Просмотр содержимого документа
«Erankja hatkutyunner»
Դաս 6.
5. Եռանկյան մակերեսը
Տեսական նյութ
Թեորեմ Եռանկյան մակերեսը հավասար է հիմքի և բարձրության արտադրյալի կեսին:
S=12ABCH
Հետևանք 1. Ուղղանկյուն եռանկյան մակերեսը հավասար է նրա էջերի արտադրյալի կեսին:
Հետևանք 2. Եթե երկու եռանկյան բարձրությունները հավասար են, ապա նրանց մակերեսները հարաբերում են ինչպես հիմքերը:
Թեորեմ 2. Եթե եռանկյուններից մեկի անկյունը հավասար է մյուսի անկյանը, ապա եռանկյունների մակերեսները հարաբերում են, ինչպես հավասար անկյուն կազմող կողմերի արտադրյալները:
SS1=ABACA1B1A1C1
Առաջադրանքներ(դասարանում)
1) Դիցուք՝ a-ն եռանկյան հիմքն է, h-ը՝ բարձրությունը, իսկ S-ը՝ մակերեսը: Գտեք՝
ա) S-ը, եթե a=7սմ, h=11սմ,
S = 12a h = 3,5սմ 11սմ = 38,5սմ2
բ) h-ը, եթե a=14սմ, S=37,8սմ2,
h = S : 12a = 37,8սմ2 : 7սմ = 5,4սմ
գ) a-ն, եթե S=h2, h=2սմ:
a = S : 12h = 4սմ2 : 1 = 4սմ
2) ABC եռանկյան AB և BC կեղմերը համապատասխանաբար 16սմ և 22սմ են: Գտեք BC կողմին տարված բարձրությունը, եթե AB կողմին տարված բարձրությունը 11սմ է:
3) Գտեք ուղղանկյուն եռանկյան մակերեսը, եթե նրա էջերն են՝
ա) 4սմ և 11սմ, բ) 12սմ և 3դմ:
Լրացուցիչ(տանը)
4) Եռանկյան երկու կողմերն են 7,5 սմ և 3,2 սմ: Դրանցից մեծին տարված բարձրությունը 2,4սմ է: Գտեք տրված կեղմերից փոքրին տարված բարձրությունը:
5) Ուղղանկյուն եռանկյան էջերից մեկը 14սմ, իսկ անկյուններից մեկը` 450: Գտեք եռանկյան մակերեսը:
6) ABC եռանկյան մեջ 0, AC=6դմ, իսկ BD բարձրությունը 2դմ է: Գտեք ABD եռանկյան մակերեսը:
7) Գտեք 10 սմ ներքնաձիգով հավասարասրուն ուղղանկյուն եռանկյան մակերեսը: