СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Աշխարհագրական գոտիները և զոնայականությունը

Категория: География

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Աշխարհագրական գոտիները և զոնայականությունը»

Աշխարհագրական գոտիները և զոնայականությունը

Աշխարհագրական թաղանթում ընթացող բազմաթիվ գործընթացների և ոլորտների միջև առաջացող կապերի գլխավոր պատճառն Արեգակնային էներգիան է, որը շարժման մեջ է դնում աշխարհագրական թաղանթի բաղադրիչ նյութերը և ստեղծում բնատարածքային համալիրներ, այսինքն՝ բնության բաղադրիչների այնպիսի համադրություններ որոշակի տարածքում, որը չի կրկնվում հարևան տարածքներից ոչ մեկում:

Հետևաբար տարբեր մեծության բնատարածքային համալիրների առանձնացման հիմքում ընկած են տարբեր գործոններ և եթե մենք ընդհանուր առմամբ դիտարկենք Երկրագնդի վրա Արևից ստացվող ջերմության տարբերությունները և դրանցով պայմանավորված մթնոլորտային ընդհանուր շրջանառությունը (ճնշման գոտիների, օդային զանգվածների և մշտական քամիների բաշխման և տարածական փոփոխության օրինաչափությունները), կարող ենք հեշտությամբ առանձնացնել կլիմայական գոտիներ, իսկ եթե դրան ավելացնենք նաև հողերի տեսակների բաշխումը երկրագնդի վրա, որը նույնպես մեծապես պայմանավորված է կլիմայական առանձնահատկություններով և բուսակենդանական աշխարհի տարածական օրինաչափությունները, մենք արդեն գործ կունենանք աշխարհագրական (բնական) գոտիների և բնական զոնաների հետ: Աշխարհագրական գոտիների և կլիմայական գոտիների սահմանները գրեթե համընկնում են և երբեմն ընդունված է աշխարհագրական և կլիմայական գոտիները նույնականացնել:

 

  • Աշխարհագրական գոտիների առանձնացման հիմքում ընկած են ոչ միայն կլիմայական գործոնները, այլև հողաբուսական կազմը և կենդանական աշխարհի ընդհանրությունները, ինչի շնորհիվ դրանք հանդիսանում են աշխարհագրական թաղանթի կազմում առանձնացվող ամենախոշոր բնատարածքային համալիրները:

Աշխարհագրական գոտիներն են հասարակածային, երկու մերձհասարակածային, երկու արևադարձային, երկու մերձարևադարձային, երկու բարեխառն, մերձարկտիկական և մերձանտարկտիկական, արկտիկական և անտարկտիկական:

 

 Աշխարհագրական գոտիները և բնական զոնաները

 

Ի տարբերություն աշխարհագրական գոտիների՝ բնական զոնաներն առանձնացվում են միայն ցամաքային տարածքներում և տրամաբանորեն հանդիսանում են աշխարհագրական գոտիների ավելի փոքր բնատարածքային համալիրներ, սակայն որոշ դեպքերում միևնույն բնական զոնան կարող է հանդիպել մի քանի աշխարհագրական գոտիների սահմաններում, քանի որ որքան փոքր է բնատարածքային համալիրն, այնքան ավելի մանրամասն են դիտարկվում նրա տարածքում բնակլիմայական պայմանների և այլ բաղադրիչների առանձնահատկությունները և փոխվում է առանձնացման հիմքում դրվող բաղադրիչը: 

  • Այստեղից կարող ենք եզրակացնել, որ աշխարհագրական գոտիների առանձնացման դեպքում շեշտը դրվում է Արևից ստացվող ջերմության և օդային զանգվածների առանձնահատկությունների վրա, իսկ բնական զոնաների դեպքում՝ այդ առանձնահատկություններով պայմանավորված հողաբուսական կազմի և կենդանական աշխարհի առանձնահատկությունների, որոնք ավելի զգայուն բաղադրիչներ են և արագ են արձագանքում կլիմայական պայմանների տարածական փոփոխություններին:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ բնական զոնաների դիմագիծը կազմում է հենց բնական բուսականությունը, որը թույլ է տալիս նաև արտաքնապես անմիջապես տարբերակել բնական զոնաները միմյանցից և դրանց կազմում առանձնացնել ավելի փոքր մասշտաբի բնատարածքային համալիրներ: Ցամաքային տարածքներում առանձնացնում են հորիզոնական զոնայականություն և ուղղահայաց կամ վերընթաց գոտիականություն: Քանի որ հարթավայրային տարածքներում Արևից ստացվող ջերմությունը փոփոխվում է հյուսիս-հարավ ուղղությամբ, իսկ խոնավությունը կարող է փոփոխվել նաև արևելքից-արևմուտք՝ պայմանավորված կլիմայաստեղծ գործոնների ազդեցությամբ ցամաքի տարբեր հատվածներում:



  • Հետևաբար, հորիզոնական զոնայականությունը բնատարածքային համալիրների հարավից-հյուսիս և արևելքից-արևմուտք ուղղությամբ հերթափոխն է:

Այդ նույն փոփոխությունները գրանցվում են նաև լեռնային տարածքներում, սակայն արդեն ստորոտից գագաթ ուղղությամբ:

Լեռներում բնատարածքային համալիրների օրինաչափ հերթափոխը ստորոտից-գագաթ ուղղությամբ կոչվում է վերընթաց գոտիականություն:

Ընդ որում, լեռան ստորոտում առաջին գոտին համընկնելու է այն զոնայի հետ, որի տարածքում գտնվում է լեռը, իսկ դեպի գագաթը գոտիները հերթափոխելու են միմյանց նույն օրինաչափությամբ, ինչպես որ լեռան ստորոտից դեպի բևեռ միմյանց կհերթափոխեին հորիզոնական զոնաները:

  • Հետևաբար վերընթաց գոտիների քանակը լեռան վրա կախված է երկու փոխկապակցված հանգամանքից՝

 

1. Որքան լեռը մոտ է հասարակածին, այնքան նրա վրա վերընթաց գոտիների քանակն ավելի շատ կարող է լինել:

 

2. Որքան լեռը բարձր է, այնքան նրա վրա վերընթաց գոտիները շատ կարող են լինել:

Այստեղից եզրակացություն, որ ամենաշատ վերընթաց գոտիները հասարակածին մոտ գտնվող բարձր լեռներում են:

 

 

Վերընթաց գոտիականությունը Մեծ Կովկասի լեռներում

 

Սովորաբար լեռների վրա գոտիները միմյանց հերթափոխում են մի քանի հարյուր մետրից մինչև 1 կիլոմետրը մեկ՝ կախված տեղական բնակլիմայական պայմանների առանձնահատկություններից: