СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Բաժանարարներ և բազմապատիկներ

Категория: Математика

Нажмите, чтобы узнать подробности

Եթե բնական թիվն առանց մնացորդի  բաժանվում է երկրորդ բնական թվի վրա, ապա առաջին թիվը կոչվում է երկրորդ թվի  բազմապատիկիսկ երկրորդ թիվը՝ առաջին թվի  բաժանարար:

Просмотр содержимого документа
«Բաժանարարներ և բազմապատիկներ»

Բաժանարարներ և բազմապատիկներ


Եթե բնական թիվն առանց մնացորդի բաժանվում է երկրորդ բնական թվի վրա, ապա առաջին թիվը կոչվում է երկրորդ թվի  բազմապատիկ, իսկ երկրորդ թիվը՝ առաջին թվի  բաժանարար:

45:9=5

Ուրեմն՝ 45 թիվը 9-ի բազմապատիկ է, իսկ 9 թիվը՝ 45-ի բաժանարարը:

 

a թվի բաժանարար կոչվում է այն թիվը, որի վրա a-ն բաժանվում է առանց մնացորդի:  

Դիցուք m-ը և n-ը բնական թվեր են: m թիվը կոչվում է n թվի բաժանարար, եթե գոյություն ունի այնպիսի k բնական թիվ, որ՝ n=m⋅k:

 

Օրինակ՝ 4-ը 120 թվի բաժանարարն է, քանի որ՝ 120=4⋅30:

 

15 թիվն ունի չորս բաժանարարներ՝ 1,3,5,15, քանի որ դրանցից յուրաքանչյուրի վրա այն բաժանվում է առանց մնացորդի:  

 

1 թիվը ցանկացած բնական թվի բաժանարարն է:

a բնական թվի բազմապատիկ կոչվում է այն թիվը, որը առանց մնացորդի բաժանվում է a-ի:

 

Ցանկացած բնական թիվ ունի անվերջ թվով բազմապատիկներ:

 

Բնական թվի ամենափոքր բազմապատիկը հենց ինքը թիվն է: