Просмотр содержимого документа
«Արմաավիրի մարզ»
ԱՐՄԱԱՎԻՐԻ ՄԱՐԶ
ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ՝ Արմավիր
ՏԱՐԱԾՔ՝ 1242 կմ ²
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՝ 284 հազար մարդ
ՔԱՂԱՔՆԵՐ ՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) և Մեծամորը (9,191 բնակիչ)։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԿՆԱՐԿ
Մարգարա գյուղի մոտ Արաքս գետի վրա կառուցված ավտոճանապարհային կամուրջը Հայաստանը միացնում է Թուրքիային։ Մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի մի մասը։ Կլիման խիստ ցամաքային է։ Մթնոլորտային տեղումների քանակը չի գերազանցում 300 մմ։ Ամառը շոգ է, տևական (4-5 ամիս)։Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 40-42 °C։ Բնորոշ են լեռնահովտային քամիները։ Ձմեռը ցուրտ է, անամպ, անհողմ։ Գարունը կարճատև է։ Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները։ Հարթավայրային մասի բնական կիսաանապատային լանդշաֆտները խիստ փոփոխված են։ Ներկայումս տիրապետում են մարդածին լանդշաֆտները։ Բնական ծածկույթը, որը հումուսով աղքատ գորշահողեր են, հազարամյակների ընթացքում ոռոգովի երկրագործրության պայմաններում վերածվել է կուլտուր-ոռոգելի հողերի։ Հարթության ցածրադիր մասերում գոյացել են ճահճուտներ։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԿՆԱՐԿ
Մարզը հարուստ չէ օգտակար հանածոներով։ Բազմաթիվ են պատմական և ճարտարապետական հուշարձանները։ Հայտնաբերվել են Մեծամորի բրոնզեդարյան մետաղաձուլարանը, Վանի թագավորության քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները։Արմավիրի մարզը բնակչության թվով և խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արևելյան հատվածում է։ Դեպի արևմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։Պատմաճարտարապետական մեծագույն արժեք են ներկայացնում Էջմիածնի վանական կառույցները, Զվարթնոց տաճարի ավերակները, Վաղարշապատում Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Շողակաթ եկեղեցիները, ինչպես նաև Սարդարապատի հուշահամալիրը։
Տնտեսությունը
- Արմավիրի մարզը Հ. Հ. առավել զարգացած գյուղատնտեսություն ունեցող մարզն է: Արմավիրիրի մարզը տալիս է ՀՀ գյուղատնտեսթյան համախառն արտադրանքի 17%-ը : Տնտեսթյան հիմքը կազմող գյուղատնտեսթյնը ձեռք է բերել ﬔրձքաղաքյին տնտեսության ուղղվածություն: Մարզում բուսաբուծության համախառն արտադրանքը ﬕ քանի անգամ գերազանցում է անասնաբուծությանը: Վարելահողերը կազմում է Արմավիրի մարզի տարածքի 31,7%: Մարզի գյուղատնտեսության զարգացման գլխավոր նախադրյալը արհեստական ոռոգումն է: Բուսաբուծության առաջատար ճյուղերը` բանջարաբուծությունը, պտղաբուծությունը և խաղողագործությունը: Բանջարանոցային և բոստանային մշակաբյսերի ցանքատարածություններով, բերքատվությամբ և համախառն բերքով Արմավիրի մարզը առաջին տեղերն է գրավում, զգալիորեն առաջ անցնելով ՀՀ-ի այլ մարզերից: Արմավիրի մարզը առաջին տեղն է զբաղեցնում նաև խաղողագործթյան և պտղաբուծության զարգացման մակարդակով։Արհեստական լճակներում զարգանում է ձկնաբուծոյունը:
- Արմավի րի մարզի Արմավիր և Վաղարշապատ քաղաքներում կառցվել են ﬔքենաշինական, շի նանյութերի և այլ ճույղերի ձեռնարկություն ներ:
Զվարթնոց
Զվարթնոց , հայկական վաղմիջնադարյան ճարտարապետակ հուշարձան, գտնվում է Վաղարշապատից 3 կմ հարավ-արևելք։ 1989 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ -ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։
Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը. "Այնտեղ կառուցեց մի եկեղեցի՝ երկնավոր «Զվարթնոց» անվամբ, որը նշանակում է երկնային զինվորների /զվարթունների, կամ հրեշտակների/ բազմություն, որոնք երևացել են Սուրբ Գրիգորին տեսիլքի ժամանակ։"
Միայն Սեբեոսն է տաճարը հիշատակում Զվարթնոց անվամբ, մյուս բոլոր պատմիչները տաճարը հիշատակում են Սուրբ Գրիգոր անվամբ։ Այլ աղբյուրներում հիշատակվում է նաև Վաղարշապատի Սուրբ Գրիգոր, Առապարի Սուրբ Գրիգոր անուններով։
էՋՄԻԱԾԻՆ
Վաղարշապատ (առավել հայտնի է Էջմիածին անվանումով), քաղաք Հայաստանի Արմավիրի մարզում ։ Հայաստանի քաղաքներից մեծությամբ չորրորդն է։ Վաղարշապատում կա 5 եկեղեցի, որոնցից մեկը՝ Էջմիածնի Մայր Տաճարը , Հայաստանի գլխավոր եկեղեցին է և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրի մեջ, որը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է։
Վաղարշապատն ունի գլխավոր ճանապարհ դեպի մայրաքաղաք Երևան ։ Միացված է Երևանին գյուղերով։ Վաղարշապատից դեպի Երևան մայրուղին 15-16 կմ է։
ԴՐՈշԸ ԵՎ ԶԻՆԶՆշԱՆԸ
Դրոշի դեղին գույնը՝ ծիրանագույնը, խորհրդանշում է արքայական ծիրանին, քանի որ Էջմիածինը եղել է արքայանիստ քաղաք, իսկ մանուշակագույնը խորհրդանշում է քաղաքի կաթողիկոսանիստ լինելը: Կենտրոնում նարնջագույնով պատկերված հայերեն մեծատառ նախշազարդ «Է» տառը՝ էություն, Աստված։
ՍԱրԴԱրԱՊԱՏԻ ՀՈՒշԱՀԱՄԱԼԻր
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր , Սարդարապատի ճակատամարտի վայրում կանգնեցված ճարտարապետական-քանդակագործական համալիր, որը նվիրված է 1918 թվականին թուրքական կանոնավոր բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած հաղթանակին: Համալիրի հանդիսավոր բացումը կատարվել է Սարդարապատի ճակատամարտում հայ ժողովրդի հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ` 1968 թվականի մայիսին։
Սարդարապատի հուշահամալիրի հեղինակներն են Հայաստանի արվեստի և մշակույթի գործիչներից ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը , քանդակագործներ Արշամ Շահինյանը , Սամվել Մանասյանը և Արա Հարությունյանը ։