СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Արհեստի դերի կարևորումը Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթում

Нажмите, чтобы узнать подробности

Հայոց մշակութային արժեհամակարգում դիպակը (ոսկեթել կամ արծաթաթել մետաքսյա նուրբ գործվածք) կարևոր նշանակություն ունի: Դիպակագործությունը հարուստ է խորհրդապատկերային համակարգով, գրավիչ գունային երանգներով, պատմության և մշակույթի արտացոլման յուրօրինակությամբ:

Просмотр содержимого документа
«Արհեստի դերի կարևորումը Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթում»

ԱՐՀԵՍՏԻ ԴԵՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒՄԸ ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻ «ԱՆԱՀԻՏ» ՀԵՔԻԱԹՈՒՄ

Հայոց մշակութային արժեհամակարգում դիպակը (ոսկեթել կամ արծաթաթել մետաքսյա նուրբ գործվածք) կարևոր նշանակություն ունի: Դիպակագործությունը հարուստ է խորհրդապատկերային համակարգով, գրավիչ գունային երանգներով, պատմության և մշակույթի արտացոլման յուրօրինակությամբ: Դիպակագործությանը հատուկ որոշ առանձնահատկություններ կան նաև գորգագործության մեջ: Դիպակներում և գորգերում հանդիպում են հատուկ զարդապատկերներ, խորհրդապատկերներ, որոնք երբեմն ծածկագրերի նշանակությամբ են կիրառվում: Արհեստի այս տեսակներին թերևս հատուկ է արվեստի գործերը դրանցում պատկերագրելու յուրահատկությունը: Այս ուսումնասիրության մեջ մենք քննության նյութ ենք դարձրել ազգային արժեք ներկայացնող դիպակը, որը Ղազարոս Աղայանի (1840-1911) «Անահիտ» նովելային հեքիաթում միանգամայն այլ նշանակությամբ է հանդես գալիս: Հեքիաթը՝ որպես գրական ժանրատեսակ, Աղայանի տարերքն էր թերևս այնքանով, որ նա հեքիաթ էր գրում ոչ միայն փոքրերի համար, այլև մեծերին ևս կոչ անում, որ կարդան դրանք. «Իմ նպատակն է եղել՝ հեքիաթով հեքիաթական աշխարհը մտցնել երեխային և այդ աշխարհում կրավորական դեր չտալ նրան, այլ ներգործական, որ երեխան իր երևակայությամբ մտնե հերոսի դերի մեջ, այն անե, ինչ որ հերոսն է անում, նրա պես քաջասիրտ լինի, նրա պես անվեհեր, նրա պես հնարագետ, նրա պես վեհանձն և ազնիվ»1: Ավելի ուշ ամերիկացի հոգեբան Բրունո Բիթելհեյմը նույն միտքն էր արտահայտելու՝ գրելով. «Մանկական ստեղծագործությունն առհասարակ ու հեքիաթը մասնավորապես լավագույն միջոցն են, որ երեխան գեղարվեստական ստեղծագործության տիրույթում հանդիպադրվի կյանքի կերպափոխված դժվարություններին, կյանքում առաջին անգամ հարաբերվի հնարավոր դաժանություններին և փորձություններին, հերոսի արարքներից ու քայլերից դաս քաղի»2: Աղայանական հեքիաթների աշխարհը՝ որպես ժողովրդական բանահյուսության հարուստ նյութի և հեղինակային լուծումների ձույլ ամբողջություն, բո- 1 Ղ. Աղայան, Երկերի ժողովածու չորս հատորով, հ. 3, Եր., 1963, էջ 213: 2 Beetelheim B., The uses of enchantment, New York, 1976, p. 8. 14 վանդակային տարբեր նրբերանգներով երեխայի հոգեբանության, երեվակայության, ստեղծագործական ունակությունների դրսևորման և զարգացման հնարավորություն է ընձեռում: Շեշտադրելով հեքիաթի՝ բարոյական և մտավոր զարգացմանը նպաստող դերը՝ Աղայանը այս ժանրատեսակը համեմատում էր երեխային սնուցող մայրական կաթի հետ: Գրողի հեքիաթների հերոսները խտացնում են համամարդկային կարևոր արժեքների համար պայքարող մարդ տեսակի նկարագիրը: Նրանք ուսման, արհեստի, աշխատանքի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեն: Մանկական գրականությունը, մասնավորապես հեքիաթի ժանրը, երեխաների իմացական և զգայական դաշտերի վրա ազդեցիկ ներգործություն ունենալու մեծ հնարավորություն է տալիս: Հեքիաթի բովանդակության ճիշտ ընկալումը կրթադաստիարակչական մեծ դեր կարող է ունենալ մանուկ հասակից երեխայի ճիշտ դաստիարակության համար: Գեղարվեստական գրականությունը երևակայական իրականության տիրույթ է ստեղծում, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն և դառնալ հերոս: «Հեքիաթը դառնում է իրականության անծանոթ կամ քիչ ծանոթ տարբեր երևույթները ճանաչելու և դրանք հասկանալու բանալի»3: Հեքիաթը, որպես ժողովրդական բանավոր արձակ ստեղծագործություն, կոչված է ծառայելու հիմնական ունկնդիրների գեղարվեստական պահանջմունքների բավարարմանը4: «Անահիտ» հեքիաթում դիպակը, իր առաջնային նշանակությունից զատ, դառնում է երկխոսության միջոց փորձության մեջ գտնվող թագավորի կյանքը փրկելու համար: Հեքիաթի ժանրը ուսումնասիրության տարբեր գիտակարգերի համար լավագույն հնարավորությունն է տալիս: Այն թերևս ազգային մշակույթն ու հոգեբանությունը բացահայտելու լավագույն տարբերակներից մեկն է: Գեղարվեստական յուրօրինակ հնարանքով Աղայանը կարողացել է ներկայացնել հերոսների երկխոսությունը դիպակի միջոցով, իսկ դրա վրա ասեղնագործված Վաչագան թագավորի ծածկագիր-հաղորդագրությունը դարձրել դիպաշարային գործողությունների հետագա ընթացքն ապահովող միջոց: Հեքիաթի գլխավոր հերոսուհին՝ Անահիտը, որը նախրչու աղջիկ էր, կարևորում է արհեստին տիրապետելը և թագավորի որդու ամուսնության առաջարկն ընդունում է միայն որևէ արհեստ սովորելու պայմանով: Մտավոր և աշխատանքային դաստիարակության մասին Աղայանի մոտեցումներն ու տեսությունները բավականին հաջողված են. «Արհեստը մի այնպիսի բան է, որ ամենայն մարդ պիտի գիտենա. թե ծառա լինի, թե թագավոր, թե իշխան»5: Այս տեսակետը բոլոր ժամանակների համար էլ արդիական և կենսական 3 Նույն տեղում: 4 Տե՛ս Чистов К. В. К вопросу о принципах классификации жанров устной народной прозы: VIΙ Международный конгресс антропологических и этнографических наук (Москва, август 1964 г.), էջ 5-7: 5 Ղ. Աղայան, Երկերի ժողովածու չորս հատորով, հ. 2, Եր., 1962, էջ 130: 15 կարևորություն ունի: Հեքիաթում արհեստի ուսուցման գործնական նշանակությունը խիստ կարևորելով՝ գրողը փորձում է վաղ մանկությունից երեխայի մեջ աշխատանքի նկատմամբ սեր արթնացնել: Աղայանը երեխաների ճիշտ դաստիարակության, աշխարհայացքի ձևավորման ուղիներ է մատնանշում: Հեքիաթի աշխարհն իրականության ամենաճիշտ պատկերը համարելով՝ հեղինակը փորձել է գեղարվեստական գրականությունը ծառայեցնել նաև ճշմարիտ դաստիարակությանը, սնել և զարգացնել երեխայի երևակայությունը: Հեքիաթներում վտանգի փորձությունը, կենսական դժվարությունների հաղթահարումը իրականությունն ըմբռնելու գործնական պահանջի անհրաժեշտությամբ էին պայմանավորված: Դրանք երեխայի՝ իրական աշխարհի ճանաչողության և բնավորության կերտման առաջին քայլերն են: Գաղափարական այս կարևոր խնդիրը հեքիաթագիրը գործնական կիրառության մեջ է ներկայացնում՝ միանգամայն համոզված լինելով, որ արհեստի դերն ու նշանակությունը երեխայի ինքնագիտակցության մեջ պետք է արթնացնել մանկությունից: Երեխաների դաստիարակության վեհ նպատակներին էին ուղղված նաև «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի տարբեր համարներում լույս տեսած հեքիաթները, որոնք առանձնանում են դիպաշարային տարբեր լուծումներով, իրենց արծարծած գաղափարների արդիական հարցադրումներով: Հեքիաթը երկու աշխարհների՝ իրական և երևակայական տիրույթների միահյուսման ինքնատիպ կենտրոն է դառնում: Դիպակում, գորգերում ևս ներկայացվում են այս երկու աշխարհները: «Անահիտ» հեքիաթն իր թեմատիկ և բովանդակային շերտերով բոլոր ժամանակների համար արդիական նշանակություն ունի: Անահիտի՝ հայոց դիցարանի մայր աստվածուհու անունը կրող հերոսուհու կերպարում խտացված են հայ կնոջը բնորոշ ազգային յուրահատկությունները: Անահիտի համար սկզբունքային նշանակություն ունի արհեստին տիրապետելը: Այս հերոսուհու համար հատկանշական է արտաքին գեղեցկության շքեղությունը, որ ներդաշնակված է հոգու արիության և քաջության հետ: Նրա սկզբունքային բնավորությունը, արհեստի նկատմամբ պատճառաբանված վերաբերմունքը ստիպում են, որ թագավորի որդին ևս կարողանա տիրապետել որևէ արհեստի: Աղայանը այս հերոսուհու միջոցով գործնականում պատճառաբանում է արհեստավորի և արհեստի դերն ու նշանակությունը այնպես, որ նրան սիրահարված թագավորի որդին մեկ տարվա մեջ տիրապետում է ջուլհակությանը, դիպակ գործում: Վաչագանի՝ ոսկեթելերից գործած բաճկոնացուն նվեր ստանալուց հետո Անահիտը համաձայնում է ամուսնանալ նրա հետ՝ խնամախոսներին պատասխանելով. Երբ կանճարանա, Ջուլհակ կըդառնա: Ուշարժան է Անահիտի այս խոսքերի նշանակությունը, որ թագա- 16 վորի որդին ևս պետք է տիրապետի արհեստի՝ անհրաժեշտության դեպքում նաև արհեստավոր դառնա: Նովելային հեքիաթի հետագա զարգացումը ցույց է տալիս, որ դիպակը կարող է նույնիսկ դառնալ երկխոսության, օգնության կարիք ունեցող մարդու խնդրանքը տեղ հասցնելու միջոց: Սա թերևս փաստում է, որ դիպակի համար հատկանշական է ժամանակի և հեռավորության տիրույթներից պատմության, մշակույթի, գիտելիքների, հավատալիքների, աղոթքների, տարաբնույթ տեղեկությունների և նյութական ժառանգություն փոխանցելու յուրատկությունը: Այսպիսով, դիպակը իրադարձությունները կենցաղային իրականությունից տեղափոխում է գեղարվեստական գրականության տիրույթ: Այն, որ ժողովրդական բանահյուսության նյութերը առաջնային աղբյուր են եղել Աղայանի համար, հատկապես Մ. Խորենացու «Հայոց պատմության» մեջ տեղ գտած Արտաշեսի և Սաթենիկի հարսանեկան ծեսի պատկերն ընդօրինակվել է հեքիաթագրի կողմից, նկատելի է նաև հեքիաթի չափածո հատվածներից: Տպավորիչ են հատկապես Անահիտի և Վաչագանի ամուսնության տեսարանի շքեղությունները, որ ներկայացված են հեթանոսական գրականությանը բնորոշ շռայլությամբ և առանձնակի պատկերավորությամբ: Անահիտի և Վաչագանի ամուսնության տեսարանը ակամայ հիշեցնում է Արտաշեսի և Սաթենիկի հարսանիքի դրվագը. Անահիտի հարսանիքին ոսկի արև փայլեցավ. Անահիտի հարսանիքին ոսկի անձրև թափեցավ. Մեր արտերը ոսկի դառան, մեր հորերը լցվեցան. Մեր հարկերը անհետացան, մեր ցավերը վերացան Շատ ապրի Ոսկեծղին՝ Մեր մայր թագուհին… Հարսանեկան ծեսի պատկերավոր այս դրվագը ներքին գեղեցկություն, հատուկ գունավորում է հաղորդում հեքիաթին՝ ժողովրդական նյութի աղայանական մեկնությանը ներհյուսելով ավանդական տարրեր, իսկ չափածո երգեցիկ հատվածները յուրօրինակ ռիթմ են հաղորդում հյուսվածքին: Ուսման և արհեստի ներդաշնակությունը Աղայանը այդկերպ է ներկայացնում: Արհեստը կարող է ամենագործածական կենցաղային տիրույթից դառնալ գեղարվեստական պատկերավորման առարկա, երկխոսության միջոց, ազգային առանձնահատկություններ ներկայացնելու լավագույն նմուշ: Վաչագան թագավորի և Անահիտ թագուհու՝ արհեստը արժևորելու և սեփական օրինակով բոլորին արհեստ սովորելու ցանկությամբ վարակելու, աշխատասիրությունը և արհեստը կարևորելու միտումը դառնում են գովասանության և փառաբանության առիթ: Հեքիաթի խորհուրդն ու ուսուցողական նշանակությունն արհեստին տիրապե- 17 տելն է, ու անկախ այն բանից՝ մարդ սոցիալական ինչ կարգավիճակ կունենա, պետք է տիրապետի մի արհեստի: Դիպակագործության շնորհիվ հեքիաթի հերոսները կարողանում են գերությունից ազատվելու ելքը գտնել՝ փրկելով թագավորի կյանքը, որը դառնում է արհեստի հովանավոր ու պաշտպան: Այս հեքիաթի գործնական և կիրառական նպատակը երեխաների մեջ աշխատասիրության, արհեստի նկատմամբ սեր արթնացնելն է: Նովելային հեքիաթում գովերգվում է ոչ միայն դիպակագործությունը, այլև ներկայացվում է աշխատանքի տարանջատումը տղաների և աղջիկների համար: Աղջիկների համար բրդից գորգեր գործելը, բամբակից՝ կտավեղեն, մետաքսից նուրբ կերպասներ պատրաստելը, կարուձևը դառնում են աշխատասիրությունը և արհեստասիրությունը փառաբանելու միջոցներ: Երկրագործական տարբեր գործիքների պատրաստումը, պղնձե կահ–կարասին դառնում են արհեստավորի աշխատանքը ներկայացնելու միջոցներ: Արհեստավորի և աշխատավորի կատարած ծանր աշխատանքն ու դրա նշանակությունը գնահատելու վերաբերյալ Աղայանն այսպես է արտահայտվում. «Ամառը երկիրն էր գործում, ձմեռն իր արհեստը բանեցնում»6: «Անահիտ» հեքիաթի գլխավոր հերոսուհու միանգամայն հակադիր կերպարին ենք հանդիպում Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» երգիծական հեքիաթում: Թումանյանի հերոսուհին կյանքի նկատմամբ այլ մոտեցում ունի. նա հեքիաթային հերոսուհու ծուլության և անգործության խորհրդանիշ-կերպար է: «Նա մեր գետերը ծածկեց լաստերով ու կամուրջներով, մեր ծովերն ու լճերը՝ նավերով ու նավակներով։ Նա մեր դաշտերը ողողեց ջրանցքներով ու առուներով, մեր քաղաքներն ու գյուղերը՝ սառն աղբյուրներով։ Նա մեր սայլերին հարթ ճանապարհներ տվավ, մեր գութաններին՝ ընդարձակ երկիր։ Նա կործանեց դժոխքը և մեր աշխարհը շինեց մի եդեմական դրախտ։ Կեցցե՜ Անահիտը, կեցցե՜ հավիտյան»,- գեղեցիկ և աշխատանքային տարերքի մեջ ներկայացված պատկերով է ավարտվում նովելային այս հեքիաթը: Ուսման և արհեստի ներդաշնակությունը Աղայանը հետևյալ կերպ է ներկայացնում. «Ուսումն ու արհեստը պետք է այնպես հյուսված լինեն միասին, ինչպես Վաչագան թագավորի դիպակը իր խորհրդավոր թալիսմաններով»7: Այս արտահայտությունը նովելային այս հեքիաթի համար դառնում է բնաբան և գործողությունների առաջմղիչ ուժ: Վաչագանի՝ Անահիտին ուղարկած դիպակը նկարազարդ էր, բայց դրանք թալիսմաններ չէին, այլ ծաղկագրեր. «Իմ աննման Անահիտ, ես ընկել եմ սոսկալի դժոխքի մեջ: Այս դիպակ բերողը նույն դժոխքի վերակացուներից մեկն է: Ինձ մոտ է և Վաղինակը: Դժոխքը գտնվում է Պերոժ քաղաքից դեպի արևելք մի 6 Ղ. Աղայան, Երկերի ժողովածու չորս հատորով, հ․ 2, էջ 159 ։ 7 Նույն տեղում, էջ 160: 18 պարսպապատ մեհյանի հատակում: Եթե շուտ օգնության չհասնես, մենք կորած ենք հավիտյան»,- գրել էր թագավորը: Աղայանը բախտավորություն է համարում թագավորի՝ սեփական օրինակով իր ժողովրդի համար արհեստի հովանավոր և պաշտպան դառնալու հանգամանքը: Ակադեմիկոս Արամ Ղանալանյանը հեքիաթի դերի և արժևորման մասին գրում է. «Հեքիաթների կենսունակության ու դարավոր հարատևության հետ են կապված նաև նրանց ժանրային-ստեղծագործական այնպիսի կարևոր առանձնահատկություններ, ինչպիսիք են սյուժեների հարաբերական կայունության և տարբերակների աոաջացման երևույթները։ Հայտնի է, որ հեքիաթային սյուժեները, գոյատևելով բազում դարեր, համեմատաբար քիչ են ենթարկվել փոփոխությունների։ Նրանք հիմնականում պահպանել են իրենց գլխավոր հատկանիշները, իմաստաֆաբուլային մոտիվների զուգակցման իրենց ուրույն նկարագիրը»8։ Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ Աղայանի «Անահիտ» հեքիաթը համակողմանի ուսումնասիրության հնարավորություն է տալիս: Ժողովրդական բանահյուսության ակունքներին մոտ գտնվող հեքիաթագիրը կարողացել է արհեստը ներկայացնել այլ սյուժետային գծով՝ տալով դրա փրկարար նշանակությամբ կիրառության գործնական տարբերակը: Հնագույն առասպելաբանական պատկերացումներում դարբինը, բրուտն ու ջուլհակն էին առաջին արհեստավորները, որոնք ունեին աստվածային ծագում և արարչագործական կարողություններ9: Աղայան հեքիաթագրի օժտվածության մասին Դերենիկ Դեմիրճյանն իրավացիորեն նշում է. «Հենց մանուկն սկսում է թոթովել՝ թոթովում է մանուկ Աղայանի հետ, սիրում է բնությունն ու մարդկային աշխարհը Աղայանի հետ: Մանկական վառ երևակայությունը լցվում է հայրենիքի, նրա ժողովրդի հարազատ ու սիրելի պատկերներով: Աղայանը մանկանը սովորեցնում է մայրենի լեզուն, սիրել է տալիս այն: Նա մեծանում է մանկան հետ, դառնում կրակոտ պատանի, և Աղայանը լցնում է պատանու հոգին ազնվության, ճշմարտության, քաջության և աշխատանքի գաղափարներով»10: Աղայանը ուսուցիչ-դաստիարակ էր, հմուտ գեղագետ, որը իր գեղարվեստական մեծարժեք ժառանգությունը ծառայեցրեց նաև այդ վեհ գործին: