Просмотр содержимого документа
«Աշխարհի ամենալուռ վայր. [որտե՞ղ, ինչու՞]»
Աշխարհի ամենալուռ վայր. [որտե՞ղ, ինչու՞]
Աշխարհի ամենալուռ վայրը համարվում է ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Սթիվեն Օրֆիլդի լաբորատորիան, ընդունված է այն կոչել նաև «անարձագանք սենյակ»: Սենյակի՝ 10 մ հաստության պողպատից ու 1 մ բետոնե շերտից պատրաստված պատերը պատված են 1 մ հաստությամբ տախտակներով: Այդպիսով, սենյակը 99,99% ձայնամեկուսացված է:
Սթիվեն Օրֆիլդն ասել է.
«երբ լռությունը դառնում է բացարձակ, լսողությունը սկսում է աստիճանաբար հարմարվել։ Որքան ավելի լուռ է սենյակը, այնքան իրականում ավելի շատ բան եք սկսում լսել. օրինակ՝ ինչպես է բաբախում սիրտը, ինչ ձայներ են հանում ձեր աղիները, ինչպես են շնչում թոքերը, այսինքն մարդ սկսում է լսել սեփական օրգանիզմի յուրաքանչյուր ձայն։ Անարձագանք սենյակում դուք ինքներդ եք ձայն դառնում»։
Ըստ Օրֆիլդի, անարձագանք սենյակը շփոթեցնող է, քանի որ այն ստիպում է նույն տեղում նստած մնալ։ Սրա պատճառն այն է, որ տարածության մեջ, օրինակ՝ քայլելիս, մենք կոմնորոշվում ենք ձայներով։ Անարձագանք սենյակում չկա ոչ մի ազդակ, որը թույլ կտա պահել հավասարակշռութունը, այդ իսկ պատճառով էլ ավելի լավ է նստած մնալ։
Մարդու համար անարձագանք սենյակը կարող է լուրջ փորձություն դառնալ։ Սենյակում գտնվելուց մի քանի րոպե անց սկսում ենք համակերպվել ձայնի բացակայության հետ՝ փորձելով գտնել ավելի ու ավելի թույլ ձայնային ազդանշանները։
Ծանր դեպքերում դրանք լսելը ունակ է հյուծել մարդուն։
ՆԱՍԱ-ի տիեզերագնացները, որոնց մարզում են ջրային հատուկ ամբար-մեկուսարաններում, որոշ ժամանակ այս սենյակում մնալուց հետո սկսում են հալյուցինացիաներ ունենալ։ Սա պայմանավորված է նրա հետ, որ մեր մարմինը փորձում է ոչնչից ձայներ ստեղծել։ Բավական է, որ մարդ այդ սենյակում անցկացնի որոշ ժամանակ, և նրա մոտ կառաջանան տարօրինակ զգացողություններ և պատրանքներ: Ամենաերկար ժամանակահատվածը, որ մարդ կարողացել է անցկացնել Օրֆիլդի լաբորատորիայում, եղել է 45 րոպե: Ինքը՝ հիմնադիրը, դիմացել է միայն 30 րոպե՝ վստահեցնելով, որ մարդուն ամենաշատը շեղում է ոչ թե աղմուկը, այլ հենց աղմուկի բացակայությունը՝ լռությունը։