Բառային աշխատանքը
բառապաշարի հարստացման
գործընթացում
Դասվար՝ Վ.Կոստանդյան
Տարրական դասարանների աշակերտների մեջ կապակցված խոսք կառուցելու կարողության ձևավորումը խիստ բազմաբնույթ ու համակողմանի աշխատանք է , որն իր մեջ ընդգրկում է լեզվի ուսուցման գրեթե բոլոր բնագավառները ՝ և՛ ընթերցանության դասերին սովորած բառերն ու արտահայտությունները , և՛ թե լեզվական նյութի ու ուղղագրության ընթացքում յուրացրած կանոններն իրենց արտացոլումը գտնում են կապակցված խոսքի մեջ , որն էլ հանդես է գալիս որպես սովորած լեզվական գիտելիքների ու կարողությունների դրսևորում :
Բառային աշխատանքն ունի իրականացման փուլեր՝ բառի բացատրում , հոմանիշների հականիշների հայտնաբերում , խոսքի մեջ այդ բառերի օգտագործումը : Մայրենիի դասագրքերում տեղ գտած բոլոր բնագրերում կան նոր բառեր :Սակայն հաճախ որոշ բառերի իմաստը մատչելի չէ երեխաներին : Ուսուցիչը պետք է բացատրի անծանոթ բառերը , նկարագրի այն , ասի այդ բառերի հհոմանիշներն ու հականիշները : Բնագրում հանդիպում են նաև բառեր , որոնք աշակերտներին ծանոթ են նախկինում անցած ստեղծագործություններից , սակայն դեռևս ակտիվ բառապաշար չեն մտել : Նման բառերի հետ անհրաժեշտ է կատարել այնպիսի աշխատանքներ , որ երեխաները կարողանան դրանք օգտագործել իրենց բանավոր և գրավոր խոսքում : Այդ բառերը պետք գրել բառատետրում , անընդհատ կրկնել , գրել բացատրությունը , ասել հոմանիշը , կազմել բառակապակցություններ և գործածել նախադասությունների մեջ , որպեսզի այդ բառերը դառնան աշակերտների սեփականությունը : Բնագրում հաճախ հանդիպում են նաև դարձվածքներ ու բազմիմաստ բառեր, որոնց հետ նույնպես պետք է աշխատել դրանց իմաստն ընկալելու համար : Դարձվածքներն իրենց կառուցվածքով , բովանդակությամբ , լեզվական արտահայտչական ձևերով ու մատուցման մեթոդներով բավական բարդ են կրտսեր դպրոցականների համար , ուստի դրանց առանձին ուսուցում չի լինում տարրական դասարաններում : Դարձվածքներին անդրադառնում ենք միայն այն ժամանակ , երբ հանդիպում ենք բնագրերում , և դրանց բացատրությունն անհրաժեշտություն է դառնում ՝ բովանդակությունը ճիշտ ըմբռնելու համար : Պատահում են նաև դեպքեր , երբ որևէ իրավիճակ ավելի լավ քան դարձվածքի միջոցով , հնարավոր չէ արտահայտել , ուստի ուսուցիչը դիմում է դարձվածքի օգնությանը : Դարձվածքները խոսքին տալիս են պատկերավորություն , ոճական երանգավորում , հնարավորություն են ընձեռում խուսափելու միօրինակությունից ՝ խոսքն ավելի գունագեղ , արտահայտիչ ու դիպուկ դարձնելով : Մինչդեռ դպրոցականի բառապաշարն աղքատ է և՛ առօրյա խոսակցական ոճին հատուկ դարձվածքներով , և՛ գրական արտահայտություններով :
Բառապաշարի հարստացման առումով դարձվաքների ուսուցման համար կարող են օգտակար լինել բառային աշխատանքի մեթոդները , սակայն միշտ պետք է նկատի ունենալ դարձվածքների իմաստային յուրահատկությունն ու պատկերավորությունը և նրանց բացատրությունն ու մեկնաբանումը կատարել համատեքստում , բառերի համապատասխան շրջապատում :
Դարձվածքները երեխայի բառապաշարի մեջ մտնելու համար կարելի է իրականացնել հետևյալ աշխատանքները .
Դասի բառային աշխատանքի փուլում հատուկ ուշադրություն դարձնել բնագրում հանդիպող դարձվածքներին ՝ բառարանում դրանք ընդգծելով և երեխաների ուշադրությունը դրանց վրա հրավիրելով :
Բառարանում դրանց դիմաց գրելով ոչ միայն համարժեք հոմանիշը , այլև նախադասություն տվյալ դարձվածքով :
Հանձնարարել արտագրել այն նախադասությունը կամ քառատողը , որտեղ օգտագործված է տվյալ դարձվածքը :
Տալ բառեր ՝ պահանջելով գրել դրանց համապատասխան իրենց ծանոթ դարձվածքները :
Օրինակ ՝ արթնանալ - աչքը բացել , զարմանալ -քար կտրել , գունատվել - գույնը գցել և այլն :
Ընտրել դարձվածքներով հարուստ բնագրեր և հանձնարարել դարձվածքներն ու ժողովրդական արտահայտությունները փոխարինել գրական հայերենով : Օրինակ՝ էպոսը :
Պահանջել բնագրում հանդիապած և խոսքի հարստացման համար անհրաժեշտություն ներկայացնող դարձվածքներն օգտագործել ինքնուրույնաբար կազմած նախադասությունների մեջ :
Շարադրություն կամ փոխադրություն գրելիս բացատրված բառերի հետ հանձնարարել օգտագործել նաև բնագրի այն դարձվածքները, որոնք անհրաժեշտ է մտցնել աշակերտի ակտիվ բառապաշար :
Երբ արդեն աշակերտները բառարանում բավական թվով դարձվածքներ են գրել , առաջարկել խմբավորել հոմանիշ դարձվածքները :
Օրինակ՝ ավերել – քարը քարի վրա չթողնել , երկրի երեսից ջնջել , հողին հավասարեցնել և այլն :
Աշակերտներին կրտսեր տարիքից պետք է սովորեցնել ոչ միայն ճանաչել , հասկանալ դարձվածքներն ու բացատրել դրանց իմաստը , այլև օգտագործել թե՛ բանավոր , թե՛ գրավոր խոսքում : Մայրենիի դասագրքերի բնագրերում հանդիպում են նաև երեխաներին ծանոթ բառեր , դրանց միջոցով կարող ենք սովորեցնել այդ բառերի հոմանիշներն ու հականիշները : Հոմանիշների ու հականիշների ուսուցումը կարևոր է հատկապես բառապաշարի հարստացման տեսակետից . աշակերտն ինչքան շատ հոմանիշ բառեր իմանա ու գործածի , այնքան ճիշտ ու հստակ կարտահայտի իմ մտքերը , այնքան ճկուն ու տպավորիչ կլինի նրա խոսքը :
Հայոց լեզուն շատ հարուստ է հոմանիշներով և մեկ բառը կարող է ունենալ մինչև 30-40 հոմանիշ : Կարիք չկա այդ բոլորը յուրացնել տակ տարրական դասարանների աշակերտներին , սակայն մատչելիության սահմաններում հոմանիշների շուրջ կատարվող աշխատանքները հնարավորություն կտա երեխաներին հաղորդակից դարձնելու մեր լեզվի հարստությունն ու ճոխությունը :
Հոմանիշների շուրջ կարելի է կատարել այսպիսի վարժություններ.
Տրված է առարկա , գործողություն և հատկանիշ ցույց տվող բառեր և պահանջվում է խմբավորել նրա հոմանիշները .
Օրինակ՝ աշխատանք-գործ , ջանք , վաստակ , զբաղմունք և այլն :
Վախենալ - երկյուղել ,դողալ , սարսափել , լեղին պատռվել , լեզուն կապ ընկնել և այլն :
Գեղեցիկ - սիրուն , չքնաղ , գողտրիկ , գեղանի , հրաշագեղ , սքանչելի , թովիչ և այլն :
Տրված նախադասության մեջ բառը փոխարինել իր հոմանիշով , որն ավելի ճշգրիտ է :
Օրինակ՝ Եկավ զով (պաղ , սառը , պաղպաջուն , զովաշունչ , զովասուն , հով ) աշունը :
Բնագրում գտնել հոմանիշները ՝ բացատրելով դրանց իմաստն ու նրբերանգային տարբերությունները :
Տալ հոմանիշների շարք , որի մեջ տեղ են գտել նաև 1-2 օտար բառ և հանձնարարել գտնել այդ բառերը : Օրինակ՝ բերրի , առատ , պտղաբեր ,բարի , հուռթի , արգավանդ , պղտոր :
Գրել տրված բառերի հոմանիշները և դրանք գործածել նախադասությունների մեջ :
Աշակերտների բառապաշարի հարստացմանը նպաստում է ոչ միայն հոմանիշների , այլև հականիշների շուրջ տարվող աշխատանքները :
Հականիշների շուրջ կարելի է կատարել այսպիսի վարժություններ .
աչքի ընկնել