Ավետիք Իսահակյան
հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ, հրապարակախոս։ Հայաստանի ԳԱ ակադեմիկոս։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր: ԽՍՀՄ գրողների միության անդամ
Վահագն Վատդանյան
Կենսագրություն
Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Մանկությունն անցել է Արագածի հայացքի տակ՝ Ախուրյանի ափին՝ Ղազարապատ գյուղում, ուր հայրն ուներ փոքրիկ ջրաղաց՝ շրջապատված ուռիների ու բարդիների գողտրիկ պուրակով ։
Գրաճանաչություն սովորել է հայրենի քաղաքում: Ուսումը շարունակել է Հառիճի վանքի դպրոցում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որտեղ նրա ուսուցիչը եղել է անվանի բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա է խրախուսել պատանի Ավետիքի առաջին բանաստեղծական քայլերը: Իսահակյանը մեր այն սակավաթիվ բանաստեղծներից է, որոնց բախտ է վիճակվել հիմնավոր համալսարանական կրթություն ստանալ: Նա 1893-1895 թթ. սովորել է Լայպցիգի (Գերմանիա), համալսարանում՝ որպես ազատ ունկնդիր ։ Գրական գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արևմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին:
1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում: Բանտից դուր գալուց հետո տպագրել է իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը կոչվում է «Երգեր և վերքեր» (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող «Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձել է հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո, խոշոր գրավով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը տարագվել է:
Կյանքի հանգամանքները հարկադրել են բանաստեղծին երկար տարիներ ապրել հայրենիքից հեռու՝ Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆբանսիայում, Իտալիայում և այլուր: Երկրեերկիր այդ թափառումները նրա համար աշխարհը և մարդկանց ճանաչելու իսկական դպրոց են եղել:
1926թ.-ին Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստան։ Այստեղ նա հրատարակել է նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերանքի չիբուխը» 1928)։ Սակայն 1930 թ.-ին վերադարձել է արտասահման և ապրել այնտեղ մինչ 1936թ.՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։
Իսահակյանը 1936 թ. վերադառնում է հայրենիք: Նրա կյանքի վերջին տարիներն անցնում են համաժողովրդական սիրո ու մեծարանքի մեջ: ժողովուրդը նրան տվել է Վարպետ պատվանունը, իսկ 1946թ. նա ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946–57թթ. եղել է
Հայաստանի գրողների միության նախագահ։ Իսահակյանը վախճանվել է 1957 թ. հոկտեմբերի 17-ին և հանգչում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում՝ հայոց մեծերի պանթեոնում:
Իսահակյանի տուն-թանգարաններ կան Երևանում և Գյումրիում: Հայաստանի ամենատարբեր վայրերում Իսահակյանի անունով կան դպրոցներ, փողոցներ, գրադրաններ: Հայտնի են Իսահակյանի արձանները Երևանում (քանդակագործ` Սարգիս Բաղդասարյան, ճարտարապետ` Լիպարիտ Սադոյան, 1965), Գյումրիում (ՍՍՀմ պետական մրցանակ, 1977, քանդակագործ` Նիկողայոս Նիկողոսյան, ճարտարապետ` Ջիմ Թորոսյան):
Մեծ բանաստեղծի ստեղծագործությունները, մասնավորոպես Աբու-Լալա Մահարի պոեմը, թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Իսահակյանի ստեղծագործությունները իրենց արժանի տեղն են գրավում համաշխարհային գրականության մեջ:
Ավետիք Իսահակյանի հեքիաթներ
Ավետիք Իսահակյանը ստեղծագործել է արձակի գրեթե բոլոր ժանրերով. բանաստեղծի ստեղծագործական տեսադաշտում է գտնվել նաև հեքիաթը։ Հաշվի առնելով ժանրի ձևակաղապարային, ոճական
առանձնահատկությունները` Իսահակյանը հեքիաթը դիտարկում է որպես հայկական արձակը զարգացնելու նմուշ-նախատիպ.
" width="640"
[7] : Նման նկատառումների իրագործումը, Իսահակյանի կարծիքով, պետք է ուղեկցվեր հեքիաթների խորազննությամբ` «Ուսումնասիրել մեր հեքիաթներն ու երգերը։
" width="640"
Դեռևս մանկության օրերին Իսահակյանի «երևակայությունը թևավորվեց դարերի խորքից եկող բանաստեղծական ֆոլկլորով», ժողովրդական հեքիաթով։ Նրա ստեղծագործական կապը հայ բանարվեստի, աշուղական և գուսանական պոեզիայի հետ ունի խորը արմատներ, որոնք երկարում են մինչև գրողի մանկությունը։ Ըստ Պողոս Մակինցյանի վկայությունների․
" width="640"
Դա են փաստում Իսահակյանի հուշերը.
Ավետիք Իսահակյանը հեքիաթի ժանրում սկսել է աշխատել 1900-ական թվականների սկզբից «Աշխարհի գեղեցկուհին», 1900-ական թվականներ, «Ամենապիտանի բանը», 1904, «Արևի մոտ», 1905, «Հողն է մարդու աչքը կշտացնում», 1906, «Հեքիաթ», 1910 (վերամշակվել է 1924 թվական), «Աղա Նազար», 1911, «Մաղասաբերդի տիրուհին», գրվել է 1920-ական թվականների առաջին կեսին, «Գասպարը», գրության ժամանակը հայտնի չէ. առաջին անգամ տպագրվել է 1938 թվականին, «Արդար մարդը», 1940, «Նուկիմ քաղաքի խելոքները», 1940՝ ստեղծելով հիմնականում իրապատում հեքիաթներ և հրաշապատում հեքիաթների տարրերով գործեր։
Իսահակյանի հեքիաթներն առանձնանում են մարդկային բնավորությունների հակադրությամբ, սոցիալական պախարակելի կողմերի լուսաբանմամբ, ինչպես նաև հասարակության և անհատի համար կարևորագույն այնպիսի արժեքների փառաբանությամբ, ինչպիսիք են՝ խոսքի և իրավունքի ազատությունը, իրավահավասարությունը, քաղաքացիական գիտակցությունը,հասարակության յուրաքանչյուր անհատի կրթություն ստանալու իրավունքն ու պաշտպանվածությունը։ Բանաստեղծն իր հեքիաթներում կարևորագույն արժեք է հռչակում «գիտության լույսը» («Ամենապիտանի բանը») անկեղծ հիանում անհաշվենկատ սիրո հավերժությամբ («Հեքիաթ») և ուրախանում անօգնական որբուկի երջանկությամբ («Արևի մոտ»)։
Ավետիք Իսահակյանը համաշխարհային էպոսների մասին
Ավետիք Իսահակյանը իր գրական գործունեության ամբողջ ընթացքում արժևորել և կարևորել է համաշխարհային էպոսների դերն ու նշանակությունը։ Էպոսների հանդեպ ցուցաբերած նրա հետաքրքրությունների շրջանում են հայտնվել գերմանա-սկանդինավյան աշխարհի գրական հուշակոթողներ «Ավագ Էդդան» և «Նիբելունգների երգը»։
Իսահակյանի կողմից չի անտեսվել նաև կարելա - ֆիննական ազգային էպոսը՝ «Կալևալան»։ 1949 թվականին՝ «Կալևալայի» հարյուրամյակին նվիրված իր խոսքում, Վարպետը ասում է.
«Կարելո-ֆիննական ազգային էպոսը, Կալևալան, արդեն անվիճելիորեն դասվում է համաշխարհային էպոսների շարքին — Հոմերոսի, «Էդդայի», «Նիբելունգների երգի»։
Ավետիք Իսահակյան «Գարիբալդիականը»
Օդեսայում ապրած ժամանակ հեղինակը ճանաչել է ծեր իտալացի կոշկակար Ջիովաննիին, իր թուլակազմ, եղնիկիպես վախկոտ, տասը–տասներկուտարեկան աղջիկ–թոռնիկի հետ: Մի անգամ այցելում է ծերուկին իր արհեստանոցում, որտեղ սա մրմնջում է«Մարսելեզը»: Ծերուկի անշուք, մերկսենյակի մեջ աչքի է ընկնում ոսկեզօծշրջանակի մեջ դրած Գարիբալդիի պատկերը, որ կախված է ծերունու գլխիվերևը: Այն հարցին ի պատասխան, թե սիրում է արդյոք Գարիբալդիին, ծերուկը, պատմում է իտալացի հերոսի հետ անձնական շփման դիպվածը:
Նրա զինվորներից է եղել՝ «Ալպյան որսորդների» բանակի քաջերից մեկը, նրա«Հազարյակի» մշտական կամավորներից: Այն ժամանակ քսան և հինգտարեկան երիտասարդ էր: Գարիբալդիի հետ արծվի պես մղվում էր մյուս զինվորների հետ թշնամու բանակի սիրտ և փոթորկի ուժով քշում նրանց աշնանտերևների պես–այդ կանոնավոր թնդանոթավոր, ավստրիական–կայսերականբանակները: Նրանց քշում են մինչև Վենետիկի լագուները:
Բայց Ֆրանսիայիկայսրը նամակ է գրում Գարիբալդիին և արգելում առաջ գնալ: Գարիբալդինզայրացած պատռում է կայսրի նամակը և պատռած կտորները ետ ուղարկումնրան, իբրև պատասխան: Բայց երբ Իտալիայի թագավորն է նամակ գրումԳարիբալդիին, որ դադարեցնի արշավանքը, Գարիբալդին հնազանդվում է, զորքը տանում սուրբ Մարկոսի քաղաքի մոտերքից: Ջիովաննիի ընկերներից շատերն ընկնում են կռվի սուրբ դաշտում, իսկ իրեն բախտը ուրիշ բան էրկամեցել: Նա տեսնում է Իտալիան ազատագրված, վերամիավորված, սակայն մի նոր գերության մեջ հայտնված:
Աղքատ է շատ Իտալիայի գյուղացին ուբանվորը, իր որդին սպանվել է կառավարության զինվորների ձեռքով, միբանվորական գործադուլի ժամանակ, իսկ հարսը՝ գործարանի ծանրաշխատանքից թոքախտից մեռնում է: Ծերունին նավ է նստում և պանդուխտ դառնում՝ գերադասելով ապրել օտարության մեջ: Հիմա ապրում է իր թոռանհամար: Ծերունին երկար նայում է պատին կախված Գարիբալդիի նկարին:Տիրում է մի երկյուղ լռություն:
Այդ ժամանակ ներս է մտնում թոռնիկը և վախվխելով բարևում հեղինակին: Հեղինակը վեր է կենում, համբուրում ծերունու կոշտացած, սևացած ձեռքը,գլուխ տալիս և հեռանում:
Տարիներ հետո, երբ նորից լինում է Օդեսայում, շատ է որոնում ծերունուն, բայցչի գտնում:
«Ո՞վ գիտե, ուր է նա հիմա. արդյո՞ք նորից հոգին շքեղ երազների մեջ` գրկել է ևամուր սեղմել մանր ու չնչին մարդկանց կոշիկները իր առնացի, հերոսականսրտի վրա և համբերությամբ կարկատում` իր վերջին պարտքը կատարելովթոռնիկի հանդեպ, թե գոյության կռվի դաժան ալիքները, որ այնպե՜ս գռեհիկ ենդեպի մեծություններն ու գեղեցկությունները, վերջնականապես խորտակել ենայդ չքնաղ բեկորը և հողերի հավասարացրել և որբուկին թողել ապերախտհայրենիքից դուրս, նյութապաշտ մարդկանց մեջ` խեղճ ու անօգնական»:
ԽՍՀՄ Գրողների միություն
, «Հասարակական ստեղծագործական կամավոր կազմակերպություն, որը միավորում է կոմունիզմի կառուցման, խորհրդային առաջադիմության, ժողովուրդների միջև խաղաղության ու բարեկամության համար պայքարին իրենց ստեղծագործությամբ մասնակցող պրոֆեսիոնալ գրողներին» (ԽՍՀՄ ԳԱ կանոնադրություն)։ Մինչև միության մեջ միավորվելը խորհրդային գրողները մտնում էին գրական զանազան կազմակերպությունների մեջ։ 1932 թվականի ապրիլի 23-ի՝ ՀամԿ(բ)կ Կենտկոմի «Գրական-գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին» որոշմամբ գրողները միավորվեցին միասնական միության մեջ։
ԽՍՀՄ Պետական մրցանակ
ԽՍՀՄ Պետական մրցանակ ամենամյա պետական մրցանակ, որը սահմանվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի կողմից։
ԽՍՀՄ Գրողների միություն
, «Հասարակական ստեղծագործական կամավոր կազմակերպություն, որը միավորում է կոմունիզմի կառուցման, խորհրդային առաջադիմության, ժողովուրդների միջև խաղաղության ու բարեկամության համար պայքարին իրենց ստեղծագործությամբ մասնակցող պրոֆեսիոնալ գրողներին» (ԽՍՀՄ ԳԱ կանոնադրություն)։ Մինչև միության մեջ միավորվելը խորհրդային գրողները մտնում էին գրական զանազան կազմակերպությունների մեջ։ 1932 թվականի ապրիլի 23-ի՝ ՀամԿ(բ)կ Կենտկոմի «Գրական-գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին» որոշմամբ գրողները միավորվեցին միասնական միության մեջ։
ԽՍՀՄ ԳԱ բաղկացուցիչ մասն էր Հայաստանի գրողների միությունը։ ՀԿ(բ) կ 1932 թվականի մայիսի 9-ի որոշմամբ լուծարքի ենթարկվեց Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիան, ստեղծվեց հանձնաժողով՝ Հայաստանի Խորհրդային գրողների (ՀՍԳ) միություն կազմակերպելու համար։
Քաղվածքներ
- Մարդ այնքան մեծ է, ինչքան որ նա ընդունակ է ուրիշներին սիրելու։ Երբ սիրում ես քո ընկերին, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ՝ միայն քո ես-ը։ Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերիդ։ Մարդկությունը սիրիր — մարդկության չափ մեծ կլինես։ Տիեզերքը սիրիր — տիեզերքի չափ մեծ կլինես։
- Մարդ պետք է բնության մեջ ապրի, բնությունն զգա...
- Զարմանալի հրաշք է հողը, հողի ուժը անսպառելի է... Բնության մեջ մարդ իրեն բազմապատկված կզգա...
- Մայրենի լեզուի բառերը մենք կը զգանք, կ՛ապրինք, իսկ օտար լեզուինը՝ կը հասկնանք, կը սորվինք եւ կը հիշենք...
- Ճշմարտությունը ոտքով է գնում, սուտը՝ թևերով։
- Մարդը ձգտում է նրան, ինչն անհնար է։ Հետո սկսում է ողբալ, թե ինչու՞ է անհնարը՝ անհնար։
- Կյանքի սափորը լիքն է աղի ջրով, որ ինչքան խմում ես, այնքան ավելի ծարավում, այրվելով խմում վերստին և զզվում, բայց բնավ չհագենում։
- Կյանքն իր ծնած պահից գրավ է դրված մահի մոտ։
- Վրեժը քաղցր բան է. թող բարոյախոսներն ինչ ուզում են՝ ասեն։
- Միտքը մեռցնում է զգացմունքը։ Բայց երբեմն երկուսն եղբայրացած միմյանց հետ՝ տիեզերքն են գրկում։
- Բանաստեղծը, արվեստագետը իր սրտի աչքով կտեսնե ու կզգա աշխարհի իրերը, երևույթները, երևույթների հոգին, ներքին, հավերժական անփոփոխ կյանքը։
- Գրականությունը ազգի ուժն է, զենքը, հոգեկան գանձը, որով նա կռվել է թշնամիների խավարի դեմ։
- Մի ժողովուրդ, որ ստեղծել է գրականություն, երբեք չի կորչի։
- Մեր գրականության հավերժ շողշողացող բովանդակությունն են եղել ազատության անշեջ ծարավը, պայքարը, հայրենասիրությունը և մարդկային արժանապատվության հարգանքը։
- Հայ ժողովրդի գրականությունը ազգային գոյամարտի գեղարվեստական պատմությունն է ընդդեմ իր ճակատագրի։
- Գրականությունը ինքնանպատակ չէ. նա գեղեցիկ արվեստով ասված անկեղծ խոսք է՝ բարձրացնելու մարդուն, եղբայրացնելու միմյանց հետ և հոգեպես պատրաստելու իդեալական նպատակների համար։
- Մեր գրականությունը բռնակալների, հարստահարողների, ջարդարարների գրականություն չէ, այլ մարտնչող, բողոքող, ազատաբաղձ ոգու՝ տոգորված աշխատանքի, հումանիզմի, արդարության վսեմ իդեալներով։
- Գրքեր կան՝ ժողովուրդներ են դաստիարակում, բարձրացնում, կռում նրանց կամքը, պահում-պաշտպանում։
- Չկա մեծ արվեստ՝ առանց մտքերի, գաղափարների, նպատակադրման։ Մեծ արվեստագետները մեծ մարգարեներ են։
- Մարդկային ստեղծագործություններից բոլորից բարձրը, սուրբը, վեհն ու նվիրականը և միակը երգն է, երգը. տիեզերքը երգ է։
Չորս գիրք ունի հայ ժողովուրդը, որ, ինչպես չորս բարձր սյուներ, կրել են հայ ժողովրդի ոգին, նրա պայքարի իմաստը, նրա լավագույն ապագայի տենչանքները, նրա իդեալները։ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», Եղիշեի «Վարդանանց պատերազմը», Նարեկացու խոսքը անմահության և հավերժության հետ և Աբովյանի «Վերքը»։ Այս նվիրական գրքի մեջ հրեղեն լեզվով արտահայտված է մեր ժողովրդի խորագին վիշտը, նրա պայքարը և անշիջանելի պաթոսը։