СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ճանաչենք հայ կոմպոզիտորներին։

Категория: Музыка

Нажмите, чтобы узнать подробности

Կոմիտաս

Սողոմոն Գևորգի Սողոմոնյան

Просмотр содержимого документа
«Ճանաչենք հայ կոմպոզիտորներին։»





Հնչում է Կոմիտասի ստեղծագործություններից` Խնկի ծառ , աշակերտները գալիս են կանգնում և սկսում երգել:



1.Դու` ամենայն հայոց երգի վեհափառն ես,

Դու ` մեր ազգի Մեսրոպ Մաշտոց,

Գիրն ու տառն ես հայոց երգի:


2.Եվ ծիրանի մեր այն ծառն ես,

Որ ինչքան էլ ճղակտոր`

Շտկվել է ու բար տվել

Ու մեր դարդը իրար տվել :


3.Եվ հայրենի այն ծիծառը,

Որ հավիտյան բույն է դրել

Մեր հոգու մեջ,

Մեր կիսավեր ու դեռ կանգուն տաճարների

Ու մեր երկրի գմբեթի տակ :


4.Կոմիտաս` Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, ծնվել է 1869 թ. –ի սեպտեմբերի 26-ին, Արևմտյան Հայաստանի Կուտինա / Քյոթահիա / քաղաքում: Սողոմոնի մայրը` Թագուհին, գորգագործուհի էր, հայրը` Գևորգը` կոշկակար:


5.Սակայն վաղ հասակում Սողոմոնը զրկվում է ծնողներից` ժառանգելով նրանցից երաժշտական մեծ կարողություններ. և´ մայրը, և ´ հայրը երգում էին և երգեր հորինում, հայրը երգում էր նաև եկեղեցու երգչախմբում:


6.Փոքր Սողոմոնը մանկուց էլ բնավորությամբ առույգ էր, բարի, մտքերը ` երգերի մեջ:Թափառում էր ու երգում, երգում էր ու թափառում :


7.Աշակերտները երգում են երգը:



Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն՝ սարի ծերեն,
Բարև բերավծաղիկներեն.
Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Նախշուն կաքավիկ:

Քո բուն հյուսած ծաղիկներով
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լրցված ցող ու շաղով,
Քընես-կելնես երգ ու տաղով.
Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Նախշուն կաքավիկ: 


Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պըստիկըտուց, կարմիր տոտիկ,
Կարմիր-կարմիր տոտիկներով,
Կըշորորաս ճուտիկներով.
Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Նախշուն կաքավիկ:



8.Երբեմն պատահում էր, որ փողոցի տղաները նեղացնում էին, բայց նա ուներ ինքն իրեն պաշտպանելու մի հիանալի միջոց. Նա երգում էր:



9.Շուտով Սողոմոնի դուրեկան ձայնը գերեց, նվաճեց այդ տղաների սրտերը:Նրանք այլևս չէին նեղացնում Սողոմոնին:



10.Աշակերտները երգում են երգը:


Կապեմ  վըզիդ զընգ-զանգակ,

Դե՛, հե՛, զընգը, զընգը,

Դե՛, հե՛, ջա՛ն:

Օրըտաքէ, արեգակ,

Դե՛, հե՛, զընգը, զընգը,

Ջա՛ն, գառնուկ:

 

Դաշտը բոլոր կանաչ խոտ,

Դե՛, հե՛, զընգը, զընգը,

Դե՛, հե՛, ջա՛ն:

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն օլորելեն,

Կըթափի մարմար քարեն,

Կաթ-կաթծորելեն:

 

Դաշտըբոլորկանաչխոտ,

Դե՛, հե՛, զընգը, զընգը,

Դե՛, հե՛, ջա՛ն:

Արիտանեմքեզարոտ,

Դե՛, հե՛, զընգը, զընգը,

Ջա՛ն, գառնուկ:


11.Ծնողների մահից հետո ամենահարազատ մարդը Մարիամ տատն էր, որ այնքա~ն , այնքա~ն բան էր տվել փոքրիկ Սողոմոնին:

Բայց նա էլ մահացավ …


12.Բեմականացում : Կերպարներն են ` Մարիամ տատը և փոքրիկ Սողոմոնը:

- Հասկացար, թոռնի´կս, ուրեմն ես նենե չեմ, մարե եմ, հայերեն կլինեմ մարե: Չմոռանաս, դրսում` ուրիշների մոտ, ինձ մարե չասես, չի կարելի: Մտքիդ մեջ մարե ասա, դրսում ` նենե:

Թոռնի´կս, մենք հայ ենք, մարեի լեզվով կլինենք ` հայ :


13. Ու 1881 թ. –ին , աշնանը, փոքրիկ Սողոմոնը շատ որբերի թվում հայտնվեց Գևորգյան ճեմարանում:Նրանք ճեմարան ընդունվելու համար պետք է քննություն հանձնեին երգեցողությունից:


14.Եվ ահա հասնում է Սողոմոնի հերթը: Պատանին լուռումունջ կանգնել էր Գևորգ Դ կաթողիկոս առաջ և չէր կարողանում հարցերին պատասխանել, որովհետև հայերեն գրեթե չգիտեր: Վեհափառը, տեսնելով, որ տղան հայերեն չի հասկանում , հարցնում է թուրքերեն :


Բեմականացում : Կերպարներն են ` Կաթողիկոս Գևորգ Դ և պատանի Սողոմոնը:



15.Կաթողիկոս Գևորգ Դ

-Դու զուր ես եկել այստեղ, որովհետև մեր ճեմարանում ամեն ինչ հայերեն են անցնում:



16.Պատանի Սողոմոնը- Ես եկել եմ հայերեն սովորելու….


17.Պատասխանը շատ է դուր գալիս նրան, և կաթողիկոսն առաջարկում է տղային երգել:Սողոմոնը երգեց… թուրքերեն:Բայց նա այնպե~ս երգեց, որ կաթողիկոսի աչքերից զույգ արցունք կաթացին:


18.Աշակերտները երգում են երգը.

19.Եվ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը դառնում է Էջմիածնի հոգևոր ճեմարանի սան:Շատ արագ յուրացնում է թե´ հին հայերենը, թե´ նոր հայերենը:Շատ լավ գիտեր հանրահաշիվ և երկրաչափություն:


20.1893թ. –ին Սողոմոնն ավարտում է ճեմարանը, նշանակվում տեղի երաժշտության ուսուցիչ, նաև ` խմբավար Մայր տաճարում:1894թ.-ին ձեռնադրվում է աբեղա և նրան շնորհվում է 7-րդ դարի բանաստեղծ, երաժիշտ կաթողիկոս Կոմիտասի անունը:


21. 1915 թ. …. Թուրքական կառավարությունն իրականացրեց հայերի կոտորածը: Ավելի քան 200 հայ մտավորականների , այդ թվում և Կոմիտասին, աքսորեցին անապատներ :


22. Հնչում է ` երգը ` Ինգա և Անուշ Արշակյանների կատարմամբ: Երգը զուգակցվում է պարով :


23.Ու թեև նա ողջ մնաց, բայց , ավա~ղ, երաժշտի զգայուն հոգին չդիմացավ այդ ցավին և մեծ արվեստագետը կորցրեց հոգեկան հավասարակշռությունը:


24.Շուրջ 16 տարի նա անցկացրեց Փարիզի հոգեբուժական հիվանդանոցում, բայց այդպես էլ չբուժվեց:



25.Կոմիտասը մահացավ 1935թ. –ին հոկտեմբերի 22-ին: 1936թ.-ի մայիսին նար աճյունը Փարիզից տեղափոխվեց Երևան և հանձնվեց մայր հողին:


26.Այսօր Կոմիտասի անունն են կրում Երևանի պետական կոնսերվատորիան, պանթեոնը, բազմաթիվ երաժշտական խմբեր, Երևանի գեղեցիկ փողոցներից մեկը, թանգարան և այլն:


27.Այսպիսին էր Կոմիտասը մեր ` փոքրիկներիս, աչքերով: Նա եղել է, կա ու կլինի հարատև:






28.Աշակերտները երգում են երգը: