Տարբերակ -1
1.Ո՞ր մեծությունն է կոչվում արագացում:
2. Ո՞ր շարժումն է կոչվում ազատ անկում:
3. Ո՞ր մեծությունն է կոչվում պտտման հաճախություն:
4. Ձևակերպել Նյուտոնի առաջին Օրենքը:
5. Ձևակերպել Նյուտոնի երկրորդ Օրենքը:
6. Մարմինը 52մ ճանապարհն անցավ 13մ/վ արագությամբ, իսկ 36մ ճանապարհն` 12մ/վ
արագությամբ: Որոշել մարմնի միջին արագությունն ամբողջ տողամասում:
7. Մարմինը կատարում է ազատ անկում 80մ բարձրությունից: Որոշել անկման
տևողությունը:
8. Որոշել 2կգ զանգվածով մարմնի ձեռք բերած արագացումը,եթե մարմնի վրա ազդում է
18Ն ուժ:
9. Որոշել 0.5մ շառավղով շարժվող մարմնի շարժման պարբերությունը և արագությունը,
եթե պտտման հաճախությունը 4վ-1 է:
Տարբերակ -2
Ո՞ր մեծությունն է կոչվում միջին արագություն:
Ո՞ր շարժումն է կոչվում արագացող շարժում:
Ո՞ր մեծությունն է կոչվում պտտման պարբերություն:
Ձևակերպել Նյուտոնի երկրորդ Օրենքը:
Ձևակերպել Նյուտոնի երրորդ Օրենքը:
Մարմինն ճանապարհի առաջին տեղամասն անցավ 15վ-ում 8մ/վ արագությամբ,
Իսկ 25վ-ում 12մ/վ արագությամբ:Որոշել մարմնի միջին արագությունն ամբողջ տողամասում:
Մարմինը կատարում էազատ անկում 80մ բարձրությունից: Որոշել մարմնի արագությունը գետնին հասնելու պահին:
Որոշել 6մ/վ2 արագացումով շարժվող մարմնի զանգվածը, եթե մարմնի վարա
Ազդում է 12Ն ուժ:
Որոշել 0.6մ շառավղով շարժվող մարմնի շարժման հաճախությունն և արագությունը,
Եթե պարբերությունը 0.4վ է:
Տարբերակ -1
Որոշել չափագլանի բաժանմունքի արժեքը,
չափման սխալը, չափման սահմանը և հեղուկի ծավալը:
18կմ/ժ 36 կմ/վ 72կմ/ ր դարձնել մ/վ:
Բնութագրել մարմնի զանգվածը:
Կազմել m-աձև աղյուսակ և առանձնացնել` նյութ,մարմին, երևույթ.
Երկաթ,աթոռ,քանոն,քամի, երգել, կաթ, գիրք , կարդալ, կտոր, ժամացույց,
Որոտ,ապակի,բամբակ, մոլորակ,ջրել, բետոն, հառաչել:
Որոշել 12մ/վ արագությամբ շարժվող մարմնի անցած ճանապարհը 6վ անց:
Տարբերակ -2
Որոշել չափագլանի բաժանմունքի արժեքը,
չափման սխալը, չափման սահմանը և հեղուկի ծավալը:
18կմ/ր 36կմ/ր 72կմ/ժ 12կմ/վ :
Բնութագրել մարմնի խտությունը:
Կազմել m-աձև աղյուսակ և առանձնացնել` նյութ,մարմին, երևույթ
Պայուսակ, քնել, բարձրախոս,ապակի, հող, ծիծաղել, շուն, բենզին,
Ջրհեղեղ, մատյան, երազել , բուրդ, պատռել, աթոռ, մետաքս, խնձոր, ննջել:
Որոշել մարմնի արագությունը 15վ անց, եթե մարմնինը այդ ընթացքում անցել է
45մ ճանապարհ: