СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ավգյան ախոռ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ավգյան ախոռ»

Ավգյան ախոռներ



Հին հույները բազմաթիվ առասպելներ են ստեղծել իրենց հերոսների և աստվածների մասին ։Այդ առասպելներում պատմվում է հույների սովորությունների , ,զբաղմունքի ,պայքարի , աշխատանքի մասին։Հերկուլեսի մասին ստեղծված առասպելը, թերևս , ամենատարածվածն է եղել , քանի որ նրանք շատ են սիրել այդ հզոր հերոսին։

Ըստ առասպելի՝Հերկուլեսը անմահության կհասներ , եթե նա կատարեր 12 սխրագործություն ։Եվ ահա Հերկուլեսի 6-րդ սխրագործությունն այն էր,որ նա պիտի մաքրեր ճաճանչափայլ Հելիոսի որդի Ավգիասի ախոռների գոմաղբը։Ավգիասն ուներ հազարավոր եզներ , և նրա գոմերից տարիներով չէր մաքրվել գոմաղբը։

Հերկուլեսը խոստանում է մեկ օրվա մեջ մաքրել այն։Ավգիասը չի հավատում դրան։Այն ժամանակ , երբ Ավգիասը իր հյուրերի հետ նստած էր խնջույքի ,Հերկուլեսը 2 հակադիր կողմերից քանդում է ախոռների պատերը և երկու գետերի ջրերը շուռ տալիս այնտեղ։Գետերը մի օրվամեջ քշում տանում են գոմաղբը , և հետո Հերկուլեսը նորից շարում է քանդած պատերը ։Այսպես նա մաքրեց Ավգիաս արքայի ախոռները , որից և առաջացել է թևավոր արտահայտությունը։

Այն օգտագործվում է չափազանց կեղտոտ ու բարձիթողի մատնված շենք , բնակարան կամ մի որևէ այլ տեղ բնութագրելու դեպքում։