СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Արամ Խաչատրյան հայ

Категория: Музыка

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Արամ Խաչատրյան հայ»


Արամ Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը 

Մանկությունը և պատանեկությունը


Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ. հունիսի 6-ին Թիֆլիսի (այժմ Թբիլիսի) Կոջորի արվանձանում, հայ կազմարարի ընտանիքում:
«Հին Թիֆլիսը հնչուն, երաժշտական քաղաք է, - հետագայում գրում է Խաչատրյանը, - բավական էր անցնել կենտրոնից քիչ հեռու գտնվող փողոցներով ու նրբանցքներով, որպեսզի մխրճվել ամենատարբեր աղբյուրներից ստեղծված երաժշտական մթնոլորտի մեջ ...»: 
Կարևոր էր, որ այդ ժամանակ Թիֆլիսում գործում էին երաժշտական մի շարք հաստատություններ՝ ՌԵԸ-ի (Ռուսական Երաժշտական Ընկերության) բաժանմունքը, երաժշտական ուսումնարանը և իտալական օպերայի թատրոնը: Այստեղ ապրում էին շատ տաղանդավոր երաժիշտներ, որոնց ներդրումը մեծ է հայ և վրաց կոմպոզիտորական դպրոցների ձևավորման գործում: Արվեստի այնպիսի հայտնի գործիչներ, ինչպիսիք են Ֆյոդոր Շալյապինը, Սերգեյ Ռախմանինովը, Կոնստանտին Իգումնովը, իրենց այցելությամբ հարստացնում ու աշխուժացնում էին Թիֆլիսի երաժշտական կյանքը:
Այս բազմերանգ երաժշտական մթնոլորտն իր ազդեցությունը թողեց Խաչատրյանի ստեղծագործությունների վրա: Նրա երաժշտությունը երբեք չէր սահմանափակվում նեղ ազգային շրջանակներով և «խոսում» էր ամենալայն լսարանների հետ: Խաչատրյանը մեծ հարգանք ու կենդանի հետաքրքրություն էր ցուցաբերում տարբեր ժողովուրդների երաժշտության նկատմամբ. նրա աշխարհայացքի և ստեղծագործությունների բնորոշ հատկություններից մեկը ինտերնացիոնալիզմն էր:
Չնայած Ա.Խաչատրյանի երաժշտական ընդունակությունները ի հայտ են եկել վաղ հասակում, այնուհանդերձ նոտաները նա սովորել է 19 տարեկանում: Դա 1922 թվականն էր, երբ կոմպոզիտորն եկավ Մոսկվա և ընդունվեց Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (թավջութակի դասարան): Միաժամանակ նա սովորում էր Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում՝ ստանալով կենսաբանական կրթություն: 
Խաչատրյան-երաժիշտն արտակարգ արագ էր զարգանում: Կարճ ժամանակում նա ոչ միայն լրացրեց բաց թողածը, այլև դարձավ լավագույն ուսանողներից մեկը՝ հնարավորություն ստանալով համերգներով հանդես գալ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ ու Փոքր դահլիճներում:

Կոմպոզիտորի կայացումը

Խաչատրյան-կոմպոզիտորի ճակատագիրը վերջնականապես որոշվեց 1925թ.-ին, երբ ուսումնարանում կոմպոզիցիայի դասարան բացվեց: Ստանալով ստեղծագործելու նախնական գիտելիքներ՝ 1929թ.-ին նա ընդունվեց Մոսկվայի պետական կոնսերվատորիա՝ սովորելով հայտնի կոմպոզիտոր Նիկոլայ Յակովլևիչ Մյասկովսկու մոտ:
Խաչատրյանի վրա անջնջելի տպավորություն թողեց 1933 թվականին Սերգեյ Պրոկոֆևի այցելությունը Մյասկովսկու դասարան: Երտասարդ կոմպոզիտորը հիացած էր հանճարեղ Պրոկոֆևի արվեստով: Ի դեպ, Խաչատրյանի ստեղծագործություններն էլ հետաքրքրեցին Պրոկոֆևին, և նա դրանցից մի քանիսը իր հետ տարավ Փարիզ, որտեղ վերջիններս ներկայացվեցին հանդիսատեսի դատին:
1935թ.-ին Մոսկվայի կոնսերվատորիայի դահլիճում Է.Սենկարի դիրիժորությամբ հնչեց կոնսերվատորիայի շրջանավարտ-կոմպոզիտորի դիպլոմային աշխատանքը՝ Խաչատրյանի Առաջին սիմֆոնիան: Այն եզրափակեց նրա ուսանողական շրջանը և միևնույն ժամանակ հանդիսացավ կոմպոզիտորի կյանքի ու գործունեության հասուն շրջանի սկիզբը: Հանդիսականներին, մամուլին, կոլեգաներին, ընկերներին նոր ստեղծագործությունն հիացրեց իր գեղարվեստական բարձր արժեքով, ինքնատիպությամբ, մեղեդային հարստությամբ, հարմոնիկ և նվագախմբային գույների շռայլությամբ և հատկապես, երաժշտության վառ ազգային կոլորիտով:

Փառքի գագաթնակետին

Խաչատրյանի հասուն շրջանի ստեղծագործությունների շարքում մեծ տեղ է զբաղեցնում դրամատիկ ներկայացումների համար գրված երաժշտությունը: Այդ ժանրի լավագույն գործերից են «Վալենսիայի այրին» (ըստ Լոպե դե Վեգայի, 1940թ.) և «Դիմակահանդեսը» (ըստ Լերմոնտովի, 1941թ.): Այդ ներկայացումների երաժշտության հիման վրա գրված սիմֆոնիկ սյուիտներն ինքնուրույն համերգային կյանք են ստացել և հաճախ են կատարվում մեր օրերում: 
Խաչատրյանը պակաս հետաքրքրություն չի տածել կինոերաժշտության հանդեպ՝ հիանալի իմանալով վերջինիս առանձնահատկությունները և ճիշտ գնահատելով երաժշտության դերը ֆիլմում: Հիանալի է «Պեպո» և «Զանգեզուր» կինոնկարների համար գրված երաժշտությունը, որը նպաստում է գաղափարի ամբողջական բացահայտմանը:
Սակայն Խաչատրյան-կոմպոզիտորի հանճարն առավել վառ կերպով դրսևորվեց նրա սիմֆոնիկ ստեղծագործություններում: Մեծ հաջողություն ունեցան և ունկնդիրների սրտերն անմիջապես նվաճեցին կոմպոզիտորի Դաշնամուրի ու նվագախմբի (1936թ.) և Ջութակի ու նվագախմբի համար (1940թ.) գրված կոնցերտները:
1941թ.-ին, երբ Խաչատրյանը գտնվում էր ստեղծագործական ծաղկման շրջանում, սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Չնայած ծանր տարիներին, նրա ստեղծագործություններն հաճախ էին կատարվում: 
1942թ.-ին Խաչատրյանը ավարտեց Կ.Դերժավինի լիբրետոյով գրված «Գայանե» բալետը, որտեղ հրաշալի կերպով սինթեզեց դասական բալետի, ազգային երաժշտության ու խորեոգրաֆիկ արվեստի ավանդույթները: «Գայանե»-ն այժմ հայրենական և արտասամանյան թատրոնների երկացանկի անբաժանելի մասն է: 1944թ.-ին Խաչատրյանը գրեց Հայկական ԽՍՀ պետական հիմնը, իսկ մեկ տարի անց, երբ պատերազմն ավարտվեց, կոմպոզիտորը ստեղծեց նաև իր Երրորդ սիմֆոնիան: Դա «հաղթական» ստեղծագործություն է, պաթետիկ և հանդիսավոր ներբող, ինքնօրինակ հիմն՝ նվիրված հաղթողներին: Ունկնդրելով Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան՝ ակամայից հիշվում են ակադեմիկոս Բ.Վ.Ասաֆևի խոսքերը. «Խաչատրյանի արվեստը կանչում է՝ թող լինի լույս, թող լինի ցնծություն ...»:
1954թ.-ին ծնվեց Խաչատրյանի ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը՝ «Սպարտակ» բալետը: Այն 20-րդ դարի բալետային գրականության լավագույն նմուշներից է և առանձնանում է խորը գաղափարով, դրամատուրգիայի և ձևի մասշտաբայնությամբ, երաժշտա-խորեոգրաֆիկ խնդիրների համարձակ լուծումներով: 
Խաչատրյանի կյանքում ուրույն տեղ է զբաղեցնում նրա մանկավարժական գործունեությունը: Տարիներ շարունակ նա վարում էր Մոսկվայի Պ.Ի.Չայկովսկու անվան կոնսերվատորիայի և Գնեսինների անվան երաժշտական ինստիտուտի կոմպոզիտորական դասարանները: Զարգացնելով իր ուսուցչի՝ Մյասկովսկու մանկավարժական սկզբունքները և հիմնվելով կյանքի և գործունեության սեփական փորձի վրա՝ Խաչատրյանը ստեղծեց իր կոմպոզիտորական դպրոցը:
Խաչատրյանի անձնական կյանքը նույնպես հարուստ էր իրադարձություններով: Առաջին ամուսնությունից ծնված նրա դուստրը՝ Նունեն, դաշնակահարուհի է: 1933թ.-ին կոմպոզիտորը նորից ամուսնացավ. նրա կինն ու կյանքի հավատարիմ ընկերը դարձավ Մյասկովսկու ուսանողուհին՝ Նինա Մակարովան: Այս ամուսնությունից ծնվեց Խաչատրյանի որդին՝ Կարենը, որն այժմ հայտնի արվեստագետ է: 


Ես մեծացել եմ մի շրջապատում, որը լի է եղել ժողովրդական երաժշտությամբ. հանրահայտ ծեսերը, տոները, տոնակատարությունները և տխուր իրադարձությունները մարդկանց կյանքում ուղեկցվել են երաժշտությամբ, հայկական, ադրբեջանական և վրացական վառ մեղեդիներով և պարերով, որոնք կատարում էին աշուղներն ու երաժիշտները, որոնք եղել են այն տպավորությունները, որ խորը հետք են թողել իմ հիշողության մեջ, որոնք ուղղորդել են երաժշտական մտածողությունս: Նրանք կերտել են իմ երաժշտական գիտակցությունը և ընկած են իմ արտիստիկ անհատականության հիմքերում: Վերջին տարիներին ինչ փոփոխություններ և բարելավումներ, որ տեղի են ունեցել իմ երաժշտական ճաշակում, ինչպես նաև դեռ մանուկ հասակում մարդկանց հետ շփման միջոցով զարգացած սկզբանական հիմքերում, մշտապես կմնան իմ ողջ աշխատանքի սնուցման աղբյուր: Արամ Խաչատրյան

Հայկական ժողովրդական երաժշտություն



Խաչատրյանը լայնորեն ճանաչված է իր ստեղծագործություններում տարբեր էթնիկ խմբերի ազգային երաժշտություններ օգտագործելու համար: Չնայած Հայաստանում ծնված չլինելու փաստին՝ Խաչատրյանը եղել է առաջին հերթին հայկական կոմպոզիտոր, ում երաժշտական ցուցադրությունները գալիս են հայկական արմատներից: Խաչատրյանը ներշնչվել է ազգային երգերի հավաքագրող, երաժշտագետ Կոմիտասից, Ալեքսանդր Սպենդիարյանից ու Ռոմանոս Մելիքյանից: Խաչատրյանը գիտակցում էր, որ Կոմիտասը միայնակ հիմք է դրել Հայկական երգարվեստի դասական ավանդույթների: Կոմիտասի մասին 1969 թվականին լույս տեսած մի հոդվածում Խաչատրյանը անվանում է նրան «մեծագույն ուսուցիչ» :

Նրա ծրագրերը՝ գրելու օպերա հայ ժողովրդի՝ ամբողջ աշխարհում ցրված լինելու ողբերգական ճակատագրի, նրանց տառապանքների ու պայքարի վերաբերյալ երբեք չիրականացան։ Նրա հայկական ռապսոդիան նվագախմբի և փողային գործիքների համար՝ նախատեսված մոտ ընկեր Լարի Ադլերի և Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի համար մնաց անավարտ։ Չնայած մտադրությանը, ոգին միշտ գոյություն ունի: Խաչատրյանը շեշտը դրել է իր հայկական արմատների վրա՝ ասելով.Հայտնի կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը մի առիթով Արամ Խաչատրյանի մասին ասել է.



Հայաստանում

Խաչատրյանը եղել է 20-րդ դարի ամենաճանաչված հայ կոմպոզիտորը և խորհրդային Հայաստանի մշակույթի ամենաճանաչված ներկայացուցիչը: Նրան նկարագրել են որպես «հայկական ամենակարևոր կոմպոզիտոր», հայ «Չայկովսկին», և ոմանց կողմից համարվել է 20-րդ դարի հայկական մշակույթի կենտրոնական դեմք»: Նա մնում է միակ հայ կոմպոզիտորը, ով հասնում է միջազգային մեծ նշանակության։ Արամ Խաչատրյանը եղել է առաջին և վերջին հայ կոմպոզիտորը, ով հասել է համաշխարհային ճանաչման: Խաչատրյանը բարձր է գնահատվում Հայաստանում և համարվում է «ազգային հարստություն»: Խաչատրյանը հայերի կողմից ընդունվում և հարգվում է որպես «հայտնի զավակ, ով վաստակել է համաշխարհային ճանաչում»: Շահան Արծրունին Խաչատրյանին նկարագրել է որպես «Հայաստանի մշակույթի երաժշտական դեսպան»:

Խաչատրյանի ազդեցությունը կարելի է նկատել հայկական դասական երաժշտության բոլոր ուղղություններում (սիմֆոնիկ և կամերային)՝ գումարելով ուշխորհրդային շրջանի նշանակալի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանին: Նրա յուրօրինակ սիմֆոնիկ մեկնաբանությունները ներշնչել են Երվանդ Միրզոյանին, Կոնստանտին Օրբելյանին և այլոց: Խաչատրյանը հիշատակվում է հայկական երաժշտությունը համաշխարհային ճանաչման հասցնելու համար:



Դաշնամուրային կոնցերտը

Դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտը ստեղծվել է 1936 թվականին և առաջին անգամ կատարվել 1937-ի հուլիսի 12-ին Մոսկվայում՝ Սոկոլնիկիում: Մենակատարը՝ հայտնի դաշնակահար Լև Օբորինն էր, որին ընկերակցում էր Լ.Շտեյնբերգի ղեկավարած նվագախումբը: Հիրավի խորհրդային երաժշտության պատմության մեջ դա նշանակալից երևույթ էր: Քննադատները գրում էին կոնցերտի հաղթական երթի մասին. այն ձեռք բերեց «դաշնամուրային արվեստի իսկական Հաղթանակի» նշանակություն՝ դառնալով աշխարհի բեմերի «ամենառեպերտուարային» ստեղծագործություններից մեկը:
«Ի դեպ, - հիշում է Խաչատրյանը, - երբ իմ Դաշնամուրային կոնցերտը դեռ ստեղծման պրոցեսում էր, այն լսեց Սերգեյ Պրոկոֆևվը, և II մասի համեստ ֆակտուրան առաջ բերեց նրա կատակային դիտողությունը. «Իսկ այստեղ, ի՞նչ է, դաշնակահարը պետք է ճանճ որսա»:
Կոնցերտն համակված է արտահայտիչ և գեղեցիկ բազմազան բնույթի երաժշտական թեմաներով, որոնք խորին արմատներով կապված են Արևելքի ժողովրդական երաժշտության տարբեր շերտերի հետ: Առնական ու քնարական, մտախոհ ու կատակային, երգային ու պարային, նուրբ ու կրակոտ թեմաները երաժշտությանը հաղորդում են կենսական պատկերավորություն, ազգային երանգ, խաչատրյանական ոճի անկրկնելի գծեր:


Ջութակի կոնցերտը

Խաչատրյանը երբեք չի թաքցրել ջութակի հանդեպ տածած իր հատուկ վերաբերմունքը: Բավական է հիշել, կոմպոզիտորի ստեղծագործությունների լավագույն թեմաներն, հիմնականում, ասոցիացիայով կապվում են ջութակի, իսկ երբեմն էլ, թավջութակի հետ: 
1940թ.-ի ամռանը Մերձմոսկովյան Կոմպոզիտորների միության տանը («Ռուզա»), շրջապատված հրաշալի ռուսական բնությամբ, 2,5 ամսվա ընթացքում Խաչատրյանը ստեղծեց իր լավագույն գործերից մեկը՝ Ջութակի կոնցերտը: 
«Ես այն մեծ ոգևորությամբ էի գրում: Երաժշտական մտքերն համակում էին ինձ՝ արագացնելով նոտային թղթի վրա դրանց գրանցման տեմպերը», - հիշում էր կոմպոզիտորը:
տասնօրյակի օրերին կոնցերտն հնչեց Մոսկվայում: Այն կատարում էր դեռևս երիտասարդ, բայց արդեն համաշխարհային ճանաչում ունեցող ջութակահար Դավիդ Օյստրախը (նրան էլ նվիրված է կոնցերտը):
Կոնցերտը բարձր գնահատեցին նաև երաժշտության երկրպագուները: Կարճ ժամանակահատվածում այն կատարվեց 2 անգամ՝ բոլորին գերելով Խաչատրյանի ստեղծագործություններին բնորոշ տոնական տրամադրությամբ, կենսական ուժով: Վստահորեն կարելի է ասել, որ ոչ ոք անտարբեր չէր այդ ստեղծագործության նկատմամբ: Պատերազմի տարիներին Խաչատրյանի Ջութակի կոնցերտն արդեն լայն ճանաչում ուներ և հաճախ էր հնչում ռադիոյով՝ իր լուսավոր տրամադրությամբ, կենսական էներգիայով օգնելով հաղթահարել անհաջողությունները, հավատ սերմանելով ապագայի և հաղթանակի հանդեպ ...»: 




Հայտնի ռեժիսոր Համո Բեկ-Նազարյանի հետ համագործակցության արդյունքում ծնվել է երկու հիանալի ֆիլմերի՝ «Պեպո»-յի (1935թ., ըստ Գաբրիել Սունդուկյանի պիեսի) և պատմա-հեղափոխական «Զանգեզուր»-ի (1938թ.) համար գրված երաժշտությունը: Վերջիններս ազգային առաջին հնչուն ֆիլմերն են:
Չնայած կինոերաժշտության ոլորտում «Պեպո»-ն Խաչատրյանի դեբյուտն էր, այն նշանակալի տեղ զբաղեցրեց հայ կինոյի պատմության մեջ: Անդրկովկասում մեծ ճանաչում գտավ և սեր վայելեց ֆիլմի հիմնական հերոսի՝ Պեպոյի երգը՝ ձեռք բերելով ժողովրդական երգի նշանակություն:
«Զանգեզուր»-ում Խաչատրյանը հանդես եկավ, որպես սիմֆոնիկ կինոերաժշտության վարպետ:
«Պեպո» և «Զանգեզուր» ֆիլմերի երաժշտության համար 1938թ.-ին Խաչատրյանը արժանացավ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

Արամ Խաչատրյանը համաշխարհային ճանաչում ունեցող «Գայանե» և «Սպարտակ» բալետների հեղինակն է: Դրանց ստեղծումը ոչ միայն նպաստեց հայ ազգային բալետի զարգացմանը, այլև զգալիորեն հարստացրեց համաշխարհային երաժշտա-դրամատիկ արվեստի գանձարանը: «Գայանե»-ի և «Սպարտակ»-ի թեմաներն ու մեղեդիներն աչքի են ընկնում արտակարգ թարմությամբ, ցայտունությամբ, կենսունակությամբ՝ անմիջականորեն գերելով երաժշտասերերի սրտերը ու հոգիները:

Ահա թե ինչ է ասում այդ առիթով ինքը՝ հեղինակը.
«Իմ երաժշտական ընտանիքում մի անհնազանդ ու աղմկոտ զավակ կա՝ «Սուսերով պարը» «Գայանե» բալետից: Ազնվությամբ, եթե ես իմանայի, որ այն այդպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի և արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործություններին, ապա երբեք այն չէի գրի: Արտասահմանում ինձ գովազդում են որպես «պարոն Սեյբրդանս» (անգլերեն sabre՝ սուսեր և dance՝ պար բառերից): Դա, նույնիսկ, բարկացնում է ինձ: Ես այն անարդարացի եմ համարում ...»



«Գայանե»

Այս պարտիտուրի պատմությունը սկիզբ է առնում դեռևս 1939թ.-ին գրված «Երջանկություն» բալետից...
«Սկսելով աշխատանքն իմ առաջին բալետային պարտիտուրի վրա՝ ես բնավ ոչինչ չգիտեի բալետի՝ որպես երաժշտական ժանրի, յուրահատկությունների մասին: Արդեն իսկ աշխատանքի ընթացքում սկսեցի արագորեն ըմբռնել և յուրացնել նրա բնորոշ առանձնահատկությունները: Հավանաբար, հիմնականում ինձ օգնեց այն հանգամանքը, որը դեռևս Մյասկովսկին էր նշում, թե Խաչատրյանի երաժշտությունը համակցված է պարի տարերքով...» Այսպես է խոստովանում հեղինակը:
Խոշորագույն քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանը կոմպոզիտորի հետ ունեցած ընկերական զրույցի ժամանակ հայ երաժշտության գալիք տասնօրյակի կապակցությամբ բալետային ներկայացում ստեղծելու ցանկություն: Այդ գաղափարը լիովին համապատասխանում էր կոմպոզիտորի սեփական ստեղծագործական ձգտումներին: Բալետի թեման նույնպես ծնունդ առավ այդ զրույցի ժամանակ, և Միկոյանը Խաչատրյանին խորհուրդ տվեց հանդիպել խորհրդային սահմանապահների և կոլտնտեսականների կյանքի և աշխատանքի մասին «Երջանկություն» բալետային լիբրետոյի հեղինակ, հայ հայտնի ռեժիսոր Գևորգ Հովհաննիսյանի հետ:
Ժամանակը սուղ էր. 1939թ.-ի գարունն ու ամառը՝ գրող Մաքսիմ Գորկու խորհրդով, Խաչատրյանն անցկացրեց Հայաստանում՝ զբաղվելով ֆոլկլորային նյութի հավաքմամբ և ուսումնասիրմամբ: Կոմպոզիտորն իր առջև խնդիր դրեց «սիմֆոնացնել» բալետի պարային երաժշտությունը, հարստացնել այն ժողովրդի կողմից ստեղծված երգերով ու պարային մեղեդիներով: Խաչատրյանն արագորեն հասկացավ ու ձևակերպեց իր երաժշտա-խորեոգրաֆիկ գեղագիտության հիմնական դրույթները:
«Երջանկության» պարտիտուրի վրա կոմպոզիտորն աշխատեց ընդամենը կես տարի: Փորձերը ղեկավարում էր Արթուր Նիկիշի աշակերտը՝ հայտնի դիրիժոր Կոնստանտին Սարաջևը: 
Ամեն ինչ արվեց, որպեսզի երկրի ամենաերիտասարդ կոլեկտիվի՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի (այդ ժամանակ այն 6 տարեկան էր) համերգներն հայկական տասնօրյակի շրջանակներում մաքսիմալ հաջողությամբ անցնեին: Կ.Սարաջևն հրաշալի նվագախումբ էր հավաքել: 1939թ.-ի հոկտեմբերի 24-ին Մոսկվայի Մեծ թատրոնում բեմադրվեց «Երջանկություն» բալետը, որն ուղղակիորեն հիացրեց ունկնդիրներին: Շատ մասնակիցներ կառավարական մրցանակներ ստացան, իսկ թերթերը ողողվեցին հիացական գրախոսականներով:
Այդուհանդերձ, այդ ամենը չխանգարեց կոմպոզիտորին խելամտորեն ու գիտակցաբար մոտենալ ստեղծագործության թույլ կողմերին: Լիբրետոն, նույնպես, որոշ թերություններ ուներ: Այդուամենայնիվ, «Երջանկությունը» լավ «ցատկահարթակ» հանդիսացավ խաչատրյանական բալետային արվեստի զարգացման համար: Շուտով Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի ղեկավարությունն առաջարկեց «Երջանկությունը» բեմադրել նոր լիբրետոյով:
Արդյունքում, «Երջանկության» ողջ պարտիտուրը, հեղինակի խոսքերով, իր կողմից «կուլակաթափ արվեց» ...
Աշխատանքն ավարտվեց Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին՝ «Գայանե» բալետի ստեղծմամբ: Կոմպոզիտորն այսպես է հիշում այդ ժամանակաշրջանի մասին.
«Ես ապրում էի Պերմի «Ցենտրալնայա» հյուրանոցի հինգերորդ հարկում: Այդ ժամանակներն հիշելիս նորից ու նորից մտածում եմ՝ թե որքան դժվար էր մարդկանց համար: Ռազմաճակատին զենք, հաց, մախորկա էր անհրաժեշտ, իսկ հոգևոր սննդի՝ արվեստի կարիք ուներ և՛ ճակատը, և՛ թիկունքը: Մենք՝ արտիստներս ու երաժիշտներս, հասկանում էինք այդ ամենը ու մեր ուժերը ներդնում դրանում: Մոտ 700 էջից բաղկացած «Գայանե»-ի պարտիտուրը գրեցի կես տարվա ընթացքում, հյուրանոցային սառն ու փոքր սենյակում, որտեղ դաշնամուր, աթոռակ, սեղան ու մահճակալ կար: Ինձ համար այն հատկապես թանկ է, քանի որ «Գայանե»-ն խորհրդային թեմայով միակ բալետն էր, որ բեմից չէր իջնում քառորդ դար շարունակ...»
«Սուսերով Պարը» կոմպոզիտորի խոստովանմամբ, հանկարծակի է ծնվել: «Գայանե»-ի պարտիտուրի ստեղծումից հետո սկսվեցին փորձերը: Թատրոնի տնօրենը իր մոտ կանչեց Խաչատրյանին՝ ասելով, որ վերջին գործողության մեջ հարկավոր է պար ավելացնել: Կոմպոզիտորն այն դժկամորեն արեց, քանի որ բալետն ավարտված էր համարում: Այդուհանդերձ, այդ միտքը ստիպեց նրան մտածել: 
«Պարը պետք է արագ, մարտական լինի, - հիշում էր Խաչատրյանը։ - Ձեռքերս անհամբերությամբ ակորդ վերցրեցին, և ես սկսեցի մաս-մաս նվագել այն: Կտրուկ շարժում էր անհրաժեշտ. ես վերցրեցի վերևի ձգվող տոնը: Ինչ-որ բան ինձ «բռնեց». ահա, կրկնենք ուրիշ տոնայնության մեջ: Սկիզբը դրված է: Այժմ կոնտրաստ է անհրաժեշտ... Բալետի երրորդ պատկերում երգային թեմա, լիրիկական պատկեր ունեմ: Մարտական սկիզբը ես միացրի այդ թեմային՝ այն սաքսաֆոնն է կատարում, ապա վերադարձա սկզբին, սակայն արդեն նոր որակով: Սկսեցի աշխատել ցերեկվա ժամը 3-ին, իսկ մոտավորապես գիշերվա 2-ին ամեն ինչ պատրաստ էր: Առավոտյան ժամը 11-ին պարը հնչեց փորձի ժամանակ: երեկոյան այն բեմադրվեց, իսկ հաջորդ օրն արդեն գլխավոր փորձն էր ... »:

«Գայանե» բալետի երաժշտության համար Արամ Խաչատրյանը արժանացել է Ստալինյան առաջին կարգի մրցանակի:

«Սպարտակ»

«Ձեռնամուխ եմ լինում ստեղծագործական մեծ հուզմունքի Զգացումով», - 1950թ.-ի հուլիսի 9-ին այդպես է գրել Խաչատրյանը «Սպարտակ» բալետի պարտիտուրի առաջին էջին:
Վերջին էջում կարդում ենք. «Երեք ու կես տարի տևեց «Սպարտակ»-ի վրա աշխատանքը: Գրում էի հիմնականում ամռանը: Ընդհանուր վերցված «Սպարտակ»-ը 8 ամսվա ընթացքում է գրվել: Վերջացրել եմ 1954թ.-ի փետրվարի 22-ին: Ողջ երաժշտությունը գրվել է Հին Ռուզայում՝ կոմպոզիտորների տանը: Արամ Խաչատրյան»:
Իսկ ինչպե՞ս ծնվեց անտիկ սյուժեով բալետ գրելու գաղափարը: Մտահղացումն հայտնի թատերագետ Ն.Վոլկովինն էր: Ստեղծագործելով իր 50-ամյակի սահմանագծին՝ Արամ Խաչատրյանը արդեն հասուն, կայացած արվեստագետ էր ու բազմաթիվ հիանալի ստեղծագործությունների հեղինակ, իսկ Վոլկովի լիբրետոն ոգեշնչում էր կոմպոզիտորին՝ բարերար նյութ հանդիսանալով ստեղծագործության համար: «Սպարտակ»-ի ստեղծմանը յուրահատուկ ձևով է նախապատրաստվում նաև Արամ Խաչատրյանը: Նա մեկնեց Իտալիա՝ ուսումնասիրելու անտիկ նկարներն ու քանդակները, տեսնելու ստրուկների ձեռքերով կերտված հին հռոմեական կառույցներն ու հաղթակամարները, գլադիատորների զորանոցները, Կոլիզեումը, եղավ այն վայրերում, որտեղով երբևիցե անցել է Սպարտակն իր զինակիցների հետ: Եվ չնայած ավելի քան 2000 տարվա պատմությանը, Սպարտակի ապստամբության թեման կոմպոզիտորին շատ արդիական թվաց: 
Այսպիսով, իր իսկ խոստովանմամբ, Խաչատրյանը երեք ու կես տարի պատրաստվում էր «Սպարտակ»-ի ստեղծմանը: Բալետն հորինելիս նա շատ դժվարությունների հանդիպեց. չէ՞ որ Սպարտակի ժամանակի ֆոլկլորային նմուշների և երաժշտական փաստաթղթերի բացակայության պատճառով կոմպոզիտորը դրանցից օգտվելու հնարավորություն չուներ: Ի դեպ, նա չէր էլ փորձում նմանակել այդ ժամանակաշրջանի երաժշտությանը:
«Սպարտակ»-ի երաժշտությունը գրելիս կոմպոզիտորն օգտվում էր այն մեթոդներից, որոնցից օգտվել են նաև նրա նախորդները պատմական թեմաներին դիմելիս: Պատմելով անցյալի մասին՝ Խաչատրյանը հմտորեն պահպանում է իր ձեռագիրն ու գրելաոճը:
Բալետը գրված է ժամանակակից լեզվով, երաժշտա-թատերական ժանրի խնդիրների ժամանակակից ըմբռնումով: Ստեղծագործության հիմնական գործող անձիք հատուկ, կրկնվող երաժշտական թեմաների միջոցով են նկարագրված: Բացի անհատական բնութագրություններից կան նաև ընդհանուր ժողովրդական բնութագրեր. չէ՞ որ ներկայացման գլխավոր ու առաջատար հերոսը հենց ժողովուրդն է: Այդպիսիք են Հռոմի հալածված ստրուկների թեմաները:
Բալետի սուր կոնֆլիկտային դրամատուրգիայում միմյանց են հակադրվում երկու ոլորտներ, երկու աշխարհ. մարտական ու ճոխ Հռոմը՝ Կրասսոսի և նրա սիրուհու՝ պարուհի Էգինայի գլխավորությամբ, և Սպարտակի կողմից առաջնորդված ճնշված ստրուկներն ու գլադիատորները:
Մոտ երեք ժամ տևող բալետում կոմպոզիտորն երկու անգամ երգչախումբ է մտցնում, որոնք դրամատուրգիական առումով տարբեր ֆունկցիաներ ունեն: Գլադիատորների կռվի ժամանակ երգչախումբը նկարագրում է հուզված ականատեսների վերաբերմունքը, իսկ ֆինալում այն ներդաշնակ կերպով լրացնում է տխուր երաժշտությունը՝ վերջինիս հաղորդելով ջերմություն և անկեղծություն:
«Սպարտակ»-ի պրեմիերան կայացավ Լենինգրադի օպերայի և բալետի թատրոնում 1956թ.-ի դեկտեմբերի 27-ին (բալետմեյստեր՝ Լ.Յակոբսոն, դիրիժոր՝ Պ.Ֆելդտ):
1958թ.-ի մարտի 12-ին նշանավոր բալետմեյստեր Իգոր Մոիսեևի նախաձեռնությամբ «Սպարտակ»-ը բեմադրվեց Մոսկվայի Մեծ թատրոնում (դիրիժոր՝ Յու.Ֆայեր): Այն ապշեցրեց իր հզորությամբ և հանդիսավորությամբ: Հատկապես, տպավորիչ էին մասսայական տեսարանները, որոնցում իր մասնակցությունն էր ցուցաբերում Մեծ թատրոնի գրեթե ողջ բալետային խումբը:
1968թ.-ին Մեծ թատրոնում կայացավ «Սպարտակ»-ի երրորդ բեմադրությունը, որն իրականացրեց Յու.Գրիգորովիչը: «Սպարտակ»-ի համար Խաչատրյանը արժանացել է Լենինյան մրցանակի:



Երաժշտություն թատերական ներկայացումների համար


Խաչատրյանի խոստովանմամբ, իրեն մշտապես գրավել է աշխատանքը թատրոնում և կինոյում: Այս բնագավառում նրա կատարած առաջին փորձերը վերաբերում են այն տարիներին, երբ Խաչատրյանը դեռևս կոնսերվատորիայի ուսանող չէր: Իսկ ամեն ինչ ստացվեց կոմպոզիտորի ավագ եղբայր՝ Սուրեն Իլյիչ Խաչատրյանի շնորհիվ: Մոսկվայում Խորհրդային Հայաստանի մշակույթի տանը կից գործում էր 2 ստուդիա, որոնցից մեկը՝ թատերականը, հիմնել էր Սուրեն Խաչատրյանը: Նրա մահից հետո ստուդիայի ղեկավարումն իր վրա վերցրեց Ռուբեն Սիմոնովը, որի՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 10-ամյակին նվիրված ներկայցման համար Խաչատրյանը երաժշտություն գրեց: Դա երաժշտա-թատերական ասպարեզում կատարած նրա առաջին փորձն էր: Այնուհետև ...
Արամ Խաչատրյանը գրեց երաժշտություն 20 դրամատիկական ներկայացումների համար, սակայն, կոմպոզիտորի խոստովանմամբ, պարտիտուրում միայն այն երաժշտությունն է պահպանվել, որն հետագայում վերաշարադրվել է նրա կողմից և լույս ընծայվել որպես նվագախմբային սյուիտներ. «Դիմակահանդես» (ըստ Լերմոնտովի), «Ստալինգրադյան ճակատամարտը» (Վ.Պետրովի հայտնի կինոֆիլմից), «Վալենսիայի այրին» (ըստ Լոպե դե Վեգայի): Վերջիններս Խաչատրյանի լավագույն երաժշտա-թատերական ստեղծագործություններն են: Սակայն դրանց ստեղծմանը նախորդել է երկար ու լուրջ ճանապարհ: 30-ական թվականների սկզբին ՄԽԱՏ-2 թատրոնում Խաչատրյանը իր աշխատանքը սկսեց խորհրդային հեղինակների ժամանակակից թեմաներով գրված պիեսների վրա՝ ձեռք բերելով մեծ լսարանի հետ ավելի մոտ ու անմիջական շփման հնարավորություն: 
Այդ տարիներին նա գրեց երաժշտություն «Պատվի գործ», «Բաքու», «Մեծ օրը» և այլ ներկայացումների համար: Սակայն թատրոնի հանդեպ տածած հետաքրքությունը չէր սահմանափակվում խորհրդային թեմատիկայի շրջանակով: Նրա ստեղծագործություններում կարևոր տեղ է զբաղեցնում շեքսպիրյան թեմատիկան: Խաչատրյանը երաժշտություն է գրել հանճարեղ դրամատուրգի 3 ստեղծագործությունների համար՝ «Լիր արքա» Մոսխորհրդի թատրոնի համար (բեմադրությունը Յու.Զավադսկու), «Օթելլո» կինոֆիլմի համար (բեմադրությունը Ս.Յուտկևիչի) և «Մակբեթ»: Վերջինիս երաժշտությունը նա 2 անգամ է գրել՝ Փոքր և Գ.Սունդուկյանի անվան պետական թատրոնների համար:








Հետմահու պարգևներ և հարգանքի տուրք

Երևանի Օպերային թատրոնի ֆիլհարմոնիկ դահլիճը սկսած 1978 թվականից պաշտոնապես կոչվում է «Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահ» : Երևանում 1982 թվականին բացվել է Խաչատրյանի տուն-թանգարանը:

Իր կյանքի օրոք կոմպոզիտորը հասցրեց միայն ծանոթանալ ապագա թանգարանի էսքիզներին և խորհուրդներ տալ հայտնի ճարտարապետ Էդուարդ Ալթունյանին, որին կառավարության կողմից հանձնարարված էր կազմել տուն-թանգարանի նախագիծը։


Թանգարանի հիմքը հանդիսացավ այն առանձնատունը, որտեղ ապրում էր Ա. Խաչատրյանի ավագ եղբայրը՝ Վաղինակը, իր ընտանիքի հետ։ Հենց այդտեղ էր հաճախ իջևանում կոմպոզիտորը, երբ ժամանում էր Երևան։

Առանձնատունը պահպանվել է անփոփոխ, իսկ նրան համալրող տուն-թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է այգու տարածքում։ Երաժշտական մի շարք դպրոցներ անվանված են Խաչատրյանի անունով։ Այդպիսի դպրոցներ կան Վրաստանում, Մոսկվայում (հիմնված 1967 թվականին, անվանակոչված 1996 թվականին), Երևանում, Լեռնային Ղարաբաղի հանրապետության Մարտունի քաղաքում, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում, Վոթերթաունում (գործում է Համազգային հայկական կրթական և մշակութային ընկերության շնորհիվ): Խաչատրյանի անունով են կոչված փողոցներ Երևանում, Թբիլիսիում, Մոսկվայում, Աստանայում (Ղազախստան) և Սիմֆերոպոլում (Ղրիմ):

1999 թվականի հուլիսի 31-ին Խաչատրյանի՝ 3,5 մետր բարձրություն ունեցող արձանը 19-րդ դարի ռեալիստական ոճով, քանդակված Յուրի Պետրոսյանի կողմից, հանդիսավոր բացվել է Խաչատրյանի անվան Երևանի ֆիլհարմոնիկ համերգասրահի առջև՝ Երևանի օպերայի և թատրոնի շենքի հետնամասում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ներկայությամբ: Խաչատրյանի արձանը, որը քանդակել է Գեորգի Ֆրանգուլյանը, 2006 թվականի հոկտեմբերի 31-ին ներկայացվել է Մոսկվայում։ Հյուրերի շարքում են եղել նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը և Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան: 2013 թվականի ապրիլի 30-ին՝ նրա 110 ամյակի կապակցությամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ Խաչատրյանի անունը կրող փողոցում, կանգնեցվել է քանդակագործ Գևորգ Գևորգյանի կողմից քանդակված կիսանդրին:

1983 թվականին «Երևան» ստուդիան Խաչատրյանի մասին թողարկեց փաստագրական ֆիլմ: 2003 թվականին Խաչատրյանի մասին 83 րոպե տևողությամբ փաստագրական յուրօրինակ ֆիլմ է նկարահանում Էրիկ Բոգոսյանը: Ֆիլմը 2003 թվականին Հոլիվուդյան ֆիլմերի փառատոնում հաղթել է «լավագույն փաստագրական ֆիլմ» անվանակարգում: 2004 թվականին ռուսական պետական «Կուլտուրա» հեռուստաալիքը Արամ Խաչատրյանի մասին նկարահանել է փաստագրական ֆիլմ և կոչել այն «Խաչատրյանի դարը»:

1993 թվականին Երևանում կայացել է «Արամ Խաչատրյան-93» սիմֆոնիկ երաժշտության փառատոնը: Արամ Խաչատրյան միջազգային մրցույթը Երևանում տեղի է ունենում ամեն տարի՝ սկսած 2003 թվականից:

2009 թվականին Ռուսաստանի ավիափոխադրող Աերոֆլոտ ընկերությունն իր Airbus A319-112 ինքնաթիռներից մեկը անվանեց Խաչատրյանի անունով:

2013 թվականին UNESCO կազմակերպությունը հավաքագրում է Խաչատրյանի ձեռագիր նոտաների և ֆիլմերի երաժշտությունների հավաքածու և գրանցում դրանք «Աշխարհի հիշողության գրանցամատյանում»:

Աստղագիտության մեջ

Արամ Խաչատրյանի անունն է կրում (4802) Խաչատուրյան աստերոիդը:

Խաչատրյանի գործերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրում

2013 թվականի հունիսի 18-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի

կոմիտեի նիստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ և Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ծրագրի հիշողության համաշխարհային միջազգային ռեգիստրում (անգլ.՝ Memory of the World International Register) գրանցվել են «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը»: