СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Առոգանության նշաններ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Առոգանության նշաններ»

Առոգանության նշաններ


Դրանք երեքն են. շեշտ ( ՛ ), հարցական նշան ( ՞ ), բացականչական նշան ( ˜): Անդրադառնանք այս նշաններին առանձին-առանձին:

1. Շեշտը դրվում է.

ա. հրամայական նախադասության մեջ` հրամայական բայաձևի, ինչպես նաև հրաման, կոչ, խնդրանք, հորդոր արտահայտող այլ բառերի վրա: Արգելական հրամայականի շեշտը կրում է մի՛ մասնիկը, իսկ դրական խոնարհման դեպքում շեշտը կարող է երբեմն ստանալ ոչ թե բայը, այլ լրացումը: Հարադիր բայի դեպքում էլ շեշտը կրում է ոչ բայական բաղադրիչը:

Օրինակ` Աչքներդ բա՛ց արեք, անգետ մի՛ մնացեք:

Չծխե՛լ

Լռությո՛ւն

Լա՛վ լսեցեք` ինչ եմ ասում…

բ. կոչականի, իսկ լրացում ունենալու դեպքում` կոչականի լրացման վրա:

Օրինակ` -Սպարապե՛տ, հրամանը կատարված է:

-Պարո՛ն Հովհաննես, կարելի՞ է ներս մտնել:

գ. կոչական և բնաձայնական ձայնարկությունների վրա
Օրինակներ` -Տո՛, Ձենով Օհան, տո՛, մահի տարած… (Հովհ. Թումանյան)
-Թը՛խկ, թը՛խկ, - լսվում էր կացնի ձայնը:
դկրկնադիր շաղկապների վրա (ոչ միշտ):
Օրինակ` Շատ տարիներ են անցել, բայց չեմ մոռանում ո՛չ այս դեպքը, ո՛չ այն իրիկունը...
ե. նախադասության որևէ բառի վրա, որը տրամաբանական շեշտ է կրում:
Օրինակ` Օ~, գարնա՛ն ամիս, ապրելո՛ւ ապրիլ… (Ս. Կապուտիկյան)

զ. Առարկություն կամ համաձայնություն արտահայտող և պատասխանական բառերի վրա:

Օրինակ` - Ձեր խոսքը ի՞նձ էր ուղղված:

  • Անենևի՛ն:

  • Այո՛, այո՛, հենց Ձեզ:

Հիշե՛լ

Շեշտը դրվում է բառի վերջին վանկի ձայնավորի վրա, սակայն կան բացառություններ (գո´նե, գրե´թե, իհա´րկե, որպե´սզի, նու´յնիսկ, միա´յն թե, հե´նց որ, թո´ւյլ տալ, Ա´նգլիա, Երե´միա, քի´միա, փո´քր և այլն, բացառություն են նաև վերջին հատվածում գաղտնավանկ ունեցող, ը-ով ,- երորդ ածանցով վերջացող բառերը, -իա-ով վերջացող տեղանունները):


2. Հարցական նշանը դրվում է.

ա. հարցական դերանունների և հարցում արտահայտող բառերի վերջին վանկի ձայնավորի վրա (բացառություն են ը-ով և երորդ ածանցով վերջացող բառերը, մի՞թե, չլինի՞ թե վերաբերականները):

Օրինակ` Մի՞թե վերջին պոետն եմ ես,

Վերջին երգիչն իմ երկրի… (Վ. Տերյան)
Դու ե՞րբ զարթնեցիր:

Հարցական նշան սովորաբար չի դրվում անուղղակի հարց արտահայտող հարաբերական դերանունների և արդյոք, հո բառերի վրա` անուղղակի խոսքում:

Օրինակ` Խեղճը հո չէր իմանում, թե որի աչքը կշտացնի:

Այդպես էլ չիմացանք` ով էր, ուր գնաց և արդյոք նորից կգա մեր

գյուղ:
բհարցական հնչերանգով արտահայտվող ցանկացած բառի վրա:
Օրինակ` Խլացնե՞լ սիրտը, չզգա՞լ, չընդվզե՞լ,
Մոռանալո՞ւ տալ,անգամ մոռանա՞լ: (Ս. Կապուտիկյան)


3. Բացականչական նշանը դրվում է

ա. արտասանության երկարաձգմամբ, զգացմունքներով արտարբերվող բառերի վրա, ավելի հաճախ` ձայնարկությունների:
Օրինակ`

-Վա՜հ, էս մարդիկ ի՜նչ վաղ են քնում:
-Հե՜յ, ո՞ւր ես, Դավիդ, հայոց պահապան…
-Վա՜յ, փախե՜ք, եկա՜վ… հա՜յ, հարա՜յ, եկավ… (Հովհ. Թումանյան)