Просмотр содержимого документа
«Աշխարհագրական թաղանթ»
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԹԱՂԱՆԹ
1937թ. Ա. Ա. Գրիգորև " width="640"
- Աշխարհագրական թաղանթի (ԱԹ) մասին առաջին պատկերացումը տվել է ավստրիացի երկրաբան՝ Էդուարդ Զյուսը 1875թ.-ին:
- Աշխարհագրական թաղանթի (ԱԹ) մասին առաջին պատկերացումը տվել է ավստրիացի երկրաբան՝ Էդուարդ Զյուսը 1875թ.-ին:
- Հետագայում՝ XX դարի առաջին կեսին, ԱԹ-ի ոլորտային կառուցվածքի և նրա ամբողջականության մասին պատկերացում են տվել ռուս օդերևութաբան Պյոտր Բրոունովը և ռուս աշխարհագրագետ Անդեյ Գրիգորևը :
- Հետագայում՝ XX դարի առաջին կեսին, ԱԹ-ի ոլորտային կառուցվածքի և նրա ամբողջականության մասին պատկերացում են տվել ռուս օդերևութաբան Պյոտր Բրոունովը և ռուս աշխարհագրագետ Անդեյ Գրիգորևը :
Միան ֆիզիկաաշխարհագրական թաղանթում գոյություն ունի կյանք:
1937թ. Ա. Ա. Գրիգորև
41-42 կմ
Աշխարհագրական թաղանթը քարոլորտի վերին շերտի , մթնոլորտի ստորին շերտի , ամբողջ ջրոլորտի , կենսոլորտ ի և մարդոլորտի փոխկապակցված ամբողջությունն է, որի միասնականությունը ապահովվում է նյութի և էներգիայի շրջապտույտի շնորհիվ:
Ք Քարոլորտ
ԱԹ-ի առանձնահատկությունները.
- Նյութական կազմի, ստեղծվող էներգիայի տեսակների և դրանց վերափոխման ձևերի մեծ բազմազանություն:
- Նյութերը գտնվում են երեք տարբեր ագրեգատային վիճակներում:
- ԱԹ-ում տեղի ունեցող բոլոր գործընթացները կատարվում են ինչպես արեգակնային, այնպես էլ Երկրի ընդերքի էներգիայի հաշվին՝ արեգակնային էներգիայի բացարձակ գերակշռությամբ:
- ԱԹ-ում նյութն ունի ֆիզիկական տարբեր հատկություններ՝ խտություն, ջերմահաղորդականություն, ջերմունակություն և այլն:
- Միայն ԱԹ-ում գոյություն ունի կյանք:
Աշխարհագրական թաղանթի հզորությունը
- ԱԹ-ն հստակ առանձնացված սահմաններ չունի:
ԱԹ-ն իր մեջ ընդգրկում է.՝
- Մթնոլորտի ստորին շերտը՝ մինչև օզոնի շերտը, - 25-30 կմ
- Քարոլորտի վերին շերտը՝ 4-5 կմ
- Ջրոլորտը ամբողջությամբ՝ 11 կմ
- Կենսոլորտը ամբողջությամբ
ԱԹ-ի ընդհանուր հզորությունը կազմում է 41-42 կմ
- ԱԹ-ն մեր մոլորակի ամենաընդարձակ, առավել բարդ և բազմազան նյութական համակարգն է, քանի որ այն բաղկացած է մի քանի բաղադրիչներից՝ ապարներից, ջրից, օդից, բույսերից, կենդանիներից, մարդկանցից և հողից: Վերջիններս միմյանցից տարբերվում են՝
- ֆիզիկական վիճակով – պինդ, հեղուկ, գազային
- քիմիական կազմով –
- կազմավորվածության աստիճանով- կենդանի , անկենդան
- ակտիվության աստիճանով – կայուն, շարժուն, ակտիվ
Նյութերը բաշխված են ըստ խտության:
Որքան բարձր է նյութի խտությունը, այնքան ներքևում է այն:
ԱԹ-ն որպես բարդ բնական համալիր
ԱԹ-ի ոլորտների փոխազդեցության օրինակներ.՝
Ջրոլորտ և քարոլորտ
Ջրոլորտը թափանցել է քարոլորտի մեջ և ակտիվորեն մասնակցում է այնտեղ ընթացող երևույթներին (կարստերի, սողանքների առաջացմանը և այլն):
Մթնոլորտ և ջրոլորտ
Ջուրը գոլորշանում բարձրանում է մթնոլորտ և ձևավորում ամպեր:
Կենսոլորտ և քարոլորտ
Քարոլորտում՝հողում, բնակվող կենդանին կենսոլորտի, ոչ թե քարոլորտի բաղադրիչ է:
Կենսոլորտ և ջրոլորտ
Կենսոլորտի բաղադրիչների՝ բույսերի, կենդանիների, մարդու բջիջներում առկա ջուրը (կենսաբանական ջուր) հանդիսանում է ջրոլորտի բաղադրիչ:
Այսպիսի դրսևորումները միայն ապացուցում են, որ աշխարհագրական թաղանթի ոլորտները սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ և փոխազդում են միմյանց վրա: