Просмотр содержимого документа
«Արեգակնային համակարգը և Երկիր մոլորակը»
Երկիր մոլորակն առաջացել է մոտավորապես 4,6 միլիարդ տարի առաջ։ Երկրի բնական արբանյակ Լուսինը երկրագնդի շուրջը պտտվում է էլիպսային ուղեծրով , երկրից 384400 կմ միջին հեռավորության վրա։
Երկիր մոլորակը մարդկության և միլիոնավոր այլ կենդանատեսակների և բուսատեսակների հայրենիքն է։ Մինչև հիմա մարդկությանը հայտնի միակ տիեզերական մարմինն է, որի վրա բնակվում են կենդանի օրգանիզմներ ։ Երկիր մոլորակը երբեմն կոչում են նաև կապույտ մոլորակ ։
- Երկիր մոլորակն առաջացել է մոտավորապես 4,6 միլիարդ տարի առաջ։ Երկրի բնական արբանյակ Լուսինը երկրագնդի շուրջը պտտվում է էլիպսային ուղեծրով , երկրից 384400 կմ միջին հեռավորության վրա։ Երկիր մոլորակը մարդկության և միլիոնավոր այլ կենդանատեսակների և բուսատեսակների հայրենիքն է։ Մինչև հիմա մարդկությանը հայտնի միակ տիեզերական մարմինն է, որի վրա բնակվում են կենդանի օրգանիզմներ ։ Երկիր մոլորակը երբեմն կոչում են նաև կապույտ մոլորակ ։
- Երկիր մոլորակն առաջացել է մոտավորապես 4,6 միլիարդ տարի առաջ։ Երկրի բնական արբանյակ Լուսինը երկրագնդի շուրջը պտտվում է էլիպսային ուղեծրով , երկրից 384400 կմ միջին հեռավորության վրա։ Երկիր մոլորակը մարդկության և միլիոնավոր այլ կենդանատեսակների և բուսատեսակների հայրենիքն է։ Մինչև հիմա մարդկությանը հայտնի միակ տիեզերական մարմինն է, որի վրա բնակվում են կենդանի օրգանիզմներ ։ Երկիր մոլորակը երբեմն կոչում են նաև կապույտ մոլորակ ։
- Երկիր մոլորակն առաջացել է մոտավորապես 4,6 միլիարդ տարի առաջ։ Երկրի բնական արբանյակ Լուսինը երկրագնդի շուրջը պտտվում է էլիպսային ուղեծրով , երկրից 384400 կմ միջին հեռավորության վրա։ Երկիր մոլորակը մարդկության և միլիոնավոր այլ կենդանատեսակների և բուսատեսակների հայրենիքն է։ Մինչև հիմա մարդկությանը հայտնի միակ տիեզերական մարմինն է, որի վրա բնակվում են կենդանի օրգանիզմներ ։ Երկիր մոլորակը երբեմն կոչում են նաև կապույտ մոլորակ ։
- Երկիր մոլորակն առաջացել է մոտավորապես 4,6 միլիարդ տարի առաջ։ Երկրի բնական արբանյակ Լուսինը երկրագնդի շուրջը պտտվում է էլիպսային ուղեծրով , երկրից 384400 կմ միջին հեռավորության վրա։ Երկիր մոլորակը մարդկության և միլիոնավոր այլ կենդանատեսակների և բուսատեսակների հայրենիքն է։ Մինչև հիմա մարդկությանը հայտնի միակ տիեզերական մարմինն է, որի վրա բնակվում են կենդանի օրգանիզմներ ։ Երկիր մոլորակը երբեմն կոչում են նաև կապույտ մոլորակ ։
- Երկրի կառուցվածք
- Երկիր մոլորակը ձևավորվել է մոտավորապես 4.54 միլիարդ տարի առաջ, իսկ կյանքն առաջացել է նրա առաջին միլիարդ տարիների ընթացքում։ Երկրի կենսոլորտն այնուհետև նշանակալիորեն փոփոխության ենթարկեց նրա մթնոլորտային և այլ հիմնական ֆիզիկական կառուցվածքները։
- Երկիրը՝ ընդարձակ Արեգակնային համակարգի փոքր մոլորակներից մեկը, մի շարք առումներով եզակի է։ Նրա վրա կյանք կա, ջուր կա, իսկ մակերևույթը մշտապես նորանում է։
- Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝ միջնապատյանը, ապա՝ երկրակեղևը ։ Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը ։ Միջուկի կենտրոնում ջերմաստիճանը հասնում է մինչև 6000 ցելսուսի ։ Միջուկում նյութերը հրահեղուկ վիճակում են։ Ենթադրվում է, որ այն կազմված է հիմնականում երկաթից և նիկելից ։
- Միջնապատյանը տարածվում է մինչև 2900 կմ խորությունը։ Միջնապատյանի խորքերում ջերմաստիճանը հասնում է մինչև 2900 աստիճան ցելսուսի։ Թեև միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է։ Վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալ, հրահեղուկ վիճակում են։
- է
- Երկրագնդի տեսքը արբանյակից
- Երկիրը ճշգրիտ գնդաձև չէ։ Այն բևեռներում սեղմված է, իսկ հասարակածի մասում՝ ուռած այնպես, որ նրա շառավիղը բևեռներում 43 կմ-ով փոքր է հասարակածային շառավղից։ Հին հույն փիլիսոփա Պյութագորասը (մ.թ.ա. մոտ 570 - 500) կարծում էր, որ Երկիրը գնդաձև է։ Նա այդ գաղափարը հղացավ՝ դիտելով նավերի հայտնվելը հորիզոնում, նկատեց, որ սկզբից երևում են միայն նավի կայմերը, իսկ նավախելը երևում է, երբ նավն ավելի է մոտենում։
- Մագնիսական դաշտ
- Երկրի հեղուկ մետաղական արտաքին միջուկը հոսում և ալեկոծվում է՝ առաջացնելով մագնիսական դաշտ։ Ժամանակ առ ժամանակ, գուցե հազարավոր կամ տասնյակ հազարավոր տարիների ընթացքում, մագնիսական դաշտի ուղղությունը շրջվում է, որի պատճառը անհայտ է։ Մագնիսական դաշտի ուժագծերը կարելի է մոտավորապես պատկերացնել որպես երկրագունդը պարուրող հսկայական «կանթեր»՝ նրա հյուսիսային և հարավային բևեռների միջև, որոնք վահանի պես պաշտպանում են Երկրի մակերևույթը Արեգակից եկող՝ էլեկտրական լիցք կրող մասնիկների հեղեղից (արեգակնային քամի)։ Այդ վահանը գոյացնում է մի մագնիսական խոռոչ, որը կոչվում է մագնիսոլորտ։ Երբ Երկրի մագնիսական դաշտը հանդիպում է արեգակնային քամուն, ապա դաշտի՝ Արեգակին ուղղված մասը սեղմվում է, իսկ հակառակ կողմում առաջանում է պոչանման եզր։ Լարերից պատրաստված այս մոդելը պատկերում է արեգակնային քամու հետ Երկրի մագնիսական դաշտի փոխազդեցությունը։
- Երկրի տարբեր կետերում կողմնացույցի սլաքի որոշակի ուղղությամբ կողմնորոշվելու փաստը հնարավորություն է տալիս կատարելու հետևյալ կարևոր եզրակացությանը։ Առաջին՝ Երկիրը մի հսկայական մագնիս է, որի մագնիսական դաշտի գծերի ուղղությամբ էլ դասավորվում է կողմնացույցի սլաքը տարածության տվյալ կետում։ Երկրորդ՝ Երկրի հյուսիսային աշխարհագրական բևեռի մոտ՝ նրա մագնիսական դաշտի հարավային բևեռն է, իսկ հարավային աշխարհագրական բևեռի մոտ՝ հյուսիսային մագնիսկան բևեռը։ Դա Է պատճառը, որ կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը, ձգվելով Երկրի մագնիսական հարավային բևեռից, ուղղվում է դեպի հյուսիս
Աստղագետները կարծում են, կա ևս մի մոլորակ Արեգակնային համակարգում որ, մնում է այն հայտնաբերել :
Երկիրը մարդկության և միլիոնավոր այլ կենդանատեսակների և բուսատեսակների հայրենիքն է։ Արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է։ Տրամագիծը 12.700 կմ է։ Երկիր մոլորակը առաջացել է մոտավորապես 4,6 մլրդ տարի առաջ։ Երկրի բնական արբանյակը՝ լուսինը, երկրագնդի շո ւ րջը պտտվում է էլիպսային ուղեծրով, երկրից 384400 կմ միջին հեռավորության վրա
Ինչպես արդեն գիտեք, Երկիր մոլորակը պտտվում է իր առանցքի շուրջը
- Իր առանցքի շուրջ պտտվելը ակնառու կարող եք տեսնել նրա մոդելի՝ գլոբուսի օրինակով: Երկրի վրա տեղի ունեցող որոշ երևույթներ բացատրվում են Երկրի՝ իր առանցքի շուրջ պտույտով: Օրինակ՝ գիշերվա և ցերեկվա հերթափոխումը :
Եվ քանի որ այն գնդաձև է, բնականաբար միաժամանակ ամբողջապես չի կարող լուսավորվել: Լուսավորվում է այն մասը, որն ուղղված է դեպի Արեգակը: Բայց քանի որ այն պտտվում է իր առանցքի շուրջ, ուստի նրա բոլոր կողմերը հերթականությամբ ուղղվում են դեպի Արեգակն ու լուսավորվում: Պտույտի այդ պահին Արեգակին ուղղված կողմում կլինի ցերեկ, իսկ հակառակ կողմում’ գիշեր: Բնականաբար ցերեկն ու գիշերը հերթափոխում են միմյանց:
Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ
- Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտը կատարում է մեկ օրում (24 ժամում)
Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր։ Այլ կերպ ասած՝ դա նրա հետագիծն է:
Ինչու՞ մենք երբեք չենք զգում Երկիր մոլորակի շարժը
- Բոլորս գիտենք, որ մեր մոլորակը շարժվում է սեփական առանցքի շուրջը, այսինքն` այն անընդհատ շարժման մեջ է գտնվում: Իսկ ինչու մենք` այս մոլորակի բնակիչներս, երբեք չենք զգում այդ շարժը:
- Բանն այն է, որ Երկիր մոլորակի շարժման արագությունը երբեք չի փոխվում, այն միալար է, բացի այդ մոլորակը չափազանց մեծ է, իսկ մարդը` չափազանց փոքր, որպեսզի կարողանա զգալ այդ շարժումը: Մարդը երբեք չի կարող զգալ այդ շարժումը, բայց կարող է հետևել դրան: Օրինակ` գիշերն ու ցերեկը հենց այդ շարժման արդյունքն են, որը կարող է տեսնել յուրաքանչյուր մարդ: Գիշերն ու ցերեկն ապացույցն են այն բանի, որ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը:
Ի՞նչ կպատահի, եթե Երկիրը դադարի պտտվել իր առանցքի շուրջը
Եթե երկիրը դադարի պտտվել իր առանցքի շուրջն աստիճանաբար, ապա մարդկությանը կսպառնան ավերիչ փոփոխություններ, իսկ եթե դա տեղի ունենա հանկարծակի, ապա մենք մինչ անհետանալը չենք էլ հասցնի պարզել, թե ի՞նչ տեղի ունեցավ :
- Կենդանիների եւ բույսերի մեծ մասը չեն կարողանա հարմարվել արագ փոփոխվող պայմաններին եւ կանհետանան: Որոշ տեսակներ առավելություն կունենան, ինչպիսիք են Անտարկտիկայի բնակիչները, որոնք չեն հարմարվում վեցամսյա գիշերներին:
- Նոր աշխարհագրության ձեւավորման ընթացքում ջրի տակ կանցնեն Անտարկտիդան, Գրենլանդիան, Կանադան, Սիբիրը, ամբողջ Եվրոպան, Չինաստանի մի մասը եւ Նոր Զելանդիայի կեսը: Իսկ հասարակածի երկայնքով` հյուսիսային եւ հարավային լայնության 30 աստիճաններում կհայտնվեն հարթավայրեր ու լեռնաշղթաներ:
- Կվերանա Երկրի մագնիսական դաշտը, որը պաշտպանում է մոլորակն արեւային քամուց` լիցքավորված մասնիկներից, որոնք մեծ արագությամբ սլանում են դեպի մեր մոլորակ: Դաշտը կձեւավորվի Երկրի կիսահեղուկ մետաղական հիմքի շնորհիվ: Այն կառաջացնի հոսանքներ, որոնք կստեղծեն մագնիսական դաշտեր, եւ որի պատճառով կվերանա բեւեռափայլը:
- Կստեղծվի ջերմային այնպիսի ռեժիմ, երբ քամին կփչի հասարակածից դեպի բեւեռներ եւ ոչ թե կտարածվի հասարակածին զուգահեռ, ինչպես հիմա է: Դրա պատճառով կփոխվեն կլիման եւ ծովային հոսանքները, ինչը կհանգեցնի գլոբալ փոփոխությունների, մասնավորապես ծովային էկոհամակարգերում:
- Մասնիկներ եւ միջգետնային հատված
- Տիեզերական գերէներգետիկ մասնիկների ազդեցությունը մահացու կլինի մարդկանց եւ այլ կենդանի էակների վրա: Մարդիկ պետք է տեղափոխվեն միջգետնային հատված եւ այնտեղ էլ աճեցնեն բույսեր ու արածեցնեն կենդանիներ: Երկրի մակերեսին քայլելու համար նրանք պետք է հագնեն պաշտպանիչ հագուստ:
Գիտե՞ք որ…
- Երկիր-Արեգակ հեռավորությունը (149,6 մլն կմ) առաջինը որոշել է ժան Դոմինիկ Կասսինին (1625-1712):
- Երկիր-Լուսին հեռավորությունը (384.400 կմ) չափել է հին հույն գիտնական Հիպարքոսը:
- Երկրի պտույտն իր առանցքի շուրջը (օրվա պտույտ) 1852 թ. փորձով ապացուցել է ֆրանսիացի գիտնական ժան Բեռնար Լեոն Ֆուկոն (1819-1868):