СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Աթենքի Ազգային հնագիտական թանգարան

Категория: Искусство

Нажмите, чтобы узнать подробности

Աթենքի Ազգային հնագիտական թանգարան, որն ընդգրկում է հավաքածուներ՝ նախապատմական ժամանակաշրջանից մինչև ուշ անտիկ շրջանին պատկանողՇ:

Просмотр содержимого документа
«Աթենքի Ազգային հնագիտական թանգարան»



Աթենքի Ազգային հնագիտական թանգարան




Աթենքի Ազգային հնագիտական թանգարանը և հնաբանական կենտրոն է։

Ընդգրկում է թանգարանային հավաքածու` նախապատմական ժամանակներից մինչև ուշ անտիկ շրջանին պատկանող։ Այն համարվում է աշխարհի ամենահարուստ հավաքածուն ունեցող ամենամեծ թանգարաններից մեկը։


Ազգային հնագիտական թանգարանը գտնվում է Էքզարխիա տարածաշրջանում` Կենտրոնական Աթենքում` Էպիրուս, Բուբուլինաս և Թոսիստաս փողոցների միջև, մինչդեռ մուտքը Փաթիսոն փողոցից է և հարակից է Աթենքի պոլիտեխնիկ ինստիտուտի պատմական կառույցին։ Առաջին հնագիտական թանգարանը Հունաստանում հիմնադրվել է Հունաստանի վարչապետ Լյոաննիս Կապոդիսթրիասի կողմից 1829 թվականին, որն դրա համար օգտագործել է կառավարության տրամադրած միջոցները։ Գլխավոր բարերարները եղել են Ելենի Թոսիստան, որը նվիրել է հողատարածք թանգարանի համար և Դեմետրիոս Նիկոլաս Վերնարդակիսը Սանկտ Պետերբուրգից, որը թանգարանին նվիրել է մեծ քանակությամբ հավաքածու: Նախնական անունը եղել է Կենտրոնական թանգարան։ Այն 1881 թվականին Հունաստանի վարչապետ Չարայլաոս Տրայքոուպսի կողմից վերանվանվել է։ 1887 թվականին հնագետ Վալերիոս Ստաիսը դարձել է թանգարանի խնամակալ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում թանգարանի ցուցանմուշները փակվում են հատուկ արկղերում և թաղվում, որպեսզի խուսափեն կործանումից և թալանից։ 1945 թվականին ցուցանմուշները նորից դրվում են Քրիզթոս Կերոուզոսի վերահսկողության տակ։ Թանգարանի հարավային թևը Արձանագրությունների թանգարանն է` արձանագրությունների հարուստ հավաքածուով։ Արձանագրությունների թանգարանը ընդարձակվել է 1953 և 1960 թվականներին Պատրոկիոս Կարանտինոսի նախագծով։


Թանգարանն ունեցել է ազդեցիկ նոր դասական մտահղացում, որը ժամանակին ժողովրդայնություն է վայելել Եվրոպայում և համապատասխանեցվել նմանատիպ կառույցների դասական ոճին։ Նախնական հատակագիծը մտահղացվել է ճարտարապետ Լյուդվիգ Լանջի կողմից։ Ավելի ուշ այն փոփոխության է ենթարկվել Պանագիս Կալկոսի կողմից, որը եղել է գլխավոր ճարտարապետ։


Թանգարանը ընդարձակվել է և վերանորոգվել։ Ամենակարևորը եղել է 20-րդ դարի սկզբին արևելյան թևում կատարված փոփոխությունը, որն հիմնված էր Անաստասիոս Մետաքսասի նախագծի վրա։ 1932-1939 թվականների ընթացքում Ջորջ Նոմիկոսի մտահղացմամբ ստեղծվել է երկհարկանի կառույցը։ Այս փոփոխությունները պայմանավորված էին հետզհետե աճող հավաքածուները տեղավորելու անհրաժեշտությամբ։ Վերականգնողական աշխատանքները կատարվել են 1, 5 տարվում, որի ընթացքում թանգարանը մնացել է ամբողջովին փակված։ Այն վերաբացվել է 2004 թվականի հուլիսին` աթենական օլիմպիադային։ Թանգարանը ենթարկվել է էսթետիկական տեխնիկական փոփոխությունների։ Շինությունը բարելավման է ենթարկվել, տեղակայվել է ժամանակակից օդակարգավորման համակարգ, վերադասավորվել են հավաքածուները և վերանորոգվել 1999 թվականի երկրաշարժից վնասված լինելու պատճառով։


Թանգարանային նմուշներ