СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Բաժանելիությունը 2-ի, 5-ի, 10-ի

Категория: Математика

Нажмите, чтобы узнать подробности

Գիտենք, որ ցանկացած a բնական թիվ կարելի է գրել որոշ թվով տասնյակների և նրա գրառման միավորների թվանշանի գումարի տեսքով:  

 

Просмотр содержимого документа
«Բաժանելիությունը 2-ի, 5-ի, 10-ի»

Բաժանելիությունը 2-ի, 5-ի, 10-ի

Գիտենք, որ ցանկացած a բնական թիվ կարելի է գրել որոշ թվով տասնյակների և նրա գրառման միավորների թվանշանի գումարի տեսքով:  

 

Օրինակ՝

Ընդհանուր դեպքում գրում ենք այսպես՝ a=m⋅10+n, որտեղ n-ը a թվի գրառման վերջին թվանշանն է:

 

Առաջին գումարելին՝ m⋅10 բաժանվում է 2-ի, 5-ի և 10-ի, քանի որ՝ այդ արտադրյալի 10 արտադրիչը բաժանվում է բոլոր այդ թվերի վրա:  

 

Հետևաբար, a թվի բաժանելիությունը 2-ի, 5-ի և 10-ի կախված է a թվի գրառման վերջին թվանշանից՝ n-ից:

1. Բաժանելիությունը 2-ի

Եթե թվի գրառման վերջին թվանշանը բաժանվում է 2-ի (զույգ է), ապա թիվը բաժանվում է 2-ի:

Օրինակ

90,122,344, 876, 6728 թվերը բաժանվում են 2-ի, քանի որ նրանց վերջին թվանշանները՝ 0,2,4,6,8 բաժանվում են 2-ի (զույգ են):

2. Բաժանելիությունը 5-ի

Եթե թվի գրառման վերջին թիվը 5-ը կամ 0-ն է, ապա թիվը բաժանվում է 5-ի:

Օրինակ

25, 170,14505 թվերը բաժանվում են 5-ի, քանի որ դրանց վերջին թվանշանը 5 է կամ 0:

3. Բաժանելիությունը 10-ի

Եթե թվի գրառման վերջին թիվը 0-ն է, ապա թիվը բաժանվում է 10-ի:

Օրինակ

30; 670; 8970 թվերը բաժանվում են 10-ի, քանի որ դրանց բոլորի վերջին թվանշանը 0-ն է: