СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ածականի տեսակները

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ածականի տեսակները»

Ածականի տեսակները   Ածականները, ըստ իմաստի, լինում են որակական և հարաբերական։ Որակական ածական Որակական ածականը ցույց է տալիս առարկայի որակը, որպիսությունը, հատկությունը, որը հատուկ է տվյալ առարկային։ Որակական ածականներն ունեն համեմատութան երեք աստիճան՝ դրական, բաղդատական, գերադրական։

Ածականի տեսակները

Ածականները, ըստ իմաստի, լինում են որակական և հարաբերական։

Որակական ածական

Որակական ածականը ցույց է տալիս առարկայի որակը, որպիսությունը, հատկությունը, որը հատուկ է տվյալ առարկային։ Որակական ածականներն ունեն համեմատութան երեք աստիճան՝ դրական, բաղդատական, գերադրական։

Դրական աստիճանը  ածականի ուղիղ ձևն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշն ինքնին՝ առանց համեմատելու այլ առարկաների հետ։ Օրինակ՝ լավ մարդ։ Բաղդատական աստիճանը  ցույց է տալիս առարկայի հատկանիշի ավել կամ պակաս լինելը նույն հատկանիշի նկատմամբ։ Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով  ավելի  (առավելական բաղդատական),  նվազ  կամ  պակաս  (նվազական բաղդատական ) բառերը։ Օրինակ՝ ավելի լավ մարդ, պակաս լավ մարդ։ Գերադրական աստիճանը  ցույց է տալիս առարկայի հատկանիշի գերազանց լինելը այլ առարկանների նույն հատկանիշից։ Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով  ամենից  բառը կամ ֊ ամենա  նախածանցը կամ էլ ֊ (ա)գույն  վերջածանցը։ Օրինակ՝ ամենից լավ մարդ, ամենալավ մարդ, լավագույն մարդ։
  • Դրական աստիճանը  ածականի ուղիղ ձևն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշն ինքնին՝ առանց համեմատելու այլ առարկաների հետ։
  • Օրինակ՝ լավ մարդ։
  • Բաղդատական աստիճանը  ցույց է տալիս առարկայի հատկանիշի ավել կամ պակաս լինելը նույն հատկանիշի նկատմամբ։
  • Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով  ավելի  (առավելական բաղդատական),  նվազ  կամ  պակաս  (նվազական բաղդատական ) բառերը։ Օրինակ՝ ավելի լավ մարդ, պակաս լավ մարդ։
  • Գերադրական աստիճանը  ցույց է տալիս առարկայի հատկանիշի գերազանց լինելը այլ առարկանների նույն հատկանիշից։
  • Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով  ամենից  բառը կամ ֊ ամենա  նախածանցը կամ էլ ֊ (ա)գույն  վերջածանցը։ Օրինակ՝ ամենից լավ մարդ, ամենալավ մարդ, լավագույն մարդ։
Հարաբերական ածական   Հարաբերական ածականը ցույց է տալիս ինչ֊որ մի առարկայի հատկանիշը մեկ այլ առարկայի հարաբերությամբ։ Հարաբերական ածականը ցույց է տալիս առարկայի՝ ինչից լինելը՝ բրոնզաձույլ արձան, կաշվե պայուսակ, որ տեսակին պատկանելը՝ ավարտական դասարան, ինչին կամ ում պատկանելը՝ հայրական տուն։

Հարաբերական ածական

  • Հարաբերական ածականը ցույց է տալիս ինչ֊որ մի առարկայի հատկանիշը մեկ այլ առարկայի հարաբերությամբ։
  • Հարաբերական ածականը ցույց է տալիս առարկայի՝
  • ինչից լինելը՝ բրոնզաձույլ արձան, կաշվե պայուսակ,
  • որ տեսակին պատկանելը՝ ավարտական դասարան,
  • ինչին կամ ում պատկանելը՝ հայրական տուն։
Որակական և հարաբերական ածականների տարբերությունը   Որակական ածականների մի մասը՝ ունի համեմատության աստիճաններ՝ պայծառ֊ավելի պայծառ, ամենապայծառ, Սակայն կա որակական ածականների մի խումբ, որ չունի համեմատության աստիճան՝ պայմանավորված իմաստով։ Օրինակ՝ կույր, հղի, մերկ, լերկ, բոբիկ, կաղ, ամայի, տկլոր, որձ, հավասար, ստերջ, այրի, մունջ, որբ, ամուլ, ամուրի, հավասար, զուրկ, էգ, արու, խորթ և այլն։

Որակական և հարաբերական ածականների տարբերությունը

  • Որակական ածականների մի մասը՝
  • ունի համեմատության աստիճաններ՝ պայծառ֊ավելի պայծառ, ամենապայծառ,
  • Սակայն կա որակական ածականների մի խումբ, որ չունի համեմատության աստիճան՝ պայմանավորված իմաստով։ Օրինակ՝ կույր, հղի, մերկ, լերկ, բոբիկ, կաղ, ամայի, տկլոր, որձ, հավասար, ստերջ, այրի, մունջ, որբ, ամուլ, ամուրի, հավասար, զուրկ, էգ, արու, խորթ և այլն։
ունենում է իր հականիշը՝ բարի֊ չար, ունենում է իրեն հարաբերակից  ֊ ություն  ածանցով վերացական գոյական՝ բարի֊ բարություն, չար, չարություն, կարող է գործածվել նաև մակբայաբար՝ հանգիստ քայլել, ավելի լավ պարապել, ունենում է իրեն հարաբերակից բայը՝ չար ֊ չարանալ, թույլ ֊ թուլանալ, կազմությամբ պարզ է՝ դանդաղ, չքնաղ, վատ։ Հարաբերական ածականները չունեն այս հատկանիշները։ բոլոր հարաբերական ածականները կազմությամբ բաղադրյալ են՝ բրոնզ֊ա֊ձուլ, երկաթ֊ե, կարելի է արտահայտել բառակապակցությամբ՝ բրոնզից ձուլված, երկաթից պատրաստված։
  • ունենում է իր հականիշը՝ բարի֊ չար,
  • ունենում է իրեն հարաբերակից  ֊ ություն  ածանցով վերացական գոյական՝ բարի֊ բարություն, չար, չարություն,
  • կարող է գործածվել նաև մակբայաբար՝ հանգիստ քայլել, ավելի լավ պարապել,
  • ունենում է իրեն հարաբերակից բայը՝ չար ֊ չարանալ, թույլ ֊ թուլանալ,
  • կազմությամբ պարզ է՝ դանդաղ, չքնաղ, վատ։
  • Հարաբերական ածականները չունեն այս հատկանիշները։
  • բոլոր հարաբերական ածականները կազմությամբ բաղադրյալ են՝ բրոնզ֊ա֊ձուլ, երկաթ֊ե,
  • կարելի է արտահայտել բառակապակցությամբ՝ բրոնզից ձուլված, երկաթից պատրաստված։
Ածականի կիրառություն   Նախադասության մեջ կարող է լինել՝ որոշիչ -Ես իմ  անուշ  Հայաստանի  արևահամ  բառն եմ սիրում։ ստորոգելի -Բարդենին  սաղարթախիտ է  ։ Ձևի պարագա֊ Նա  դանդաղ  սահեց։ Ածականը կարող է կիրառվել  փոխանվանաբար ․ այդ դեպքում կարող է գոյականի նման հոլովվել, հոդ ստանալ, հոգնակի դառնալ՝ կատարելով գոյականին բնորոշ պաշտոններ։ Օրինակ՝  Նորերը  վերցրին, իսկ  հները  խնամքով պահեցին։ Մի շարք բառեր (երիտասարդ, մութ, դպրոցական, ալևոր, սուր, ցուրտ, սխալ, որբ, սխալ, խավար) ունենք, որոնց խոսքիմասային պատկանելությունը որոշվում է միայն խոսքային կառույցում։ Ունենալով տարբեր կիրառություն՝ մերթ հանդես են գալիս որպես ածական, մերթ՝ որպես գոյական։ Օրինակ՝ դպրոցական համազգեստ (ած․), դպրոցականը հեռացավ (գոյ․)։ Որոշ ածականներ կարող են խնդիր առնել նախադասության մեջ, որն անվանվում է ածականական խնդրառություն: Օրինակ՝ «Մազերը շեկ տղան նորից հայտնվեց այգում», որտեղ  մազերը  բառը  շեկ  ածականի խնդիրն է: Այս խնդիրը կոչել են ածականի խնդիր կամ խնդիր ածականի:

Ածականի կիրառություն

  • Նախադասության մեջ կարող է լինել՝
  • որոշիչ -Ես իմ  անուշ  Հայաստանի  արևահամ  բառն եմ սիրում։
  • ստորոգելի -Բարդենին  սաղարթախիտ է  ։
  • Ձևի պարագա֊ Նա  դանդաղ  սահեց։
  • Ածականը կարող է կիրառվել  փոխանվանաբար ․ այդ դեպքում կարող է գոյականի նման հոլովվել, հոդ ստանալ, հոգնակի դառնալ՝ կատարելով գոյականին բնորոշ պաշտոններ։ Օրինակ՝  Նորերը  վերցրին, իսկ  հները  խնամքով պահեցին։
  • Մի շարք բառեր (երիտասարդ, մութ, դպրոցական, ալևոր, սուր, ցուրտ, սխալ, որբ, սխալ, խավար) ունենք, որոնց խոսքիմասային պատկանելությունը որոշվում է միայն խոսքային կառույցում։ Ունենալով տարբեր կիրառություն՝ մերթ հանդես են գալիս որպես ածական, մերթ՝ որպես գոյական։
  • Օրինակ՝ դպրոցական համազգեստ (ած․), դպրոցականը հեռացավ (գոյ․)։
  • Որոշ ածականներ կարող են խնդիր առնել նախադասության մեջ, որն անվանվում է ածականական խնդրառություն: Օրինակ՝ «Մազերը շեկ տղան նորից հայտնվեց այգում», որտեղ  մազերը  բառը  շեկ  ածականի խնդիրն է: Այս խնդիրը կոչել են ածականի խնդիր կամ խնդիր ածականի: