անուշը, կորցնելով իր սերը, կորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունը, չի կարողանում այլևս ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեն նետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին։ Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը։
  • Թումանյանը մշակել է 2 տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ («Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն), փոխադրել է այլ ժողովուրդների հեքիաթներ։ Նա տիեզերքի, հավերժի, կեցության ու գոյաբանական խնդիրներ է քննել իր քառյակներում, որտեղ անձնական ապրումների ընդհանրացումներով հասել է համամարդկային արժեքների գնահատման.

Ստեղծագործական գործունեություն

  • Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնք մեծ մասամբ նվիրված են գյուղին, կենցաղին, բնությանը։ «Գիքորը» պատմվածքում քաղաքի բարքերին զոհ դարձած գյուղացի պատանու ողբերգական պատմությունն է։ Պատմվածքում պատկերված են դարի նյութապաշտությունը և մարդու վեհ երազանքների փլուզումը։
  • Թումանյանը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» լեգենդները, չափածո և արձակ այլ գործեր։ Հզոր ներշնչանքով է գրված «Սասունցի Դավիթ» պոեմը, որտեղ Թումանյանը պատկերել է հայ ժողովրդի ազատաբաղձ ոգին։
  • Թումանյանը մասնակցել է «Լուսաբեր» դասագրքի և «Հայ գրողներ» քրեստոմատիայի ստեղծմանը։ Իր հոդվածներում արծարծել է հասարակական կյանքի, գրականության, բանահյուսության, հայոց լեզվի ու բարբառների զարգացման հարցեր, գրել է ուսումնասիրություններ Նահապետ Քուչակի, Նաղաշ Հովնաթանի, Խաչատուր Աբովյանի և նրա «Վերք Հայաստանի» վեպի, Սայաթ-Նովայի, հայ հերոսական էպոսի պատմական արմատների մասին։ Թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Ջորջ Բայրոնի, Միխայիլ Լերմոնտովի, Հենրի Լոնգֆելլոյի և ուրիշների գործերից։ Թումանյանը ծավալել է նաև հասարակական և գրական լայն գործունեություն։

Գրական առաջին փորձեր

  • Թումանյանի գրական կյանքում ընդունված է առանձնացնել երկու փուլ 1880-ական թվականների վերջերից մինչև քսաներորդ դար և 1900-ից մինչև բանաստեղծի կյանքի ավարտը 1923 թվական։ Դեռևս քսաներորդ դարի 70-80-ական թվականներին նման մոտեցում են ցուցաբերել Թումանյանի կյանքը ուսումնասիրած Արամ Ինճիկյանը, Էդուարդ Ջրբաշյանը, Լևոն Հախվերդյանը, սակայն որևէ փորձ չի արվել առաջին և երկրորդ փուլերը բաժանել ավելի փոքր ենթաշրջանների։
  • Թումանյանի խոստովանել է, որ գրական առաջին փորձեր սկսել է անել 10-11 տարեկան ժամանակ (1879-1880 թվականներին)։ «Հոգուս հատոր» բանաստեղծությունը, որը երբեմն համարվում է «Թումանյանի առաջին բանաստեղծությունը», իրականում այդ շրջանում գրված բանաստեղծություններից մեկն է միայն, որը գրվել է ավելի ուշ՝ 1881 թվականին, 12 տարեկան հասակում։ Գրված մյուս բանաստեղծություններից ոչ մեկը չի պահպանվել, որի պատճառով է, որ Թումանյանի Ցոլակ Խանզադյանին ուղղված նամակներից մեկում «Հոգուս հատոր» բանաստեղծությունը համարում է գրածներից «ամենահինը»։ Ամենայն հավանականությամբ, նա նկատի է ունեցել, ոչ թե ընդհանրապես իր բոլոր գրածները, այլ դրանցից պահպանվածները։
  • Թումանյանի առաջին գրական փորձերը եղել են աշուղական գովերգեր՝ երգիծաբանական և սիրային ոտանավորներ։ Նա քառատողեր էր ավելացնում Լոռիս-Մելիքովին ձոնած աշուղական երգերին [ ։ Հիշատակվում է նաև այդ տարիներին գրած առակների մասին։
Գրական առաջին փորձեր  Աշուղական երգերի Թումանյանի ավելացրած տուները հետագայում փորձել են հիշողությամբ վերականգնել, օրինակ, նրա եղբայրը՝ Վահան Թումանյանը և «Մշակ»-ի թղթակիցը, որը լսել է երգը 1882 թվականի սեպտեմբերին՝ Թազաքյանդ գյուղում։ Հնարավոր է, որ այս աշուղական երգերի հետ Թումանյանի ավելացրած քառատողերը տարածվում էին ժողովրդի մեջ։ «Հոգուս հատորի» գրության ժամանակի հետ կապված թումանյանը տարբեր թվականներ է նշել։ Շատ տարիներ հետո հիշողությամբ գրի առնված տեքստի տակ Թումանյանը նշել է «1882-3»թ․, 1905-ին «Լույս» օրացույց-հանդեսում տպագրված ինքնկենսագրականում, ինչպես նաև 1916 թվականի օգոստոսի 12-ին Խանզադյանին ուղղած նամակում համարում է, որ բանաստեղծությունը գրվել է 1881 կամ 1882 թվականին։ Ինքնկենսագրական նոթերում հիշատակված պատմական հայտնի իրադարձությունը՝ Ալեքսանդր II-ի սպանությունը, հիմք է տալիս ենթադրել, որ «Հոգուս հատորը» գրվել է 1881 թվականի մարտի սկզբին։

Գրական առաջին փորձեր

  • Աշուղական երգերի Թումանյանի ավելացրած տուները հետագայում փորձել են հիշողությամբ վերականգնել, օրինակ, նրա եղբայրը՝ Վահան Թումանյանը և «Մշակ»-ի թղթակիցը, որը լսել է երգը 1882 թվականի սեպտեմբերին՝ Թազաքյանդ գյուղում։ Հնարավոր է, որ այս աշուղական երգերի հետ Թումանյանի ավելացրած քառատողերը տարածվում էին ժողովրդի մեջ։
  • «Հոգուս հատորի» գրության ժամանակի հետ կապված թումանյանը տարբեր թվականներ է նշել։ Շատ տարիներ հետո հիշողությամբ գրի առնված տեքստի տակ Թումանյանը նշել է «1882-3»թ․, 1905-ին «Լույս» օրացույց-հանդեսում տպագրված ինքնկենսագրականում, ինչպես նաև 1916 թվականի օգոստոսի 12-ին Խանզադյանին ուղղած նամակում համարում է, որ բանաստեղծությունը գրվել է 1881 կամ 1882 թվականին։ Ինքնկենսագրական նոթերում հիշատակված պատմական հայտնի իրադարձությունը՝ Ալեքսանդր II-ի սպանությունը, հիմք է տալիս ենթադրել, որ «Հոգուս հատորը» գրվել է 1881 թվականի մարտի սկզբին։
Գրական առաջին փորձեր  Աշուղական երգերի Թումանյանի ավելացրած տուները հետագայում փորձել են հիշողությամբ վերականգնել, օրինակ, նրա եղբայրը՝ Վահան Թումանյանը և «Մշակ»-ի թղթակիցը, որը լսել է երգը 1882 թվականի սեպտեմբերին՝ Թազաքյանդ գյուղում։ Հնարավոր է, որ այս աշուղական երգերի հետ Թումանյանի ավելացրած քառատողերը տարածվում էին ժողովրդի մեջ։ «Հոգուս հատորի» գրության ժամանակի հետ կապված թումանյանը տարբեր թվականներ է նշել։ Շատ տարիներ հետո հիշողությամբ գրի առնված տեքստի տակ Թումանյանը նշել է «1882-3»թ․, 1905-ին «Լույս» օրացույց-հանդեսում տպագրված ինքնկենսագրականում, ինչպես նաև 1916 թվականի օգոստոսի 12-ին Խանզադյանին ուղղած նամակում համարում է, որ բանաստեղծությունը գրվել է 1881 կամ 1882 թվականին։ Ինքնկենսագրական նոթերում հիշատակված պատմական հայտնի իրադարձությունը՝ Ալեքսանդր II-ի սպանությունը, հիմք է տալիս ենթադրել, որ «Հոգուս հատորը» գրվել է 1881 թվականի մարտի սկզբին։

Գրական առաջին փորձեր

  • Աշուղական երգերի Թումանյանի ավելացրած տուները հետագայում փորձել են հիշողությամբ վերականգնել, օրինակ, նրա եղբայրը՝ Վահան Թումանյանը և «Մշակ»-ի թղթակիցը, որը լսել է երգը 1882 թվականի սեպտեմբերին՝ Թազաքյանդ գյուղում։ Հնարավոր է, որ այս աշուղական երգերի հետ Թումանյանի ավելացրած քառատողերը տարածվում էին ժողովրդի մեջ։
  • «Հոգուս հատորի» գրության ժամանակի հետ կապված թումանյանը տարբեր թվականներ է նշել։ Շատ տարիներ հետո հիշողությամբ գրի առնված տեքստի տակ Թումանյանը նշել է «1882-3»թ․, 1905-ին «Լույս» օրացույց-հանդեսում տպագրված ինքնկենսագրականում, ինչպես նաև 1916 թվականի օգոստոսի 12-ին Խանզադյանին ուղղած նամակում համարում է, որ բանաստեղծությունը գրվել է 1881 կամ 1882 թվականին։ Ինքնկենսագրական նոթերում հիշատակված պատմական հայտնի իրադարձությունը՝ Ալեքսանդր II-ի սպանությունը, հիմք է տալիս ենթադրել, որ «Հոգուս հատորը» գրվել է 1881 թվականի մարտի սկզբին։

Գրական առաջին փորձեր

  • Բացի «Հոգուս հատոր»-ից, Ջալալօղլիում գրած Թումանյանի բանաստեղծություններից պահպանվել են երեքը՝ «Օրորք», «Երբոր կանցնի ձմեռն սաստիկ․․․» և «Հայ վաճառական»։ Երեքն էլ նմանողական երկեր են, գրված այդ ժամանակ ճանաչված Պատկանյանի և Պեշիկթաշլյանի ազդեցությամբ։ Թումանյանի պատանեկան շրջանի գրված երկերից շատ են չպահպանվածները, որի պատճառներից մեկը Թումանյանի խիստ ծածկամտությունն է եղել։ Առաջին ստեղծագործությունների թեմաները վերաբերել են բնությանը, աշխատանքին, մարդու ճակատագրին։ Նա նաև Կռիլովի ազդեցությամբ գրել է կովկասյան առակներ։
  • Ներսիսյան դպրոցում Թումանյանի կատարած գրական փորձերից քիչ բան է պահպանվել, որի պատճառը նորից եղել է Թումանյանի ծածկամտությունը։ Թումանյանը հետագայում անդրադարձել է Ներսիսյան դպրոցի տարիների իր ստեղծագործություններին։ Դրանք եղել են առակներ՝ «Կովկասյան առակներից», գրված Կռիլովի ազդեցությամբ, որոնցից «ոչ մեկը չի տպվել և չկա այժմ»։ Առակներ և լեգենդներ Թումանյանը գրել է նաև Լոռում քեռի Իսայու և ուրիշների պատմածներից ներշնչված։ 1885-1887 թվականների այս ստեղծագործություններից պահպանվել են միայն «Շունն ու Կատուն» և «Անբախտ վաճառականները»։ «Շունն ու Կատուն» և «Անբախտ վաճառականները» հետագայում փոփոխությունների են ենթարկվել, իսկ սկզբնական տարբերակները չեն պահպանվել։ Պահպանված երկու ինքնագրերը, երևի թե այդ լեգենդների հետագա մշակումների սևագրություններն են։ Թումանյանի դպրոցական շրջանի ստեղծագործություններից ավելի շատ են պահպանվել ազգային-հայրենասիրական բանաստեղծությունները, որոնք բոլորը մնացել են սևագիր վիճակում։ Դրանք են «Ինչո՞ւ ես տխուր․․․» (1884), «Թող փչե քամին» երգի եղանակավ» (1885), «Նահապետի ողբը» (1886), «Մարշ» (1883-1884)  և «Մի խրատ տաճկահայաստանցուն» (1885-1886) ստեղծագործությունները։ Դրանք շատ նման են Թումանյանի նախորդողների և ժամանակակիցների կիրառած ստեղծագործությունների ձևերին։Խաչատուր Աբովյանը ակնառու ազդեցություն է թողել Թումանյանի ստեղծագործական զարգացման վրա։ «Վերք Հայաստանի»-ն ուժեղ ներգործություն է ունեցել Թումանյանի վրա աշակերտական տարիներին, այնքան, որ օրինակ Եգոր Խարազանյանը նրա գրական նախափորձերն ընթերցելիս կասկածել է Աբովյանի անտիպ գործերից գրագողության համար։

Բանաստեղծությունների առաջին ժողովածու

  • Բանաստեղծությունների առաջին ժողովածուի տպագրության պատրաստումը տևում է շուրջ երկու ամիս՝ 1890 թվականի մայիսից-հունիս։ Թումանյանը գիրքը տպագրում է Մոսկվայում և ոչ Թիֆլիսում, քանի որ Կովկասի գրաքննությունը հարուստ էր արգելքներով (այդ շրջանում Կովկասի գրաքննությունն ավելի խիստ էր, քան Պետերբուրգինը)։
  • 1890 թվականի օգոստոսի 17-ին Պետերբուրգի գրաքննությունը թույլատրում է տպագրել Թումանյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը և լույս է տեսնում նույն թվականի սեպտեմբերի վերջին՝ 1200 օրինակ տպաքանակով, իսկ արդեն հոկտեմբերի 4-ին բանաստեղծը ստանում է գրքի առաջին օրինակները։
  • Հատկանշական է, որ Թումանյանն իր բանաստեղծությունների առաջին ժողովածուի մեջ չի ներառում «Շունն ու կատուն» բանաստեղծությունը՝ «Մուրճ» ամսագրի հիմնադիր-խմբագիր Ավետիք Արասխանյանի քննադատությունից հետո, որին դուր չէր եկել ստեղծագործության լեզուն և ոճը։ Ավելին՝ Թումանյանը ոչ միայն չի զետեղում, այլև, ինչպես երևում է բանաստեղծի թղթերում պահված սևագրություններից, փորձում է լեգենդը հիմնովին վերամշակել [66] ։ Արդյունքում՝ Թումանյանը սահմանափակվում է միայն բարբառը մեղմելով և ստեղծագործությունը հրատարակում է «Բանաստեղծություններ»-ի երկրորդ գրքում։
  • Թումանյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն մեծ տպավորություն է թողնում Էջմիածնի Գևորգյան Ճեմարանում։ Այդ ժամանակներում ճեմարանի ուսուցիչ Ստեփան Լիսիցյանը պատմում է, որ ժողովածուն ռումբ էր, որ պայթել էր բանաստեղծությամբ ապրող երիտասարդների շրջանի մեջ։
  • Թումանյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն իրարամերժ գնահատանքների և տարաձայնությունների տեղիք է տվել, իսկ դրա շուրջ ծագած բանավեճերն արտացոլում էին 90-ական թվականների հայ իրականության մեջ գոյություն ունեցող հասարակական հոսանքների գրական-գեղագիտական տարբեր ըմբռնումներն ու հայացնքները։ Դեմոկրատական գրականության և մտքի ներկայացուցիչները՝ Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Լ․ Մանվելյանը, Մուշեղ Աբեղյանը և ուսանողության առաջավոր մասը բարձր էին գնահատում Թումանյանի առաջին գիրքը, իսկ լիբերալները՝ Գրիգոր Արծրունին, Խ․ Մալումյանը քննադատության էին ենթարկում։
  • Առաջին տպագիր գեղարվեստական գործը
Բանաստեղծությունների առաջին ժողովածու Բանաստեղծությունների առաջին ժողովածուի հրատարակությունից առաջ Թումանյանը «Աղբյուր» մանկական ամսագրի օգոստոս-սեպտեմբեր ամիսների միացյալ համարում (№ 8—9) տպագրում է իր առաջին տպագիր գեղարվեստական երկը՝ «Արև և լուսին» լեգենդը, որի պատմությունը կապված է Ղազարոս Աղայանի անվան հետ։ Իր նամակներում Հովհաննես Թումանյանը Ան․ Աբովյանին պատմում է, որ Ղազարոս Աղայանն այցելելով և ծանոթանալով բանաստեղծի մի շարք ստեղծագործություններին, շատ է հավանում «Արև և լուսին»-ը և պատվիրում այն տանել «Աղբյուր»-ի խմբագրություն, ինչը բանաստեղծը չի կատարում՝ բանաստեղծությունն անհաջող համարելու պատճառով։ Ըստ Արամ Առաքելյանի՝ ստեղծագործությունը տպագրելու նախաձեռնողները եղել են ինքը և Գրիգոր Վանցյանը, որոնք ստեղծագործության հեղինակային արտագրությունը տարել են Ղ․ Աղայանին և խնդրել «Աղբյուր»-ի առաջիկա համարում տպագրել։ Արդեն օգոստոսի 27-ի նամակում Թումանյանն Ան․ Աբովյանին հայտնում է «Արև և լուսին»-ի տպագրության մասին, սակայն դժգոհում, որ այն լույս է տեսել որոշակի փոփոխություններով։

Բանաստեղծությունների առաջին ժողովածու

  • Բանաստեղծությունների առաջին ժողովածուի հրատարակությունից առաջ Թումանյանը «Աղբյուր» մանկական ամսագրի օգոստոս-սեպտեմբեր ամիսների միացյալ համարում (№ 8—9) տպագրում է իր առաջին տպագիր գեղարվեստական երկը՝ «Արև և լուսին» լեգենդը, որի պատմությունը կապված է Ղազարոս Աղայանի անվան հետ։ Իր նամակներում Հովհաննես Թումանյանը Ան․ Աբովյանին պատմում է, որ Ղազարոս Աղայանն այցելելով և ծանոթանալով բանաստեղծի մի շարք ստեղծագործություններին, շատ է հավանում «Արև և լուսին»-ը և պատվիրում այն տանել «Աղբյուր»-ի խմբագրություն, ինչը բանաստեղծը չի կատարում՝ բանաստեղծությունն անհաջող համարելու պատճառով։
  • Ըստ Արամ Առաքելյանի՝ ստեղծագործությունը տպագրելու նախաձեռնողները եղել են ինքը և Գրիգոր Վանցյանը, որոնք ստեղծագործության հեղինակային արտագրությունը տարել են Ղ․ Աղայանին և խնդրել «Աղբյուր»-ի առաջիկա համարում տպագրել։ Արդեն օգոստոսի 27-ի նամակում Թումանյանն Ան․ Աբովյանին հայտնում է «Արև և լուսին»-ի տպագրության մասին, սակայն դժգոհում, որ այն լույս է տեսել որոշակի փոփոխություններով։

Պոեզիա

  • Բանաստեղծությունների երկրորդ գիրք
  • 1890 թվականի սեպտեմբերի վերջերին, բանաստեղծությունների առաջին գրքի տպագրությունից հետո, Թումանյանը մտադրվում է նույն  ձմռանը տպագրության հանձնել բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն։ Հոկտեմբերի 14-ին հաղորդում է, որ արդեն պատրաստում է երկրորդ հատոր, որը թե որակով, թե քանակով ավելի լավն է։ 1891-ի մարտից Արասխանյանի հրավերով սկսում է աշխատակցել «Մուրճ»-ին և կասկածում երկրորդ հատորի հրատարակման շուրջ, սակայն վերջիվերջո որոշում հրատարակել։ 1892 թվականի հունվարին Թումանյանը Արսեն Ղլտճյանին հայտնում է երկրորդ հատորը տպագրության հանձնելու որոշման մասին, որը արդեն փետրվարին հանձնված է եղել տպագրության [

։ Երկրորդ գրքի տպագրության գործին ֆինանսապես աջակցել են Փիլիպոս Վարդազարյանը և վերջինիս մորաքրոջ որդի Արիստակես Զարգարյանը։ Բանաստեղծությունների երկրորդ հատորը գրաքննությունը տպագրության է թույլատրում 1892 թվականի մայիսի 7-ին, բայց տպագրությունը դանդաղ է ընթանում։ Շտապելու պատճառով ժողովածուի տպարանական փորձանմուշները չեն ուղարկում Թումանյանին, որի հետևանքով գրքում տեղ են գտնում բազմաթիվ վրիպակներ։ Ժողովածուն լույս է տեսնում նոյեմբերի վերջին՝ 1200 տպաքանակով։

  • Թումանյանի երկրորդ ժողովածուն առաջինի համեմատությամբ ավելի հարուստ էր, ներկայացված էին՝ «Անուշ», «Մարոն», «Մերժած օրենք» պոեմները, երկու հատված դեռ անհայտ «Հին կռիվը» պոեմից, «Շունն ու Կատուն» և «Ախթամար» լեգենդները, բանաստեղծություններից՝ «Կանչ», «Համերգ», «Ա՜խ ես երանի․․․», «Երգչին», «Գութանի երգ», «Մութն էր երկինքը», «Գիշերային մտածմունք», «Դերասան Ադամյանի մահը», «Քրիստոսն անապատում», «Ինձ մի՛ խնդրիր», «Իմ սերը» և այլն, թարգմանություններ և փոխադրություններ Պուշկինից, Լերմոնտովից և Ժուկովսկուց։ Այս գրքին անդրադարձել է Ղազարոս Աղայանը՝ «Մուրճ»-ի մի փոքր հոդվածով։ Սա Թումանյանի ժողովածուի միակ անդրադարձն էր մամուլում։
  • Ըստ Դեմիրճյանի՝ այս հատորը վճռական դեր կատարեց Թումանյանի գրական գործունեության մեջ։ Ինչպես փաստում են «Հնգյակ»-ի անդամներից Գրիգոր Վանցյանը և Արամ Առաքելյանը, Թումանյանի նոր գիքրը ջերմ ընդունելություն է գտնում գավառում։ Այս ժողովածուի քննադատությունը բարեկամների և ընկերների կողմից վիճելի են, սուբյեկտիվ և հակասական։

Հրապարակախոսություն

  • Մուրճ
  • Հովհաննես Թումանյանը 1891 թվականի սկզբներից սկսում է աշխատակցել «Մուրճ» ամսագրին։ Հատկանշական է, որ Թումանյանի և «Մուրճ»-ի գլխավոր խմբագիր Ավետիք Արասխանյանի առաջին հանդիպումը եղել է խմբագրատանը, երբ Թումանյանն իր «Շունն ու կատուն» ստեղծագործությունը բերել էր տպագրելու, սակայն խմբագիրը մերժել էր՝ զարմանալով, թե ինչպես կարող են շունն ու կատուն բանաստեղծության նյութ դառնալ։
  • 1893 թվականի նոյեմբերին Թումանյանը հեռանում է «Մուրճ»-ից Արասխանյանի և Փիլիպոս Վարդազարյանի միջև ծագած վեճի հետևանքով։ Փիլիպոս Վարդազարյանը խմբագիր-հրատարակիչ Արասխանյանի ազգականն ու կաշվի գործարանատեր Զարգարյան եղբայրների գործակիցն էր, որը «Մուրճ»-ին օգնություն է առաջարկում ֆինանսական ծանր պայմանների ժամանակ։ Վարդազարյանը, հանձն առնելով, «Մուրճ»-ի ֆինանսական պատասխանատվությունը, լինելու էր ամսագրի խմբագիր-հրատարակիչը, իսկ Արասխանյանը դառնալու էր գկխավոր աշխատակից և խորհրդատուն։ Հուլիսի 24-ին կայանում է համաձայնություն, որի համաձայն Վարդազարյանը 1892 թվականի հունվարից դառնալու էր «Մուրճ»-ի հրատարակիչը՝ ստանձնելով ֆինանսական բոլոր իրավունքներն ու պարտավորությունները։ Հետագայում նա ձգտում է միջամտել խմբագրական գործերին, փորձում է վերահսկել տպագրվող նյութերը, տպագրել սեփական հոդվածներն առանց խմբագրի հավանության։ 1893 թվականին պայմանագիրը ժամկետից շուտ լուծարվում է, իսկ 1893 թվականի հոկտեմմբերի 16-ին և 18-ին Թումանյանի բնակարանում Արասխանյանն ու Վարդազարյանը հանդիպում են բանակցելու նպատակով։ Բանակցություններից հաջորդում է Վարդազարյանի հեռացումը «Մուրճ»-ից, որից հետո Թումանյանը թողնում է «Մուրճ»-ը, քանի որ վերջինս Վարդազարյանի հետ ուներ ընկերական-բարեկամական հարաբերություններ։ Վարդազարյանը Թումանյանին օժանդակել էր նրա երկրորդ գրքի տպագրության ժամանակ, իսկ 1893 թվականի աշնանը, իր հրատարակությամբ տպագրում էր «Դաշնակներ» ժողովածուն։ Այս և նաև «Մուրճ»-ի խմբագիրներից դժգոհ լինելն էր, որ Թումանյանը վերը նշված վեճի ժամանակ անցավ Վարդազարյանի կողմը։
  • Թումանյանի աշխատակցությունը Մուրճին տևում է 3 տարի՝ 1891 թվականի փետրվարից մինչև 1893 թվականի հոկտեմբերը։ Այս ընթացքում նա «Մուրճ»-ում տպագրում է «Ա՜խ, ես երանի․․․», «Գութանի երգը», «Երգչի վրեժը», «Է՜յ աստղեր, աստղեր․․․», «Համերգ», «Քրիստոսն անապատում», «Այվազովսկու ծովանկարի առաջ» և այլ բանաստեղծություններ, «Ախթամար» լեգենդը, «Հառաչանք» պոեմից հատվածներ, «Սովի ժամանակ» պատմվածքը, առաջին գրաքննադատական հոդվածը Պետրոս Մոճոռյանի բանաստեղծությունների մասին։