СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Բնության պահպանություն

Категория: Биология

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Բնության պահպանություն»

Նախագծային աշխատանք ՝  Բնության պահպանություն Օձունի թիվ 2 միջնկարգ դպրոց ՈՒսուցիչ ՝ Անահիտ Բեժանյան

Նախագծային աշխատանք ՝

Բնության պահպանություն

Օձունի թիվ 2 միջնկարգ դպրոց

ՈՒսուցիչ ՝ Անահիտ Բեժանյան

Անտառածածկից զուրկ լեռնային թեքություններ, ծխածածկով թունավորված օդ, թունաքիմիկատների չարաշահումից ոչնչացած կենդանիներ, այդ և էլի շատ մռայլ փաստեր վտանգում են կյանքի հետագա գոյությունը Երկրի վրա; Եթե մարդը գիշատչական վերաբերմունքից չվերափոխվի իր մոլորակը պահպանող բնասերի, ապա նա կարող է հայտնվել վերացման ենթակա կենդանական տեսակների՝ ամերիկյան կռունկի, կապույտ կետի, ամերիկյան կոնդորի ցուցակում;  «Նյու– Յորք թայմս», խմբագրական հոդված

Անտառածածկից զուրկ լեռնային թեքություններ, ծխածածկով թունավորված օդ, թունաքիմիկատների չարաշահումից ոչնչացած կենդանիներ, այդ և էլի շատ մռայլ փաստեր վտանգում են կյանքի հետագա գոյությունը Երկրի վրա; Եթե մարդը գիշատչական վերաբերմունքից չվերափոխվի իր մոլորակը պահպանող բնասերի, ապա նա կարող է հայտնվել վերացման ենթակա կենդանական տեսակների՝ ամերիկյան կռունկի, կապույտ կետի, ամերիկյան կոնդորի ցուցակում;

«Նյու– Յորք թայմս», խմբագրական հոդված

ՄԹՆՈԼՈՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՄԹՆՈԼՈՐՏԻ

ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մթնոլորտի պահպանության հիմնախնդիրը ՝ մտածողության 6 գլխարկների ներքո

Մթնոլորտի պահպանության հիմնախնդիրը ՝

մտածողության 6 գլխարկների ներքո

Մթնոլորտի աղտոտվածությունը այժմ հասնում է աղետալի չափերի:Ամենախոշոր աղտոտումը բաժին է հասնում ածխածնի օքսիդներին, ծծմբի միացություններին, ազոտի օքսիդներին և արդյունաբերական փոշուն:

Մեկ տարվա ընթացքում մթնոլորտ է արտանետվում 200 մլն տ CO , ավելի քան 25 մլրդ տ CO2, 190 մլն տ SO2, 110 մլն տ ազոտի օքսիդներ , ավելի քան 250 մլրդ տ մոխիր , ավելի քան 50 մլն տ տարբեր ածխաջրատներ:

Մթնոլորտային օդի աղտոտման հետևանքով մարդկության առջև ծառացել են հետևյալ հիմնախնդիրները.

  • Քաղաքների և արդյունաբերական կենտրոնների մթնոլորտի բարձր մակարդակի աղտոտվածությունը
  • Մթնոլորտի աղտոտման անբարենպաստ ազդեցությունը մարդկանց օրգանիզմների , կենդանիների, բույսերի և էկոհամակարգերի վրա,
  • Ջերմոցային էֆեկտի առաջացումը
  • Թթվային անձրևների տեղումները
  • Ֆոտոքիմիական սմոգի առաջացման վտանգը
  • Կենսոլորտի կանաչ մակերեսի կրճատումը և մթնոլորտում թթվածնի քանակի աստիճանական նվազումը

Տագնապ են հարուցում ստորև բերված օրինակները.

  • 1952 թ. Լոնդոնում ծխամշուշի առաջացումից , որը տևել է երկու շաբաթ, մահացել է 4000 մարդ:
  • ՀՀ- ում Ալավերդի քաղաքի շրջակայքի անտառը ամբողջությամբ ոչնչացել էր ծծմբաթթվային անձրևների հետևանքով:
  • Ֆրանսիայում ցեմենտի գործարանի շրջակայքւմ 3 կմ շառավղով ոչնչացել են պտղատու ծառերն ու ցանքատարածությունները:
  • Կանադայում ցինկի և կապարի գործարանների թափոններից, որոնց մեջ կային ծծմբական գազեր, 25 կմ շառավղով ոչնչացել են ցանքատարածություններ:
  • Քիմիական ագրեսիվ գազերը, աերոզոլները, ծուխը քայքայում են շինությունները և անգնահատելի մեծ արժեք ունեցող արվեստի կոթողները;
  • Ավտոմեքենաներից արտանետվող գազերը պարունակում են 200 –ից ավելի նյութեր, այդ թվում նաև քաղցկեղածին ածխաջրատներ, կապարի միացություններ և այլն:
  • Անտանելի է աղմկային աղտոտվածությունը , որը մեծ քաղաքներում նույնիսկ գիշերը 70 Դբ-ից ցածր չի լինում , երբ թույլատրելի սանիտարական նորման 30 Դբ է:

Մթնոլորտի պահպանության համար ներկայումս մշակվել են մի շարք սկզբունքներ .

  • Նվազագույնի հասցնել վնասակար արտանետումները,
  • Վնաս պատճառող տեխնիկայի արգելում կամ սահմանափակում
  • Վնասակար նյութերի վերահսկողության ժամանակակից մեթոդների կիրառում և ալյն:

Օդի բաղադրությունը պահպանվում է անփոփոխ պրոդուցենտների, կոնսումենտների և ռեդուցենտների կենսագործունեության հետրանքով:

Ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնց գործունեությունը կապված է մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների հետ, պարտավոր են տեխնիկական տնտեսական, կազմակերպական և այլ կարգի միջոցառումներ իրականացնել արտանետման թույլտվություններում նախատեսված պայմանների պայմանների և պահանջների կատարումն ապահովելու համար, միջոցներ ձեռնարկել աղտոտող նյութերի արտանետումները նվազեցնելու ուղղությամբ, ապահովել բնապահպան կառույցների, սարքավորումների սարքինությունը, դրանց անընդմեջ և արդյունավետ աշխատանքը, հետևողականորեն բարելավել տեխնոլոգիական պրոցեսները՝ ներդնելով լավագույն հասանելի տեխնոլոգիաներ, ինչպես նաև սահմանված կարգով իրականացնել մթնոլորտային օդ արտանետվող նյութերի քանակի և բաղադրության մշտական հաշվառում և չափումներ:

ՄԹՆՈԼՈՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ-ում արտանետումների մոտ 95%-ը բաժին է ընկնում Երևանի և Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի մարզերի ձեռնարկություններին ու տրանսպորտին։ Հայաստանի Հանրապետությունում մինչև 1992 թվականը օդի հիմնական աղտոտման աղբյուրներն էին էներգետիկայի ոլորտը, գունավոր մետալուրգիայի, արդյունաբերական շինանյութերի, քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները: Տնտեսության ծանր ճգնաժամային վիճակի հետևանքով դադարեցվեցին աշխատանքները Նաիրիտ գիտաարտադրական միավորումում, Հայկական ատոմային էլեկտրակայանում, Ալավերդու լեռնամետալուրգիական և այլ ձեռնարկություններում: Դրա հետևանքով խիստ նվազեցին մթնոլորտային արտանետումների ծավալները: Ներկայումս վնասակար նյութերի արտանետումների հիմնական աղբյուր են էներգետիկայի և լեռնամետալուրգիական ոլորտները: Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտ վնասակար նյութերի զանգվածային արտանետումներում ավտոտրանսպորտի բաժինը կազմում է մոտ 65%: Պատահար Նաիրիտ գործարանում

ՄԹՆՈԼՈՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀՀ-ում արտանետումների մոտ 95%-ը բաժին է ընկնում Երևանի և Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի մարզերի ձեռնարկություններին ու տրանսպորտին։

Հայաստանի Հանրապետությունում մինչև 1992 թվականը օդի հիմնական աղտոտման աղբյուրներն էին էներգետիկայի ոլորտը, գունավոր մետալուրգիայի, արդյունաբերական շինանյութերի, քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները: Տնտեսության ծանր ճգնաժամային վիճակի հետևանքով դադարեցվեցին աշխատանքները Նաիրիտ գիտաարտադրական միավորումում, Հայկական ատոմային էլեկտրակայանում, Ալավերդու լեռնամետալուրգիական և այլ ձեռնարկություններում: Դրա հետևանքով խիստ նվազեցին մթնոլորտային արտանետումների ծավալները:

Ներկայումս վնասակար նյութերի արտանետումների հիմնական աղբյուր են էներգետիկայի և լեռնամետալուրգիական ոլորտները: Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտ վնասակար նյութերի զանգվածային արտանետումներում ավտոտրանսպորտի բաժինը կազմում է մոտ 65%:

Պատահար Նաիրիտ գործարանում

Մթոլորտի պահպանության հիմնախնդրի լուծման հնարավոր ուղիները Նվազագույնի հասցնել ցանկացած աղբյուրից մթնոլորտ արտանետվող վնսակար արտանետումները, Մթնոլորտի պահպանության համաերկրային օրենսդրության մշակում և իրական կիրառություն Մթոլորտին վնաս պատճառող տեխնիկայի արգելում կամ սահմանափակում, Մթնոլորտի պահպանության համար ֆինանասավորման մեծացում, արդյունավետ և նպատակասլաց օգտագործում , Մթնոլորտի համաերկրային, տարածաշրջանային և տեղական մոնիթորինգի կազմակերպում, Էկոպահպանության տեխնիկայի նախագծման, պատրաստման և արդյունավետ օգտագործման նպատակով ձեռնարկությունների ցանցի և կազմակերպությունների ստեղծում;

Մթոլորտի պահպանության հիմնախնդրի լուծման հնարավոր ուղիները

  • Նվազագույնի հասցնել ցանկացած աղբյուրից մթնոլորտ արտանետվող վնսակար արտանետումները,
  • Մթնոլորտի պահպանության համաերկրային օրենսդրության մշակում և իրական կիրառություն
  • Մթոլորտին վնաս պատճառող տեխնիկայի արգելում կամ սահմանափակում,
  • Մթնոլորտի պահպանության համար ֆինանասավորման մեծացում, արդյունավետ և նպատակասլաց օգտագործում ,
  • Մթնոլորտի համաերկրային, տարածաշրջանային և տեղական մոնիթորինգի կազմակերպում,
  • Էկոպահպանության տեխնիկայի նախագծման, պատրաստման և արդյունավետ օգտագործման նպատակով ձեռնարկությունների ցանցի և կազմակերպությունների ստեղծում;
ՋՐՈԼՈՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՋՐՈԼՈՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ջրոլորտի պահպանության հիմնախնդիրը՝  մտածողության 6 գլխարկների ներքո

Ջրոլորտի պահպանության հիմնախնդիրը՝

մտածողության 6 գլխարկների ներքո

Մեր մոլորակի վրա ջուրը կյանքի գոյության հիմնկան պայման է: Բնական ջրերի աղտոտման հիմնական էկոլոգիական հետևանքներն արտահայտվում են էկոհամակարգերի կայունության խախտմամբ և արդյունավետության իջեցմամաբ , ջրային օրգանիզմներում առողջության համար վտանգավոր միացությունների և տարրերի կուտակմամաբ , քաղցրահամ ջրամբարների ճահճացմամաբ:

Ջրոլորտի աղտոտումը առաջ է բերել հետրյալ հինախնդիրները.

  • Քաղցրահամ ջրավազանների և ծովային էկոհամակարգերի աճող աղտոտվածություն,
  • Ջրավազանների մարդածին ճահճացում, կապված կենսածին տարրերի ներմուծման հետ,
  • Համաշխարհային օվկիանոսի աղետալի չափերի հասնող աղտոտում,
  • Ջրային էկոհամակարգերի կենսաբանական արդյունավետության նվազում,
  • Աղտոտված ջրային միջավայրերում մուտածին և քաղցկեղածին նյութերի ավելացում,
  • Փոքրիկ գետերի և գետակների աղտոտում և վերացում:

Շոկային տվյալներ…

Օվկիանոսը, որը կյանքի ծագման և սկզբնական զարգացման օրրան է եղել, կարող է վերածվել կյանքի գերեզմանոցի: Այսօր օվկիանոսի յուրաքանչյուր քառակուսի կիլոմետր մակերեսին միջին հաշվով թափվում է 17 տ աղբ:

  • Միայն Ռեյնի ջրերը մեկ տարվա ընթացքում Հյուսիսային ծով են տեղափոխում 8000 կգ սնդիկ, 9000 կգ մկնդեղ, 9000 կգ թունաքիմիկատներ :
  • Ջրավազանները աղտոտվում են նավթամթերքներով : Անգլիայի ափերում վթարի ենթարկված ամերիկյան ,,Թորի կանիոն՚ՙՙ,, նավթատարը, որը Քուվեյթից Անգլիա էր տեղափոխում 117000 տ նավթ, ապականել է մերձափնյա տարածքները, որի հետևանքով ոչնչացել էր աշխարհում հայտնի ,,Ոսկե ավազներ.. ափերը:
Ներկայումս խոշոր նշանակություն է ստանում մակերևութային և ստորգետնյա փրային պաշարների համալիր և արդյունավետ օգտագործումը և պայքարը ջրային միջավայրի աղտոտման դեմ:  Գոյություն ունի ջրի աղտոտվածության դեմ պայքարի երկու ուղի: Առաջինը արդյունաբերության և գյուղատնտեսության վնասակար նյութերի արտանետումների մաքրում ձեռնարկությունների կողմից: Երկրորդը ՝ էկոլոգիապես և տնտեսապես ավելի արդյունավետ անթափոն տեխնոլոգիաների ներդրումն է , որը պահանջում է արդյունաբերության փակ համակարգի ստեղծում: Բոլոր ջրային օբյեկտները պահպանվում են աղտոտումից և սպառումից, հակառակ դեպքում ջրերի ֆիզիկական , քիմիական, կենսաբանական և այլ հատկությունների փոփոխման , բնական մաքրման ջրաբանական և ջրաերկրաբանական ռեժիմի խախատման հետևանքով կարող է վնասվել բնակչության առողջությունը, նվազել ձկան պաշարները, վատթարանալ ջրամատակարարումը և առաջանալ անբարենպաստ այլ երևույթներ;

Ներկայումս խոշոր նշանակություն է ստանում մակերևութային և ստորգետնյա փրային պաշարների համալիր և արդյունավետ օգտագործումը և պայքարը ջրային միջավայրի աղտոտման դեմ:

Գոյություն ունի ջրի աղտոտվածության դեմ պայքարի երկու ուղի: Առաջինը արդյունաբերության և գյուղատնտեսության վնասակար նյութերի արտանետումների մաքրում ձեռնարկությունների կողմից: Երկրորդը ՝ էկոլոգիապես և տնտեսապես ավելի արդյունավետ անթափոն տեխնոլոգիաների ներդրումն է , որը պահանջում է արդյունաբերության փակ համակարգի ստեղծում:

Բոլոր ջրային օբյեկտները պահպանվում են աղտոտումից և սպառումից, հակառակ դեպքում ջրերի ֆիզիկական , քիմիական, կենսաբանական և այլ հատկությունների փոփոխման , բնական մաքրման ջրաբանական և ջրաերկրաբանական ռեժիմի խախատման հետևանքով կարող է վնասվել բնակչության առողջությունը, նվազել ձկան պաշարները, վատթարանալ ջրամատակարարումը և առաջանալ անբարենպաստ այլ երևույթներ;

Ջրոլորտի պահպանության հինախնդիրը Հայաստանում

  • Հանրապետության ջրային ռեսուրների պահպանության և արդյունավետ օգտագործման հիմնախնդիրներից մեկը Սևանա լճի պահպանությունն է, որի քաղցրահամ ջրերի տարածաշրջանի համար հանդիսանում են ապագա խմելու ջրի միակ աղբյուրը;  Լճի ջուրը սկսել է կեղտոտվել, որին նպաստում են մի քանի գործոններ՝ հանքարդյունաբերություն, կոյուղաջրեր,  ափամերձ անտառների ջրածածկում, ջրի մակարդակի տատանումներ, ձկնապաշարի ոչնչացում: Սկսած 30-ական թվականներից երկրի էներգետիկ կարիքները հոգալու, Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը ջրով ապահովելու և ոռոգովի հողատարածքները ընդլայնելու նպատակով Հրազդան գետի միջոցով սկսվեց ջրի լրացուցիչ չափաքանակի բացթողում, որի արդյունքում լճի մակարդակը իջավ 20.2 մ-ով: Լճի էկոհամակարգի վերականգման և պահպանման նպատակով ձեռնարկվեցին մի շարք մեծածավալ միջոցառումներ։ Որոշվեց լճի մակարդակը բարձրացնել 6,5 մ։ Կառուցվեցին Արփա-Սևան, ապա Որոտան-Արփա ջրատար թունելները։ Հիմնականում 2002 թվականից սկսած կրճատվեցին ջրբացթողումների ծավալները: Արդյունքում լճի մակարդակը մոտ 3,5 մ բարձրացավ: Սակայն ներկայումս շարունակում է խախտված մնալ լճի բնական էկոհավասարակշռությունը, այն գտնվում է անկայուն վիճակում:
  • Մեծ խնդիր է ներկայացնում նաև գետային ցանցի պահպանությունը, քանի որ գետերը ոչ ճիշտ շահագորման ենթարկվելով, կարող են կորցնել երկրի տնտեսության համար կարևորագույն՝ ջրաէներգետիկ նշանակությունը;
Ջրոլորտի պահպանության հիմնախնդրի լուծման հնարավոր ուղիները Կեղտաջրերի մաքրման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, ջրային աղբյուրների սանիտարական նորմատիվների պահպանությունը, հանքային պարարտանյութերի օգտագործումից աստիճանաբար հրաժարումը, ջրային պաշարների մոնիթորինգի անխափան իրականացումը, սանիտարական գոտիների ցանցի ընդլայնումը և այդ բնագավառում համապատասխան ծառայությունների գործունեության անխափան ապահովումը։ Ջրային ավազանների պահպանությունը աղտոտումից , խցանումից, մաշվածությունից, Ջրի վնասակար ներգործությունների կանխարգելում և վերացում

Ջրոլորտի պահպանության հիմնախնդրի լուծման հնարավոր ուղիները

  • Կեղտաջրերի մաքրման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը,
  • ջրային աղբյուրների սանիտարական նորմատիվների պահպանությունը,
  • հանքային պարարտանյութերի օգտագործումից աստիճանաբար հրաժարումը,
  • ջրային պաշարների մոնիթորինգի անխափան իրականացումը,
  • սանիտարական գոտիների ցանցի ընդլայնումը և այդ բնագավառում համապատասխան ծառայությունների գործունեության անխափան ապահովումը։
  • Ջրային ավազանների պահպանությունը աղտոտումից , խցանումից, մաշվածությունից,
  • Ջրի վնասակար ներգործությունների կանխարգելում և վերացում

ՀՈՂԵՐԻ  ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՈՂԵՐԻ

ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Հողերի պահպանության հիմնախնդիրը մտածողության 6 գլխարկների ներքո

Հողերի պահպանության հիմնախնդիրը

մտածողության 6 գլխարկների ներքո

Էներգիայի մոտավորապես 80%- ը , որը մարդն ստանում է սննդի հետ, տալիս են մշակվող հողերը: Մարդու կողմից հողերի ոչ ճիշտ օգտագործումը դառնում է հողերի քայքայման և ոչնչացման պատճառ:

Հողը ձևավորվում է հազարավոր տարիների ընթացքում, սակայն կարող է քայքայվել մի քանի րոպեում:

Հողերի ոչ ճիշտ օգտագործման արդյունքում այսօր մեզ հայտնի են հետևյալ հիմնախնդիրները.

  • Անապատացում հողի չհամակարգված օգտագործման հետևանքով:
  • Մարդածին անապատների մակերեսների մեծացում:
  • Հողերի քայքայում քամիներից և ջրերից:
  • Հողերի աղտոտում թունաքիմիկատներով, նիտրատներով, արդյունաբերական տնտեսությունների թափոններով, գյուղատնտեսական արտադրության մնացորդներով և այլն:

Հողային ռեսուրսների անհարկի օգտագործումը բերել է բազմաթիվ բացասական հետևանքների. Օրինակ՝

Եթե 1950 թ. աշխարհում յուրաքանչյուր բնակչի ընկնում էր 0,24 հա մշակովի հող , 1973թ.՝ 0,19 հա, ապա 2000 թ. ընդամենը 0,12 հա:

Ամբողջ աշխարհում կորսված է 600 մլն հա գյուղատնտեսական հողեր: Սա մոտավորապես հավասար է հավասար է նախկին ԽՍՀՄ-ի հողային ֆոնդին:

XX դարում էրոզիայի հետևանքով Երկիր մոլորակը կորցրել է վարելահողի 25%-ը : ԱՄՆ_ում հողայի ֆոնդի 60 %-ը ենթարկվել է էրոզիայի:

Այս բոլորը նշանակում է, որ ներկա քաղաքակրթությունը գործը հասցնում է ինքնասպանության:

Երկր կեղևի պահպանության համար ներկայումս գոյություն ունեն մի շարք սկզբունքներ.

  • Ստորգետնյա և վերգետնյա հանքերը շահագործելուց հետո պետք է հողը նախապատրաստել և դարձնել մշակելի
  • Երկրի կեղևի վրա պահպանվող բացասական ներգործություն ունեցող վնասատու նյութերի չեզոքացման համալիր միջոցառումների իրականացում:
  • Գյուղատնտեսական գործունեւոթյուն ծավալելիս իրականացնել բոլոր միջոցառումները հողի քայքայումը, աղտոտումը կանխելու համար:

Գյուղատնտեսական հողերը լվացումից, աղակալումից պաշտպանելու համար պետք է ճիշտ կազմակերպել ոռոգման և պարարտացման աշխատանքները:Գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարելու նպատակով թունաքիմիկատների փոխարեն ներկայումս կիրառվում են պայքարի կենսաբանական եղանականեր: Հողերի քայքայումը կանխելու նպատակով թեքությունների վրա կառուցվում են հզոր արմատային համակարգ ունեցող և հողն ամրացնող բազմամյա բույսեր:

Հողերը քայքայվում են մարդու ոչ խելամիտ տնտեսական գործունեության հետևանքով և բնական ճանապարհով՝ էրոզիայի, աղակալման, ճահճացման, օգտակար հանածոների ոչ ռացիոնալ արդյունահանման, քաղաքների , արդյունաբերական ձեռնարկությունների, ճանապարհների, շին. օբյեկտների սխալ պլանավորման, հողերի քիմիական աղտոտման և այլ պատճառներով:

Այստեղից էլ բխում է հողային ռեսուրսների, հատկապես նրանց արժեքավոր մասի՝ մշակովի հողերի պահպանման ու անընդհատ բարելավման հույժ կարևորությունը:

Հողերի պահպանության հիմնախնդիրը  Հայաստանում  Հայաստանը ունի 5 հազար հեկտար առաջնային աղակալման հողեր, ինչը պայմանավորված է հողերի կազմով ու կառուցվածքով, և երկրորդային աղակալման 25 հազար հեկտար հողեր, որոնք առաջացել են սխալ շահագործման կամ ոչ պատշաճ ագրոտեխնիկայի կիրառման հետևանքով: Խնդիրը ոչ միայն այն է, որ Հայաստանը առանց այն էլ սակավահող է, այլ որ այդ հողերը գտնվում են գյուղատնտեսության վարման համար ամենաբարենպաստ գոտում` Արարատյան հարթավայրում, ուր կա և ոռոգման ջուր և ավելի քան բավարար ինսուլացիա մեկ սեզոնի ընթացքում մի քանի բերք ստանալու համար: Միջոցառումները, որոնք կարող են կանխել հետագա աղակալումը և դարձնել այդ հողերն օգտագործելի, հետևյալն են. Մակերեսային ջրերի խորացում դրենաժային համակարգի միջոցով Տրանսպիրացիայի նվազեցում ջրածնատեխնոլոգիաների կիրառման և դաշտապաշտման անտառաշերտերի միջոցով Հալոֆիտ և աղադիմացկուն բուսատեսակներ մշակելու ու ճիշտ ցանքաշրջանառությանուն կատարելու միջոցով;

Հողերի պահպանության հիմնախնդիրը

Հայաստանում

Հայաստանը ունի 5 հազար հեկտար առաջնային աղակալման հողեր, ինչը պայմանավորված է հողերի կազմով ու կառուցվածքով, և երկրորդային աղակալման 25 հազար հեկտար հողեր, որոնք առաջացել են սխալ շահագործման կամ ոչ պատշաճ ագրոտեխնիկայի կիրառման հետևանքով: Խնդիրը ոչ միայն այն է, որ Հայաստանը առանց այն էլ սակավահող է, այլ որ այդ հողերը գտնվում են գյուղատնտեսության վարման համար ամենաբարենպաստ գոտում` Արարատյան հարթավայրում, ուր կա և ոռոգման ջուր և ավելի քան բավարար ինսուլացիա մեկ սեզոնի ընթացքում մի քանի բերք ստանալու համար: Միջոցառումները, որոնք կարող են կանխել հետագա աղակալումը և դարձնել այդ հողերն օգտագործելի, հետևյալն են.

  • Մակերեսային ջրերի խորացում դրենաժային համակարգի միջոցով
  • Տրանսպիրացիայի նվազեցում ջրածնատեխնոլոգիաների կիրառման և դաշտապաշտման անտառաշերտերի միջոցով
  • Հալոֆիտ և աղադիմացկուն բուսատեսակներ մշակելու ու ճիշտ ցանքաշրջանառությանուն կատարելու միջոցով;

Հողերի պահպանության հիմնախնդրի լուծման հնարավոր ուղիները

  • Օրենդսրության ոլորտում` հողային ռեսուրսների կառավարման համակարգում սահմանել հողերի ըստ նպատակային նշանակության օգտագործման նկադմամբ սահմանափակումները և իրավական ռեժիմը, սակայն բարելավելով հողային ֆոնդի հաշվառման համակարգը և ներդնելով հողօգտագործումն ու քաղաքաշինական գործունեությունը կարգավորող հողաշինարարական և քաղաքաշինական փաստաթղթերում հողերի գոտևորման նոր համակարգ։
  • Ուժեղացնել հողերի օգտագործման ու պահպանության նկատմամբ վերահսկողությունը` իրականացնելով հանրապետական, մարզային, համայնքային ծրագրեր` ուղղված հողերի օգտագործմանն ու պահպանությանը։
  • Հողերի պահպանության ոլորտում հողերի դեգրադացիայի նվազեցումը և կանխարգելումը, այդ նպատակով հակաէրոզիոն, հակասողանքային և մելորատիվ միջոցառումների կազմակերպումը, խախտված հողերի վերականգնման (ռեկուլտիվացիա) միջոցառումների իրականացումը, սեփականաշնորհված գյուղատնտեսական նշանակության հողամասերի միավորման, խոշորացման սկզբունքների սահմանումը։
  • Տեղեկատվության ոլորտում` արդիական տեխնոլոգիաների վրա հիմնված երկրատեղեկատվական համակարգերի ստեղծումը`մոնիթորինգի չափորոշիչների կիրառումով, համայնքների միջև, լիազորությունների փոխանցումը համայնքներին (բացառելով դրանց մասնավորեցումը) ապահովելով հողերի դեգրատացիայի կանխարգելումը և կենսաբազմազանության պահպանությունը ;
ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ

ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենսաբազմազանության պահպանության հիմնախնդիրը՝ մտածողության 6 գլխարկների ներքո

Կենսաբազմազանության պահպանության հիմնախնդիրը՝ մտածողության 6 գլխարկների ներքո

Մարդկային հասարակության տնտեսական և սոցիալական զարգացման համար Երկրի կենսաբանական ռեսուրսները համարվում են կենսական անհրաժեշտություն; Դրա համար էլ համընդհանուր ճանաչում է ստանում այն փաստը, որ կենսաբանական բազմազանությունը, ներկա և գալիք սերունդների համար համաշխարհային նշանակություն ունեցող արժեք է; Սակայն այսօր, ինչպես երբեք, մեծացել է վտանգը տեսակների և էկոհամակարգերի գոյատևման համար ; Մարդու ներգործությամբ պայմանավորված վտանգավոր արագությամբ շարունակվում է տեսակների վերացումը;

Տեսակների կրճատման պատճառների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք հետևյալներն են.

  • Տեսակների ապրելավայրերի ոչնչացումը,
  • Ներմուծված տեսակների ազդեցությունը
  • Տեսակների ուղղակի ոչնչացումը, ոչնչացումը օվկիանոսներում և ներքին ջրավազաններում , ճանապարհներին, դաշտերում, էլեկտրալարերից, միջավայրի աղտոտման հետևանքով:

Մեր անհանգիստ ժամանակներում տագնապահարույց է բուսական, կենդանական, սնկերի, մանրէների տեսակների աղքատացումով:Ամբողջ աշխարհում բարձրակարգ բույսերի 8-10% -ը գտնվում է վերացման վտանգի տակ կամ մոտ ժամանակներում կարող է հայտնվել դժվարին վիճակում:

Եվրոպայում վերացման վտանգի տակ է բույսերի գրեթե կեսը, ոչ պակաս 400 տեսակ, վերացման վտանգի տակ է:

Բարձրակարգ բույսերից առավել վտանգավոր վիժակում են գտնվում 250 տեսակ, որոնք մտցված են միջազգային Կարմիր գիրք:

Միայն վերջին հարյուր տարվա ընթաղքում Երկրի երեսից ընդմիշտ վերացել է 68 տեսակի և 55 ենթատեսակի կաթնասուն, 73 տեսակը գտնվում է վերացման վտանգի տակ, իսկ 232-ը հանդիպում է հազվադեպ:

Հաշվարկված է , որ չվող թռչունների կորուստը կազմում է 80-98%-ը:

Սկսած 1600 թվականից վերացել են 20 տեսակի սողուն: Մարդու մեղքով 6 տեսակի երկկենցաղ արդեն վերացել են :

Եվրոպայի քաղցրահամ ջրերի ձկների 52, 3 %-ը գտնվում է վերացման վտանգի տակ :

Մարդու համար ամենավտանգավորը գենետիկական բազմազանության կորուստն է՝ գենոֆոնդի աղքատացումը :

Կենսաբազմազանության պահպանության համար մշակվում են մի շարք սկզբունքներ.

Բուսական աշխարհի պաշտպանության համար արգելել

  • Հրկիզումը
  • Հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների չկարգավորված օգտագործումը
  • Կենսաբանական տեխնոլոգիաների միջոցով ստացված կենդանի ձևափոխված օրգանիզմների ինքնակամ օգտագործումը:

Կենդանական աշխարհի մասին օրենքը պահանջում է

  • Ապահովել կենդանական աշխարհի տեսակային բազմազանության ամբողջականությունը:
  • Կանխել կենդանական աշխարհի օբյեկտների ապօրինի օգտագործումը
  • Ապահովել կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը:
  • Կանխել կենդանական աշխարհի օբյեկտների ապօրինի ներմուծումը և արտնետումը:

Առաջնահերթ նշանակություն ունի մարդու և բնության կողք կողքի համերաշխ ապրելը:

Աշխարհում կենսաբազմազանության պահպանության ամենարդյունավետ եղանակը համարվում է հատուկ պահպանվող տարածքների հմակարգի զարգացմանը:

Մարդու համառ ջանքերի շնորհիվ հաջողվել է հատուկ պահպանվող տարածքներում փրկել մի քանի տեսակի կաթնասուններ և թռչուններ:

Երկիր մոլորակի ռեսուրսները անփոխարինելի արժեք են , և կազմում են մարդու որպես կենսաբանական էակի կենսագործունեության , երկրի սոցիալ – տնտեսական զարգացման և համայն մարդկության հարատևության հիմնական գրավականը:Այդ իսկ տեսակետից կենսաբազմազանության պահպանությունըհամարվում է համամարդկային և բոլոր երկրների առաջնահերթ հիմնախնդիրը:

Կենսաբազմազանության պահպանության հիմնախնդիրը Հայաստանում Ամբողջությամբ վերցրած Հայաստանում տարածված բուսատեսակների ներկա վիճակը տագնապալի է։ Պահպանության կարիք է զգում Հայաստանի ֆլորայի գրեթե կեսը։ Կարմիր գրքի մեջ գրանցված են ընդամենը 387 տեսակ, որը կազմում է բուսատեսակների 12 % -ը։ Գրեթե 35 տեսակ կամ վերացել է Հայաստանից , կամ պահպանվել է առանձին անմատչելի վայրերում։ Նույնքան տագնապալի է նաև Հայաստանի ֆաունայի բազմազանության ներկա վիճակը։ Ներկայումս Հայաստանում հանդիպող 17000 անողնաշարներ ու 493 տեսակի ցամաքային ողնաշարավորներ. ֆաունայի 48 տեսակներ գրանցված են նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում, իսկ ողնաշարավոր կենդանիներից 99-ը հանրապետության, 39-ը նախկին ԽՍՀՄ–ի , 6-ը միջազգային Կարմիր գրքում։

Կենսաբազմազանության պահպանության հիմնախնդիրը Հայաստանում

  • Ամբողջությամբ վերցրած Հայաստանում տարածված բուսատեսակների ներկա վիճակը տագնապալի է։ Պահպանության կարիք է զգում Հայաստանի ֆլորայի գրեթե կեսը։ Կարմիր գրքի մեջ գրանցված են ընդամենը 387 տեսակ, որը կազմում է բուսատեսակների 12 % -ը։ Գրեթե 35 տեսակ կամ վերացել է Հայաստանից , կամ պահպանվել է առանձին անմատչելի վայրերում։
  • Նույնքան տագնապալի է նաև Հայաստանի ֆաունայի բազմազանության ներկա վիճակը։ Ներկայումս Հայաստանում հանդիպող 17000 անողնաշարներ ու 493 տեսակի ցամաքային ողնաշարավորներ. ֆաունայի 48 տեսակներ գրանցված են նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում, իսկ ողնաշարավոր կենդանիներից 99-ը հանրապետության, 39-ը նախկին ԽՍՀՄ–ի , 6-ը միջազգային Կարմիր գրքում։
Կենսաբազմազանության պահպանության հիմնախդրի լուծման հնարավոր ուղիները Կենսաբազմզանության պահպաման համար մշակված է գիտական ռազմավարություն, որի հիմնական տարրերը 5-ն են.   ·           հազվագյուտ տեսակների հատուկ բուծում հատուկ բուծարաններում  ·           կենդանիների և բուսյերի վերադարձ գոյության բնական միջավայր  ·           գենոֆոնդի պահպանություն  ·           օրենսդրական պահպանություն  ·           տարածքային պահպանություն

Կենսաբազմազանության պահպանության հիմնախդրի լուծման հնարավոր ուղիները

Կենսաբազմզանության պահպաման համար մշակված է գիտական ռազմավարություն, որի հիմնական տարրերը 5-ն են.

·           հազվագյուտ տեսակների հատուկ բուծում հատուկ բուծարաններում

·           կենդանիների և բուսյերի վերադարձ գոյության բնական միջավայր

·           գենոֆոնդի պահպանություն

·           օրենսդրական պահպանություն

·           տարածքային պահպանություն

Շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա

Մարդու առողջության վրա բացասաբար ազդող գործոնների թվում առաջնային տեղ են զբաղեցնում աղտոտման տարբեր ձևերը:Մարդու կողմից կենսոլորտ են ներմուծվել բնությանը ոչ բնորոշ 4 մլն նյութեր:Բացի դրանից տարեկան միջավայր են ներմուծվում նաև մոտավորապես հազար նոր նյութեր , որոնց մեծ մասը վտանգավոր են մարդու համար:

Ներկայումս մարդու առողջության համար վտանգ են ներկայացնում հետևյալ գործոնները.

  • Քաղցկեղածին նյութերը,
  • Մուտածին նյութերը և գործոնները,
  • Նյութերը, որոնք առաջացնում են անհատական զարգացման արատներ
  • Ծանր մետաղները,
  • Վարակիչ հիվանդությունները
  • Ուլտրամանուշակագույն, ռենտգենյան, էլեկտրամագնիսական ճառագայթներըՙ,
  • Աղմկային աղտոտվածությունը
  • Սննդամթերքի աղտոտումները

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ամբողջ աշխարհում մահացությունների 40%-ը կապված է օդի, ջրի և հողի աղտոտվածության հետ:

2008 թ.-ի տվյալներով Ալավերդիում , որտեղ գործում էր պղնձամոլիբդենային գործարանը, թոքի քաղցկեղով հիվանդների թիվը 16 անգամ ավելի է, քան Գավառ քաղաքւմ:

Մթնոլորտի կազմում գտնվող վնասակար նյութերը առաջացնում են շնչառական հիվանդություններ, տեսողության և հոտառության խամգարումներ:

Հիվանդությունները, որոնք անցնում են աղտոտված ջրերի միջոցով , հանգեցնում են մարդու առողջական վիճակի վատթարացման և մեծ թվով մարդկանց մահվան:

Հողից վնասակար նյութերը և հիվանդաբեր բակտերիաները կարող են հայտնվել գրունտաջրերում , որոնցից սնվում են բույսերը, իսկ այնուհետև կաթի և մսի միջոցով հայտնվել մարդու օրգանիզմում:

Շրջակա միջավայրի և ներկայիս պանդեմիայի՝ COVID-19-ի կապը Գիտնականները եկել են հստակ եզրակացության, որ «օդի աղտոտվածության ավելի բարձր մակարդակ ունեցող տարածքներում բնակվող մարդիկ առավել վտանգված են վաղաժամ մահանալու COVID-19-ից»: Բացի այդ, մարդկանց վարակը և վիրուսի տարածումը կանխելու համար շատ կարևոր է մաքուր ջրի հասանելիությունը:«Գիտնականները նախազգուշացնում են, որ անտառահատումը, արդյունաբերական գյուղատնտեսությունը, վայրի կենդանիների ապօրինի առևտուրը և այլ գործողություններ, որոնք հանգեցնում են շրջակա միջավայրի դեգրադացմանը և կլիմայի փոփոխությանը, մեծացնում են ապագա պանդեմիաների ռիսկը ։ Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջի տվյալների ՝  ♻️ ԱԶՈՏԻ ԵՐԿՕՔՍԻԴԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՈՒՄ (ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ) ➡️ Ապրիլի 1-16-ն ընկած ժամանակահատվածում մարտի 1-15-ի համեմատությամբ դիտվել է մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի նվազում. ✅ Երևան — 4%  ✅Քաջարան — 12%  ✅Հրազդան — 36%  ✅Վանաձոր — 49%  ✅Կապան — 32%  ✅Ալավերդի — 42%  ✅Ծաղկաձոր — 48%

Շրջակա միջավայրի և ներկայիս պանդեմիայի՝ COVID-19-ի կապը

Գիտնականները եկել են հստակ եզրակացության, որ «օդի աղտոտվածության ավելի բարձր մակարդակ ունեցող տարածքներում բնակվող մարդիկ առավել վտանգված են վաղաժամ մահանալու COVID-19-ից»: Բացի այդ, մարդկանց վարակը և վիրուսի տարածումը կանխելու համար շատ կարևոր է մաքուր ջրի հասանելիությունը:«Գիտնականները նախազգուշացնում են, որ անտառահատումը, արդյունաբերական գյուղատնտեսությունը, վայրի կենդանիների ապօրինի առևտուրը և այլ գործողություններ, որոնք հանգեցնում են շրջակա միջավայրի դեգրադացմանը և կլիմայի փոփոխությանը, մեծացնում են ապագա պանդեմիաների ռիսկը ։

Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջի տվյալների ՝

♻️ ԱԶՈՏԻ ԵՐԿՕՔՍԻԴԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՈՒՄ (ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ)

➡️ Ապրիլի 1-16-ն ընկած ժամանակահատվածում մարտի 1-15-ի համեմատությամբ դիտվել է մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի նվազում.

Երևան — 4% ✅Քաջարան — 12% ✅Հրազդան — 36% ✅Վանաձոր — 49% ✅Կապան — 32% ✅Ալավերդի — 42% ✅Ծաղկաձոր — 48%

Օգտագործված գրականություն Մելքումյան Լ., Գալստյան Վ., Բնապահպանության հիմունքներ, –Եր.,Զանգակ–97, 2010.– 312 էջ։ Թամոյան Ս. Շրջակա միջավայրի պահպանություն և ագրոէկոլոգիա, Երևան, ՀԱԱՀ , 2018թ., – 150էջ։ Գալստյան Մ., Մկրտչյան Ա. , Թամոյան Ս., Հայաստանի կենսաբազմազանությունը և բնության հատուկ պահպանվող տարածքները։ Դասագիրք, Կենսաբանության ընդհանուր օրինաչափություններ, Գևորգյան է., Դանիելյան Ֆ., Եսայան Ա., – Երևան, 2014., -192 էջ։ Դասագիրք, Կենսաբանության ընդհանուր օրինաչափություններ, Թանգամյան Տ., Սաֆարյան Զ., –Եր., – Զանգակ , 2014, –176 էջ։ https://www.facebook.com/mnparmenia/ http://emanuelagjoyan.blogspot.com / https://hy.wikipedia.org / https://infourok.ru / https://nsportal.ru / http://etd.asj-oa.am / http://teenslive.am/

Օգտագործված գրականություն

  • Մելքումյան Լ., Գալստյան Վ., Բնապահպանության հիմունքներ, –Եր.,Զանգակ–97, 2010.– 312 էջ։
  • Թամոյան Ս. Շրջակա միջավայրի պահպանություն և ագրոէկոլոգիա, Երևան, ՀԱԱՀ , 2018թ., – 150էջ։
  • Գալստյան Մ., Մկրտչյան Ա. , Թամոյան Ս., Հայաստանի կենսաբազմազանությունը և բնության հատուկ պահպանվող տարածքները։
  • Դասագիրք, Կենսաբանության ընդհանուր օրինաչափություններ, Գևորգյան է., Դանիելյան Ֆ., Եսայան Ա., – Երևան, 2014., -192 էջ։
  • Դասագիրք, Կենսաբանության ընդհանուր օրինաչափություններ, Թանգամյան Տ., Սաֆարյան Զ., –Եր., – Զանգակ , 2014, –176 էջ։
  • https://www.facebook.com/mnparmenia/
  • http://emanuelagjoyan.blogspot.com /
  • https://hy.wikipedia.org /
  • https://infourok.ru /
  • https://nsportal.ru /
  • http://etd.asj-oa.am /
  • http://teenslive.am/