СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Աշխարհի յոթ հրաշալիքները

Нажмите, чтобы узнать подробности

Աշխարհի յոթ հրաշալիքներ են անվանում հին ժամանակներում փառաբանված շինություններին ու արձաններին: Ցավոք, մարդկային մտքի և հմուտ ձեռքերի այդ հրաշալի ստեղծագործություններից մեզ հասել են միայն Եգիպտական բուրգերը:

Просмотр содержимого документа
«Աշխարհի յոթ հրաշալիքները»

Աշխարհի յոթ հրաշալիքները

Պետրա ժայռափոր քաղաքը 

Չինական մեծ պարիսպը 

(կառուցվել է մ. թ. ա. IV–III դարերում)



Հռոմի Կոլիզեումը (կառուցվել է 75–80 թթ-ին)

Թաջ Մահալը (կառուցվել է 1630-52 թթ-ին)



Չիչեն-Իցա քաղաքը (հիմնադրվել է VIII դարում)

Մաչու-Պիկչու քաղաքը (հիմնադրվել է 1440 թ-ին)



Հիսուս Քրիստոսի արձանը Բրազիլիայում 

(կառուցվել է 1922–31  թթ-ին)

Այսօր արդեն գոյություն ունի աշխարհի 7 հրաշալիքների 2 սերունդ. Հին աշխարհի 7 հրաշալիքները, որոնք ընտրվել էին դեռևս մ. թ. ա. II դարում, և աշխարհի նոր 7 հրաշալիքները, որոնց ընտրությունը կատարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, 2007 թ-ին:


Հրաշալիքների առաջին ցուցակը մ. թ. ա. II դարում կազմել է հույն Անտիպատրոս Սիդոնացին, ով քաջատեղյակ էր Եգիպտոսի ու Առաջավոր Ասիայի ճարտարապետությանը: Նրա ուղեցույց-գրքում արձանագրվել են եգիպտական բուրգերը, Ալեքսանդրիայի փարոսը, Զևսի արձանն Օլիմպոսում, Հռոդոսի կոթողը, Շամիրամի կախովի այգիները, Հալիկառնասի դամբարանը և Արտեմիսի տաճարը Եփեսոսում:

Հին աշխարհի 7 հրաշալիքներից ներկայումս պահպանվել են միայն եգիպտական բուրգերը՝ հին եգիպտական թագավորների՝ փարավոնների դամբարանները, որոնք կառուցվել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ ձգվող Գիզա սարավանդի վրա: 

Աշխարհի 7 հրաշալիքների ցանկում  ամենամեծ` Քեոփսի բուրգը, կառուցվել է մ. թ. ա. մոտ 2580 թ-ին: Բուրգի բարձրությունը 147 մ է, հիմքի կողմի երկարությունը՝ 233 մ, կառուցված է 2.300 քարաբեկորներից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է միջին հաշվով 2,5 տոննա: Ըստ հույն ճանապարհորդ-պատմիչ Հերոդոտոսի՝ բուրգի կառուցումը տևել է 20 տարի, աշխատանքներին մասնակցել է 100 հզ. ստրուկ:

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մերձակա Փարոս կղզում մ. թ. ա. 320-ական թվականներին կառուցվել է հին ժամանակների ամենամեծ փարոսը՝ 135 մ բարձրությամբ եռահարկ աշտարակ, որը տեսանելի էր 60–100 կմ հեռավորությունից (ճարտարապետ՝ Սոստրատես): Հին աշխարհի միայն այս հրաշալիքը, ճարտարապետական նրբագեղությունից բացի, ուներ նաև կիրառական նշանակություն: Փարոսը կործանվել է 1100 թ-ի երկրաշարժից (այլ տվյալներով՝ 1304 թ-ի կամ 1346 թ-ի երկրաշարժերից):

Հունաստանի Օլիմպոս քաղաքի՝ Զևսին նվիրված տաճարում էր 12 մ 40 սմ բարձրությամբ նրա արձանը, որը կերտել էր Ֆիդիասը մ. թ. ա. 440-ական թվականներին: V դարի սկզբին տաճարն ավերվելուց հետո Զևսի արձանը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ 462 թ-ին ոչնչացել է հրդեհից:

Մ. թ. ա. III դարում Էգեյան ծովի  Հռոդոս կղզու բնակիչները, ի նշանավորումն կղզու հաջող պաշտպանության, կանգնեցրել են Արևի աստված Հելիոսի՝ աշխարհի ամենամեծ՝ 36-մ-անոց արձանը` թշնամուց առգրավված զենքի մետաղից: Արձանի հեղինակ Քարեսն այն կերտել է 20 տարում: Կոթողը կանգուն է եղել 56 տարի: Երկրաշարժից (մ. թ. ա. 222 թ.) կործանված կոթողի բեկորները 977 թ-ին վաճառել է կղզու կառավարիչը` արաբ տեղապահը: Նավահանգստի հատակից հայտնաբերված արձանի աջ ձեռքի դաստակը պահվում է Բրիտանական թանգարանում:

Շամիրամի կախովի այգիները գտնվում էին Ասորեստանի Բաբելոն քաղաքում: Ավանդությունն այդ այգիների ստեղծումը վերագրում է Շամիրամ թագուհուն, սակայն իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով՝ մ. թ. ա. VI դարում: Նա իր պալատը կառուցել էր 6-հարկանի տան բարձրությամբ արհեստական հարթակի վրա: Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էր աղյուսե 6 կամարասրահ: Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված, և ծաղկուն պարտեզ էր գցված: Մ. թ. ա. 312 թ-ին կառույցը փլվել է ջրհեղեղներից:

Հալիկառնասում (ներկայիս Թուրքիայի Բոդրում քաղաքի մերձակայքում) էր գտնվում աշխարհի հրաշալիքներից հաջորդը՝ Մավսոլես թագավորի հոյակերտ դամբարանը, որը կառուցել էր նրա այրին՝ Արտեմիսը, մ. թ. ա. 353 թ-ին: Առաջին հարկը, որտեղ տեղադրված էր Մավսոլեսի աճյունասափորը, ուներ 8,9 մ լայնություն, 42,3 մ երկարություն, 11,1 մ բարձրություն, իսկ դամբարանի ընդհանուր բարձրությունը 60 մ էր: Դամբարանը կանգուն է եղել 1800 տարի: Մավսոլեսի և նրա կնոջ արձանները պահվում են  Բրիտանական թանգարանում: 

Մյուս հրաշալիքը հունական աստվածուհի Արտեմիսի մարմարե տաճարն էր Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում: Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 550 թ-ին, շինարարությունը տևել է 120 տարի: Նախագծել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնեսը: Շենքը զարդարող արձան-արձանիկների մի մասի հեղինակը Ֆիդիասն է: Արտեմիսի տաճարը կանգուն է եղել 100 տարի: Մ. թ. ա. 356 թ-ին եփեսացի Հերոստրատեսը, փառամոլության մոլուցքից կուրացած, հրդեհել է տաճարը: 25 տարի անց այն վերակառուցվել է, սակայն ավերվել է երկրաշարժերից: Տաճարի հարթաքանդակներից մի քանիսը պահվում են Բրիտանական թանգարանում:

2007 թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ ընտրվել են աշխարհի նոր 7 հրաշալիքներ` Պետրան, Չինական մեծ պարիսպը,  Հռոմի Կոլիզեումը, Չիչեն-Իցա, Մաչու-Պիկչու քաղաքները,  Թաջ Մահալ դամբարանը  և Հիսուս Քրիստոսի արձանը՝ 

Հին աշխարհի 7 հրաշալիքները

1. Արտեմիսի տաճարը (կառուցվել է մ. թ. ա. 550 թ-ին)

2. Մավսոլես թագավորի դամբարանը Հալիկառնաս քաղաքում (կառուցվել է մ. թ. ա. 350-ական թթ-ին)

3. Զևսի արձանը (կերտել է Ֆիդիասը 

մ. թ. ա. 440-ական թթ-ին)

4. Հռոդոսի կոթողը (կառուցվել է Հռոդոս կղզում մ. թ. ա. 304–292 թթ-ին)

5. Ալեքսանդրիայի փարոսը (կառուցվել է 

մ. թ. ա. 320-ական թթ-ին)

6. Քեոփսի բուրգը (կառուցվել է մ. թ. ա. մոտ 2580 թ-ին)

