СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Արա Գեղեցիկ և Շամիրամ»

Առասպել[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առասպել, միֆ (հուն․՝ μύθος -խոսք, ասք, ավանդություն), ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանրերից մեկը, որի մեջ գերբնական ու չափազանցված ձևով արտացոլվել են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ընկալումները։ Առասպելների հիմքում, հիմնականում, ընկած են եղել տվյալ ցեղի, ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրական դեպքերը, սակայն բնության դեմ դեռևս անզոր մարդն իր սնոտիապաշտ մտածողությամբ երևույթները բացատրել է որպես աստվածների և ոգիների գերբնական ուժի արտահայտություն։ Այդ պատճառով էլ իրական հիմք ունեցող դեպքերի ու հերոսների պատմությունն ի սկզբանե ընդունել է չափազանցված և գերբնական բնույթ։ Չնայած դրան, առասպելներն օգնում են որոշակի պատկերացում կազմելու հնագույն ժողովուրդների հատկապես նախագրային շրջանի պատմության վերաբերյալ։ Աշխարհում մեծ ճանաչում ունեն Անթեյի, Պրոմեթևսի, Հերկուլեսի, Իկարի մասին և այլ հին հունական առասպելներ, որոնց մեջ բանաստեղծորեն արտահայտվում են հին հույների աշխարհըմբռնումն ու գեղարվեստական մտածողությունը։ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ պահպանվել և մեզ են հասել հայ ժողովրդի ստեղծած՝ «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Վահագնի ծնունդը», «Տորք Անգեղ» առասպելները։ Առասպելներից շատերը հետագայում ենթարկվել են գրական մշակման (օրինակ՝ Էսքիլեսի «Շղթայված Պրոմեթևսը», Սոֆոկլեսի «Էդիպ արքան» հունական գրականության մեջ, Ն. Զարյանի «Արա Գեղեցիկը», Ղ. Աղայանի «Տորք Անգեղը», Հովհ. Հովհաննիսյանի «Վահագնի Ծնունդը», «Արտավազդը» հայ գրականության մեջ և այլն)





«Արա Գեղեցիկ և Շամիրամ»-ը (Տե՛ս Արա Գեղեցիկ), հայ ժողովրդական վիպասանք, ավանդազրույց, որը ձևավորվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում և հիշեցնում է Օզիրիսի և Իզիդայի, Թամմուզի և Իշտարի, Ադոնիսի և Աֆրոդիտեի (Աստարտե) առասպելները։ 5-րդ դարում վիպերգն գրի է առնվել Մովսես Խորենացու մշակմամբ։ Հետագայում այլ պատմագիրների ընդօրինակմամբ և ուշ շրջանի ժողովրդական զրույցների ձևով այն փոխանցվել է սերնդեսերունդ։



Արա, Արա Գեղեցիկ – Հայկի սերնդից հայոց արքա, Արամի որդին։ Մարմնավորում է հեթանոս հայերի հավատալիքները մեռնող և հառնող աստծու, բնության զարթոնքի, նաև ընտանեկան առաքինության և ողջամտության մասին։ Շարունակել է Ասորեստանի դեմ ուղղված հայոց ազատագրական պայքարը։
Որոշ ուսումնասիրողներ, ինչպես Արամին նույնացնում են Արամե Ուրարտացու հետ, այնպես էլ ընդհանուր պատմական զուգահեռներ են գտնում Արա Գեղեցիկի և Արգիշտի Ա Ուրարտացու միջև, որը /ամուսնու՝ Շամշի-Ադադ 5-րդ թագավորի մահվանեց հետո Ասորեստանի իշխանությունը իր ձեռքը վերցրած/ Ասորեստանի Շամիրամովթ թագուհու օրոք վարել է հոր՝ Մենուա թագավորի Ուրարտական զորամիավորումների հրամանատարությունը։ [Ըստ Մ. Խորենացու գրի առած հին ավանդության՝ վավաշոտ և անառակ Շամիրամը սիրահարվում է Արա Գեղեցիկին և նրանից մերժում ստանալով պատերազմում Հայոց հետ։ Այդ պատերազմում Հայոց բանակը գլխավորող՝ արքայազն Արա Գեղեցիկը մահացու վիրավորվում է և գերի ընկնում այրասիրտ Շամիրամին, վերջինս իր արալեզների և հեքիմների միջոցով բուժում է Հայոց արքայազնին և վախենալով վրեժխնդրության համար Հայոց զորքի նոր հարձակումից ետ է վերադարձնում նրան։ Չնայած Մ. Խորենացին ասում է, որ չի հավատում այդ իրողությանը և Շամիրամը հավանաբար մահացած Արայի փոխարեն իր սիրեկաններից մեկին Արայի նման զարդարելով ներկայացրել է Արայի տեղը, Հայոց բանակը խաղաղեցնելու համար։]

Նինոս – Ասորեստանի թագավոր (խոսքը Արամե Ուրատացու գահակալման սկզբնական ժամանակաշրջանում՝ Ասորեստանում թագավորող Աշուրնասիրպալ II-ի մասին է)։
Արամ – Արամու Ուրարտացի, Արամ աշխարհակալ, Արա Գեղեցիկի հայրը։
Շամիրամ (Շամմուրամաթ, Շամիրամովթ, Սամմիրամաթ, Սեմիրամիս, Սեմիրամիդա) – Ասորեստանի թագուհի, Շամշիադադ V-ի (Ք.ծ.ա. 823-811) կինը, ամուսնու մահից հետո մանկահասակ որդու՝ Ադադնիրար III թագավորի խնամակալուհին (Ք.ծ.ա. 810-806)։
Նուարդ - Արա Գեղեցիկի կինը։
Կարդոս – Իր ավանդախառն պատմական իրողությամբ համընկնում է Սարդուրի Բ կամ Սեդուր Բ Ուրարտացու գահակալման ժամանակաշրջանին: Ըստ Մ. Խորենացու ՙՀայոց պատմության՚ վերլուծության. ներկայիս որոշ պատմաբաններ այն միտքն են հայտնել, որ Խորենացու աշխատությունում հիշատակված Արա Գեղեցիկի ավագ որդի Կարդոսը՝ հավանաբար, իրականում հանդիսանում է Արա Գեղեցիկի և Շամիրամի սիրային պատմության արդյունքում ծնված որդին, որը մոր սպանությունից հետո խնամվել և մեծացել է Հայոց արքունիքում: Որովհետև Մ. Խորենացին պատմելով Շամիրամի և Հայոց պատերազմի մասին, ապա Արա Գեղեցիկին (կամ նրա տեղը, իբր թե, իր սիրեկաններից մեկին) հայերին վերադարձնելու դեպքերը՝ գրում է.  ՙԴրանից որոշ ժամանակ անց ունեցավ իր Կարդոս որդուն՚:

Արայան Արա -  Հավանաբար՝ Արգիշտի Բ Ուրարտացու անձի հետ կապված պատմական իրողությունների ավանդախառն արտացուլումն է: Ըստ սեպագիր արձանագրությունների՝ Ռուսա Ա-ի որդին և հաջորդը, իսկ ըստ Մար-Աբաս Կատինայի ավանդախառն աղբյուրների. Արա Գեղեցիկի և նրա սիրելի կնոջ՝ Նվարդից ծնված կրտսեր որդին: Համաձայն Մ. Խորենացու գրի առած պատմության վկայության՝ Արայան-Արան իր հոր մահից հետո Հայոց արքա է կարգվել Ասորեստանի տիրակալների համաձայնությամբ և ժողովուրդը դեպի Արա Գեղեցիկը տածած գորովի պատճառով՝ նրան կոչել է Արա:

Մ. Խորենացու ՙՀայոց պատմության՚  մեջ տեղ գտած այս ժամանակագրական անճշտությունները հիմնականում պայմանավորված են պատմահոր գործունեության ժամանակաշրջանում՝ ներկայիս ինֆորմացիոն մեծ ծավալների բացակայությամբ:  

Բովանդակություն

Ըստ Խորենացու՝ Ասորեստանի թագուհի Շամիրամը հրապուրվել է Հայոց թագավոր Արայի գեղեցկությամբ, ձգտել տիրել նրան։ Խոստումներն ու ընծաները արդյունք չեն տվել։ Շամիրամը վճռել է զենքի ուժով հասնել իր նպատակին։ Արայի դաշտում տեղի ունեցած Ճակատամարտում Արան զոհվել է։ Շամիրամի հանձնարարությունն Արա Գեղեցիկին պատերազմից հետո իր մոտ կենդանի հասցնելու մասին ձախողվել է։ Շամիրամը նրա մարմինը դրել է ապարանքի վերնատանը՝ կենդանացնելու հույսով։ Դիակը նեխել է։ Շամիրամը իր սիրեկաններից մեկին է հագցրել Արայի զգեստները, հայտարարել, թե նա կենդանացել է։

Գրական և պատմական արժեք

Առասպելն արտացոլում է հեթանոս հայերի հավատալիքները մեռնող ու հառնող աստծո, բնության զարթոնքի, իսկ հետագայում նաև ընտանեկան առաքինության և ողջախոհության մասին։ Առասպելում արտացոլվել է նաև ուրարտացիների պայքարն աշխարհակալ Ասորեստանի դեմ։

Այլ ստեղծագործություններ՝ նվիրված «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ավանդազրույցին

Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին պատմող ասքը Մովսես Խորենացու գրի առած գեղեցիկ առասպելներից մեկն է։ Արա Գեղեցիկի և Շամիրամի կերպարներին իրենց բանաստեղծություններում, բալլադներում և պոեմներում անդրադարձել են Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը, Կոստան Զարյանը, Հովհաննես Շիրազը։

  • Նաիրի Զարյանը գրել է «Արա Գեղեցիկ» դիցապատմական ողբերգությունը։

  • Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ Վարդգես Սուրենյանցի 1899 թվականին ստեղծած կտավ, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: