Просмотр содержимого документа
«Արեվմտյան հայաստանը xixդ. սկզբին»
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ XIXԴ. ՍԿԶԲԻՆ
Հիմնական հարցեր
- Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումը
- 1806-1812թթ. ռուս-թուրքական պատերազմը
- Բուխարեստի պայմանագիրը
- 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմը
- Ադրիանապոլսի պայմանագիրը
- Արևմտահայերի վերաբնակեցումը
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄԸ
ՏԵՐՄԻՆՆԵՐ
- Վիլայեթ, Փաշայություն, Նահանգ - հիմնական վարչական բաժանման միավոր Օսմանյան Թուրքիայի տարացքում: Այն կառավարում էր սուլթանի կողմից նշանակված փաշան կամ նահանգապետը:
- Սերասկյար – Գլխավոր զորահրամանատար, տիտղոս Օսմանյան Թուրքիայում: Նման տիտտղոս է կրել Էրզրումի փաշան, նա միաժամանակ հանդիսանում էր Օսմանյան Թուրքիայի Արևելյան նահանգների զորքերի գլխավոր զորահրամանատարը:
- Սանջակ, գավառ - վարչական բաժանման միավոր Օսմանյան Թուրքիայի տարացքում: Յուրաքանչյուր վիլայեթ, փաշայություն կամ նահանգ բաժանվաում էր սանջակների կամ գավառների:
1806-1812ԹԹ. ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
1806-1812ԹԹ. ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
1807թ. հունիսի 18-ին Ախուրյանի մոտ` Փոքր Ղարաքիլիսա գյուղում, տեղի ունեցավ վճռական ճակատամարտ: Այդ ճակատամարտում ռուսական 7 հազարանոց բանակը, գեներալ Գուդովիչ գլխավորությանմբ և հայ կամավորների օգնությամբ, պատության է մատնում թուրքական Յուսուֆ փաշայի 20 հազարանոց բանակին: Յուսուֆ փաշան հազիվ է փրկվում գերի ընկնելուց: Մարտի դաշտում թուրքերը թողնում են 1000 սպանված:
Գեներալ Իվան Գուդովիչ Փոքր Ղարաքիլիսայի ճակատամարտը
1741–1820
ԲՈւԽԱՐԵՍՏԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
1812 թ. մայիսի 16-ին հայազգի դիվանագետ Մանուկ բեյի Միրզախանյանի աջակցությամբ Բուխարեստում, նրա տանը, կնքել հաշտություն, ըստ որի Անդրկովկասում ռուսների գրաված տարածքները վերադարձվեցին թուրքերին։
Մանուկ բեյի Միրզախանյան Մանուկ բեյի տունը, որտեղ 1812 թ. մայիսի 16-ին կնքվել
1769-1817թթ. է ռուս-թուքական Բուխարեստի պայմանագիրը
1828-1829ԹԹ. ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ԱԴՐԻԱՆԱՊՈԼՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
1829 թ. սեպտեմբերի 2–ին կնքվում է Ադրիանապոլսի հաշտության պայմանագիրը Օսմանյան Թուրքիայի և Ցարական Ռուսաստանի միջև: Այդ պայմանագրով.
- Սև ծովի արևելյան (Կովկասյան) ափերը`Կուբանից մինչև Փոթի ներառյալ Ախլքաղաքն ու Ախլցխան անցնում են Ռուսաստանին :
- Ներում է շնորհվում պատերազմին մասնակից երկու կողերի հպատակներին ու ռազմագերիներին:
- Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայերին թույլատրվում է գաղթել ռուսական պետության սահմանները:
- Երկու պետությունների միջև վերականգնվում է դիվանագիտական հարաբերությունները:
- Խոշոր պետությունների ճնշման տակ, նշված պայմանագրով, Ռուսաստանը հարկադրված էր Թուրքիային վերադարձնել Կարսը, Արդահանը, Էրզրումը, Մուշը, Բայազետը և գրավված մյուս շրջանները: Այլ խոսքով Արևմտյան Հայաստանի մեծագույն մասը մնում է օսմանյան տիրապետության տակ:
ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄԸ
Ադրիանապոլսի պայմանագիրը արևմտահայերի համար ծանր կացություն է ստեղծում: Նրանք կամ պետք է մնային իրենց բնակավայրերում`թուրքական ծանր լծի տակ, կաորող էին թողնել իրենց բնակավայրերը և անցնեին Ռուսաստանի տիրապետության տակ: Դեռևս մինչև գաղթի թույլտվությունը հայերից շատերը (ռուսական զորքերի հետ) թողնում էին իրենց բնակավայրերը և ռուսական զորքերի հետ մեկնում: Իսկ երբ ստացվում է գաղթի վերաբերյալ պաշտոնական հրահանգը, արևմտահայերը զանգվածաբար սկսում են գաղթել ռուսական սահմանները: 1829-1830թթ. Էրզրումից, Կարսից, Բայազետից գաղթում և Ռուսաստանի տիրապետության տակ են անցնում 75-80 հազար հայեր: Էրզրումից գաղթողները հիմնականում հաստատվում են Ախլցխայում և Ախլքաղաքում , կարսեցիները` Շիրակի և Թալինի շրջաններում, բայազետցիք` Սևանա լճի ավազանում: Ներգաղթողները 6 տարով ազատվում էին հարկերից: Կարիքավորներին դրամական նպաստներ տրվում: Եկվոր գյուղացիները բնակեցվում էին գյուղերում, իսկ արհետսավորները և առևտրականները` քաղաքներում ու քաղաքատիպ ավաններում:
1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմի կարևոր իրադարձությունները
- 1828թ. ապրիլի 14-ին Ռուսաստանը պատերազմ է հայտարարում Թուրքիային։
- 1828թ. հունիսի 23-ին ռուսական բանակը և հայ կամավորները գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ գրավում են Կարսը:
- 1828թ. հուլիսի 23-ին ռուսական բանակը և հայ կամավորները գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ գրավում են Ախալքալաքը:
- 1828թ. հուլիս-օգոստոսի ռուսական զորքերը, հայերի աջակցությամբ գրավում են Բայազետի և Ալաշկերտի գավառները:
- 1828թ. օգոստոսի 15-ին ռուսական բանակը և հայ կամավորները գրավում են Ախալցխան:
- 1829թ. փետրվար-մարտ ամիսներին թուրքերը մեծ ուժեր կենտրոնացնելով` հարձակման են անցնում Կարսի և Ախալցխայի ուղղությամբ:
- 1829թ. հունիսի 24-ին ռուսական զորքերը գրավում են Էրզրումը (Կարինը ):
- 1829 թ. սեպտեմբերի 2–ին կնքվում է Ադրիանապոլսի հաշտության պայմանագիրը Օսմանյան Թուրքիայի և Ցարական Ռուսաստանի միջև:
1828-1829ԹԹ. ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՆՇԱՆԱՎՈՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ
Իվան Պասկևիչ գեներալ-ֆելդմարշալ, 1827թ. Կովկասյան կորպուսի հրամանատար: Նույն թվականին մասնակցել Է Երևանի բերդի գրավմանը, արժանացել է «Կոմս Էրիվանսկի» տիտղոսը: Մասնակցել է
1826-1828թթ ռուս-պարսկական,
1828-1829թթ ռուս-թուրքական պատերազմներին:
Վասիլի Բեհբութով իշխան, գեներալ, Կովկասյան արշավանքների և Ղրիմի պատերազմի հերոս: Մասնակցել է
1826-1828թթ ռուս-պարսկական,
1828-1829թթ ռուս-թուրքական պատերազմներին:
Պարգևատրվել Է Սբ.Աննայի, Սբ. Վլադիմիրի, Սբ. Գեորգիի, Աբ. Ալեքսանդր Նևսկու և այլ շքանշաններով ու պարգևներով: