СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ապագա մանկավարժ հետազոտողի մոդելը

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ապագա մանկավարժ հետազոտողի մոդելը»

Հնագույն ժամանակներից հայ առաջավոր միտքը առաջնակարգ նշանակություն է տվել դպրոցին ու կրթությանը, այն համարելով հասարակության համակողմանի լուսավորման կարևորագույն միջոցը. այդ են հաստատում մեր ժողավրդի սերն ու հարգանքը, մեծ նվիրվածությունը գրին, գրչությանը, գրականությանը, գիտությանը,դպրոցին, ողջ մշակույթին: Դրան կյանք հաղորդողները, իրագործողները եղել են հնագույն ժամանակներից սկսած մեր ուսուցիչները, ուսուցանողները, դասախոսները, դաստիարակները…

Կարծում եմ այժմ այդ սերն ու նվիրվածությունը շատ-շատ է պակասել ուսուցչի, ուսման նկատմամբ, բայց ուսուցչին ներկայացված պահանջները նույնն են մնացել. հետևապես նա պետք է լինի բարոյական տիպար, շնորհված բոլոր դրական կողմերով, լինի գիտուն, զինված գիտելիքների անհրաժեշտ պաշարով և էլ ավելին՝ վարպետ իր գործում, օժտված մանկավարժական վարպետությամբ… սիրի իր գործն ու մասնագիտությունը, երեխաներին՝ խորանալով նրանց ֆիզիկական ու հոգեկան բուն էությանմեջ,անձնական խորամտությամբ նվիրվի իր գործին:

Այսօր, քան երբեք, առաջնահերթ նշանակություն է ստացել երիտասարդությանը խպոր և կայուն գիտելիքներով զինելու, նրանց կրթության ու դաստիարակության գործի հաջող կազմակերպումը: Իսկ այստեղ շատ կարևոր է երիտասարդ ուսուցչի դերը դպրոցում, որոնք շարունակ համալրում են ուսուցիչների բանակը: Սակայն չպետք է անտեսել, որ իրենք նույնպես օգնության խիստ կարիք ունեն:

Սկսնակ ուսուցիչը մեթոդական առաջին գործուն օգնությունն ստանում է դպրոցում: Նրան օգնում են բոլորը՝ և ամբողջ մանկավարժական կոլեկտիվը, և այդ գործին հատուկ կոչված ուսմասվարը:

Ուսուցիչը մանկավարժական գիտության կրողն է: Նա անցյալի ու ներկայի հասարակական, պատմական փորձը նոր սերունդներին փոխանցող առաջին անձն է: Չեխ մանկավարժ Յան Ամոս Կոմենսկին ասում էր. Արևի տակ ուսուցչի մասնագիտությունից բարձր մասնագիտություն չկա:



Ապագա մանկավարժ հետազոտողի մոդելը

Ապագա մանկավարժի ձևավորման առաջին փուլը սկսվում է այն պահից, երբ աշակերտը սկսում է ձեռք բերել ուսուցչի մասնագիտությունը, երկրորդը այն ժամանակ, երբ նա ընդունվում է մանկավարժական բուհ, ունկնդրում մանկավարժ գիտնականների, հոգեբանների, մեթոդիստների դասախոսությունները և նրանց ղեկավարությամբ մասնակցում հասարակական-մանկավարժական պասիվ, այնուհետև ակտիվ պրակտիկային: Ապագա մանկավարժի ձևավորման երրորդ փուլը սկզբնավորվում է համապատասխան ամբիոններում,երբ ուսանողը կատարում է գիտահետազոտական աշխատանքներ, ուսումնասիրում ուսումնադաստիրակչական որևէ խնդիր:

Մանկավարժին ներկայացվող մանկավարժական պահանջները:

Մանկավարժի աշխատանքը շատ բարդ է ու դժվարին: Գնահատելով մանկավարժի գործունեությունը՝ Խ. Աբովյանը բերում է իր օրինակը: Նա ասում է. Ես պատրաստ եմ իմ կյանքը զոհել իմ սաների համար, այնուհետև երեխաներին համարում էր Աչքի լույս, թանկագին գոհար: Ի. Պեստալոցին ուսուցչի աշխատանքը համեմատում է այգեպանի աշխատանքի հետ, որը պաշտպանում է ծառը, որպեսզի արտաքին ոչ մի ուժ չվնասի նրա արմատները, բունը, ճյուղերը և վտանգի բնության օրենքի ընթացքը:

Ուսուցիչը պետք է ունենա բազմակողմանի զարգացվածություն, լայն մտահորիզոն, տիրապետի իր մասնագիտության յուրաքանչյուր տարրին: Նրա լեզուն, խոսքը, պատմելու, բացատրելու, պարզաբանելու վարպետությունը, շարժն ու ձևը պետք է այնպես գրավիչ լինեն, ինչպես հանճարեղ դերասանի խաղը:

Մանկավարժն իր բնույթով պետք է լինի կենսուրախ, շիտակ, ուղղամիտ, արդարամիտ, ճշմարտացի, իր աշակերտների մեջ մշակի առողջ փոխհարաբերություններ, հարգի երեխայի անձը, լինի նրբանկատ և ուշադիր:

Լավագույն մանկավարժը նա է, ում մասնագիտական գիտելիքներն ու բարոյական որակները միասնության մեջ են: Հետևաբար, դպրոցականների անձը ձևավորելու և զարգացնելու համար կարևոր են մանկավարժի և մասնագիտական, և անձնային որակները:

Մանկավարժը աշակերտին պետք է հաղորդի ճշգրիտ, ստուգված, ապացուցված գիտելիքներ, կարողություններ ու հմտություններ՝ առաջնորդվելով ուսուցման գիտականության, գիտակցականության և ակտիվության, մատչելիության համակարգայնության ու հաջորդականության, զննականության և այլ սկզբունքներով: Նա պետք է մշտապես հաշվի առնի սովորողների տարիքային ու անհատական առանձնահատկությունները, ուսումնական ռեալ հնարավորությունները: