Просмотр содержимого документа
«Բազմազավակ հայ թագուհին»
Բազմազավակ հայ թագուհին
Բազմազավակ հայ թագուհու անունը Կեռան է /Կիռ Աննա/ :Ծննդյան թիվն
անհայտ է , մահացել է 1285թ.,եղել է Լամբրոնի Հեթում իշխանի
դուստրը,Կիլիկիայի հայոց Լևոն Գ թագավորի կինը:Ղևոնդ Ալիշանը
հավաստում է ,որ Կեռան թագուհին թե՛ մեկիկ և թե՛ խեղեփ /երկվորյակ /
15 կամ 16 զավակ է ծնել :Հայկական ձեռագրերի բազմաթիվ
հիշատակարաններում Կեռանը մեծարանքով ու գովասանքով է հիշվում
գրիչների ու ծաղկողների կողմից:Մասնակցել է երկրի կառավարմանը,գրիչ
Ավետիսի վկայությամբ ՝Լևոնի համար լինելով ;զկենաց կցորդ և զբանից ;՝
պատվիրել ձեռագրեր: Նա հայոց միակ թագուհին է ,որից լավ
պահպանված դիմանկար է հասել մինչև մեր օրերը :Առաջինը նկարված է
Թորոս Ռոսլինի ձեռքով,1262թ.Լևոն Գ-ի պատվիրած ձեռագրում / այժմ
պահպանվում է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի մատենադարանում
/, երկրորդը ՝ տասը տարի անց ՝1272թ. անհայտ նկարչի ձեռքով ստեղծված
գործ է , ներկայացնում է Լևոնին և Կեռանին ՝ իրենց հինգ զավակների հետ
/այժմ պահպանվում է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի
նշանավոր հուշարձաններից է , պատվիրատուի անունով կոչվում է ;Կեռան
թագուհու Ավետարան;:Արվեստասեր թագուհին մեկ այլ մատյան է
պատվիրել 1283թ. ,իր ավագ որդի Հեթումի ասպետության
/նժույգավարության / հայկական զինվորական աստիճան ստանալու
առիթով /Երևանի Մաշտոցի անվան Մատենադարան/ :
Բազմազավակ հայ թագուհին իր հմայիչ գեղեցկությունը պահպանել է
կյանքի բոլոր տարիներին: