СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ավանդազրույցներ հայոց լեռների մասին

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Լեռները միշտ համարվել են առեղծվածային երևույթներ, և դրանով իսկ պատճառ են հանդիսացել մի շարք լեգենդների առաջացման: Այս լեգենդները, թվում է թե, ամբողջացնում են ազգային ինքնությունը, միևնույն ժամանակ նաև սիմվոլիկ նշանակություն տալիս լեռներին: Հայ ժողովուրդը հյուսել է բազմաթիվ լեգենդներ հայոց լեռների մասին: Այնուամենայնիվ այս լեգենդների մեծ մասը հիմնված են իրական պատմությունների վրա և ունեն իրական հերոսներ:

***

Ավանդությունը պատմում է, թե հայոց լեռները մի ժամանակ հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն օր առավոտ վաղ արթնանալով՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն ողջունել իրար։ Ժամանակ է անցնում։ Եղբայրները ծերանում են, սկսում են ավելի ուշ արթնանալ։ Մի օր էլ արթնանալով՝ նրանք, հակառակ իրենց սովորության, մոռանում են նախ գոտիները կապել և բարևում են իրար։ Աստված տեսնելով այդ՝ բարկանում է, պատժում եղբայրներին։ Նրանք քարանում են ու դառնում լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արցունքները՝ անմահական աղբյուրներ:

***

Մասիսն ու Արագածը

Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Այնպես է պատահում, որ մի օր նրանք կռվում են, սոսկալի վիճում, մեկն ասում է. -Ես եմ լավը, քեզանից էլ բարձր։ Մյուսն ասում է. -Ես քեզանից էլ լավն եմ, քեզանից էլ մեծ ու բարձր։ Վեճի ժամանակ վրա է հասնում Մարութա սարը, փորձում է քույրերին հաշտեցնել, բայց չի կարողանում։ Նա զայրացած հեռանալով՝ անիծում է քույրերին, որ նրանք իրարից բաժանվեն և երբեք իրար չհանդիպեն։ Մասիսը դառնում, անիծում է Արագածին, որ ամբողջ տարին վիշտը նրա սրտից դուրս չգա, արցունքներն էլ աչքերից չպակասեն։ Արագածն էլ հետ չի մնում, իր հերթին անիծում է Մասիսին, որ աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա գագաթը, վրան էլ մատաղ չմորթվի։ Այդպես էլ լինում է. Արագածի կատարին արտասուքից լիճ է գոյանում, իսկ Մասիսի վրա մինչև օրս մարդ չի բարձրացել և մատաղ չի մորթվել։

Արա լեռ

Արա լեռան անվան ծագումը կապվում է հայոց լեգենդար արքա Արա Գեղեցիկի անվան հետ: Ըստ լեգենդի Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարված էր Արային: Նա ցանկանում էր իրար միացնել Ասորեստանն ու Հայաստանը և թագավորել Արայի հետ միասին: Բայց ինչքան էլ որ Շամիրամը ջանքեր թափեր՝  չէր կարողանում Արայի սիրտը գրավել: Եվ քանի որ Արան մերժել էր իրեն, Շամիրամը պատերազմ է հայտարարում Արային այն հույսով, որ կհաղթի Արային և կնվաճի նրա սիրտը: Պատերազմը տեղի է ունենում լեռան ստորոտին, որի ժամանակ Արան վիրավորվում է և մահանում: Սակայն Շամիրամը չի հաշտվում այն մտքի հետ, որ Արան այլևս ողջ չէ և հրամայում է Արայի մարմինը տեղափոխել լեռան գագաթը, որտեղ Արալեզները պետք է կենդանացնեին Արային: 

Այս պատմությունը ծագել է լեռան տեսքից, երբ նայում ես լեռանը այն կարծես պառկած մարդու տեսք ունի, ինչի շնորհիվ էլ մարդիկ այն կոչել են Արայի լեռ:

Աժդահակ լեռ

Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ «Շահ-Նամեում» Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։

 

Արտոս և Առնոս լեռները 

Երբ Նոյան տապանը հասնում է Արտոս լեռանը նա սկսում է արտասվել: Այսպիսով լեռը անվանվել է Արտոս ՝ արտասվել բառից: Իսկ երբ Նոյան տապանը հասել է Շատախ լեռանը, նա սկսել է կանչել «Տե՛ր Աստված, առ Նոյս», « Առ Նոյս» և լեռը ստանում է Առնոս անունը:

Մեկ այլ լեգենդի համաձայն նոյան տապանը լողալով գնացել է Կոռապաշ լեռան մոտ և կամեցել է նրա վրա հանգչել, սակայն վերջինս կոռվելով (կռանալով) ճանապարհ է տվել նրան դեպի դիմացի լեռը: Նոյը մոտենալով լեռանը ասել է « Առ Նոյս, առ Նոյս» , որից և առաջացել է լեռան Առնոս անունը: