Համանուններ
Ասույթներ բառի մասին
1.Ինչպիսի բառ դու ասես, այնպիսի էլ պատասխան կլսես:
Հոմերոս(հին Հունաստանի բանաստեղծ )
2 . Մի անգամ արձակված բառը հետ չի դառնա:
Հորացիոս(հռոմեացի բանաստեղծ)
3.Նետերը խոցում են մարմինը, իսկ չար բառերը՝հոգին:
Գրասիան(իսպանացի քահանա,գրող,փիլիսոփա)
4.Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը:
Վիկտոր Հյուգո
ԲԱՌ
(հնչյունների այն կապակցությունը, որն ունի իմաստ,
բառային շեշտ և ինքնուրույն գործածություն)
Ըստ կազմության Ըստ իմաստի
մենիմաստ բազմիմաստ
Պարզ Բարդ խնձորենի մութ
տուն հացթուխ
Պարզածանցավոր Բարդածանցավոր խավար գործ
տնակ տնտեսավարություն
Ըստ ձեվի և իմաստային փոխհարաբերության
Բառերը տարբեր հատկանիշներ ունեն և այդ
պատճառով էլ դասակարգվում են տարբեր
մոտեցումներով:
Ըստ ձևի և իմաստի փոխհարաբերության դասակարգելիս էլ հաշվի է առնվում այն հանգամանքը, թե բառերի ձևերը և իմաստները
ինչ հարաբերություն ունեն:
հոմանիշ հականիշ
երևի-հավանաբար աղմկոտ-անաղմուկ
մայրաքաղաք-քաղաքամայր սիրել-ատել
համանուն հարանուն
զատիկ-զատիկ հնչուն-հնչյուն
փող-փող սփրթնել-սպրդել
Համանուն (համ+անուն)
Այն բառերը,որոնք ունեն նույն ձևը, սակայն տարբեր
իմաստներ են արտահայտում:
Հնչման և գրության Ձևաբանական- ձևույթաբա-
1)Բուն 2)Նույնահունչ նական և իմաստային
կամ 1)Բացարձակ կամ լիակատար
համահունչ 2)Մասնակի
3)Բառային
3)Նույնագիր 4)Բառաքերականական
5)Քերականական
Բառակազմական
1) Հոդառությամբ 2) Խոնարհմամբ
Ծագումնաբանական
1) նույնահիմք 2) տարահիմք
Բուն համանուններ
Տարբեր իմաստներ ունեն, որոնք գրվում և արտասանվում են նույն կերպ:
անջինջ(չջնջվող)-անջինջ(պղտոր)
անհատ(անսպառ)-անհատ(անձնավորություն)
բուն(ծառի)-բուն(որջ)-բուն(իսկական)
բազուկ(մարմնի մաս,թև)-բազուկ(ճակնդեղ)
նվագ(երաժշտություն)-նվագ(անցում)
Նույնահունչ կամ համահունչ
Այն համանուններն են, որոնք գրվում, արտասանվում են նույն ձևով, բայց գրությամբ տարբեր են:
ախտ(հիվանդություն)-աղտ(կեղտ)
անոթ(աման)-անօդ(առանց օդ)
զօր(ցերեկ)-զոր(զորություն)
ուխտ(երդում)-ուղտ(կենդանի)
Նույնագիր
Այն համանունները, որոնք գրվում են նույն ձևով, բայց տարբեր են արտասանությամբ:
hորդ(վարար)-հորդ(քո հոր)
միակնություն (մի աչք ունենալ)-միակնություն
(միա կընություն-մի կին ունենալ
Լիակատար կամ բացարձակ
Դրանք իմաստով տարբեր, բայց գրությամբ և հնչումով նույնն են, որոնց մեջ համընկնում է քերականական ձևերի ամբողջ համակարգը:
ափ- ափ(ափի, ափեր,ափերից,ափերով)
(ձեռքի) (ջրի եզր)
վարել(հողը հերկել)-վարել(մեքենա)
կետ(կենդանի)-կետ(նշան)-կետ(կայան)
փող(խողովակ)-փող(դրամ)
Համանունները կարող են իրենց համանունությունը պահպանել քերականական ոչ բոլոր ձևերում—
մասնակի համանուններն են:
զատիկ(քրիստոնեական տոն)-զատիկ(միջատ)
Սեռ.-զատկի զատիկի
Ուղղ.-սեր(զգացմունք)--սեր(սերուցք)
Սեռ.-սիրո—սերի
Բաց.-սիրուց--սերից
Բառային
Եթե համանունները քերականորեն չփոխված,
ուղիղ ձևով բառեր են, կոչվում են բառային:
մարտ(ամիս)-մարտ(կռիվ)
հոտ(բույր)-հոտ(ոչխարների խումբ)
Եթե բառերից մեկը ուղիղ ձև է, իսկ մյուսը՝ քերականորեն փոխված բառաձև, ապա այդպիսի համանունները կոչվում են
բառաքերականական:
օղի(ոգելից խմիչք)-օղի(օղ բառի սեռականը)
անցավ(առանց ցավի)-անցավ(անցնել բայի անցյալ կատարյալը)
.
Եթե համանուն են դարձել քերականորեն փոխված բառաձևերը,ապա այդպիսի համանունները քերականական են.
ջրի(ջուր գոյականի սեռականը)
ջրի(ջրել բայի ըղձական եղանակի բայաձև)
ջրի(ջրել բայի ժխտական ձևաբայը)
Հոդառությամբ և բառի ուղիղ ձևով
հարաբերվող:
սիրելիս(իմ սիրելին)-սիրելիս(բայի համակատար դերբ.)
հորդ(վարար)-հորդ(քո հորը)
սարդ(քո սարը)-սարդ(կենդանի)
Խոնարհման և հոլովման ձևերով կամ բառի
ուղիղ ձևով հարաբերվող.
խնձորի(խնձորի սեռական հոլով)-խնձորի(խնձորենի)
ոսկրացավ(ոսկրանալ բայի սահմանական եղանակի անցյալ կատարյալի III դ)--ոսկրացավ(ոսկորի ցավ)
առ(առնել բայի հրամայական եղ. եզակի թիվ)--առ(ակոս)
Տարահիմք
քաղ(հունձ-)քաղ(արու այծ)
բալ(պտուղ, միրգ)-բալ(մառախուղ, մշուշ)
բոր(մաշկի վարակիչ հիվանդություն)-բոր(քիմիական
տարր)
անհագ(չհագնված)-անհագ(չհագեցած)
: Պառկում տաքուկ ավազին ԵՎ արձագանքն է այս երգն Սևանում եմ Սևանում: էլ տխուր: Այդ մաշված կանչի: Յ.Սահակյան Հ.Սահյան " width="640"
Բառախաղեր
Համանունները գեղարվեստական խոսքում հաճախ են գործածվում ոճական նպատակներով. նրանցով ստեղծվում են խորիմաստ ասույթներ, հուզական տողեր, հետաքրքիր բառախաղեր:
Լողանում եմ Սևանում, Անունս տվել ու ասել է նա,
Զովանում եմ Սևանում: :
Պառկում տաքուկ ավազին ԵՎ արձագանքն է այս երգն
Սևանում եմ Սևանում: էլ տխուր:
Այդ մաշված կանչի:
Յ.Սահակյան Հ.Սահյան
Մուկը ասաց մկանը, Շահը շահին ասաց՝ շա՛հ,
Ցավում է իմ մկանը: Կլինի շահը անշահ:
--Շահը՝ անշահ,--
Ես աղա, դու աղա --Շահն ասաց--
Բա մեր աղունն ով աղա:
Թե անշահ է, էլ ինչ շահ.:
Յ. Սահակյան
կենսագրական բանաստեղծություն
Բառ ու հնչյուն իրար նման,
Զույգեր իրար մոտ,հարևան,
Նման իրենց տեսքով,ձևով,
Բայց տարբեր են իմաստներով:
Իրար դրանք այնքան նման
Բայց և այնպես տարբեր այնքան,
Զույգ են դառնում հուր,հավիտյան
Բայց գործում են բաժան -բաժան:
Ծայրակապ
Հ ամանուններն
Ա մբողջ լեզվում
Մ ասնակցում են
Ա մեն խաղում.
Ն այել նրանց
Ու տարբեր էլ կօգնեն միայն
Ն ախադասություններ.
Օրինակներ գեղարվեստական ստեղծագործություններից
Լրբին շնորհում կոչումը սրբի
Սրբին տանում են,որ կոշիկ սրբի…
(Համո Սահյան )
Ախ եթե անգամ քարե սիրտ ճարվի
Մարդկային սրտում բա կրակ կարվի…
Որտեղ եք տեսել, որ թել ասեղով
Կտրված երակ վերստին կարվի:
(Պարույր Սևակ)
Այս փաստ է Դրական Հուզական Զարգացնող հատկանիշ Հատկանիշ Հատկանիշ 1. Հայտնի է 1.Լավ է որ, 1.Ինձ դուր է 1.Սա հնարավոր համանուններ երկու և ավելի գալիս,որ հայե- է, որ մենք կարողա- բառեր են համանուններ րենի համանուն. նանք տարբերել նույն կազմում են դասակարգում համանունները: հնչությամբ շարքեր: ենք,ըստ հընչ- և տարբեր ման և գրու- Իմաստներով թյան, իմաստա- բանական, ձևա- բանական-ձևույ- թաբանական,բա- ռակազմական " width="640"
Այս փաստ է Դրական Հուզական Զարգացնող
հատկանիշ Հատկանիշ Հատկանիշ
1. Հայտնի է 1.Լավ է որ, 1.Ինձ դուր է 1.Սա հնարավոր
համանուններ երկու և ավելի գալիս,որ հայե- է, որ մենք կարողա-
բառեր են համանուններ րենի համանուն. նանք տարբերել
նույն կազմում են դասակարգում համանունները:
հնչությամբ շարքեր: ենք,ըստ հընչ-
և տարբեր ման և գրու-
Իմաստներով թյան, իմաստա-
բանական, ձևա-
բանական-ձևույ-
թաբանական,բա-
ռակազմական
և այլ հատկանիշ-
ների հիման վրա:
2.Փաստ է, որ 2.Նպաստում 2.Հաճելի է լսել 2.Սա կարո
համանունները է,որ ստեղծվեն և կարդալ է օգնել, զար
գեղարվեստա- խորիմաստ հետաքրքիր -գացնել և
կան խոսքում ասույթներ, բառախաղեր: հարստաց-
հաճախ են գոր- հուզական տո- նել հայոց
ծածվում ոճա- ղեր, հետաքրքիր լ եզուն:
կան նպատակ- բառախաղեր:
ներով:
Առաջադրանք
- 1.Գտնել համանունները և որոշել տեսակները
- Լորերը Լորից հեռանում էին,
- Երբ,ավաղ,չվում,
- Չքվում էին տաք օրերը Լորից:
- Ու երբ ցրտերը վերանում էին,
- Տուն էին գալիս լորերը նորից
- (Համո Սահյան)