СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Անկյան ռադիանային չափը

Категория: Алгебра

Нажмите, чтобы узнать подробности

     Եռանկյունաչափության դասընթացից ծանոթ ենք անկյան աստիճանային չափին՝

1° մեծությամբ անկյունը փռված անկյան 1/180 մասն է:

    Ծանոթանանք անկյունների չափման նոր միավորին՝ ռադիանին:

    Ռադիանը կրճատ գրում են ռադ:

    Դիտարկենք միավոր (կամ ցանկացած այլ շառավղով) շրջանագիծը:

Просмотр содержимого документа
«Անկյան ռադիանային չափը»

Անկյան ռադիանային չափը



Եռանկյունաչափության դասընթացից ծանոթ ենք անկյան աստիճանային չափին՝

1° մեծությամբ անկյունը փռված անկյան 1/180 մասն է:

Ծանոթանանք անկյունների չափման նոր միավորին՝ ռադիանին:

Ռադիանը կրճատ գրում են ռադ:

 

Դիտարկենք միավոր (կամ ցանկացած այլ շառավղով) շրջանագիծը:


Ռադիանը անկյան չափման այն միավորն է, երբ π  ռադ  =180°:

Այս հավասարությունից ստանում ենք՝ 1 ռադ =180°π≈57°:

Գիտենք, որ R շառավղով շրջանագծի երկարությունը հավասար է l=2π⋅R:

Միավոր շրջանագծի երկարությունը կլինի՝

2π⋅1=2π, համապատասխանում է 360° կենտրանական անկյանը,

 

Կիսաշրջանագծի երկարությունը կլինի՝ 12⋅2π=π, համապատասխանում է 180° կենտրանական անկյանը,

 

Շրջանագծի քառորդի երկարությունը կլինի՝ 14⋅2π=π2, համապատասխանում է 90° կենտրանական անկյանը:

 

Նկատենք, որ շրջանագծի, նրա կեսի և քառորդի երկարությունները համապատասխան կենտրոնական անկյունների վրա հենված աղեղների երկարություններն են:

 

Իսկ ո՞ր կենտրոնական անկյանն է համապատասխանում l երկարությամբ աղեղի երկարությունը: Նշանակենք այդ անկյունը α-ով և գտնենք այն:

 

Քանի որ  360°∼2π  և  α°∼1,  ապա α°=360°2π=180°π:

 

Հիշենք, որ 1ռադ=180°π

Հետևաբար, α-ն այն անկյունն է, որի ռադիանային չափը l ռադիան է:

Այսպիսով, մեկ ռադիան մեծությամբ անկյունն այն կենտրոնական անկյունն է, որի հենման աղեղի երկարությունը հավասար է շրջանագծի շառավղին: