Դասի թեման.-Ձայնարկություն
Նպատակը.-1.Ճանաչել տալ ձայնարկությունը խոսքում,իմանալ նրա դերը խոսքի ոճավորման հարցում
2.Կարողանալ ձայնարկությունը ինքնուրույն կիրառել ,ճիշտ կետադրել.
3.Ուսուցանել կոմիտասյան երգը ձայնարկությունների միջոցով.
Գործընթացի տեսակը.-աշխատել զույգերով , խմբով և անհատապես.
Մեթոդները.-1.քարտային աշխատանք
2.դերախաղ
3.քարտեզագրում
Ընթացքը
1.Քարտեզագրել ձայնարկությունները ըստ տեսակների
2.Բաժանել քարտեր՝տարբեր առաջադրանքներով՝անհատապես ստուգելու աշակերտների յուրացումը.
3.Հանձնարարել զույգերով աշխատանք.կազմել երկխոսություններով տեքստեր՝տարբեր թեմաներով.օրինակ՝,և այլն:
4.Ի՞նչ են հաղորդում ձայնարկությունները խոսքին.այս հարցին պատասխանելու համար հանձնարարել Հովհ. Թումանյանի հեքիաթից մի հատված բեմադրել նույնությամբ,երկրորդ անգամ՝համապատասխան ձայնարկություններ ավելացնելով:Քննարկել և անել հետևություններ:
5.Հայոց լեզուն ևս կարելի է ուսուցանել երաժշտության միջոցով:Այդպես և՛ հետաքրքիր է,և՛ ճաշակ է զարգացնում,և՛երեխայի մտահորիզոնն է ընդլայնվում:
Ես նախընտրում եմ ձայնարկությունը ուսուցանել Կոմիտասի երգերի միջոցով:
Ինչպես գիտենք,ոչ ոք ժողովրդական երգերը այնքան խորությամբ չէր ըմբռնում և զգում,որքան Կոմիտասը:Միաժամանակ ոչ մի ստեղծագործություն այնքան հարուստ չէ ձայներով,կոչերով,խոսողի հուզազգացական ապրումներն արտահայտող բացականչություններով,որքան ժողովրդական խաղիկները,որոնց հրաշալի բանահավաքն էր Կոմիտասը:Ահա թե ինչու Կոմիտասի երգերի միջոցով այնքան դյուրին է զգալ դրանք:Ուսուցանելով այդ երգերը՝և՛գեղագիտական ճաշակ ենք զարգացնում, և՛խոսքային միջավայրում ավելի ճիշտ ենք ընկալում դրանք:Ահա,օրինակ,հարսանեկան կատակ-պարերգը.
Խումար պառկե երես բաց,
Հո՛պ,հո՛պ,հոպպըտա,դըմբա.
Դեղին կարպետ,բմբուլ բարձ,
Հո՛պ,հո՛պ,հոպպըտա,դըմբա.
Հե՜յ,հե՜յ,լավն է,հե՜յ,հե՜յ,լավն է,
Հե՜յ,հե՜յ,լավն է,հե՜յ,լավն է:
Երգի կատարումից հետո երեխաները փորձում են գտնել և ըստ տեսակների դասավորել ձայնարկությունները.
Հո՜պ,հո՛պ,հոպպտա,դմբա-կոչական ձայնարկության հետաքրքիր օրինակ:
Հե՜յ,հե՜յ-կոչական ձայնարկություն,որովհետև արտահայտում են կոչ,կանչ,խրախույս:
Կամ՝
Ա՜յ աղջիկ,ծամո՛վ աղջիկ,
Ա՛յ աղջիկ,ծամո՛վ աղջիկ,
Վա՜յ,ծամով աղջիկ,
Շաքարից համով աղջիկ.
Ընջավոր,փնջավոր,ա՜յ ծամով աղջիկ,
Կարճըլիկ,կուրճուլիկ,վա՜յ,համով աղջիկ:
Ա՛յ-կոչական
Վա՜յ-զգացական
Համապատասխան առոգանությունը ևս օգնում է ձայնարկության տեսակները ճիշտ որոշելուն:
Ահա հրաշալի երգը.
Զար,զընգը,զար,զընգը թող զընգա,
Պարենք գիշեր լուսընկա,
Զար,զընը,զար,զընգը թող զընգա:
Էս գիշեր՝լուսնակ գիշեր,
Զար,զընգը,զար,զընգը թող զընգա,
Ձուն էկեր՝գետին նախշեր,
Զար,զընգը,զար,զընգը թող զընգա…
Լուսնկա գիշերվա կախարդանքը ավելի է հզորացնում պարը,որը հրաշալիորեն համադրված է նվագարանների զարկերին,այդ զարկերին համապատասխան կանչերին,որոնք,անշուշտ,նմանաձայնական ձայնարկությունների հետաքրքիր օրինակներ են,իսկբաղաձայնի կրկնությունը ավելի է ընդգծում տեքստի մեղեդայնությունը:
Պատկերացնենք մի պահ այդ խաղիկները առանց ձայնարկությունների.չի լինի մարդու ներաշխարհի,զգացմունքների ու հույզերի անմիջական ընկալում.կմնա միայն միտքը,որը չունի հոգին մաքրելու և ազնվացնելու ուժ,մարդուն հուզելու ունակություն: