Տրդատ 1-ին | 66-88թթ․ | Պարթևաստանում գահ բարձրացած Վաղարշ 1-ին Արշակունին (51-80) իր եղբոր՝ Տրդատի հետ 52 թվականին մտնել է Մեծ Հայք։ Պարթևները օգնել են հայերին դուրս վտարել հռոմեական դրածոներին և նրանց կողմից թագավոր հռչակել Հռադամիզդին ։Հռոմեական կայսրությունը պատերազմական սկսեց Պարթևաստանի և Տրդատի դեմ, որ որոշ ընդհատումներով տևեց 10 տարի (54-64)։ Ներոն կայսրի հրամանով Արևելք է եկել Կորբուլոն զորավարը։Կորբուլոնին 60 թ․ հաջողվել է գահը հանձնել Տիգրան 6-ին, որի գահակալությունը մեծ դժգոհություն է առաջացրել երկրում։ Շուտով Վաղարշն ու Տրդատը դարձյալ մեծ զորքով մտել են Մեծ Հայք և ժողովրդի օգնությամբ գահընկեց են արել Տիգրանին, ով շուտով փախել է երկրից։Արևելք է ուղարկվել նոր զորաբանակ՝ Պետոս զորավարի գլխավորությամբ։ 61 թ․ աշնանը հռոմեացիները դարձյալ ներխուժել են Մեծ Հայք և շարժվել դեպի Տիգրանակերտ։ Սակայն հայերի համառ դիմադրությունը ստիպել է Պետոսին կանգ առնել Հռանդեա կոչվող վայրում։ Շուտով Պետոսի ճամբարը հայտնվել է հայ-պարթևական բանակի շրջափակման մեջ։ 62թ․ գարնանը տեղի է ունենում Հռանդեայի ճակատամարտը, որտեղ հռոմեացիները ջախջախիչ պարտություն են կրել և Պետոսը հաշտություն է խնդրել։ Ներոն կայսրը Տրդատին հրավիրել է Հռոմ՝ թագադրելու։ 65 թ․ Տրդատը մեկնել է Հռոմ, վերադարձել է 66թ-ին թագադրված։Կառուցել է Գառնիի ամրոցը։ |
Սանատրուկ | 88-110թթ․ | Աթոռանիստ է դարձրել Մծուրք քաղաքը։ |
Վաղարշ 1-ին | 117-140թթ․ | Նրա օրոք Արարատյան դաշտում Շրեշ բլրի վրա տարածվող նախկին Վարդգեսավան գյուղաքաղաքը վերակառուցվել է և իր անունով կոչվել Վաղարշապատ։ |
Սոհմեոս- Տիգրան | 144-161թթ․ և 164-185թթ․։ | Վաղարշ 1-ի մահից հետո Հայաստանի թագավոր է նշանակվել Սոհմեոս-Տիգրանը, բայց 161թ․ պարթևները խլել են գահը և տվել Բակուր Արշակունուն։ 164–ին Հայոց գահը վերստին հանձնվել է Սոհեմոսին, որն ավերված Արտաշատի փոխարեն մայրաքաղաք է հռչակել Վաղարշապատը։ |
Վաղարշ 2-րդ | 185-198թթ․ | Ի դեմս նրա Արշակունիների իշխանությունը դարձել է ժառանգական։ |
Խոսրով 1-ին | 198-215թ․ | Հռոմեական կայսր Կարակալլան իր մոտ է կանչել Հայոց Խոսրով 1-ին թագավորին և ձերբակալել։ |
Տրդատ 2-րդ | 216-252թթ․ | Խոսրով 1-ին ձերբակալությունից հետո գահ է բարձրացել որդին՝ Տրդատ 2-ը։ Նրա գլխավորությամբ հայերը ջախջախել են Կարակալլայի զորքը։ Իսկ նրան հաջորդած Մակրինոսը թագ է ուղարկել Տրդատին։ |
Արտավազդ 5-րդ | | Գահակալել է Շապուհ I–ի օգնությամբ։ |
Խոսրով 2-րդ | 252-268թթ․ | Խոսրով Բ-ն դավանել է զրադաշտականություն, և խոչընդոտել է քրիստոնեության տարածմանը։Սպանվել է 268 թվականին՝ Շապուհ 1-ի հրահանգով պարթև Անակի կողմից՝ Վաղարշապատում։ |
Տրդատ 3-րդ Մեծ | 287-330թթ․ | 298թ․ Մծբինում կնքվել է պայմանագիր,որով Պարսից արքա Ներսեհը ճանաչել է Մեծ Հայքի անկախությունը։ 301թ․ Տրդատ 3-ի օրոք քրիստոնեությունը հռչակել է պետական կրոն։ Գրիգոր Լուսավորիչը Արածանիի գետում մկրտել է Տրդատ 3-ին, ընտանիքի անդամներին, արքունիքին, ժողովրդին։ 303թ․ Վաղարշապատում կառուցվել է Մայր տաճար Ս․ Էջմիածինը։ 325թ․ Նիկեայի առաջին տիեզերական ժողովի ժամանակ ընդունվել է Հավատո հանգանակը։ |
Խոսրով 3-րդ Կոտակ | 330-338թթ․ | Նրա օրոք մայրաքաղաք է դարձել Դվինը։Նրա հրամանով Գառնի ամրոցից մինչև Դվին կաղնու ծառեր են տնկել։ Անտառի մի մասը կոչվել է Տաճար մայրի, իսկ մյուսը՝ Խոսրովակերտ Խոսրովի անտառ։ |
Տիրան | 338-350թթ․ | Տիրանի իշխանության վերջին տարիներին հարաբերությունները սրվել են, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Տիրանը վատ հարաբերություններ է ունեցել նաև նախարարների հետ: Օգտվելով երկրի ներքին անկայունությունից՝ Ատրպատակինի մարզպան Վարազը Տիրանին ձերբակալել է, աչքերն այրել ածուխով և տարել Շապուհի մոտ: Շապուհը, իմանալով այն մասին, որ հայերը հռոմեացի Կոստանդիոս կայսեր մոտ պատվիրակություն են ուղարկել պարսիկների դեմ ռազմական դաշինք կնքելու նպատակով, ազատել է Տիրանին, որը սակայն կուրության պատճառով հեռացել է պետական գործից: Կյանքի վերջին տարիները Տիրանն անցկացրել է Արագածի լանջերին ՝ Կոշում: |
Արշակ 2-րդ | 350-368թթ․ | 354թ․ Տարոն գավառի Աշտիշատ գյուղում տեղի է ունեցել Հայ եկեղեցու առաջին ժողովը՝ Ներսես Ա կաթողիկոսի գլխավորությամբ։ 368թ․Արշակ 2-ը և սպարապետ Վասակ Մամիկոնյանը մեկնել են Պարսկաստան,որտեղ դավադրաբար ձերբակալվել և սպանվել են։ |
Պապ | 370-374թթ․ | Վաղես կայսեր օգնությամբ 370թ․Պապը հռոմեական զորքերով եկել է Հայաստան։ 371թ․Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում հայ-հռոմեական զորքերը սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ պարտության են մատնել պարսիկներին։ Պապ թագավորը բանակի թիվը հասցրել է մոտ 100 հազարի, կրճատել է վանքերի թիվը, վերացրել կուսանոցները, սահմանափակել եկեղեցական հողատիրությունը։ Պապը կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։ 374թ․ դավադրորեն սպանել են խնջույքի ժամանակ։ |
| | |
| | ։ |
| | |
Վռամշապուհ | 388-414թթ | Գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում։ Վռամշապուհը մեծապես աջակցել է Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին՝ հայ նոր գրերի ստեղծման և լուսավորական ձեռնարկումներին։ Վռամշապուհին նաև հաջողվել է միավորել Մեծ Հայքի երկու մասերը։ |
| | |
| | |
| | |