ԱՇԽԱՐՀԻ ԼԵԶՈՒՆԵՐԸ
Աշխարհում եղած մոտ 2000 լեզուները (լեզվաբանական նորագույն գրականության մեջ ընդունված է 3000 լեզու) ըստ իրենց ծագումնաբանական, եվրոպական ու ռուսական լեզվաբանությունը, այդ թվում նաև Հրաչյա Աճառյանը բաժանում է 17 լեզվաընտանիքների, որոնց մեջ առանձին ճյուղ է կազմում հայերենը:
Ահա այդ ընտանիքները՝
1. ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ - Սրա սահմանները ձգվում են Հնդկաստանից մինչեւ Եվրոպա. նրա մեջ մտնում են հայերենը, հունարենը, հնդկերենը, պարսկերենը, քրդերենը, ռոմանական լեզուներից՝ իտալերենը, իսպանեենը, ֆրանսերենը, գերմանական լեզուներից՝ գերմաներենը, անգլերենը, շվեդերենը, բալթիկ-սլավական լեզուներից՝ լատվիերենը, լիտվերենը, լեհերենը, չեխերենը, ռուսերենը, ուկրաիներենը, բելոռուսերենը եւ այլն:
2. ՍԵՄԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ - Տարածվում է Եթովպիայից սկսած, Միջերկրականի արեւելյան եզերքով մինեւ Պարսկաստան. սրա մեջ մտնում են աքքադերենը (Բաբելոն- Ասորեստան), եբրայերենը, արամեականը, ասորերենը, արաբերենը, հաբեշերենը:
3. ՔԱՄՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ - Բռնում է ամբողջ Հյուսիսային Աֆրիկան. այստեղ տիրապետող է եգիպտերենը՝ իր հին ու նոր շրջաններով:
4. ԱՖՐԻԿՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ - Տարածված է Սահարայից մինչեւ Աֆրիկայի հարավը. սրա մեջ մտնում են մոտ 400 լեզվախմբեր (Բանտու, Նեղոսյան եւ այլն):
5. ՀՈՏԵՆՏՈՏ եւ ԲՈՒՇՄԵՆ - Տարածված է Աֆրիկայի հարավում:
6. ԱՎՍՏՐԱԿԱՆ - Մադագասկարից մինչեւ Օվկիանիայի ծայրը:
7. ԴՐԱՎԻԴՅԱՆ - Տարածված է Հնդկաստանի հարավային մասերում:
8. ԱՆԴԱՄԱՆՅԱՆ - Հնդկաստանի արևելյան կողմերում:
9. ՉԻՆ-ՏԻԲԵԹԱԿԱՆ - Արեւելյան Ասիայում:
10. ՈՒԳՐՈ-ՖԻՆՆԱԿԱՆ - Տարածված է Ֆինլանդիայից մինչեւ Հունգարիա:
11. ԿՈՎԿԱՍՅԱՆ - Սրա մեջ են մտնում քարթվելական (վրացերեն, մեգրելերեն, սվաներեն), աբխազ-ադիգեական (աբխազերենի, կաբարդիների լեզուները), դաղստանյան (լեզգիերեն, ավարերեն, ուտիերեն եւ բազմաթիվ այլ ցեղախմբեր):
12. ԱԼԹԱՅԱԿԱՆ - Միջին Ասիայում՝ Ուրալից Խաղաղ օվկիանոս:
13. ՃԱՊՈՆ - ԿՈՐԵԱԿԱՆ - Բռնում է այդ երկրները:
14. ԱՅՆՈՒ - Ճապոնիայի հյուսիսը եւ Սախալինը:
15. ՀԻՊԵՐԲՈՐՅԱՆ - Սիբիրի հյուսիսարեւելյան մասը:
16. ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ - Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի բնիկների լեզուն:
17. ԱՎՍՏՐԱԼԻԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ - Միայն Ավստրալիայում:
Սրանցից բացի, կան նաեւ անհայտ ծագման լեզուներ (բասկերեն, լիգուրերեն, էտրուսկերեն, էլամերեն եւ այլն):
Просмотр содержимого документа
«Աշխարհի լեզուները»