СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գաբրիել սունդուկյան

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գաբրիել սունդուկյան»

ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ

Գաբրիել Սունդուկյանը ծնվել է Թիֆլիսում 1825 թ. հունիսի 29-ին։ Նա բնիկ թիֆլիսեցի էր։ Առևտրական հայրը շուտ էր մահացել` ընտանիքի հոգսը թողնելով կնոջը։ Վերջինս ոչինչ չի խնայել երեխաների կրթության և դաստիարակության համար։ Սունդուկյանը նախնական կրթությունն ստացել է տանը` հմուտ ուսուցիչների ղեկավարությամբ։ Սովորել է եվրոպական լեզուներ, ավելի խորությամբ տիրապետել է ֆրանսերենին։ Այնուհետև Խաչատուր Աբովյանի պանսիոնում աշակերտել է նրան։ Խորացրել է ռուսերենի իմացությունը, ինչը հետո կատարելագորել է պետական գիմազիայում։ Ավարտելով գիմազիան` 1846-ին ուղևորվում է Սանկտ Պետերբուրգ և կրթությունը շարունակում տեղի համալսարանի արևելյան լեզուների բաժնում։ Այստեղ նա շփվում է ռուսական բարձր մշակույթի հետ, կարդում ռուս նշանավոր գրողների երկերը, հաճախում թատրոն։ Գրում է ատենախոսություն պարսկական տաղաչափության մասին։ 1850-ին ավարտելով ուսումը` վերադառնում է Թիֆլիս և Կովկասի փոխարքայության գրասենյակում ստանձնում թարգմանչի պաշտոն։ 1853 թ. կենցաղային մի միջադեպի պատճառով Թիֆլիսից աքսորվում է Դերբենդ, որտեղից վերադառնում է 1858-ին։

Թիֆլիսում աշխատանքի է անցնում ճանապարհների կովկասյան վարչությունում։ Աշխատանքին զուգընթաց ծավալում է աշխույժ գրական և մշակութային գործունեություն։ Նպաստում է Թիֆլիսի հայկական դպրոցների բարեկարգմանը, իր հեղինակության շուրջ համախմբում մշակութային կյանքը։ Թոշակի անցնելիս Սունդուկյանն ուներ քաղաքացիական գեներալի կոչում։

Մահացել է 1912 թ. մարտի 16-ին և թաղվել Թիֆլիսում։ Գաբրիել Սունդուկյանը թեև գրել է նաև արձակ գործեր, բայց առավել նշանավոր է որպես թատերագիր։ Նրա հայտնի թատերգություններն են` «Պեպո», «Քանդած օջախ», «Էլի մեկ զոհ», «Խաթաբալա», որոնց մեջ պատկերում է իր ժամանակի կյանքն ու բարքերը։ Մինչև Սունդուկյանը հայոց բեմերում իշխում էին պատմական անցյալը ոգեկոչող թատերգությունները։ Սունդուկյանն առաջինն էր, ով հայացք ուղղեց իր ժամանակին և բեմ հանեց իրական մարդկային կյանքը թե՛ ծիծաղաշարժ կողմերով և թե՛ դրամատիկ լարվածությամբ։ Սունդուկյանը հիմականում ստեղծագործել է Թիֆլիսի բարբառով։ Այդ բարբառով նրանից առաջ գրել էր Սայաթ-Նովան։