СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Աշխարհագրություն 6

Категория: География

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Աշխարհագրություն 6»

Անուն, ազգանուն_________________________________________________

Աշխարհագրություն 6-րդ դասարան առաջին կիսամյակ

Կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանք 1

  1. Ո՞ր պլատֆորմն է առաջացել Լավրասիայի տրոհումից:

ա)Հնդկական բ) Հյուսիսամերիկյան գ) Հարավամերիկյան դ)Աֆրիկաարաբական

  1. Տրվածներից ո՞րը չի մտել Հին աշխարհի կազմի մեջ:

ա)Աֆրիկա բ) Ամերիկա գ) Ասիա դ) Եվրոպա

  1. Ո՞ր նեղուցով է Աֆրիկան բաժանվում Եվրասիայից:

ա)Բաբ-էլ-Մանդեբի բ) Մոզամբիկի գ) Թորեսի դ) Դրեյկի

  1. Տրված օվկիանոսային հոսանքներից ո՞րն է անցնում Աֆրիկայի հյուսիսարևմտյան ափերի մոտով:

ա)Բենգելյան բ) Կանարյան գ) Գվինեական դ)Սոմալիի

  1. Ո՞ր գետը չի թափվում Ատլանտյան օվկիանոս:

ա) Նեղոս բ)Լիմպոպո գ) Նիգեր դ) Օրանժ

  1. Աֆրիկայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:

  1. Պասսատները փչում են հասարակածային կլիմայական գոտուց դեպի արևադարձային կլիմայական գոտի:

  2. Մայրցամաքի ափերի մոտով անցնող սառը հոսանքները նպաստում են տեղումների առաջացմանը:

  3. Մայրցամաքի ծայր հյուսիսային և հարավային շրջանները գտնվում են արևադարձային կլիմայական գոտում:

  4. Մերձհասարակածային գոտում կլիման սեզոնային է. Ամռանը թափանցում են հասարակածային, ձմռանը՝ արևադարձային օդային զանգվածները:

  1. Ինչպե՞ս են կոչվում Աֆրիկայի չոր գետահուները:

ա)վադիներ բ) կրիկներ գ) օազիսներ դ) գրաբեններ

  1. Ո՞ր անապատն է գտնվում Ավստրալիայում:

ա)Նամիբ բ) Սահարա գ) Մեծ Վիկտորիա դ) Կալահարի

  1. Ո՞ր բնական զոնան է տարածվում Աֆրիկայի հյուսիսարևմտյան և հարավարևմտյան շրջաններում:

ա) մերձարևադարձային մշտականաչ կոշտատերև անտառների և թփուտների

բ) հասարակածային մշտադալար խոնավ անտառների

գ) սավանաների և նոսրանտառների

դ) անապատների և կիսաանապատների

  1. Անտարկտիդայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ:

ա) Հարավային Ամերիկայից բաժանվում է Դրեյկի նեղուցով:

բ) Մայրցամաքի արևմուտքում ձգվում է Անտարկտիկական Անդեր լեռնաշղթան:

գ) Մայրցամաքի կենտրոնական շրջաններում տարեկան տեղումների քանակն ավելի շատ է, քան առափնյա շրջաններում:

դ) Թռչուններից ամենատարածված էնդեմիկ տեսակը պինգվինն է:

  1. Բնութագրումով որոշել օդային զանգվածի տիպը:

Այդ օդային զանգվածները ձևավորվում են 400-700 աշխարհագրական լայնություններում, արկտիկական և արևադարձային օդի միախառնումից: Ծովային տարատեսակը բնորոշվում է մեծ խոնավությամբ, իսկ ցամաքայինը՝ չորությամբ: Ո՞րն է այդ օդային զանգվածը:

Պատասխան՝ _____________________________________

  1. Շարունակել միտքը, լրացնել բաց թողնված բառը:

Ավստրալիայում խոշոր լճեր քիչ կան: Դրանցից շատերը ջրով լցվում են կարճատև անձրևային սեզոնին: Մայրցամաքի լճերից ամենախոշորը _____________ լիճն է:

  1. Ո՞րն է Անտարկտիդայի ամենաբարձր գագաթը:

Պատասխան՝ _______________________________________

  1. Ո՞րն է Աֆրիկայի ամենախոր լիճը: _______________________________

  2. Բացատրել, թե ինչու Ավստրալիայում շատ են էնդեմիկ բույսերն ու կենդանիները:

___________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________





2