СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

ՙՙԱզատությունն իմ աչքերով՚՚

Нажмите, чтобы узнать подробности

ՙՙԱզատություն՚՚ թեմայի ուսուցում:

Просмотр содержимого документа
«ՙՙԱզատությունն իմ աչքերով՚՚»

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ  ԱՆՈՒՆՆ Է  ՍԵՐ

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆՆ Է ՍԵՐ

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ

 Հիսուս Քրիստոս- քրիստոնեական կրոնի հիմնադիր: Ըստ քրիստոնեական վարդապետության, Աստված արարել է մարդուն ազատ կամքով:

Նելսոն Մանդելա՝ մարդ, ով փոխեց միլիոնավոր ճակատագրեր

Նելսոն Մանդելան հայտնի է ոչ միայն որպես Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանության ամենահայտնի ակտիվիստներից մեկը:   1994 թ. ապրիլի 27-ին ընտրությունների արդյունքում Նելսոն Մանդելան դարձավ Հարավաֆրիկյան Հանրապետության պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը:   Մանդելան իր ողջ կյանքը նվիրել է ժողովրդավարական պետություն ստեղծելու նվիրյալ գործին: Նա հավատում էր, որ ժողովուրդը կարող է հասնել հաջողության միայն ու միայն համառ և գիտակից պայքարի շնորհիվ:

Իոսիֆ Ստալին 20-րդ դարի ամենասարսափելի բռնապետերից մեկը:

Մարդ, ով մեղավոր է միլիոնավոր մարդկանց մահվան մեջ: Մարդ, ում կառավարման շրջանում ամբողջ թափով գործում էին ԽՍՀՄ մահվան համակենտրոնացման ճամբարները կամ Գուլագները, որոնք փակվեցին 1953 թվականին՝ նրա մահվանից հետո միայն: Եվ, վերջապես, մարդ, ով համաձայնության եկավ 20-րդ դարի մեկ այլ սարսափի՝ Հիտլերի հետ եվրոպական աշխարհամասը կիսելու և Երկրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծելու համար:Նա իր անձը դարձրեց պաշտամունքի առարկա, իսկ 1934-1953թթ համարվում է մեծ տեռորի ժամանակաշրջան:

Ֆրանսիայի հպարտությունը` Ժաննա դ`Արկ

Ֆրանսիայի հպարտությունը` Ժաննա դ`Արկ

Ֆրանսիայի ազգային հերոսուհի, կաթոլիկ եկեղեցու սուրբ Ժաննա դ’Արկը (1412թ. հունվարի 6 - 1431թ. մայիսի 30) հովվուհի էր: Նա համոզված էր, որ Աստված իրեն է ընտրել՝ լուծելու Ֆրանսիայի ազատագրման խնդիրը, ով 100 ամյա պատերազմ էր մղում Անգլիայի դեմ: Ազատագրական պատերազմն սկսելու համար դժվարությամբ տեսակցել է Ֆրանսիայի թագաժառանգ Կառլոսի հետ և համոզել նրան վճռական ռազմական գործողություններ սկսել, իսկ ինքը, առաջնորդելով բանակը, 1429թ.-ի մայիսի 8-ին ազատագրել է պաշարված Օռլեան քաղաքը, որի համար ժողովուրդը նրան անվանել է Օռլեանի կույս:

 Մուհամմեդ Ալի

Մուհամմեդ Ալի

Մուհամմեդ Ալի, ում իրական անունն է Կասիուս Մարցելուս Քլեյ կրտսեր (Cassius Marcellus Clay, Jr.), աֆրոամերիկացի նշանավոր պրոֆեսիոնալ ծանր քաշային կարգի բռնցքամարտիկ է, մարդասեր և հասարակական գործիչ: »  1975թ նա կրոնափոխվում է ՝ ընդունելով սուննի իսլամիզմ, դառնալով Մուհամմեդ Ալի:  Ալին հրաժարվում է միանալ ԱՄՆ-ի զինված ուժերին, որն այդ ժամանակ մասնակցում էր Վիետնամի պատերազմին: «Ես էդ Վիետ Կոնգի հետ կռիվ չունեմ... դրանցից ոչ մեկն ինձ երբևէ նեգր չի անվանել»:  Այդ խոսքերով Ալին մեծ բողոքի ալիք է բարձրացնում երիտասարդ ամերիկացիների շրջանակներում, ովքեր դեմ էին Վիետնամի դեմ մղվող պատերազմին։ Ալիի խոսքերն իրենց հերթին ներշնչանքի աղբյուր էին հանդիսանում սևամորթների իրավունքներ նշանավոր պաշտպան Մարտին Լյութեր Քինգի համար։

   20-րդ դարի ամենասարսափելի բռնապետերից մեկը. Ադոլֆ Հիտլեր

Մարդ, ով 20-րդ դարի մեկ այլ հրեշ Ստալինի հետ միասին ամենախոշոր պատերազմը սանձազերծեց: Եվ, վերջապես, մարդ, ով Օսվենցիմի, Մայդանեկի, Տրեբլինկայի և բազմաթիվ համակենտրոնացման ճամբարների գազախցիկներում 5 միլիոն հրեաների մահվան պատճառ հանդիսացավ: Ով փորձեց իրականություն դարձնել ռասիզմը՝ ռասաների անհավասարությունը, նացիզմը՝ ազգայնամոլությոունը, և ֆաշիզմը

Մահաթմա Գանդի. միլիոնների առաջնորդը

Մահաթմա Գանդի. միլիոնների առաջնորդը

Հնդկաստանում այնպիսի ակնածանքով է շրջապատված, որով արտասանում են միայն սրբերի անունները: Լինելով Մեծ Բրիտանիայից Հնդկաստանի անկախացման շարժման գաղափարախոսն ու ղեկավարներից մեկը, ազգի հոգևոր առաջնորդն իր ամբողջ կյանքում պայքարեց երկիրը բզկտող կրոնական պառակտման, բռնության դեմ, որին կյանքի վերջում զոհ գնաց նաև ինքը: Բայց բռնությունից զերծ նրա փիլիսոփայությունը (սաթյագրահա) ազդեց խաղաղ փոփոխությունների կողմնակիցների շարժման վրա: Սերնդակիցները նրան «մարդկության խիղճ» էին կոչում, մարգարե ու սուրբ անվանում, բայց նախ նրա կերպարի մեջ Հնդկաստանի հոգևոր առաջնորդ էին տեսնում:Մահաթմա Գանդին 1947-ին անկախացրեց իր երկիրը բրիտանական կառավարությունից:Սաթյագրահա (բռնությունից զերծ հանուն անկախության պայքարի մարտավարությանը՝ համագործակցությունից հրաժարվելու և քաղաքացիական անհնազանդության տեսքո վ):

Մերձավոր Արևելքի ամենասարսափելի բռնապետերից մեկը՝ Սադամ Հուսեյն

Մարդ, ով անմիջական պատասխանատվություն է կրում Իրաքի այսօրվա սարսափելի վիճակի համար: Մարդ, ով գազային գրոհի միջոցով սպանդի ենթարկեց հազարավոր քրդերի: 1979-2005թթ Հուսեյնը սարսափելի բռնապետություն հաստատեց Իրաքում: 2005թ. հոկտեմբերին սկսվեց վերջինիս դատավարությունը: Սադամը մեղադրվում էր մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ: Դատավարությունն ավարտվեց 2006թ. դեկտեմբերի 30-ին, երբ Սադամը կախաղան բարձրացվեց: Այդպիսով Մերձավոր Արևելքի ամենասարսափելի բռնապետերից մեկն իր արժանի պատիժը ստացավ մարդկության դեմ կատարած հանցագործությունների, մասնավորապես, քրդերի ցեղասպանության կազմակերպման համար:

Մարտին Լյութեր Քինգ. Ես երազանք ունեմ

Մարտին Լյութեր Քինգ. Ես երազանք ունեմ

Ամերիկացի սևամորթ բապտիստ քարոզիչ Մարտին Լյութեր Քինգը առաջնորդել է ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների զանգվածային շարժումը։  1964թ. արժանացել է Նոբելյան մրցանակի խաղաղության բնագավառում ոչ բռնի դիմադրութան մեթոդներով ռասայական հավասարություն հաստատելու իր սկզբունքների համար։     Մարտին Լյութեր Քինգի ելույթը 1963 թ.-ի օգոստոսի 28-ին:  Յուրաքանչյուր լեռնային լանջից թող զրնգա ազատությունը:  Երբ մենք թույլ տանք ազատությանը զրնգալ, երբ մենք նրան թույլ տանք զրնգալ յուրաքանչյուր գյուղից և յուրաքանչյուր գյուղակից, յուրաքանչյուր նահանգից և յուրաքանչյուր քաղաքից, մենք կկարողանաք արագացնել այն ժամի մոտենալը, երբ Աստծո բոլոր զավակները` սևեր և սպիտակներ, հրեաներ և հեթանոսներ, բողոքականներ և կաթոլիկներ, կկարողանան իրար ձեռք բռնել և երգել հին նեգրական հոգևոր օրհներգի բառերը. «Ազատ ենք վերջապես: Ազատ ենք վերջապես: Շնորհակալություն ամենակարող Աստծոն, մենք ազատ ենք վերջապես»:

 ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Անցյալում մարդկությունը ազատությունը դիտել է որպես ազատ լինել իշխանությունից, քանի որ իշխանությունը սահմանափակում էր մարդու բնական ազատությունները: Ներկայում ազատությունը դիտարկվում է իշխանության միջոցով. Ժողովրդավարական երկրների իշխանությունները իրենց առաքելությունը տեսնում են մարդու բնական իրավունքները ապահովելու մեջ:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Անցյալում մարդկությունը ազատությունը դիտել է որպես ազատ լինել իշխանությունից, քանի որ իշխանությունը սահմանափակում էր մարդու բնական ազատությունները:

Ներկայում ազատությունը դիտարկվում է իշխանության միջոցով. Ժողովրդավարական երկրների իշխանությունները իրենց առաքելությունը տեսնում են մարդու բնական իրավունքները ապահովելու մեջ:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ← → ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ  Ազատ է ապրում միայն նա, ով ուրախությունը գտնում է իր պարտքը կատարելու մեջ :

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ← → ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ազատ է ապրում միայն նա, ով ուրախությունը գտնում է իր պարտքը կատարելու մեջ :