Անտառների դասակարգում
Գոյություն ունեն անտառների դասակարգման մի քանի չափանիշներ՝ ըստ առաջացման, կազմության, տարածման վայրի, ծառերի տարիքի, ձևի և այլն: Անտառները կարող են լինել նոսր և խիտ: Ինչպես նաև կուսական և եկրորդային: Գոյություն ունեցող անտառների մեծամասնությունը համարվում է բնական, որոնցից տարբերակվում են.
Լայնատերև անտառներ Հայաստանի Տավուշի մարզում
կուսական անտառներ՝ մարդու կողմից չեղծված և բնության աղետներին չենթարկված անտառներ:
տարերային-բնական՝ բնական անտառներ, որոնք ենթարկվել են մարդու և բնական աղետների ներգործությանը:
բնական, մարդու կողմից կարգավորվող (տնտեսական նշանակության):
Արհեստական անտառները ստեղծվել են մարդու կողմից՝ ցանքսի և տնկման միջոցով: Այդ բոլոր անտառները համարվում են տնտեսական: Մի շարք տարածաշրջաններում, օրինակ Կենտրոնական Եվրոպայում, արհեստական անտառները կազմում են անտառների մեծամասնությունը[6]:
Գոյություն ունեն մշտականաչ ու մշտադալար անտառներ (խոնավ հասարակածային, փշատերև, կոշտատերև անտառներ[35]) և տերևաթափ անտառներ (բարեխառն գոտու լայնատերև անտառներ[36], մուսսոնային անտառներ[37], չոր արևադարձային տերևաթափ անտառներ), ինչպես նաև կիսատերևաթափ[38] և խառն անտառներ:
Ծառահատված տեղամաս Բրազիլիայի խոնավ արևադարձային անտառներում
Մուսսոնային և խոնավ անտառներ գոյություն ունեն աշխարհագրական տարբեր գոտիներում[39]: Ջունգլիները ծառաթփուտային մացառուտներ՝ բարձր, կոշտ ցողունավոր խոտերի համակցությամբ։ Ջունգլիներ են կոչվում նաև ծառային լիաններով միահյուսված անանցանելի խիտ անտառներն ու թփուտները։ Տարածված են արևադարձային և մերձարևադարձային կլիմա ունեցող վայրերի ճահճապատ հողերում (առավելապես Հնդկաստանում, Հնդկաչինում, Զոնդյան կղզիներում և այլուր)։ Բնորոշ են ակացիաները, ստերկուլիան, ռոտանգովյան արմավենին, հսկա բամբուկները, բարձրախոտերը և այլ ծառատեսակներ։ Տարածման զոնաներն են արևադարձերն ու մերձարևադարձերը[39]:
Անտառների տիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոնավ անտառներ Մալայզիայում
Անտառների տիպը անտառների դասակարգման հիմնական միավորն է, որի մեջ մտնում են անտառների հատվածները, որոնցում ներառված է ինչպես ծառային բուսականությունը, այնպես էլ մնացած շարահարկերի բուսականությունը[40]: Ունեն բուսականության ընդհանուր կազմություն, որոնք անտառտնտեսության հիմքն են և կարող են օգտագործվել տնտեսության մեջ[41]: Անտառների տիպերը բնութագրվում են էկոլոգիական փոխհարաբերություններով, տարածմամբ և վերականգնման ունակություններով: Հիմնական անտառային տիպը բնության մեջ ձևավորվում ու տարածվում է առանց անթրոպոգեն գործոնների ու բնության արհավիրքների ներգործությամբ: Բաղադրիչ անտառային տիպը փոխարինում են հիմնական անտառներին մարդկային և բնության գործոնների հետևանքով:
Տարբեր անտառատիպաբանություններում կան զանազան դասակարգումներ, որը կարող է հիմնվել անտառ ձևավորող տեսակի, այլ շարահարկերի ամբողջության, ինչպես նաև անտառագոյացնող պայմանների հիման վրա, հատկապես հողային[41][42][43]:
Ըստ կլիմայական զոնաների[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայիթիի մանգրային անտառները
Միատեսակ անտառների առավել մեծ խումբ է ներկայացնում համանուն բնական զոնաները: Այդ բնական զոնաները տարածվում են մոտավորապես այն նույն լայնություններում, որտեղ տարածված են կլիմայական գոտիները: Մեկ բնական զոնայում հանդես եկեղ անտառներին հաճախ անվանում են բիոմներ. սա մեկ բնակլիմայական գոտու էկոհամակարգերի ամբողջությունն է: Գոյություն ունեն անտառային ֆորմացիաներ (կազմավորություններ), որոնք զոնաներ չեն ձևավորում (ճահճային անտառ, մանգրեր, անտառային տնկատափեր): Անտառը կարող է աճել ոչ միայն իր բնական զոնայի տարածման շրջանում. լեռներում հորիզոնական գոտիականությունը խախտվում է և ձևավորվում է վերընթաց գոտիականություն: Այս պայմաններում նույնպես անտառները ըստ բարձրության փոխվում են (անտառատափաստաններ, անտառադունդրա, անտառասավաննա):
Անտառները միավորվում են նաև աշխարհագրական գոտիների սահմաններում: Այս դասակարգումը կախված է նրանից, թե կլիմաների ինչ դասակարգում է հաշվի առնված: Օրինակ, տայգայի բորեալ զոնան կարող և՛ մտնել, և՛ չմտնել բարեխառն զոնայի կազմի մեջ:
Արևադարձային անտառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական հոդված՝ Արևադարձային անտառ
Այս անտառները տարածված են հասարակածային, մերձհասարակածային և արևադարձային գոտիներում՝ հյուսիսային լայնության 25° և հարավային լայնության 30° զուգահեռականների միջև ընկած հատվածում[44].
Մառախլապատ անտառներ Կալիմանտանում
Հնդկեղեգի անտառ Չինաստանում, մուսսոնային անտառներ
Խոնավ արևադարձային անտառները[45] մշտականաչ լայնատերև անտառներ են, որտեղ տիրապետում է շատ խոնավ կլիման: Մթնոլորտային տեղումների քանակը տարեկան կազմում է 2000-ից 70000 մմ: Այս անտառները հիմնականում տարածված են հասարակածի և նրա երկու կողմերի վրա, ավելի քիչ մերձհասարակածների վրա: Ունեն ֆլորայի և ֆաունայի շատ մեծ տեսակային բազմազանություն. այստեղ են ապրում ամբողջ Երկրի բույսերի ու կենդանիների 2/3-ը, 1 հա տարածքի վրա ապրում են 40-ից 170 տեսակի բույս և կենդանի: Չափազանց մեծ խտության պատճառով ամենաներքևի շարահարկ Արեգակի լույսը շատ դժվարությամբ է թափանցում: Տարածման հիմնական տարածաշրջաններն են՝ Հարավային Ամերիկայի հյուսիս, Կենտրոնական Ամերիկա, Աֆրիկայի հասարակածային գոտու արևմուտք (Կոնգո գետի ավազան), Հնդկամալայան շրջան և Ավստրալիայի արևմուտք: Արևադարձային անտառների զգալի մասը անընդհատ ենթարկվում է հատումների և վերոնշյալ տարածաշրջանները դառնում են անտառազուրկ տարածքներ[46]: Մանգրային անտառները տարածվում են գետերի և ծովերի ափամերձ գոտիներում, որտեղ տեղատվության ամենացածր մակարդակն է դիտվում և մակընթացության ամենաբարձր մակարդակը[47]: Լեռնային շրջաններում խոնավ արևադարձային անտառները դառնում են միգապատ կամ մամռակալած՝ նեֆելոհիլեա[48]:
Սեզոնային արևադարձային անտառները տարածվում են այն շրջաններում, որտեղ չնայած խոնավության բարձր աստիճանի (2500–3000 մմ տարեկան տեղումներ), դիտվում է նաև եղանակի չորային շրջան: Չորային սեզոնին տեղումների քանակությունը տարբեր շրջաններում տարբեր է. այդ հաշվի առնելով զանազանվում են անտառների հետևյալ տիպերը՝ մշտադալար սեզոնային անտառներ (Ավստրալիայի էվկալիպտների անտառ), կիսադալար անտառներ (տերևաթափ տեսակներն աճում են վերին շարահարկում, իսկ մշտադալարները՝ ներքին շարահարկում), լուսավոր նոսրանտառներ (բուսական կազմը աղքատ է, գրեթե միշտ միևնույն տեսակներն են տարածված)[49]:
Մուսսոնային անտառները տարածվում են մուսսոնային քամիների տարածման շրջաններում: Այստեղ չորային սեզոնը շարունակվում է մոտավորապես 4-ից 5 ամիս: Տարածվում են հիմնականում Հարավային և Հարավարևելյան Ասիայի ափամերձ գոտիներում, այդ թվում՝ Հինդուստան, Հնդկաչին թերակղզիներում և Ճավա կղզու հյուսիս-արևելքում[50][51]:
Սավաննայի անտառները տարածվում են արևադարձային գոտիներում: Այդ գոտիներն աչքի են ընկնում վառ արտահայտված սեզոնային չորությամբ և տարեկան սակավ տեղումներով: Հիմնականում տարածված են Կուբա և Կարիբյան ծովի այլ կղզիներում, Հարավային Ամերիկայի որոշ շրջաններում, Արևելյան և Կենտրոնական Աֆրիկայում, ինչպես նաև Հնդկաստանում, Չինաստանում և Ավստրալիայում[26]:
Փշոտ քսերոֆիլ անտառները և թփուտները տարածվում են այն շրջաններում, որտեղ տեղումները շատ քիչ են: Այդպիսի յուրօրինակ անտառ է կաատինգան Բրազիլիայում[49]:
Չոր արևադարձային անտառները կարող են մնալ խիտ և մշտադալար, սակայն չորային եղանակի պատճառով դառնում են կարճահասակ և քսերոմորֆ: Այս անտառներում կան սոճու ծառեր[44]:
Միջերկրածովային մակվիս Գալիլեայում
Մերձարևադարձային անտառներ
Հիմնական հոդված՝ Մերձարևադարձային անտառներ
Մերձարևադարձային անտառները աճում և տարածվում են մերձևարադարձային զուգահեռականներում՝ ինչպես Հյուսիսային այնպես էլ Հարավային կիսագնդերում: Այս գոտիներում շատ քիչ են պահպանվել բնական հին անտառաները: Շատ են մարդու կողմից տնկված անտառները[52]:
Հեմիհիլեաները տարածված են այն շրջաններում, որտեղ հընթացս ամբողջ տարվան կատվում է ավելցուկային խոնավություն: Այդպիսի շրջաններ են Բրազիլական սարահարթը, Աֆրիկայի հարավ-արևելքը, Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզին և այլն:
Մուսսոնային խառն անտառները ձևավորվում են տաք կլիմայական պայմաններում՝ վառ արտահայտված չոր ձմեռներով և խոնավ ամառներով: Հիմնականում տարածված են Ասիա աշխարհամասի արևելյան ծայրամասում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում[53]:
Մշտականաչ, կոշտատերև անտառներ և թփուտները մշտադալար են՝ բաղկացած քսերոֆիլ՝ չորասեր և կոշտատերև տեսակներից: Հատկապես տարածված են Միջերկրական ծովի ավազանում. այստեղ նրանց անվանում են մակվիս: Առավել փոքր քանակով տարածված են նաև Հյուսիսային Ամերիկայում (Կալիֆորնիա), Հարավային Ամերիկայի արևմուտքում (Չիլիի միջին հատված), Ավստրալիայի հարավում և արևմուտքում, Հարավային Աֆրիկայում, Նոր Զելանդիայի հյուսիսում[35]:
Բարեխառն գոտու անտառներ
Բարեխառն գոտու փշատերև անտառ: Եղևնիների անտառ Էստոնիայում:
Բարեխառն գոտու անտառները տարածվում են հիմնականում Հյուսիսային կիսագնդի լայնություններում՝ ընդգրկելով Եվրոպայի մեծ մասը, մեծ տարածքներ Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում, առավել փոքր տարածքներ Հարավային Ամերիկայում և Նոր Զելանդիայում: Բարեխառ գոտու անտառները բնութագրվում են սեզոնային պրոցեսներով: Տեսակային կազմը զգալիորեն զիջում է արևադարձային անտառներին: Անտառ ձևավորող հիմնական տեսակները փշատերև և լայնատերև ծառատեսակներն են: Մի անտառում կարող են հանդես գալ 5-8, երբեմն միայն մեկ տեսակի ծառատեսակ[32]:
Բարեխառն գոտու անտառներում կան մի քանի շարահարկեր: Առաջին շարահարկին բնորոշ բույսերից են՝ սոճի, եղևնի, խեժափիճի, կաղնի, հացենի և այլն: Երկրորդ շարահարկում՝ եղևին, հաճարենի, լորենի, թխկի և այլն: Թփուտների շարահարկը ձևավորվում է հետևյալ բույսերից՝ տիզենի, իլենի, դժնիկ, բռնչի և այլն: Ներքին շարահարկում բնորոշ են խոտաթփուտներն ու մամռաքարաքոսերը: Կան նաև ոչ շարահարկային բույսեր, որոնք հիմնականում մագլցող տեսակներ են, ինչպես նաև մամուռ, քարաքոս, սնկեր, ջրիմուռներ[11]:
Բարեխառն գոտու անտառները հիմնականում բաժանվում են հետևյալ տեսակների.
Բարեխառն գոտու սաղարթավոր անտառները լինում են՝
Լայնատերև անտառներ, որտեղ վերին շարահարկի ծառերն ունեն մեծ և միջին տերևներ: Ծառերն առանձնանում են բարձր ստվերադիմացկունությամբ և հողի նկատմամբ մեծ պահանջով, լուսասեր են: Այս գոտու անտառներին բնորոշ տեսակներից են՝ կաղնի, թխկի, լորենի, թեղի, հացենի: Լայնատերև անտառներն աճում են համեմատաբար մեղմ կլիմա ունեցող շրջաններում:
Մանրատերև անտառներին բնորոշ ծառերն ունեն մանր տերևներ: Այդպիսի ծառատեսակներից են՝ կեչի, կաղամախի, լաստենի և այլն: Սրանք առավել լուսասեր են և քիչ պահանջկոտ հողերի նկատմամբ, առավել ցրտադիմացկուն են: Շնորհիվ լույսի մեծ թափանցման, այս անտառների ներքին շարահարկերում կյանքը բավականին ակտիվ է ընթանում:
Փշատերև անտառներ. այստեղ անտառներում գրեթե բացառապես տարածվում են միայն փշատերև ծառերը[54]:
Խառն անտառներ. այստեղ աճում են ինչպես սաղարթավոր, այնպես էլ փշատերև ծառեր: Տարածման գլխավոր արեալը Կենտրոնական և Արևմտյան Եվրոպան է: Հյուսիսային Ամերիկայում տարածվում են հիմնականում Ապալաչներում, Կալիֆորնիայում և Մեծ լճերի հատվածում[32]:
Բարեխառն գոտու անտառային գոտիներն են՝
տայգա. սրանք բարեխառն գոտու փշատերև անտառներն են: Սրանք տարածվում են բարեխառն կլիմայական գոտու հյուսիսում։ Փշատերև անտառներն աճում են Եվրասիայում (Սկանդինավյան թերակղզում, Ռուսական և Արևմտասիբիրական հարթությունների հյուսիսում, Միջին սիբիրական սարահարթում, Հեռավոր արևելքում), Հյուսիսային Ամերիկայում (Կանադական սարահարթում, Ալյասկայի հարավում), Հարավային կիսագնդում (Հարավային Ամերիկայի ծայր հարավում, Թասմանիա և Նոր Զելանդիա կղզիների հարավում)[55]:
խառն անտառների զոնա
լայնատերև անտառների և բարեխառն գոտու մուսսոնային անտառների զոնա[32]: