Անանիա Շիրակացի Անանիա Շիրակացի՝ 7-րդ դարի հայ գիտնական։ Առաջինը կայուն հիմքերի վրա դրեց ճշգրիտ գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանում։
Ծննդավայրը և ուսում
Անանիա Շիրակացին, որը հայտնի է համարող (մաթեմատիկոս) մականունով, հայ մատենագրության ականավոր դեմքերից մեկն է, բնական գիտությունների հիմնադիրը հայ իրականության մեջ։
Շիրակացու կյանքի և գործունեության մասին մենք հավաստի տեղեկություններ ունենք։ Մեզ է հասել հեղինակի ինքնակենսագրականը, որից երևում է, որ նա ծնվել է պատմական Շիրակ գավառի Անի ավանում, VII դարի սկզբում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի վանական դպրոցում, իսկ հետո, գիտելիքները խորացնելու և կատարելագործելու նպատակով, մեկնել է Արևմտյան Հայաստան, որն այն ժամանակ գտնվում էր Բյուզանդիայի գերիշխանության տակ։
Նա շատ է սիրել հատկապես մաթեմատիկան, որը համարել է մայր բոլոր գիտությունների. «եվ հույժ կարոտելով համարողության արվեստին,_ գրում է նա,_ խորհեցի, թե առանց թվերի ոչինչ չի հիմնավորվում ՝ այն մայր համարելով բոլոր գիտությունների»:
Մաթեմատիկայի լավագիտակ ուսուցիչ գտնելու նպատակով, Շիրակացին երկար թափառել է Արևմտյան Հայաստանում և չկարողանալով գտնել իր հավանած մասնագետը, ցանկացել է մեկնել Կոստանդնուպոլիս։ Ճանապարհին նա հանդիպել է ծանոթների, որոնք և խորհուրդ են տվել գնալ ոչ թե Կոստանդնուպոլիս, այլ Տրապիզոն, հույն նշանավոր գիտնական Տյուքիկոսի մոտ։ Շիրակացին լսում է նրանց խորհուրդը և ուղևորվում Տրապիզոն:
Տյուքիկոսի դպրոցը մեծ հռչակ է վայելել Առաջավոր արևելքում. այդ դպրոցը սովորելու են եկել ուսանողներ տարբեր վայրերից:
Շիրակացու վկայությամբ, բյուզանդական արքունի դրանիկների երեխաներն անգամ այստեղ են ստացել իրենց բարձրագույն կրթությունը։
Տյուքիկոսը սիրով է ընդունել հետաքրքրասեր հայ երիտասարդին և պարապել նրա հետ. «Նա սիրեց ինձ որդու նման,_ գրում է Շիրակացին,_և պարապեց ինձ հետ այնպիսի ջանասիրությամբ, որ նախանձել սկսեցին անգամ աշակերտակից ընկերներս, որոնք արքունիքի դրանիկների զավակներ էին»։
Շիրակացու խոսքերից երևում է, որ Տյուքիկոսն ունեցել է մեծ գրադարան. «Ամեն տեսակի գրքեր կային նրա մոտ՝ հայտնի և գաղտնի, արտաքին (հեթանոսական), գիտական գրքեր, պատմագրքեր, բժշկարաններ, տարեգրքեր. էլ ի՞նչ թվարկեմ մեկ առ մեկ, քանի որ չկա այնպիսի գիրք, որ նա չունենար»։ Տյուքիկոսը կատարելապես տիրապետել է հայերենին. «Երբ ցանկանում էր հունարեն գրքերը թարգմանել, ուրիշ թարգմանիչների պես չէր դեգերում, այլ (հունարենն) այնպես էր հայերեն կարդում, որ կարծես հայերեն գրված լիներ»:
Շիրակացին Տյուքիկոսի մոտ սովորում է ութ տարի, հիմնավորապես տիրապետում է մաթեմատիկային, տիեզերագիտությանը և ճշգրիտ մյուս գիտություններին ու գիտական մեծ պաշարով վերադառնում հայրենի գավառը՝ Շիրակ։ Այստեղ նա բաց է անում դպրոց, աշակերտներ հավաքում և իր իմացությունը հաղորդում սրանց։ Մանկավարժական աշխատանքներին զուգընթաց նա զբաղվում է նաև գիտական աշխատանքներով։ Գրում է մի շարք ուսումնասիրություններ, որոնք, հիմնականում, ընդգրկում են բնական գիտությունների բնագավառը՝ աստղագիտության, մաթեմատիկայի, տոմարի, չափագրության և այլև։
Շիրակացու մասին ժողովրդի մեջ տարածվել է մի ավանդություն, ըստ որի նա ենթարկվելով հալածանքի, թողել է իր հայրենի երկիրը և ապաստանել Վենետիկ։ Այստեղ նա ծառայության է մտել Վենետիկի թագավորի մոտ, արել է մի շարք գյուտեր, կարողացել է գտնել ջրից ոսկի պատրաստելու գաղտնիքը։ Վենետիկի թագավորը ցանկանալով գաղտնի պահել գյուտը, որոշել է սպանել Շիրակացուն: Բայց Շիրակացին խնդրել է իրեն չսպանել, խոստացել է գաղտնի պահել իր գյուտը, միայն պահանջել է թագավորից , որ նա ոսկի դրամի վրա դրոշմի իր նկարը։ Եվ, ավանդության մեջ ասվում Է, որ մի դրամ Է գտնված, որի մի երեսին Վենետիկի թագավորի նկարն Է, իսկ մյուսում՝ Շիրակացու։
Շիրակացու մահվան ճիշտ թվականը հայտնի չէ: Նրա հեղինակությամբ մեզ հասած «Պատմության» մեջ խոսվում է խազարների 685թ Հայաստանի վրա կատարած մի հարձակման մասին։ Նկատի ունենալով, որ այդ թվակա Շիրակացու մահվան ճիշտ թվականը հայտնի չէ: Նրա հեղինակությամբ մեզ հասած «Պատմության» մեջ խոսվում է խազարների 685թ Հայաստանի վրա կատարած մի հարձակման մասին։ Նկատի ունենալով, որ այդ թվականին Շիրակացին պետք է առաջացած տարիք ունենար, կարելի է ենթադրել, որ նա մահացած պետք է լինի VII դ ութսունական թվականներին։
Շիրակացու մեզ հասած աշխատություններից ամենից ինքնատիպն ու արժեքավորը թվաբանության դասագիրքն է, որը բաղկացած է երկու մասից՝ թվաբանական աղյուսակներից և խնդրագրքից:
Թվաբանական աղյուսակների առաջին խումբը գումարման գործողությունն է, որը կոչվում է «Ընդունելություն» (մի թիվ մյուսի վրա ավելացնելու, գումարելու իմաստով)։ Գումարման գործողությունների աղյուսակների բաժինն անվանված է «Նախավարժում», որը հիմք է տալիս ենթադրելու, որ այն տվյալ առարկայի առաջին տարվա դասընթացն է։
Թվանշանները, ինչպես ընդունված է եղել հին հայկական մատենագրության մեջ, Շիրակացու թվաբանական աշխատության մեջ ևս տրվել են հայկական տառանիշներով.
Ա-1______ Ժ-10 ______ ճ-100 ______ Ռ-1000
Բ-2______ Ի-20 ______ Մ-200______ Ս-2000
Գ-3______ Լ-30 ______ Յ-300______ Վ-3000
Դ-4______ Խ-40 ______ Ն-400______ Տ-4000
Ե-5______ Ծ-50 ______ Շ-500______ Ր-5000
Զ֊-6______ Կ-60 ______ Ո-600______ Ց-6000
է-7______ Հ—70 ______ Չ-700______ Ի-7000
Ը֊-8______ Ձ–80 ______ Պ-800______ Փ-8000
Թ-9______Ղ—90______ Ջ-900______ Ք-9000
Ավելի բարձր թվեր արտահայտելու համար գործ է ածվել այսպես կոչված բյուրի նշանը (/\), որր թվանշանի վրա դնելիս այն մեծացնում էր տասը հազար անգամ։ Օրինակ, եթե ճ-ն հավասար է հարյուրի, ապա նրա վրա այդ գծանշանը դնելիս, ճ-ն հավասարվում է մեկ միլիոնի: Հատուկ գծանշան է գործածվել կոտորակի համար, իսկ կեսը դրվել է լատինական C-ի նման մի նշանագրով։
Շիրակացու թվաբանական դասագրքի աղյուսակների երկրորդ խումբը հանման աղյուսակներն են, որոնք կոչվել են «Բացդրություն» (մի թիվ մյուսից բաց դնելու, դուրս հանելու նշանակությամր)։ Ուշագրավ է, որ հանման գործողությունների ժամանակ նախ գրվել է հանելի թիվը, հետո՝ նվազելին։ Հանման գործողությունների դասընթացն անվանվել Է «Գերավարժում», և այս, հավանական Է, երկրորդ տարվա դասընթացն Էր։
Շիրակացու թվաբանական դասագրքի աղյուսակների երկրորդ խումբը հանման աղյուսակներն են, որոնք կոչվել են «Բացդրություն» (մի թիվ մյուսից բաց դնելու, դուրս հանելու նշանակությամր)։ Ուշագրավ է, որ հանման գործողությունների ժամանակ նախ գրվել է հանելի թիվը, հետո՝ նվազելին։ Հանման գործողությունների դասընթացն անվանվել Է «Գերավարժում», և այս, հավանական Է, երկրորդ տարվա դասընթացն Էր։
Թվաբանական աղյուսակների ամենից ընդարձակ բաժինը բազմապատկման աղյուսակներն են, որոնք ունեն 1332 արտադրյալ, իսկ չորրորդ խումբը «Վեցհազարյակ» կոչվող հակադարձ գործողությունների աղյուսակներն են, որոնք օգտագործվել Էն բաժանման գործողությունների համար։ Այդ աղյուսակները շարադրված են այնպես, որ վեց հազար թիվը հաջորդաբար բաժանվում Է հայկական այբուբենի բոլոր տառանիշների թվական արժեքների վրա՝ մեկից մինչև երեսունվեցը։
Վեցհազարյակ աղյուսակների շարունակությունն են «դար» (զույգ) և «կոճատ» (կենտ) կոչվող թվերի շարքերը, որոնք կազմված են այնպես, որ հորիզոնական ուղղությամբ թվաբանական պրոգրեսիա Է ստացվում, իսկ ուղղաձիգ ուղղությամբ՝ երկրաչափական պրոգրեսիա։
Դասագրքի ընդարձակ բաժինը խնդրագիրքն Է, որ բաղկացած Է 24 խնդիրներից։ Նրանց նյութը մեծ մասամբ վերցված Է V—VI դարերում Հայաստանում տեղի ունեցած իրական դեպքերից։ Խնդրագրքի մեջ կան արժեքավոր տեղեկություններ հայ ժողովրդի ազատագրական շարժումների, առևտրական հարաբերությունների, գերեվարության, որսորդության, զինվորական կյանքի և այլնի մասին։
Խնդիրների շարունակությունն են կազմել վեց «խրախճանական» կոչվող խնդիրներ, որոնք, սովորաբար, գործ են ածել ուրախությունների ժամանակ՝ մրցակցությունների պահին, հարց ու պատասխանի ձևով։
Ավելորդ չենք համարում Շիրակացու թվաբանության դասագրքի մասին բերել ակադ, Ն. Ւ. Մուսխելիշվիլո, պրոֆ. Ա.Պ. Յուշկևիչի, ՍՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ Ս.Ն.Մերգելյանի և Սովետական Միության անվանի մի քանի մաթեմատիկոսների խմբագրությամբ լույս տեսած «История отечественной математики» գրքում հայտնված հետևյալ կարծիքը. «Շիրակացու թվաբանական աշխատությունը մեզ հասած հնագույն թվաբանական դասագրքերից մեկն Է և պարունակում Է թվաբանական գործողությունների ամենից հնագույն աղյուսակները»։ Իսկ հայտնի մաթեմատիկոս Հ. Յա. Դեպմանը գրել. «Ըստ մաթեմատիկական կուլտուրայի հնության, Սովետական Միության ժողովուրդների մեջ առաջին տեղում են հայերը։ Հայերի մոտ VII դարում հանդես է եկել հիանալի գիտնական Անանիա Շիրակացին, որի աշխատանքները մեծ չափով հասել են մեր ժամանակները։ Անանիա Շիրակացին եղել է մաթեմատիկոս, աստղագետ, օդերևութաբան, պատմաբան և աշխարհագրագետ։ Նա իր աշխատություններում, բացի զուտ մաթեմատիկա կան խնդիրներից, արծարծում է նաև այլ հարցեր՝ երկրի գնդաձևության, լուսնի և արեգակի խավարումների, մաթեմատիկայում զրոյի օգտագործման, բազմանկյուն թվերի, օրացուցային հաշվումների, արեգակնային ժամացույցների մասին։ Եվ նա այդ ամենն ասել է այն դարաշրջանում, երբ եվրոպական ժողովուրդների մոտ ոչ ոք այդ հարցերի ուսումնասիրությամբ չէր զբաղվում »:
Անանիա Շիրակացու մեզ հասած երկերից գիտական մեծ արժեք ունեն նրա տոմարագիտական աշխատությունները, որոնց հետ է կապված հայկական տոմարի խոշոր բարեփոխություններից մեկը՝ հայկական շարժական տոմարի զուգադրության սահմանումը հռոմեական անշարժ տոմարի հետ։
Շիրակացու տոմարական աշխատություններից ամենից կարևորը «Քրոնիկոն» կոչվողն է, որը պարունակում է 532 տարիների զուգացանկը: Այնտեղ տվյալներ են բերված պարբերաշրջանի յուրաքանչյուր տարվա ամանորի, յոթներյակի, վերադրի, գարնանամուտի, կարևոր տոների և տոմարական այլ հաշվումների մասին։ Ըստ որում, կողք-կողքի զուգադրված են հռոմեական անշարժ և հայկական շարժական տոմարները։ Շիրակացու այս զուգացանկը, որը հիմք Է ծառայել ուշ դարերում կազմված այլ զուգացանկերի, հայտնի Է «ՇԼԲ (532) աղյուսակներ» անունով։
Շիրակացու «Քրոնիկոնի» համար հիմք Է ծառայել Ալեքսանդրիայում կազմված 532 տարիների տոնացույցը, որը սկսվում Էր 552 թվականից և վերջանում 1084 թվականով։ Շիրակացու «Քրոնիկոնի» առաջին տարին՝ 552 թվականը, հիմք ծառայեց հայկական մեծ կոչվող թվականության սկզբնավորության։
Գիտական գործունեության ոլորտը
Մեծ է Անանիա Շիրակացու գիտական գործունեության ոլորտը։ Զբաղվել է փիլիսոփայությամբ, աստղագիտությամբ, աշխարհագրությամբ, մաթեմատիկայով, տոմարագիտությամբ, ալքիմիկոսությամբ։ Նա երկրակենտրոն համակարգի կողմնակից էր և ըստ այդմ էլ բացատրում էր տարվա եղանակների, գիշերվա ու ցերեկվա առաջացումը։ Որոշ համեմատությունների ու դատողությունների միջոցով եզրակացնում էր, որ Արեգակը մեծ է թե՛ Լուսնից, թե՛ Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա։ Իր աշխատություններում Անանիա Շիրակացին նշել է աստղագիտության մի շարք գործնական կիրառություններ։ Տվել է Հայաստանի միջին լայնության համար ստվերաչափ կազմելու կանոնը։ Կազմել է լուսնային խավարումների 19-ամյա պարբերաշրջանի աղյուսակները։ Մեծ արժեք են ներկայացնում Անանիա Շիրակացու աշխատություններում հանդիպող աստղագիտական հայկական տերմինների մեկնությունները։ Մաթեմատիկական բովանդակություն ունեցող աշխատություններից ամենաարժեքավորը թվաբանության դասագիրքն է՝ գումարման, հանման, բազմապատկման և բաժանման գործողություններն ամփոփող աղյուսակներով։ Գրքում զետեղված են նաև թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաներ հիշեցնող աղյուսակներ, մի շարք խնդիրներ։ Անանիա Շիրակացու մեզ հասած աշխատություներից գիտական հետաքրքրություն են ներկայացնում նաև թանկարժեք քարերին, չափ ու կշիռներին, ֆիզիկայի և օդերևութաբանության զանազան հարցերին վերաբերող ուսումնասիրությունները։
Ազդվելով ժամանակի առաջավոր սոցիալ–քաղաքական ու մշակութային շարժումներից և անմիջականորեն ուսումնասիրելով բնությունը՝ նա կարողացել է տեսնել միջնադարյան բնագիտական տեսությունների կրոնական ուղղվածությունը և փորձել է դրանք փոխարինել գիտական տեսակետներով։ Անանիա Շիրակացու գիտա–մանկավարժական գործունեության և աշխարհայացքի վերլուծությունը վկայում է ինչպես նրա հայացքների բացառիկ խորության ու ինքնուրույնության, այնպես էլ միջնադարյան հայ առաջավոր բնագիտական, փիլիսոփայական ու մանկավարժական մտքի զարգացման գործում մատուցած մեծ ծառայությունների մասին։ Անանիա Շիրակացին փաստորեն բնական գիտությունների հիմնադիրն է Հայաստանում ։
Շիրակացու ձեռագրերը՝ նվիրված ճշգրիտ գիտություններին
Պահպանվել են նաև Շիրակացու «Տիեզերագիտությունը», «Կենդանակերպի համաստեղությունների մասին», «Ամպերի և մթնոլորտային նշանների մասին», «Արեգակի ընթացքի (շարժման) մասին», «Երկնքի շրջագայությունների (օդերևութաբանական երևույթների) մասին», «Ծիր կաթինի մասին» և այլ աշխատություններ։ Շիրակացին իր աշխատություններում բերում է եգիպտացիների, հրեաների, ասորիների, հույների, հռոմեացիների և հաբեշների մոտ ընդունված թվագրության սկզբունքները, խոսում է մոլորակների շարժման, Արևի և Լուսնի խավարումների և նրանց պարբերականության մասին և այլն։ Ընդունելով երկրի գնդաձևությունը՝ Շիրակացին կարծում է, որ արևը կարող է լուսավորել երկրի երկու կողմերը օրվա տարբեր ժամերին և երբ երկրի մի կողմում ցերեկ է, մյուսում՝ գիշեր։ Նա Ծիր Կաթինը համարում է խիտ և աղոտ աստղերի կուտակում”։ Պաշտպանում է այն գիտնականների կարծիքը, որոնք համարում են, որ Լուսինը սեփական լույս չունի և լույս ստանում է Արևի միջոցով։ Արևի խավարումը բացատրում է Լուսնի՝ Արևի և Երկրի միջև գտնվելով։ Շիրակացին ուշագրավ բացատրություններ է տալիս անձրևի, ձյան, կարկուտի, ամպրոպի, հողմերի, երկրաշարժի և բնության զանազան այլ երևույթների մասին։ Շիրակացու գրչին են պատկանում նաև մի շարք աշխարհագրական, պատմական աշխատություններ ։