СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Աշխարհի 20 ամենափոքրիկ կենդանիները

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Աշխարհի 20 ամենափոքրիկ կենդանիները»

Աշխարհի 20 ամենափոքրիկ կենդանիները

share

Մեր մոլորակը լի է հսկայական ու փոքրիկ կենդանիներով: Դրանց մեջ կան և՛ գեղեցիկ կենդանիներ, և՛ տարօրինակ: Փոքրիկ կենդանիները մշտապես հարուցել են շատերի զարմանքն ու հիացմունքը: Գիտնականները փորձում են գտնել փոքր կենդանիների նորանոր տեսակներ՝ մարդկանց հետաքրքրասիրությունը բավարարելու համար: Հետաքրքիր է, որ որոշ տնային կենդանիներ, որոնց մենք ամեն օր տեսնում ենք իրենց սովորական չափերով, ունեն նաև գաճաճ ցեղակիցներ: Այս հոդվածը կօգնի ձեզ նոր գիտելիքներ ձեռք բերել աշխարհի ամենափոքրիկ կենդանիների մասին: 

 20  Գաճաճ այծքաղ

Այս փոքրիկ կենդանին այծքաղի տեսակներից է: Գաճաճ այծքաղների հասակը հասնում է 25-30 սմ-ի, իսկ քաշը՝ 1.5 մինչև 3 կգ: Դրանք կարող են հեշտությամբ տեղավորվել մարդու ձեռքի ափի մեջ: Այս կենդանատեսակը բնակվում է սաղարթախիտ անտառներում և ամենից հաճախ հանդիպում է Աֆրիկայի արևմուտքի անտառներում:  


 19  Քամելեոն բրուկեզիա միկրա 

Սա աշխարհի ամենափոքր քամելեոնն է: Նրա միջին երկարությունը 30 մմ է: Այս տեսակին պատկանող քամելեոնները բնակվում են տերևների մեջ: 

 18  Իշամեղու-չղջիկ



Այս աննշան չղջիկները նման են իշամեղվի: Դրանք հայտնի են նաև իբրև խոզի քթով չղջիկներ: Դրանք բնակվում են Թաիլանդում: Իշամեղու-չղջիկը կշռում է մոտ 2 գրամ: Այն աշխարհի ամենափոքր կաթնասունն է: Իշամեղու-չղջիկի մասին առաջին տեղեկատվությունը հրապարակվել է 1974 թ.-ին:

 17  Hippocampus satomiae

Hippocampus satomiae-ն աշխարհի ամենափոքր ծովաձին է: Այս կենդանատեսակն անվանվել է Սատոմի Օնիշիի պատվին: Օնիշին այն ջրասուզորդն էր, ով հայտնաբերել է այս կենդանատեսակը: Hippocampus satomiae-ի երկարությունը հասնում է 14 մմ-ի:  Ծովաձիու այս տեսակը հայտնաբերվել է 2008 թ.-ին: Այն հանդիպում է Ինդոնեզիայում և Կալիմանտանում:

 

 16  Վարդագույն զրահակիր



Այս փոքրիկ կենդանին Արգենտինայից է: Հայտնի է զրահակիրների 20 տեսակ, որոնցից ամենափոքրը հենց վարդագույն զրահակիրն է: Այն բնակվում է Արգենտինայում և հայտնի է նաև իբրև Ավազի լողորդ (վարդագույն զրահակիրն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է գետնի տակ): Նրա մարմնի երկարությունը կազմում է 12-15 սմ:   

 15  Բրիտանական Վիրջինյան կղզիների գաճաճ գեկոն

 

Գաճաճ գեկոնն աշխարհի ամենափոքր մողեսն է: Այս մողեսի երկարությունը 18 մմ է, իսկ քաշը՝ 0,15 գրամ: 

 14  Գաճաճ համրուկ  

  Համրուկները դանդաղկոտ ու ամաչկոտ կենդանիներ են: Գաճաճ համրուկը աշխարհի ամենափոքր համրուկն է՝ հայտնի նաև իբրև եռոտանի համրուկ:  Այն հանդիպում է Պանամայի կղզիներից մեկում: Սա համրուկի ամենավտանգված տեսակներից է:  

  13  Եռոտանի գաճաճ ճագարամուկ

Եռոտանի գաճաճ ճագարամուկը դասվում է աշխարհի ամենափոքր կաթնասունների թվին: 3.75 գրամ կշռող այս ճագարամուկը նաև աշխարհի ամենափոքր կրծողն է: Այն Պակիստանի էնդիմիկ կենդանիներից է, բնակվում է անապատային տարածքներում:  

 12  Paedophryne amauensis

Paedophryne amauensis գորտը աշխարհի ամենափոքր ողնաշարավորն է: Այն միայն վերջերս է հայտնաբերվել: Paedophryne amanuensis-ը հանդիպում է Պապուա Նոր Գվինեայում: Այս տեսակին պատկանող գորտերի երկարությունը կազմում է 7.7 մմ.:

 11  Ֆիլիպինյան երկարակրունկ

Ֆիլիպինյան երկարակրունկը Ֆիլիպինների էնդեմիկ կենդանիներից է: Երկարակրունկների ուշագրավ առանձնահատկություններից մեկն այն է, որ նրանք կարողանում են գրեթե 180 աստիճանով պտտել իրենց գլուխը: Ֆիլիպինյան երկարակրունկը ամաչկոտ կենդանի է և միայն գիշերն է դուրս գալիս ուտելիք հայթայթելու համար:   

Շարունակելի...