СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Բաց դաս ՝ դերային խաղ

Категория: Химия

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Բաց դաս ՝ դերային խաղ»

Դասի պլան

Դասարանը ` 10-րդ

Դասի տեսակը ` Դերային խաղ

Դասի թեման ` Շրջակա միջավայրը և մարդու առողջությունը

Դասի նպատակները.

ա/ ակադեմիական

  1. Ընդհանրացնել և համակարգել գիտելիքները շրջակա միջավայրի օրգանական և անօրգանական միացություններին պատկանող հիմնական աղտոտողների մասին

  2. Նկարագրել դրանց ազդեցությունը մարդու առողջության վրա և մոլորակի էկոլոգիական վիճակն ամբողջությամբ

  3. Առաջարկել միջոցներ բնության և մարդու առողջության պահպանման վերաբերյալ:

բ/ զարգացնող

Զարգացնել կարողություններ`

  1. Հրապարակային ելույթների ունակության

  2. Հիմնախնդրի լուծման ուղիների որոնման , հետազոտությունների իրականացման և համակարգման

գ/ դաստիրակչական

  1. Ձևավորել և ամրապնդել գիտական աշխարհայացք , էկոլոգիական մշակույթ , քաղաքացիություն և հայրենասիրություն:

Դասի խնդիրները

ա/ պատկերացում տալ շրջապատի օրգանական և անօրգանական միացություններին պատկանող հիմնական աղտոտիչների մասին

բ/ ձևավորել հմտություն` որոշելու կապը աղտոտիչների , բնության և կենդանի օրգանիզմների միջև

գ/ դերերի միջոցով նկարագրել և բացատրել աղտոտիչների ազդեցությունն օրգանիզմի վրա:

Անհրաժեշտ նյութեր և սարքեր ` համակարգիչ, պրոյեկտոր, պարբերական համակարգ, ջրով լի բաժակներ , որոնցում լողում են մոծակի թրթուրներ , հայտանյութ , թթվի լուծույթ , կոբալտի քլորիդ, պղնձի սուլֆատ , հիմքի լուծույթ , փորձանոթներ:

Անհրաժեշտ պաստառներ`«Մոլորակը վտանգի մեջ է« , «Ծաղկող և հիասքանչ Երկիր մոլորակը»:

Գործող անձիք` ուսուցիչ , բժիշկ , էկոլոգ , ինժեներ ` ջրամաքրման մասնագետ , հեղագետ , մթնոլորտն աղտոտող գազերի մասին պատմող աշակերտներ:

Դասի ընթացքը

Խթանում` ուսուցիչը ներկայացնում է դասի թեման: Աշակերտները ներկայացնում են իրենց պատրաստած պաստառները:

Իմաստավորում `աշակերտներն ըստ դերերի ներկայացնում են.

  1. շրջակա միջավայրի աղտոտողներին , նշում դրանց հետևանքով առաջացած բացասական հետևանքները:

  2. Կատարում են առաջադրանք 1-ը , ըստ որի աղյուսակից ընտրում են առավել թունավոր մետաղները և յուրաքանչյուրը պատմում են որևէ մետաղի մասին:

  3. Կատարում են առաջադրանք 2-ը ,ըստ որի աղյուսակից ընտրում են կենսածին տարրերը և ներկայացնում:

ՈՒսուցիչը աշակերտների հետ միասին կատարում է փորձեր, համոզվելու համար,արդյո՞ք լուծույթում կան կապարի կամ պղնձի միացություններ:

Կշռադատում ` T-աձև աղյուսակում առանձնացնել օրգանական և անօրգանական աղտոտիչները:

Գնահատում

Լրացնել տրված հարցաշարը ` յուրաքանչյուր հարցի դիմաց գրելով այո կամ ոչ:Կատարել ստուգում կարմիր գրիչով և ինքնագնահատում:

Հանձնարարություն- Պատրաստել զեկույց `«Էներգիայի աղբյուրները» թեմայով :

ՈՒսուցիչ ` Լ. Ղուկասյան