7. Շամիրամի կախովի այգիները (կառուցվել են մ. թ. ա. 605–562 թթ-ին)

Բրազիլիայում: Եգիպտական բուրգերին՝ որպես Հին աշխարհի միակ կանգուն հրաշալիքի, տրվել է պատվավոր հրաշալիքի կարգավիճակ:

Պետրա ժայռափոր քաղաքն Առաջավոր Ասիայում Էդոմ կամ Իդումեա երկրի, ավելի ուշ՝ Նաբաթեական թագավորության մայրաքաղաքն էր: Քաղաքը ներկայիս Հորդանանի տարածքում է՝ ծովի մակերևույթից 900 մ բարձրությամբ` ժայռերի մեջ: Մ. թ. ա. VI դարից քաղաքը կորցրել է իր նշանակությունը: Պետրայում հայտնաբերվել են լավ պահպանված պալատներ, դամբարաններ, հնագույն թատրոն և այլ շինություններ: 

Չինական մեծ պարիսպը վիթխարի հուշարձան է, որը 2450 կմ երկարությամբ (ճյուղավորումներով՝ 6–6,5 հզ. կմ) ձգվում է արևելքից արևմուտք, բարձրությունը 6,6 մ է: Պարսպի սկզբնահատվածները կառուցվել են մ. թ. ա. IV–III դարերում, իսկ Չինաստանի միավորումից (մ. թ. ա. 221 թ.) հետո կանգնեցվել է պաշտպանական հոծ պատը:

Կոլիզեումը հինհռոմեական ճարտարապետական հուշարձան է՝ 50-հզ-տեղանոց ամֆիթատրոն. կառուցվել է 75–80 թթ-ին: Նախատեսված էր գլադիատորների մարտերի և ներկայացումների համար: Պահպանվել է Կոլիզեումի մի մասը: 

Չիչեն-Իցա քաղաքը գտնվում է Մեքսիկայի Յուկատան թերակղզում, մայա ժողովրդի քաղաքական և մշակութային կենտրոնն էր: Հավանաբար հիմնադրվել է VIII դարում: XI դարի կեսից Չիչեն-Իցան տոլտեկների պետության մայրաքաղաքն էր, որը 1178 թ-ին ավերել են Մայապան, Ուշմալ և Իցմալ քաղաք-պետությունները: Բազմաթիվ պեղումներով բացվել են քաղաքի հուշարձաններից մի քանիսը՝ Կուկուլկանի տաճարը (24 մ բարձրությամբ իննաստիճանի բուրգ է), Հովազների տաճարը, Զինվորների տաճարը, Կարակոլ աստղադիտարանը, գնդակախաղի 7 ստադիոն և այլն: Պահպանվել են նաև աստվածների ոճավորված արձաններ, հարուստ զարդապատկերներով բարձրաքանդակներ:

Մաչու-Պիկչու քաղաքը, որ ներկայիս Պերուի տարածքում է, հայտնի է նաև «Ինկերի կորած քաղաք» անունով, իսկ բառացի նշանակում է «հին գագաթ»: Կառուցել է ինկերի տիրակալ Պաչակուտեկը 1440 թ-ին, գոյատևել է մինչև 1532 թ.: Շուրջ 400 տարի այդ քաղաքը մոռացված էր: 1911 թ-ին հայտնաբերել է ամերիկացի հետազոտող, Յելի համալսարանի պրոֆեսոր Հայրեմ Բինգհեմը:

Թաջ Մահալը (հայերեն` Թագի պալատ) Ջահան  շահի կնոջ դամբարանն է (այնտեղ հետագայում թաղվել է նաև Ջահան շահը), կառուցվել է 1630–52 թթ-ին` Ջամնա գետի ափին՝ Ագրայի մոտ: 74 մ բարձրությամբ հինգգմբեթանի շենք է՝ կից պարտեզով:

Հիսուս Քրիստոսի արձանը Ռիո դե Ժանեյրո քաղաքի մերձակայքում է՝ Կորկովադու լեռան վրա` ծովի մակերևույթից 704 մ բարձր: Կառուցվել է 1922–31 թթ-ին, բարձրությունը 37 մ է: Հեղինակներն են Հեիտոր դա Սիլվան և Պոլ Լանդովսկին: Վերջին 75 տարում 2 անգամ նորոգվել է: