СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Բայ: Բայի կազմությունը

Нажмите, чтобы узнать подробности

                                Բայ,կազմությունը՝  պարզ և ածանցավոր

Առարկայի գործողություն և եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ:

Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:

Բայերը լինում են դիմավոր և անդեմ:

Դիմավոր բայերը նախադասության մեջ դառնում են ստորոգյալ,անդեմ բայերը կարող են կատարել տարբեր պաշտոններ:

                 Բայի կազմությունը

Բայերը կազմությամբ լինում են պարզ և ածանցավոր:

Բայն ունի ել կամ ալ վերջավորություն՝ երգել,խաղալ:

Սա կոչվում է անորոշ դերբայ:

Բայի պարզ կամ ածանցավոր լինելը որոշվում է անորոշ դերբայի հիմքով:

Բայի հիմքը պարզ է, եթե վերջավորությունից առաջ բայածանց չկա՝ երգել, նկարել, արտագրել, գունաթափել:

Բայի հիմքը ածանցավոր է, եթե վերջավորությունից առաջ կա որևէ բայածանց՝ 

փախչել, հեռանալ, վազեցնել, կոտրատել, կառուցվել: Այս բայերի փախչ -, հեռան -, կոտրատ-, կառուցվ-  հիմքերը ածանցավոր են:

Անորոշ դերբայի պարզ հիմք ունեցող բայերը կոչվում են պարզ բայեր:

Ածանցավոր հիմք ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր:

Просмотр содержимого документа
«Բայ: Բայի կազմությունը»

Ժամանակակից հայերենի բայի հատկանիշների, բայաձևերի կազմության և գործածության առաջին հիմնավոր քննությունը կատարել է մեծանուն հայագետ Մանուկ Աբեղյանը :

Ժամանակակից հայերենի բայի հատկանիշների, բայաձևերի կազմության և գործածության առաջին հիմնավոր քննությունը կատարել է մեծանուն հայագետ Մանուկ Աբեղյանը :

Բայ բառը ծագում է գրաբարյան բալ բայից, որը նշանակում է խոսել:  I դ.- բամ  II դ. - բաս բամբասել ասել, խոսել III դ. - բայ

Բայ բառը ծագում է գրաբարյան բալ բայից, որը նշանակում է խոսել:

I դ.- բամ

II դ. - բաս բամբասել ասել, խոսել

III դ. - բայ

ԲԱՅԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ   Բայի հիմքը և վերջավորությունը  Գրել, կարդալ  Հիմք – գր (գիր), կարդ  Վերջավորություն - -ել, -ալ

ԲԱՅԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ

Բայի հիմքը և վերջավորությունը

Գրել, կարդալ

Հիմք – գր (գիր), կարդ

Վերջավորություն - -ել, -ալ

ԱԾԱՆՑԱՎՈՐ ԲԱՅԵՐ ա) սոսկածանցավոր - ան, - հեռ ան ալ   - են, - մոտ են ալ      - ն, - հագ ն ել     - չ, - թռ չ ել  բ) պատճառական – ացն, - հեռ ացն ել      - եցն, - մոտ եցն ել      - ցն, - հագ ցն ել, թռ ցն ել

ԱԾԱՆՑԱՎՈՐ ԲԱՅԵՐ

ա) սոսկածանցավոր - ան, - հեռ ան ալ

- են, - մոտ են ալ

- ն, - հագ ն ել

- չ, - թռ չ ել

բ) պատճառական – ացն, - հեռ ացն ել

- եցն, - մոտ եցն ել

- ցն, - հագ ցն ել, թռ ցն ել

գ ) Բազմապատկական – ատ – կտր ատ ել       - ոտ – ցատ կոտ ել       - կոտ – թռչ կոտ ել       - տ - կտր տ ել      - կռտ – կոխ կռտ ել  դ) Կրավորական – վ – գր վ ել, սիր վ ել, նկար վ ել

գ ) Բազմապատկական – ատ – կտր ատ ել

- ոտ – ցատ կոտ ել

- կոտ – թռչ կոտ ել

- տ - կտր տ ել

- կռտ – կոխ կռտ ել

դ) Կրավորական – վ – գր վ ել, սիր վ ել, նկար վ ել

 Հարադրական բայեր  գլուխ գովել  ձեռք տալ  գլխի ընկնել  ծափ տալ

Հարադրական բայեր

  • գլուխ գովել
  • ձեռք տալ
  • գլխի ընկնել
  • ծափ տալ
 Բայի արմատի կրկնությամբ բայեր.  տաշտշել  քաշքշել  վազվզել

Բայի արմատի կրկնությամբ բայեր.

  • տաշտշել
  • քաշքշել
  • վազվզել