СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ավետիք Իսահակյան

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ավետիք Իսահակյան»

Ավետիք Իսահակյան  1875-1957

Ավետիք Իսահակյան 1875-1957

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։

Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թ. ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։

Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թ. վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899 - 1906 թթ. ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թ. դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թ. Իսահակյանը տարագրվել է արտասահմանում ։

Իսահակյանը մեկնում է Բեռլին և գերմանական մի շարք մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը ։

Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922 թթ. «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները ։

19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և ավաղ մնաց անավարտ։ «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ կլուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը։ Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...», - սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում ։

1919-1921 թթ., Իսահակյանը գործուն մասնակցություն է ունեցել Դաշնակցության Նեմեսիս գործողության նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին։ Իսահակյանի տանը բազմիցս է խոսվել Սողոմոն Թեհլերյանի մասին։ Նույնիսկ որոշ կարծիքների համաձայն, Թալեաթի սպանությունը նախապես հանձնարարված է եղել Իսահակյանին։ Այդ ժամանակահտվածում, Իսահակյանը Բեռլինում բազմիցս հանդիպել է Սողոմոն Թեհլիրյանին և միասին զննել են Թալեաթի լուսանկարները։ Այս զննումները նպատակ են ունեցել հայտնաբերելու Թալեաթին, ով 1921 թվականի սկզբներին հաստատվել էր Բեռլին՝ Ալի Սալի Բեյ վաճառականի կեղծանվան տակ։ Թեհլերյանի հետ, Թալեաթ փաշային մի քանի օր հետևել է նաև Իսահակյանը։ 1921 թ. մարտի 15-ին, Հարդենբուրգ փողոցի մյուս կողմում կանգնած էր Իսահակյանը, որը պատրաստ սպասում էր, որ եթե հանկարծ Թեհլերյանը չկարողանա սպանել, նա էր սպանելու Թալեաթին։ Իսահակյանը նաև մեծ դեր ունեցավ Թեհլերյանի արդարացման գործում։ Հետևաբար Ավետիք Իսահակյանը Թալեաթի սպանության կազմակերպիչներից էր և գտնվում էր իրադարձությունների կիզակետում։

Այս տեղեկությունները հաստատվեցին հետագայում, նրա ուղարկած և նրան հասցեագրված բազմաթիվ նամակների ու գրառումների միջոցով։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվել է Իսահակյանին հասցեգրված Արտաշես ստորագրությամբ երեք նամակ, որոնցից մեկում գրված է. «Սիրելի Ավո, այս րոպեին մի թուղթ գրեցի քո հասցեին, որով խնդրում եմ Մուշեղի, Հակոբի և իմ անունով, որ դու Բեռլինում եղած ատենդ աշխատես մեզ համար, որ մեզի թողնին Գերմանիայի, Ուկրաինայի վրայով Կովկաս գնալ։ Այստեղից երևի Աշոտն էլ մեզ կընկերանա։ Խնդրում ենք, ուրեմն, այս ուղղությամբ ավելին անել…»։ Նամակի հեղինակը խոտորջուրցի վրիժառու Արտաշես Գևորգյանն է, որը 1922 թվականի ամռանը Ստեփան Ծաղիկյանի և Պետրոս Տեր-Պողոսյանի հետ Թիֆլիսում սպանեց Խոտորջուրի ջարդերի անմիջական կազմակերպիչ Ջեմալ փաշային։

1926 թ. Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930 թ և ապրեց այնտեղ մինչ 1936 թվականին՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք

Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1946), 1946–1957 թթ. Հայաստանի գրողների միություն նախագահն էր։ Մահացել է 1957 թ. հոկտեմբերի 17-ին։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։ 1963 թ. հոկտեմբերի 31–ին Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։

Ավետիք Իսահակյանի հեքիաթները

Ավետիք Իսահակյանի հեքիաթները

Ավետիք Իսահակյանը ստեղծագործել է արձակի գրեթե բոլոր ժանրերով. բանաստեղծի ստեղծագործական տեսադաշտում է գտնվել նաև հեքիաթը։ Հաշվի առնելով ժանրի ձևակաղապարային, ոճական առանձնահատկությունները` Իսահակյանը հեքիաթը դիտարկում է որպես հայկական արձակը զարգացնելու նմուշ-նախատիպ.

Ես գրելու եմ իմ ժողովրդի կյանքը ներկայացնող վեպերը, պատկերները մեր հեքիաթների ոճով, ոգով, ձևով. ա՛յդ է հայկական պրոզաձևը, դրանից պիտի զարգացնել մեր ռոմանը: Գրել, գրել միայն ազգային ոգով, գրել հայկական, հայավար, հայնակ գրել…»: Նման նկատառումների իրագործումը, Իսահակյանի կարծիքով, պետք է ուղեկցվեր հեքիաթների խորազննությամբ` «Ուսումնասիրել մեր հեքիաթներն ու երգերը»:

Դեռևս մանկության օրերին Իսահակյանի «երևակայությունը թևավորվեց դարերի խորքից եկող բանաստեղծական ֆոլկլորով», ժողովրդական հեքիաթով։ Նրա ստեղծագործական կապը հայ բանարվեստի, աշուղական և գուսանական պոեզիայի հետ ունի խորը արմատներ, որոնք երկարում են մինչև գրողի մանկությունը։ Ըստ Պողոս Մակինցյանի վկայությունների․

Նա մանկուց թափառել է Ալագյազի փեշերը, Արփաչայի ափերը, հայրական ջաղացքի շուրջը և ջաղացպան ուստա Գրիգորի գեղաբույր երգ ու հեքիաթին ականջ դրել: Նա մանկութ սիրել է թափառական աշուղներին և դյութվել ժողովրդի հյուսած անպաճույճ խաղերից»:

Դա են փաստում նրա հուշերը. Հայրս ուներ մի աշուղ բարեկամ, մեր դրացի գյուղից, աշուղ Գալուստ անունով: Լավ սազ էր նվագում, անուշ, թավ ձայն ուներ՝ սրտից խոսող, շա՜տ հեքիաթներ գիտեր: Պարսկական, թրքական, հայկական անթիվ հեքիաթներ: Իր սիրո վեպն ուներ`արևելքի հեքիաթների տարրերով և գույներով հյուսած:Ամեն շաբաթ,կեսօրից հետո,սազը պատյանի մեջ վզից կախ, գալիս էր նա մեր տունը, մնում էր ամբողջ կիրակի օրը մինչև երկուշաբթի: Եվ երկուշաբթի առավոտ մեկնում էր սազը վզից կախ, առատ վարձատրված: Ինչքա՜ն, ինչքա՜ն էի սիրում աշուղ-ամուն: Երբ գալիս էր, տոն էր սկսվում ինձ համար… Նրա սազն ու հեքիաթը այլափոխում էին իմ աչքում իրական շրջապատը»

Դա են փաստում նրա հուշերը.

Հայրս ուներ մի աշուղ բարեկամ, մեր դրացի գյուղից, աշուղ Գալուստ անունով: Լավ սազ էր նվագում, անուշ, թավ ձայն ուներ՝ սրտից խոսող, շա՜տ հեքիաթներ գիտեր: Պարսկական, թրքական, հայկական անթիվ հեքիաթներ: Իր սիրո վեպն ուներ`արևելքի հեքիաթների տարրերով և գույներով հյուսած:Ամեն շաբաթ,կեսօրից հետո,սազը պատյանի մեջ վզից կախ, գալիս էր նա մեր տունը, մնում էր ամբողջ կիրակի օրը մինչև երկուշաբթի: Եվ երկուշաբթի առավոտ մեկնում էր սազը վզից կախ, առատ վարձատրված: Ինչքա՜ն, ինչքա՜ն էի սիրում աշուղ-ամուն: Երբ գալիս էր, տոն էր սկսվում ինձ համար… Նրա սազն ու հեքիաթը այլափոխում էին իմ աչքում իրական շրջապատը»

Իսահակյանի հեքիաթներն առանձնանում են մարդկային բնավորությունների հակադրությամբ, սոցիալական պախարակելի կողմերի լուսաբանմամբ, ինչպես նաև հասարակության և անհատի համար կարևորագույն այնպիսի արժեքների փառաբանությամբ, ինչպիսիք են՝ խոսքի և իրավունքի ազատությունը, իրավահավասարությունը, քաղաքացիական գիտակցությունը,հասարակության յուրաքանչյուր անհատի կրթություն ստանալու իրավունքն ու պաշտպանվածությունը։ Բանաստեղծն իր հեքիաթներում կարևորագույն արժեք է հռչակում «գիտության լույսը» («Ամենապիտանի բանը») անկեղծ հիանում անհաշվենկատ սիրո հավերժությամբ («Հեքիաթ») և ուրախանում անօգնական որբուկի երջանկությամբ («Արևի մոտ»)։

Ավետիք Իսահակյանի մտքերից

Ավետիք Իսահակյանի մտքերից

Մի մրահոն աղջիկ տեսա Մի մրահոն աղջիկ տեսա  Ռիալտոյի կամրջին,  Հորդ մազերը— գետ գիշերվա,  ԵՎ հակինթներ՝ ականջին:   Աչքերը սև— արևներ սև,  Արևների պես անշեջ,  Գալարվում էր մեջքը թեթև  Ծաղկանկար շալի մեջ:

Մի մրահոն աղջիկ տեսա

Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին, Հորդ մազերը— գետ գիշերվա, ԵՎ հակինթներ՝ ականջին: Աչքերը սև— արևներ սև, Արևների պես անշեջ, Գալարվում էր մեջքը թեթև Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,  Ու գլուխս կախեցի,  Ժպտաց ժպտով առեղծվածի,  Հավերժական, կանացի:   Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.  Տառապանքս փորձ ունի.—  Մի մրահոն կույս էր քեզ պես,  Կոտրեց սիրտս պատանի...   1925, Վենետիկ  Ավետիք Իսահակյան

10000 դրամանոց թղթադրամի վրա պատկերված է Ավետիք Իսահակյանը

Առարկա՝ Հայ գրականություն Դասարան՝ XIընդհ. Կատարողներ՝ Գ.Վարդանյան,Լ.Շիրոյան Ստուգող՝ Կ. Պողոսյան

Առարկա՝ Հայ գրականություն

Դասարան՝ XIընդհ.

Կատարողներ՝ Գ.Վարդանյան,Լ.Շիրոյան

Ստուգող՝ Կ. Պողոսյան