Արեգակ
- Արեգակ , Արեգակնային համակարգի կենտրոնում գտնվող աստղ։ Այն համարյա կատարյալ գունդ է և կազմված է մագնիսական դաշտերով միահյուսված տաք պլազմայից։Արեգակն ունի մոտավորապես 1 392 684 կմ տրամագիծ, որը մոտավորապես 109 անգամ մեծ է երկրի տրամագծից, իսկ զանգվածը կազմում է Արեգակնային համակարգի ընդհանուր ծանգվածի մոտ 99.86%-ը։
Արեգակը բաղկացած է ջրածնից (զանգվածի ≈73 %-ը և ծավալի ≈92 %-ը),հելիումից (զանգվածի ≈25 %-ը և ծավալի ≈7 %-ը և հետևյալ, չնչին քանակության քիմիական տարրերից՝ երկաթ, նիկել, թթվածին, ազոտ,սիլիցիում, ծծումբ, մագնեզիում, ածխածին, նեոն, կալցիում և քրոմ։
Արեգակի մակերեսի ջերմությունը հասնում է 6000 K, դրա շնորհիվ Արեգակն արձակում է գրեթե սպիտակ լույս, սակայն, ավելի ուժեղ ցրման պատճառով և Երկրի մթնոլորտի կողմից կարճալիք ճառագայթների կլանման պատճառով, Արևի ուղիղ լույսը մոլորակի մակերեսի մոտ ստանում է դեղին երանգ։
Արեգակը կազմավորվել է 4.6 միլիարդ տարի առաջ՝ հսկայական մոլեկուլային ամպի գրավիտացիոն փլուզման հետևանքով։ Արևային լուսակը պարունակում է իոնացված և չեզոք մետաղների և նաև իոնացված ջրածինի գծեր։
Արեգակնային Համակարգ
Արեգակը և նրա շուրջը պտտվող երկնային մարմինները միասին կազմում են Արեգակնային համակարգը: Այն ընտանիք է՝ բաղկացած 10 մոլորակներից, որոնց մեծ մասն ունի առնվազն 1 արբանյակ: Արեգակի շուրջը պտտվում են նաև բազմաթիվ այլ, ավելի փոքր երկնային մարմիններ՝ աստղակերպներ կամ փոքր մոլորակներ և գիսավորներ: Արեգակն աստղ է: Չափերով այն բազմաթիվ անգամ գերազանցում է Արեգակնային համակարգի մյուս երկնային մարմիններին: 10 մոլորակներն են Մերկուրին (Փայլածու), Վեներան (Արուսյակ), Երկիրը, Մարսը (Հրատ), Յուպիտերը (Լուսնթագ), Սատուռնը (Երևակ), Ուրանը, Նեպտունը, Պլուտոնը և 10-րդը: Մոլորակներն աստղերից տարբերվում են նախ և առաջ նրանով, որ չունեն սեփական լույս, բայց լուսարձակում են, որովհետև անդրադարձնում են Արեգակի լույսը:
Մոլորակներ
Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը ոչ մեծ, քարքարոտ մոլորակներ են, որոնք միասին կազմում են Արեգակնային համակարգի ներքին մոլորակները: Յուպիտերն ու Սատուռնը գազի վիթխարի գնդեր են: Ուրանը և Նեպտունը գազից ու սառույցից կազմված հսկա մոլորակներ են: Պլուտոնն ամենափոքր մոլորակն է և կազմված է քարի ու սառույցի խառնուրդից: Ամենամեծ մոլորակի՝ Յուպիտերի տրամագիծը կազմում է Արեգակի տրամագծի մոտ 1/10-ը: Յուպիտերը՝ Արեգակնային համակարգի այդ հսկան, պատված է պարուրաձև ոլորվող ամպերի շերտերով: Յուպիտերը չունի կարծր մակերևույթ. կազմված է հիմնականում հեղուկ ջրածնից: Նրա ամպածածկույթի ամենախոշոր տեղամասը, որն անվանում են Կարմիր խոշոր բիծ, գոյություն ունի առնվազն 300 տարի: Արեգակն իր մեջ կարող է ընդգրկել մոտ հազար Յուպիտեր: Որոշ մոլորակներ շրջապատված են օղակների համակարգով: Օրինակ՝ Սատուռնն ունի գեղեցիկ, գունավոր օղակներ, որոնք կազմված են քարե և սառցե մարմիններից, փոշու մասնիկներից: Ուրանն ունի 10 շատ նեղ օղակներ: Դրանք հայտնաբերվել են միայն 1977 թ-ին, երբ այդ մոլորակն անցավ աստղերից մեկի առջևով, և մի կարճ ժամանակ նրա օղակները փակեցին այդ աստղից եկող լույսը:
Արեգակնային Համակարգի Առաջացումը
Աստղագետների մեծ մասի կարծիքով՝ Արեգակնային համակարգն սկսել է ձևավորվել մոտ 5 մլրդ տարի առաջ, երբ սեփական ձգողության ազդեցությամբ գազի և փոշու վիթխարի ամպն սկսել է սեղմվել: Սկզբում այդ ամպը շատ դանդաղ պտտվել է իր առանցքի շուրջը, սակայն, սեղմմանը զուգընթաց, այդ պտույտն ավելի ու ավելի է արագացել, մինչև առաջացել է գազի ու փոշու հարթ շերտով ծածկված կենտրոնական գունդ: Շարունակվող ինքնասեղմման արդյունքում կենտրոնական գունդն ավելի ու ավելի է տաքացել և, ի վերջո, այն բռնկվել է և աստղի նման սկսել է լուսարձակել ու վերածվել է Արեգակի:
Աստղագիտության պատմությունից
XVI դարում դանիացի աստղագետ Տիխո Բրահեի դիտարկումների արդյունքները հանգեցրին Արեգակնային համակարգի կառուցվածքի վերաբերյալ պատկերացումների լիակատար վերանայմանը: Իր աստղադիտարանից Բրահեն անզեն աչքով (աստղադիտակը դեռևս հայտնաբերված չէր) դիտում էր աստղերի ու մոլորակների դիրքերը և մեծաթիվ չափումներ կատարեց: Բրահեի մահվանից հետո նրա գերմանացի օգնական Յոհան Կեպլերն օգտվեց այդ դիտարկումների արդյունքներից՝ մոլորակների շարժման ուղեծրերը մաթեմատիկորեն ճշգրիտ հաշվարկելու համար: 1610 թ-ին Գալիլեո Գալիլեյն առաջինը աստղադիտակով դիտեց Սատուռնը: Այդ աստղադիտակը բավականաչափ հզոր չէր Սատուռնի օղակները հայտնաբերելու համար, ուստի Գալիլեյը ենթադրեց, որ Սատուռնը կազմված է 3 մասից: 1781 թ-ին անգլիացի աստղագետ Վիլյամ Հերշելը պատահաբար հայտնաբերեց Ուրան մոլորակը. դա աստղադիտակով հայտնաբերված առաջին մոլորակն էր: Հերշելը հայտնաբերեց նաև Ուրանի և Սատուռնի արբանյակները: Նրան օգնում էր իր քույր Կարոլինան, որն այնուհետև շարունակեց աշխատել ինքնուրույն և հայտնաբերեց մի շարք գիսավորներ: 1801 թ-ին իտալացի աստղագետ Ջուզեպպե Պիացցին հայտնաբերեց առաջին աստղակերպը, որին անվանեցին հռոմեական պտղաբերության աստվածուհի Ցերերայի անունով:
Արեգակի խավարում
Արեգակի խավարում, տիեզերական երևույթ է, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար։ Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից՝ Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ (լրիվ խավարում) կամ դրա մի մասը միայն (մասնակի խավարում)։ Լինում են նաև օղակաձև և հիբրիդ խավարումներ։ Հիբրիդ խավարում շատ հազվադեպ է դիտվում, երբ երկրագնդի որոշ մասում լրիվ, որոշ մասում օղակաձև խավարում է դիտվում։Լրիվ արեգակնային խավարում կարելի է դիտել միայն ընդամենը մի քանի կիլոմետր լայնության Երկրի մակերևույթի նեղ շերտից: Երկրի յուրաքանչյուր կոնկրետ վայրից լրիվ արեգակնային խավարում շատ հազվադեպ է դիտվում: Փոխարենը, մասնակի խավարում, երբ Լուսինը ծածկում է արեգակնային սկավառակի միայն մի մասը, տեղի է ունենում շատ ավելի հաճախ: