СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Անտառներ, տարածումը

Категория: География

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Անտառներ, տարածումը»


















Անտառը ծառաթփային բուսականության գերակշռությամբ կենսաբանական բազմազանության ամբողջություն է: Անտառում գլխավոր դերը պատկանում է ծառերին ու թփերին, իսկ երկրորդականը՝ խոտաբույսերին, թփուտներին, մամուռներին, քարաքոսերին և այլն: Միատեսակ ծառերից, օրինակ՝ կաղնուց, կազմված անտառները կոչվում են մաքուր անտառ, տարբեր տեսակներից, օրինակ՝ կաղնուց և հաճարենուց, կազմվածները՝ խառնանտառ:
Բարեխառն գոտու ասեղնատերև անտառները տարածվում են Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի բարեխառն լայնություններում:Բարեխառն գոտու հյուսիսային շրջաններում (տունդրայից հարավ), որտեղ օդի ջերմաստիճանը ցածր է, տարածվում են ասեղնատերև անտառները, որտեղ ծառերի ու թփերի տերևները վերաճել են ասեղների (ունի պաշտպանիչ նշանակություն) և  ծածկված են լավ զարգացած մեխանիկական հյուսվածքով. դրանք նպաստում են վեգետացիայի շրջանում խոնավության լրիվ յուրացմանը, իսկ ձմռանը ծառերը պահպանում են չորացումից:

Բարեխառն գոտու խառը և լայնատերև անտառները տարածվում են Արևմտյան Եվրոպայի բարեխառն լայնություններում, Ռուսաստանի եվրոպական մասի միջին և հարավային շրջաններում, Ղրիմում, Կովկասում, Ասիայի ներքին ցամաքային շրջաններում, Հեռավոր Արևելքում, Սախալինում, Կամչատկայում, Մանջուրիայում, Արևելյան Չինաստանում, Հյուսիսային Ճապոնիայում, Հյուսիսային Ամերիկայի մերձատլանտյան նահանգներում:Այս անտառները բնորոշ են բարեխառն գոտու տաք և խոնավ կլիմայով շրջաններին:

Լայնատերև անտառների կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան:

Մերձարևադարձային չորասեր անտառները տարածվում են միջերկրածովային կլիմայով շրջաններում՝ Միջերկրական ծովի ափերին, Ղրիմի թերակղզու հարավում, Հյուսիսային Ամերիկայում՝ Կալիֆոռնիա թերակղզում, Ավստրալիայի հարավարևմտյան շրջաններում, Աֆրիկայի հարավային մասում՝ Կարպի մարզում: Մերձարևադարձային խոնավ անտառները տարածվում են գոտու առավել խոնավ շրջաններում՝ Հյուսիսային Ամերիկայում (հարավային մերձափնյա շրջաններում և Ֆլորիդայում), Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Հիմալայների հարավային լանջերին, Այսրկովկասում: Հիմնականում կազմված են երկշաքիլավոր բույսերից, երբեմն հանդիպում են նաև ասեղնատերև ծառեր: Ծառերի տերևներն օժտված են խոշոր տերևաթիթեղներով, փայլուն են, կաշեկերպ, ձվաձև, ունեն վառ կանաչ գույն, խոշոր միջբջջային տարածություններ և զուրկ են թավոտությունից: Արեգակի ճառագայթների նկատմամբ միշտ դասավորվում են ուղղահայաց: 

Արևադարձային փշոտ չորասեր նոսրանտառները բնորոշ են մերձհասարակածային գոտուն: Դրանք տարածվում են Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Ավստրալիայում. կազմված են ցածրահասակ ծառերից և թփերից, որոնք չորային ժամանակաշրջանում տերևաթափվում են: Կան նաև մշտադալար տեսակներ: Այստեղ ծառերը և թփերը նոսր են դասավորված, ունեն ծռմռված բուն: Երբեմն հանդիպում են շշաձև ծառեր, որոնք ունեն հաստ բուն, որտեղ ջուր են պաշարում: Այս անտառներին բնորոշ է փշոտ, ամուր բնափայտ ունեցող ծառերի առատությունը, որի համար դրանց հաճախ անվանում են կացնակոտրուկ (կեբրաչո):

 Չորային ժամանակաշրջանում չորասեր նոսրանտառների կենդանիների գերակշռող մեծամասնությունը չի բազմանում. անողնաշարավորներն ու երկկենցաղները քուն են մտնում իրենց թաքստոցներում, որոշ կենդանիներ կեր են պաշարում անբարենպաստ շրջանի համար, իսկ մի մասն էլ քոչում և կենտրոնանում է գոտու այն ոչ մեծ տարածքներում, որտեղ առկա են իրենց գոյության համար բարենպաստ պայմաններ:

Խոնավ մշտադալար հասարակածային  «անձրևային» անտառը բուսականության ուրույն տիպ է, որի գոյությունը կապված է առավել բարենպաստ բնակլիմայական պայմանների հետ: Դրանք տարածվում են տաք և խոնավ շրջաններում, որտեղ այս 2 գործոնները տարվա ընթացքում հավասարաչափ են բաշխվում: Այս անտառներն անընդհատ գոտի չեն կազմում, որովհետև անտառներով զբաղեցված հարթավայրերն ընդհատվում են բարձրավանդակներով և լեռներով: Խոնավ արևադարձային անտառները տարածվում են Հարավային Ամերիկայում՝ Ամազոն գետի ավազանում, Կենտրոնական Ամերիկայի արևելյան ափերին, Աֆրիկայում՝ Կոնգո գետի ավազանում և Գվինեական ծոցի մերձափնյա շրջաններում, Հարավարևելյան Ասիայում, Ֆիլիպինյան կղզիների հարավային մասերում, Շրի Լանկայիհարավարևմտյան մասում և Մալակա թերակղզում: 

Հայաստանի անտառները

ՀՀ-ում անտառները կազմում են տարածքի 12,7%-ը: Առավել անտառածածկ են ՀՀ հարավարևելյան մարզերը, որտեղ բուսականության հիմնական տիպը հաճարենու անտառներն են՝ արևելյան հաճարենու գերակշռությամբ: Հյուսիսարևելյան մասի կաղնուտներում հիմնական անտառկազմող ծառատեսակներն են վրացական և արևելյան կաղնիները: Կաղնու առավել տիպիկ անտառները տարածված են Լոռու մարզում: ՀՀ հյուսիսային մարզերում տեղ-տեղ հանդիպում են սոճու անտառների ոչ մեծ տեղամասեր: 

Հայաստանը աշխարհի այն 70 երկրներից է, որոնց անտառածածկ տարածքը կազմում է ընդհանուր մակերեսի10 տոկոսը, իսկ նախկին ԽՍՀՄ տարածքում ՀՀ-ն ամենասակավանտառներից է համարվում: