СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Աշխարհագրություն 8

Категория: География

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Աշխարհագրություն 8»

Անուն, ազգանուն_______________________________________________

Աշխարհագրություն 8-րդ դասարան առաջին կիսամյակ

ԹԵՄԱՏԻԿ ԳՐԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ 1

Արևելյան Եվրոպա: Ռուսաստանի Դաշնություն:

Հարավային Եվրոպա: Իտալիա: Արևմտյան Եվրոպա

10 միավոր

Յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է 1 միավոր

  1. Տրված զույգերից որի՞ պետություններն են գտնվում Արևելյան Եվրոպա տարածաշրջանում:

  1. Ռումինիա և Բուլղարիա

  2. Ավստրիա և Հունգարիա

  3. Լատվիա և Լեհաստան

  4. Ուկրաինա և Լիտվա

  1. Արևելյան Եվրոպա տարածաշրջանի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ:

  1. Հյուսիսային մասի մակերևույթը հիմնականում հարթավայրային է:

  2. Տարածքը ողողվում է Հյուսիսային և Բալթիկ ծովերի ջրերով:

  3. Հարուստ է քարածխի և գորշ ածխի պաշարներով:

  4. Տարածաշրջանի տարածքով հոսող գետերից են Դանուբը և Դնեպրը:

  1. Տրվածներից ո՞րը Ռուսաստանի ածխային խոշոր հանքավայրերից չէ.

  1. Պեչորայի ավազան

  2. Կանսկ-Աչինսկ

  3. Սոլիկամսկ

  4. Կուզնեցկ

  1. Հարավային Եվրոպա տարածաշրջանի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ:

  1. Ընդերքը հարուստ է ծծմբի, սնդիկի և մարմարի պաշարներով:

  2. Նավահանգստային քաղաքներում ներմուծվող հումքի բազայի հիման վրա ստեղծվել են նավթավերամշակման ձեռնարկություններ:

  3. Տարածաշրջանի երկրների արդյունաբերության կառուցվածքում գերակշռում են արդյունահանող ճյուղերը:

  4. Գյուղատնտեսության առաջատար ճյուղը բուսաբուծությունն է:

  1. Իտալիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:

  1. Երկրի կազմի մեջ են մտնում Սիցիլիա և Կորսիկա կղզիները:

  2. Մակերևույթի մեծ մասը հարթավայրային է:

  3. Բնակչությունն ունի միատարր ազգային կազմ:

  4. Բնակչության մեծամասնությունը դավանում է քրիստոնեության բողոքական ուղղությունը:

  1. Արևմտյան Եվրոպա տարածաշրջանի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ:

  1. Տարածաշրջանի երկրները գտնվոմ են զարգացման հետինդուստրիալ փուլում:

  2. Գյուղատնտեսությունն աչքի է ընկնում մեքենայացման բարձր մակարդակով:

  3. Արտաքին բեռնափոխադրումների մեծ մասը կատարվում է ծովային տրանսպորտով:

  4. Արտահանման մեջ գերակշռում են հումքն ու հանածո վառելիքը:

  1. Կատարել պետություն-մայրաքաղաք համապատասխանեցում:

1.Բելգիա ա. Փարիզ

1

2

3

4





2.Ֆրանսիա բ.Ամստերդամ

3.Նիդերլանդներ գ.Բրյուսել

4.Ավստրիա դ.Վիեննա



  1. Շարունակել միտքը, լրացնել բաց թողնված բառը:

Ռուսաստանը հարուստ է մետաղային օգտակար հանածոների պաշարներով: Երկրի երկաթաքարի խոշորագույն հանքավայրը ___________________________ կոչվող հանքավայրերի խումբն է:

  1. Բնութագրումով որոշել պետությունը:

Արևմտաեվրոպական այդ պետությունը դաշնային հանրապետություն է: Այն ելք չունի դեպի ծով: Երկրի տնտեսության միջազգային մասնագիտացման ճյուղերից են ժամացույցների, չափիչ սարքերի և բարձր ճշգրտության հաստոցների արտադրությունները: Ո՞րն է այդ պետությունը:

Պատասխան՝ _______________________________________

  1. Ինչո՞վ է պայմանավորված վերջին 20 տարվա ընթացքում Արևելյան Եվրոպայի երկրների բնակչության ընդհանուր թվում թոշակային տարիքի բնակչության թվաքանակի աճը:

________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

1