СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Բարդությունների տեսակները

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Բարդությունների տեսակները»

Բարդությունների տեսակները․   Բարդ են այն բառերը, որոնք կազմված են մեկից ավելի արմատներից։ Կան  նաև մեկից ավելի արմատներից և ածանցից կամ ածանցներից կազմված բառեր.  այդպիսի բառերը երբեմն առանձնացվում են և կոչվում բարդածանցավոր։  Բարդ և բարդածանցավոր բառերը՝ բարդությունները, բաժանվում են երկու  խմբի՝ համադրական և հարադրական (վերլուծական)։ Համադրական են այն բարդությունները, որոնց բաղադրիչները գրվում են  միասին, օրինակ՝ շքերթ, դասագիրք և այլն։

Բարդությունների տեսակները․

Բարդ են այն բառերը, որոնք կազմված են մեկից ավելի արմատներից։ Կան նաև մեկից ավելի արմատներից և ածանցից կամ ածանցներից կազմված բառեր. այդպիսի բառերը երբեմն առանձնացվում են և կոչվում բարդածանցավոր։ Բարդ և բարդածանցավոր բառերը՝ բարդությունները, բաժանվում են երկու խմբի՝ համադրական և հարադրական (վերլուծական)։ Համադրական են այն բարդությունները, որոնց բաղադրիչները գրվում են միասին, օրինակ՝ շքերթ, դասագիրք և այլն։

  Համադրական բարդությունների  բաղադրիչները կարող են կապակցվել և՛ հոդակապով, և՛ առանց հոդակապի։  Դրա հիման վրա էլ առանձնացվում են հոդակապով և անհոդակապ բարդություններ։ Օրինակ՝ այստեղ, այսօր, տանտեր, մայրուղի,  հորեղբայր, ծաղկաման, շաքարավազ բառերը անհոդակապ են, իսկ գրասեղան,  լուսանկար, զարդանկար, երկաթագործ բառերը հոդակապով են։  Հարադրական (վերլուծական) են այն բարդությունները, որոնց բաղադրիչները գրվում են առանձին-առանձին, օրինակ՝ ձայն տալ, հազար ինը հարյուր, ոչ  ոք, մեծ-մեծ և այլն։
  •   Համադրական բարդությունների բաղադրիչները կարող են կապակցվել և՛ հոդակապով, և՛ առանց հոդակապի։ Դրա հիման վրա էլ առանձնացվում են հոդակապով և անհոդակապ բարդություններ։ Օրինակ՝ այստեղ, այսօր, տանտեր, մայրուղի, հորեղբայր, ծաղկաման, շաքարավազ բառերը անհոդակապ են, իսկ գրասեղան, լուսանկար, զարդանկար, երկաթագործ բառերը հոդակապով են։ Հարադրական (վերլուծական) են այն բարդությունները, որոնց բաղադրիչները գրվում են առանձին-առանձին, օրինակ՝ ձայն տալ, հազար ինը հարյուր, ոչ ոք, մեծ-մեծ և այլն։
  Հարադրական բարդությունները լինում են հարադրավոր և  կրկնավոր։ Հարադրավոր են այն բարդությունները, որոնց բաղադրիչները թեև  գրվում են առանձին, բայց միասնաբար մեկ իմաստ են արտահայտում, օրինակ՝  դուր գալ, հազիվ թե, երկու երրորդ, մի քանի և այլն։ Կրկնավոր են արմատի  կրկնությամբ կազմված բարդությունները, օրինակ՝ փունջ-փունջ, արագ-արագ,  շուտ-շուտ, շերտ-շերտ, երեք-երեք, հե՜յ-հե՜յ։ Կրկնավոր բարդությունների  բաղադրիչներից մեկը կարող է հնչյունափոխված լինել, օրինակ՝ պարապսարապ, աման-չաման, մանր-մունր, ինչպես նաև կաս-կարմիր, լեփ-լեցուն, սեփսև, ճեփ-ճերմակ և այլն։ 
  •   Հարադրական բարդությունները լինում են հարադրավոր և կրկնավոր։ Հարադրավոր են այն բարդությունները, որոնց բաղադրիչները թեև գրվում են առանձին, բայց միասնաբար մեկ իմաստ են արտահայտում, օրինակ՝ դուր գալ, հազիվ թե, երկու երրորդ, մի քանի և այլն։ Կրկնավոր են արմատի կրկնությամբ կազմված բարդությունները, օրինակ՝ փունջ-փունջ, արագ-արագ, շուտ-շուտ, շերտ-շերտ, երեք-երեք, հե՜յ-հե՜յ։ Կրկնավոր բարդությունների բաղադրիչներից մեկը կարող է հնչյունափոխված լինել, օրինակ՝ պարապսարապ, աման-չաման, մանր-մունր, ինչպես նաև կաս-կարմիր, լեփ-լեցուն, սեփսև, ճեփ-ճերմակ և այլն։