СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Առակի ուսուցումը տարրական դասարաններում

Нажмите, чтобы узнать подробности

Առակը նման է պատմվածքի. ունի բովանդակություն, հերոսներ, տեղի են ունենում դեպքեր, առկա է գաղափարը , ենթատեքստը, կան նկարագրություններ: Այն նման է նաև հեքիաթին. կան կենդանիներ, որոնք խոսում են, գործում, դատողություններ անում: Հենց այս այլաբանության կամ փոխաբերության բացահայտումն էլ նրա ավանդման հիմնական առանձնահատկությունն է: Առակների հերոսներն ունեն բնավորության խտացված գծեր, նրանց արարքները մատչելի են երեխաներին, որովհետև վերցրած են կյանքից: Առակում նկարագրված դեպքերի խորքում ենթադրվում է խորը իմաստ՝ մարդկանց տարբեր թերությունների , արատների քննադատումը:

Просмотр содержимого документа
«Առակի ուսուցումը տարրական դասարաններում»

Առակի դասավանդումը տարրական դասարաններում


Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը դառնում է առավել արդյունավետ:

Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցման գործընթացն այնպես պետք է կազմակերպել, որ մայրենի լեզվով կարդալ և ընթերցածը պատմել սովորեցնելուց զատ, ձևավորվեն ստեղծագործական ենթատեքստը հասկանալու, հերոսների գործողությունները վերլուծելու, լավը վատից, չարը բարուց տարբերելու, դրանց մասին դատողություններ անելու, համեմատելու և հակադրելու կարողություններ:

Առակը ուսուցողական, բարոյախրատական, դաստիարակչական բնույթի փոքրածավալ գրական- գեղարվեստական ստեղծագործություն է:Այն ունի բազմադարյա պատմություն:Այստեղ այլաբանության միջոցով ծաղրվում են մարդկային վատ հատկանիշները(չարություն, պարծենկոտություն, ծուլություն, ապերախտություն), գովաբանվում՝ առաքինությունները (բարություն, ազնվություն, արդարություն, համեստություն, աշխատասիրություն):

Տարրական դասարաններում առակի ուսուցման ընթացքում անհրաժեշտ է նկատառել հետևյալ նրբությունները.

  1. Նպատակահարմար չէ աշակերտներին անմիջաբար առակի այլաբանական և փոխաբերական իմաստները. սովորողն ինքը պետք է բաղահայտի և վերլուծի առակի բարոյախրատական ուղղվածությունը, հասկանա, թե առակի մեջ որն է իրականը, որը՝ երևակայականը:

  2. Բարոյախրատական իմաստի բացահայտումից հետո ցանկալի է համապատասխան խորհուրդ ունեցող առածների և ասացվածքների միջողով ամրակայել սովորողների գիտելիքները:

  3. Հարկավոր է ոչ միայն դերերով կարդալ առակը, այլև բեմականացնել նրա բովանդակային հատվածները:


Ներկայացնեմ Վարդան Այգեկցու առակի մեթոդական շղթան.


1.Նախապատրաստական զրույց:Ուսուցիչը հարցով դիմում է աշակերտներին.

- Երբևէ որևէ մեկին օգնե՞լ եք:Ինչպե՞ս: Կամ հակառակը. ձեզ օգնե՞լ են, երբ դրա կարիքն եք ունեցել:Պատմեք՝ այդ մասին:

Աշակերտները ներկայացնում են մի քանի դեպքեր, երբ օգնել են շրջապատի մարդկանց, և այնպիսի դեպքեր, երբ իչենց են օգնել, հարկ եղած դեպքում:

Խթանման փուլ

ՈՒսուցիչ - ՈՒ՞մ կարող ենք համարել լավ ընկերներ:

Աշակերտ- երբ օգնում ենք մարդկանց, դրանով բարի գործեր ենք կատարում և դառնում ենք լավ ընկերներ:

  • Լավ ընկերը կամ մարդը նա է , ով կարողանում է անհրաժեշտ պահին օգնության ձեռք մեկնել իր ընկերոջը կամ շրջապատի մարդկանց և լավ արարքներով փոխհատուցել մարդկանց:

  • Հանելուկների գուշակման միջոցով աշակերտները կռահում են առակի հերոսներին և նկարագրում նրանց:


Ճստճստան է ու փոքրիկ

Եվ կրծում է ամեն ինչ:

Երբ որ փիսիկ է տեսնում,

Արագ փախչում է, վազում:

Կենդանիների արքան

Հսկա է նա իսկական,

Հզոր, քաջ է ու արի,

Միաժամանակ՝ բարի:

Ուսուցիչը պատմում է, որ շատ առակագիրներ իրենց առակներում մարդկային լավ ու վատ կողմերը ներկայացնում են բնության երևույթների, բույսերի ու կենդանիների միջոցով:Վարդան Այգեկցին մեզ է ներկայացնում մի առակ, որի հերոսները, ինչպես արդեն դուք գուշակեղիք, առյուծն ու մուկն են:Դե՛ եկեք տեսնենք, թե ինչի՞ մասին է առակը, և ի՞նչ է ուսուցանում այն:


Իմաստի ընկալման փուլ

2.Առակի ամբողջական ընթերցում

3.Առակի ընթերցում հատված առ հատված՝ զուգահեռաբար տանելով բառային և ուղղագրական աշխատանք


Բառային աշխատանք

Իսկույն – անմիջապես, անհապաղ

Զարթնել – արթնանալ, զգաստանալ

Աղաչել -խնդրել, աղերսել

Ցանց- ոստայն, թակարդ

ՈՒղղագրական աշխատանք

Ա ռյուծ, բարձրանալ, զարթնել, օգնել:

  1. Տեքստի բաժանում տրամաբանական ամբողջություն ներկայացնող հատվածների

Առակը բաժանում են հատվածների և վերնագրեր ընտրում դրանց համար:

1)Մուկն առյուծի թաթերում

2)Մկան խնդրանքը

3)Առյուծը ցանցում

4)Մկների օգնությունը

5.Կերպարների բնութագրում, նկարագրություն, նրանց արարքների շուրջ դատողությունների արտահայտում և մտահանգումներ:

Վենի դիագրամի միջոցով նկարագրվում են առակի հերոսները՝ առյուծը և մուկը:



Առյուծ Մուկ




հսկա կենդանի

թագավոր վայրի

իշխող անտառահպարտ բնակ

փոքրիկ

ճստճստան

խեղճ

օգնող











6.Աշխատանք արտահայտիչ ընթերցանության ուղղությամբ:Աշակերտների ուշադրությունը հրավիրել կետադրական նշանների, ուրիշի ուղղակի խոսքի, նոր պարբերությունների վրա:

7.Առակի այլաբանական կամ փոխաբերական իմաստի բացահայտում:

Բանավոր հարցադրումների, զրույցի, քննարկումների, վերլուծությունների և մեկնաբանությունների արդյունքում աշակերտները պետք է կարողանան վեր հանել առակի հիմնական իմաստը, հասկանան դրա այլաբանական նշանակությունը:


Ուսուցիչ -Ինչի՞ մասին էր առակը:

-Ո՞րն է առակի հիմնական միտքը:

- Ի՞նչ սովորեցրեց մեզ այս առակը:


Աշակերտներ - Մկան ու առյուծի կերպարների միջոցով արտահայտվում են մարդկանց կերպարները, նրանց լավ ու վատ արարքները, վերաբերմունքը միմյանց նկատմամբ:

  • Մարդիկ պետք է զիջող լինեն միմյանց նկատմամբ:Հարգեն դիմացինի կարծիքը:

  • Չթերագնահատեն մարդկանց և նրանց կարողությունները, չարհամարհեն միմյանց:

  • Կյանքում պետք է անպայման լավություն կատարել և կարողանալ լավ արարքներով օգտակար լինել միմյանց:

Առակի ազդեցությունն ամրակայվում է համապատասխան խորհուրդ ունեցող ասացվածքներով:


◊ Լավությու՛ն արա, ջու՛րը գցիր, մարդիկ չիմանան, ձուկը հո կիմանա:


◊ Դու ուրիշին օգնի՛ր, Աստված էլ քեզ կօգնի:


◊ Մի՛ գովիր մարդու տեսքը, այլ գովի՛ր նրա կատարած գործը:


◊ Ինչ ցանես, այն կհնձես:


8. Ամփոփում

Առակի ուսուցման գործընթացն ամփոփվում է քառաբաժանի մեթոդով.

Ի՞նչ տեսա

Հզոր առյուծ, խեղճ մուկ, մկների խումբ, առյուծը ցանցի մեջ

Ի՞նչ լսեցի

Մկան խնդրանքը, առյուծի մռնչյունը, մկների ճստճստոցը


Նոր վերնագիր

Մկների օգնությունը

Թագավոր առյուծը

Ընկերասեր մուկը

Ի՞նչ սովորեցի

Լինել ընկերասեր և զիջող, դժվարին պահերին օգնել մարդկանց, միշտ լավ գործեր կատարել, չլինել մեծամիտ, չթերագնահատել դիմացինի ուժերը