Просмотр содержимого документа
«British Broadcasting Corporation (BBC)»
Անգլերենի դաս ՏՀՏ- ի միջոցով
Դասարան՝ 8-րդ
Թեմա - '' British Broadcasting Corporation (BBC)''
Դասի տևողությունը՝ 45 րոպե
Դասի նպատակները՝
ա) սովորել արտահայտել մտքերը թեմայի շուրջ;
բ) օգտագործել թեմայի բառապաշարը քննարկման մեջ;
գ) ստանալ լրացուցիչ տեղեկություններ թեմայի շուրջ;
դ) ամփոփել ստացած գիտելիքները:
Դասի վերջում աշակերտները պիտի կարողանան՝
ա) օգտագործել թեմային վերաբերվող բառերն ու արտահայտությունները քննարկման մեջ;
բ) արտահայտել մտքերը թեմայի շուրջ;
գ) կիսել թեմայի շուրջ ձեռք բերած փորձն ու գիտելիքները համադասարանցիների հետ:
Բառապաշար՝ -'' British Broadcasting Corporation (BBC)'' թեմային վերաբերող բառեր:
Դասի կահավորումը և անհրաժեշտ պարագաներ՝
պրոյեկտոր, համակարգիչ, պաստառներ, քարտեր, մարկերներ:
Դասի ընթացքը
1. Կազմակերպչական պահ:
2. Մտագրոհ ( Brainstorming )
Let us see what you know about '' British Broadcasting Corporation (BBC)
Այս մեթոդը օգնում է ուսուցչին ակտիվացնել աշակերտներին, պարզել, թե ինչ գիտեն աշակերտները նյութի մասին: Աշակերտները հաղորդում են ընդհանուր տվյալներ British Broadcasting Corporation (BBC) –ի վերաբերյալ:
3. Տեսահոլովակի կամ սլայդի դիտում և քննակում: ( Watching and discussing )
Աշակերտները դիտում են տեսահոլովակ British Broadcasting Corporation (BBC)- ի վերաբերյալ, այնուհետև քննարկում տեսածը:
4. Սլայդերի դիտում: Աշակերտները դիտում են իրենց պատրաստած սլայդները երկու լեզուներով՝ հայերեն և անգլերեն:
5, Խմբային աշխատանք պաստառներով ( Group work ): Ուսուցիչը բաժանում է դասարանը երկու խմբերի: Խմբերից մեկին հանձնարարվում է ներկայացնել British Broadcasting Corporation (BBC) նախկինում (In old days) և այժմ (In nowdays):