СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ավարտական միջոցառում

Нажмите, чтобы узнать подробности

ավարտական միջոցառում

Просмотр содержимого документа
«Ավարտական միջոցառում»

Ողջու՜յն ամենքին, ամենքին ողջու՜յն,

Իմ ընկերների հրճվանքին ողջույն,

Այստեղ նստած բոլոր հյուրերին

Ու նրանց բերած ողջույնին՝ ողջույն:


Իմ օրն այսօր այնքան է բարի,

Որ հարկ է ծալել իբրև հրավեր,

Բաժանել մարդկանց, որ երբ բաց անեն,

Իրենք ողողվեն ցոլքով բարության:


Ցոլքով բարության ու ընկերության,

Բարեկամության և խոհեմության

Համայն աշխարհի մարդկանց նկատմամբ

Հոգատարությամբ և ազնվությամբ:



Արդյոք ինչ՞ով է կյանքը գեղեցիկ,

Մանուկներով է կյանքը գեղեցիկ:


Գեղեցիկ է նա պատանիներով,

Ուսանողներով, լավ ընկերներով:


Գեղեցիկ է նա և հրաշալի

Սիրահարներով ամբողջ աշխարհի:


Գեղեցիկ է նա մեր ծնողներով,

Զարմանահրաշ մայրական սիրով:


Գեղեցիկ է բարի մարդկանցով

Բարի խոսքերով, բարի գործերով:


Եվ ճերմակահեր, նաև ազդեցիկ

Մեր մեծերով է կյանքը գեղեցիկ:


Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում,

Միանգամից ո՛չ մի կարպետ ու ո՛չ մի գորգ չի պատռվում:

Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից,

Միանգամից ձյուն չի գալիս ու չի փչում անգամ քամին:


Միրգ չի հասնում միանգամից, ու՛ր մնաց թե խելոքանան,

Զույգ չեն կազմում միանգամից, ու՛ր մնաց թե երեքանան,

Միանգամից չեն կշտանում ու չեն զգում ջրի կարիք

Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՛չ էլ վաղն է դառնում գալիք:


Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ,

Հենց այսպես է, ինչպես որ կա

Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ,

Թե ես ի՞նչ եմ գերադասում,

Ի՞նչ եմ ուզում ու երազում,

Ես կասեի.

-Ի՜նչ լինում է՝ թող որ լինի միանգամից...


Երգ Լիդուշիկ - «Բարին է հաղթում»


Ես երջանիկ եմ, օ՜ բարի Աստված

Ինչ քիչ է հաճախ պետք լինում մարդուն,

Որ զգա իրեն անչափ երջանիկ:

Մի քնքուշ հայացք, թեկուզ մի ժպիտ,

Կարող են գործել հրաշքն այս կյանքի՝

Դարձնել մարդուն իրոք երջանիկ:


Ես երջանիկ եմ այս լուսապսակ օրվա թրթիռով,

Ու ընկերներիս այս ինքնամոռաց սրտաբուխ խոսքով,

Ես երջանիկ եմ լույսի գունագեղ նուրբ ծիածանով

Ու այն պարուրող ջինջ երկնքով եմ նաև երջանիկ:


Ես գիտեմ կյանքում երջանկանալ,

Ամենքի համար միշտ ուրախանալ

Ամենքի համար լինել բարի,

Բարին ցանկանալ առանց պատճառի:


Ստանալ գիտեմ և նվիրել,

Արտասվելու չափ գիտեմ սիրել,

Ընկերանալ միայն լավի հետ,

Պահպանել ընկերության դաշինքը սերտ:


Գիտեմ գանգատվել և գոհանալ

Եվ ընկնել գիտեմ և խոյանալ,

Գիտեմ զարմանալ և զայրանալ.

Նաև խորհել ու հասկանալ:


Գիտեմ գոհանալ ունեցածով

Եվ ուրախանալ ստեղծածով,

Եվ ստեղծածով լինել հպարտ

Համեստ լինել և լինել մարդ:


Մարդն իր կյանքի տարբեր ժամանակահատվածներում ունենում է բազմաթիվ ձեռքբերումներ: Դրանցից ամենակարևորն ու արժեքավորը ընկերությունն է: Եթե բախտը առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել նրան աշխարհում մեծագույն երջանկությունը, նրան հավատարիմ ընկերներ է տալիս: Ես այդ երջանիկներից եմ, որովհետև ունեմ ձեզ պես ընկերներ:


Ընկերներ ունեմ ես

Ընկերներ լավ ու բարի,

Ընկերներ ամեն տեսակ,

Խենթության, խինդ ու խաղի:





Իրար հետ նստում ենք,

Իրար հետ խաղում ենք,

Եվ լուռ հառաչանքով

Իրարից զատվում ենք:


Մեզ համար քայլել չկա,

Երամով թռչում ենք

Ի՜նչ խոսել, ի՜նչ շշնջալ,

Որոտում, ճչում ենք:


Թե մեկիս ոտքը ճամփին

Պատահմամբ փուշ է մտնում,

Աշխարհը շուռ է գալիս,

Բոլորիս գլխին մթնում:


Ա՜խ լավն եք, իրոք

Ընկերներ՝ լավ ու բարի,

Ընկերներ՝ խենթ ու խելոք,

Ընկերներ՝ խինդ ու խաղի:


Երգ-պար «Նվագախմբի երեխաներ»


Հսկա բուրգերն Եգիպտական,

Եվ տաճարը Արտեմիսի,

Զևսի արձանն Օլիմպիական

Եվ կոթողը Հռոդոսի,

Դամբարանը Մավզոլոսի

Այգիները Շամիրամի

Եվ փարոսը Ալեքսանդրիայի՝

Շատ են հայտնի:


Աշխարհի յոթ հրաշալիք...

Հմայել եք դուք մշտապես:

Բայց կա յո՛թ էլ հրաշալիք,

Որ չի նշվում պաշտոնապես:

Առաջինը հենց նա՛ է, ով

Հրաշքներն ստեղծեց այդ:

Նա իր ոգով և հանճարով

Կոչվում է ՄԱՐԴ:


Եվ կա երկրորդ հրաշալիք.

Նա է, ով մեզ աշխարհ բերում

Եվ ոչ մեկիս, ոչ մի անգամ

Ոչ մի վայրկյան չի մոռանում:

Աշխարհն էլ մեզ դավաճանի,

Նա կանգնած է միշտ մեզ համար

Հրաշալիքն այդ սիրելի

Կոչվում է ՄԱՅՐ:



Եվ կա երրորդ հրաշալիք.

Նա է, ով որ աշխարհ գալիս

Եվ իր տեսքով, անմեղությամբ

Նոր իմաստ է կյանքին տալիս:

Նա մեր հույսն է անմահության,

Երկրորդ կյանքն ու հավատն է մեր,

Հրաշալիքն այդ աննման

ՄԱՆՈւԿՆ է ձեր:


Եվ կա չորրորդ հրաշալիք

Այն է, ինչը մեզ այցելում

Եվ փոխելով սիրտ ու հոգի՝

Ուրիշ մարդ է մեզ դարձնում:

Նրա ուժը մեծ, ազդեցիկ

Ձեզնից ո՞վ չի, արդյոք, տեսել:

Հրաշալիքն այդ գեղեցիկ

Կոչվում է ՍԵՐ:


Կա հինգերորդ հրաշալիք:

Այն է, ինչը տիեզերքում

Որքան գիտենք՝ առայժմ կա

Միայն Երկիր մոլորակում:

Եվ հենց նրա շնորհիվ է,

Որ մենք, ահա, ապրում ենք, կանք:

Հրաշալիքն այդ հազվագյուտ

Կոչվում է ԿՅԱՆՔ:


Կա վեցերորդ հրաշալիք

Մի հասարակ, աննկատ բան,

Բայց էությամբ իր անհանգիստ՝

Տիեզերքից էլ անսահման:

Ամեն ինչ էլ զգում է նա,

Թեև իր հետ վարվում են բիրտ:

Հրաշալիքն այդ տառապյալ

Կոչվում է ՍԻՐՏ:


Եվ, վերջապես. կա յոթերորդ,

Բայց՝ առաջին հրաշալիք:

Մի սրբություն՝ առանց որի

Իրենց որբ են զգում մարդիկ:

Իսկ նրա հետ՝ մեծ ու հզոր,

Իսկ նրա հետ՝ հաղթանակող,

Հրաշալիքն այդ կոչվում է

ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ:







Եվ ուզու՜մ եմ, ուզու՜մ եմ ես

Մի լրացում անել վերջին:

Հրաշալիք կոչենք նույնպես՝

Ամեն մեկս մեր ուսուցչին...

Կարելի է այս աշխարհում

Ապրել նաև առանց բուրգի

Անհնար է, սակայն ապրել

Առանց լույսի, գիտելիքի:


Այո՛, անհնար է ապրել առանց ուսուցչի տված գիտելիքի: Անհնար է կյանքում ճիշտ ապրել առանց նրա դաստիարակած մարդկային արժեքների: Այն մեծ ու շնորհակալ աշխատանքը, որ աննպաստ պայմաններում կատարել ու կատարում եք դուք, արժանի է ամենաբարձր գնահատանքի: Ձեր այսօրվա սաներն են, որ իրենց ուսերին են առնելու Հայաստանի վաղվա պատմությունը կերտելու պատիվն ու պատասխանատվությունը: Ձեր հոգատար ձեռքերում է մեր երկրի ապագան:


Իմ լավ ուսուցիչ, Դուք իմ հարազատ,

Դուք իմ հիմնատառ հայոց գրերի

Դուք եղաք սատար, եղաք անգին մայր,

Ինչ որ գիտեմ ես, դա Ձեր շնորհիվ:


Ուսուցի՛չ, ամենից առաջ մարդ եք աշխարհում,

Աշխարհում ընտրած Ձեր ճանապարհով,

Աշխարհում սիրած Ձեր աշխատանքով

Ձեր խորունկ հոգով ու ներող սրտով:


Դուք գիտության արշալույսին

Վառ շողեր եք պարգևում,

Թև եք տալիս մեր երազին

Իմաստությամբ Ձեր անհուն:

Հոգուս մեջ եք Դուք ամենուր

Իմ ուսուցիչ, իմ անգին:



Երբ ամեն անգամ առավոտ կանուխ

Ելնում է մայրս, ժպտում վայելուչ

Ես Ձեր ողջույնն եմ հիշում սրտաբուխ

Իմ անխաբ հավատ

Չմարող իմ հույս:


Կամ երբ մազերս է շոյում իմ մայրը

Երբ տեսնում ժպիտ աչքերիս մեջ ջինջ,

Ձեր ջերմ հայացքը լուսավոր է այնքան,

Ես Ձեր շոյանքն եմ զգում, ուսուցի՛չ:


Երգ - «Ուսուցիչ»





Դասարան կանչող ղողանջը զանգի

Ձեր առօրյայում երգ է դյութական,

Աշակերտների հայացքներն ընդ Ձեզ

Ընդունեք որպես գնահատական:


Որպես երաշխիք Ձեր արած գործի

Ձեր առաջ հպարտ խոնարհվում ենք մենք,

Այս մեծ աշխարհում ուր էլ որ լինենք,

Ձեզ միշտ կհիշենք ու կկարոտենք:


Եվ կրկին անգամ մենք խոսք ենք տալիս

Հանուն մեր վաղվա պայծառ գալիքի,

Հանուն մեր ազգի սուրբ տաճարների,

Հանուն Ձեր անհուն տառապանքների,

Ազգի համար միշտ մարդ մնալ.

Ազգի համար միշտ մարդ լինել,

Լինել միշտ մարդ մեծատառով

Եվ միշտ խոսել մայրենիով:


Միշտ հիշում եմ ու կհիշեմ ուսուցչիս խոսքը: Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրունության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:


Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել,, պաշտել, գգվել նրան հարազատ մոր պես: Այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը:


Մեր լեզուն մեր խիղճն է դա,

Սուրբ հացը մեր սեղանի,

Մեր հոգու կանչն է արդար

Ու համը մեր բերանի:


Մեր լեզուն ծուխն է մեր տան,

Մեր կշիռն աշխարհի մեջ,

Նա աղն է մեր ինքնության,

Էության խորհուրդը մեր:


Մեր լեզուն արյունն է մեր,

Արյունից ավելի թանկ,

Մեր բուրմունքն ու գույնն է մեր,

Մեր լեզուն մենք ենք որ կանք:



Դու մեր մեծ երթի գավազանակիր

Եվ մեր պատմության մեծագույն դիվան,

Մեր ազնվության գովասանագիր,

Մեր մտքի պահեստ, հոգու օթևան:



Անցյալին պարզած դու մեր լսափող,

Եվ մեր խոսափող գալիքին ուղղված,

Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով

Նարեկացիով օծված ու յուղված:


Դու ոչ թե թանկ ես, կյանք ես ինձ համար

Քո կարկաչը հորդ, իմ սիրտն է հուզում,

Գոչում եմ սրտանց ձայնով անսպառ

Ով իմ մայրենի, հիասքանչ լեզու:


Հիասքանչ, թովիչ մայրենի լեզու