СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Գոյականի թվի ուսուցումը

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Գոյականի թվի ուսուցումը»


Դասարանը`


11-րդ դասարան


Դասի թեման`


Գոյականի թվի ուսուցումը


Դասի տիպը`


Հաղորդման դաս (ԽԻԿ համակարգով)


Դասի տևողությունը`



1 դասաժամ

Դասի նպատակներն

ու խնդիրները`

ա. ամրապնդել և խորացնել գոյականի թվի կարգի

մասին ունեցած գիտելիքները,

բ. բանավոր և գրավոր խոսք կազմելիս կարողանալ

ճիշտ կիրառել գոյականի թվի քերականական կարգը և

արտահայտման միջոցները,

գ.զարգացնել խոսքի և ղւղղագրական հմտությունները

դ. կազմել խոսք հոգնակի թվի առանձնահատուկ դեպքերի վերաբերյալ:





Դասի մեթոդները`

Մտագրոհ, ,դասախոսություն ,քարտային աշխատանք, հետազոտական հարցեր:

Դիդակտիկ նյութեր`

Դասագիրք, քարտեր, ուսումնաօժանդակ նյութեր, սխեմաներ, աղյուսակներ:

Դասի ընթացքը`

Խթանման փուլ (8-10 րոպե)

Դասի կազմակերպչական կողմերը կարգավորելուց հետո ուսուցիչը հարցուպատասխանի միջոցով անդրադարձ է կատարում՝ պարզելու`աշակերտների մոտ դեռ մնացել են անհասականալի հարցեր նախորդ դասի վերաբերյալ,քանի որ նոր նյութն անմիջականո-րեն հիմնվում է հնի վրա և նախորդ նյութի բացթողում- ները կարող են խոչընդոտել նոր նյութի յուրացմանը :

1.Կա՞ն արդյոք անհասկանալի հարցեր` կապված անցած դասի հետ(ՙՀետազոտական հարցեր՚ մեթոդը):

2.Որևէ դժվարություն ունեցե՞լ եք նյութը յուրացելիս:

Հնչած անհասկանալի հարցերը նախ պարզաբանում են այն աշակերտները, ովքեր ամենինչ հասկացել են, ապա ուսուցիչը հավելումներ է կատարում և ամփոփում:

1.Ի՞նչ է ձևաբանությունը (ՙՄտագրոհ մեթոդ՚):

2.Ի՞նչ խոսքի մասեր կան հայերենում:

3.Ի՞նչ են ցույց տալիս հատուկ և հասարակ գոյականները՝անդրադառնալով

դրանց ուղղագրությանը:

Երբ աշակերտները թվում են գոյականի մասին այն ամենը, ինչ հիշում են անցած դասերից, ուսուցիչը հրահանգում է նրանց սահմանել գոյական խոսքի մասն ու քերականական հատկանիշները՝ օգտվելով աղյուսակից:

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական անուն կամ գոյական :





Շատ կարևոր է, որ ուսուցիչն ուշադրությամբ լսի բոլորի տված սահմանումները և չնախատի, եթե անգամ նրանց պատասխանները սխալ են:

Այս ամենից հետո անցում է կատարվում բուն դասին:

Իմաստի ընկալման փուլ (15-20 րոպե)

Ուսուցիչն աշակաերտներին տեղեկացնում է, որ այսօր խոսելու է գոյականի թվի մասին և սկսում է հանգամանորեն ներկայացնել դասը (ՙԴասախոսություն ՚մեթոդ):

Գոյականները կարող են ցույց տալ մեկ առարկա կամ մեկից ավելի միատեսակ առարկաներ: Ըստ դրա՝ գոյականները լինում են եզակի և հոգնակի: Դա գոյականի թիվն է:Գոյականի թիվը  ցույց է տալիս առարկաների քանակ:

Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, oրինակ՝ գիրք, լիճ, աղջիկ:

Հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, oրինակ՝ թռչուններ, աթոռներ, տղաներ, տներ:

Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ վերջավորություններով:

Եր - վերջավորություն ստանում են միավանկ բառերը, oրինակ՝  տուն-տներ

Ներ -վերջավորություն ստանում են բազմավանկ բառերը, oրինակ՝ քաղաք-քաղաքներ:

Ն- ով վերջացող բազմավանկ բառերը հոգնակիում ունենում են կրկնակի ն, ինչպես՝ 

սեղան-սեղաններ:

   Ուշադրություն

Ֆիդայի բառը վերջում ն չունի, իսկ պատճեն բառը ունի:

Սա կանոնն է, բայց կան այս կանոնից շեղումներ:

 1. Որոշ միավանկ բառեր ստանում են ներ վերջավորություն: Դրանք այն բառերն են, որոնք գրաբարում՝ հին հայերենում, վերջացել են ն -ով:

 Այդ բառերն են՝  բեռ, գառ, դուռ, եզ, թոռ, լեռ, ծոռ, ծունկ, ձուկ, մուկ, նուռ, մատ, հարս:

 Դրանք գրաբարում ունեցել են այսպիսի տեսք՝ բեռն, լեռն, դուռն: Հոգնակին կազմելիս այդ բառերը վերականգնում են գրաբարյան ն -ն: Այդ ն -ն վերականգնվում է նաև բառակազմության մեջ, ինչպես՝ բեռնատար, լեռնային, դռնապան:

  Ռուս բառը չի պատկանում այս բառերի շարքին, սակայն, թեև միավանկ է, բայց ստանում է ներ վերջավորություն: Սա բացառություն է:

 2. Սրան հակառակ՝ որոշ բազմավանկ բառեր էլ ստանում են եր վերջավորություն: Դա լինում է այն դեպքում, երբ բառը բարդ է, և նրա վերջին բաղադրիչը միավանկ է:   Օրինակ՝

Ջրափոս բառի վերջին բաղադրիչն է փոս, որը միավանկ է: Այդ պատճառով էլ ջրափոս բառի հոգնակին լինում է ոչ թե ջրափոսներ, ինչպես հատուկ է բազմավանկ բառերին, այլ ջրափոսեր:

 Վերջում միավանկ բաղադրիչ ունեցող բառերի հոգնակին, սակայն, միշտ չէ, որ կազմվում է եր -ով: Պետք է նկատի ունենալ հետևյալ կանոնը, եթե այդ միավանկ բաղադրիչը պահպանում է իր իմաստը, ինչպես օրինակում՝ ջրափոս  նշանակում է ջրի փոս, ապա հոգնակին կազմվում է եր -ով:

  3.Բայց կան բառեր, որոնց իմաստը, երբ փորձում ենք արտահայտել բառակապակցությամբ, վերջին  միավանկ բաղադրիչը ավելի լայն իմաստ է արտահայտում, օրինակ՝ ժամացույց նշանակում է ոչ թե ժամի ցույց, այլ ժամ ցույց տվող: Այս դեպքերում հոգնակին կազմվում է ներ վերջավորությամբ՝ ժամացույցներ:

  Որոշ դեպքերում էլ բառի իմաստը իր բաղադրիչների իմաստների գումարը չէ, այլ նշանակում է մի այլ բան, ինչպես՝ նրբանցք  նշանակում է ոչ թե նուրբ անցք, այլ նեղ փողոց, այդ պատճառով էլ հոգնակին կազմվում է ներ-ով՝ նրբանցքներ:

 4. Հայերենում կան նաև մեկուկեսվանկանի բառեր, այսինքն՝ այնպիսի բառեր, որոնց երկու վանկերից մեկը՝ երկրորդը, գաղտնավանկ է, ինչպես՝ արկ/ը/ղ: Այս բառերի հոգնակին միավանկ բառերի նման կազմվում է եր-ով. այսպես՝ ոչ թե արկղներ, այլ՝ արկղեր:

  Սա չի վերաբերում այն բառերին, որոնցում գաղտնավանկը առաջին վանկն է, ինչպես՝ բ/ը/ժիշկ:  Այս բառերի հոգնակին սովորական բազմավանկ բառերի նման կազմվում է ներ -ով՝ բժիշկներ:

 Կան այնպիսի մեկուկեսվանկանի բառեր, որոնք սկսվում են սպ, սկ, շտ, սկ  հնչյունակապակցություններով: Այս բառերում գաղտնավանկի ը -ն բառասկզբում է՝  /ը/սպա:

Սրանց հոգնակին նույնպես կազմվում է ներ -ով՝ սպաներ

 5.Կան բառեր, որոնցում եր-ը արմատի մասն է, oրինակ՝ սուսեր: Դրանք հոգնակի թվով չեն, քանի որ չեն կարող այդ եր-ը կորցնել: 

6. Հայերենում կան բառեր, որոնց հոգնակին կազմվում է այլ վերջավորություններով (այլաձև հոգնակի): Դրանք են մարդ և կին բառերը, որոնց հոգնակին լինում է մարդիկ, կանայք, ինչպես նաև՝ տիկնայք, պարոնայք, անձինք: Իկ -ով է կազմվում նաև այնպիսի բառերի հոգնակին, որոնք վերջում ունեն մարդ  բաղադրիչը, ինչպես՝ նախամարդ-նախամարդիկ:

 Տիկին, պարոն և անձ  բառերի հոգնակին կազմվում է երկու ձևով, oրինակ՝ տիկնայք և տիկիններ, պարոնայք և պարոններ, անձինք և անձեր:

 7.Ցի ածանցով կազմված գոյականները երբեմն հոգնակիում ստանում են գրաբարյան ք վերջավորությունը, ինչպես՝ գյուղացիք, երևանցիք:Արդի գրական լեզվի համար այդ ձևերը ընդունելի չեն , ճիշտ են գյուղացիներ ,երևանցիներ ձևերը:

Ոչ բոլոր բառերը ունեն և եզակի, և հոգնակի թիվ:

8.Որոշ բառեր, հիմնականում օտար աշխարհագրական անունները միայն հոգնակի են, oրինակ՝ Ալպեր, Ֆիլիպիններ:

Սրանք կոչվում են անեզական, այսինքն՝ եզակի թիվ չունեցող բառեր:

9.Որոշ բառեր էլ, հակառակը, հոգնակի թիվ չեն ստանում, ինչպես՝

զգացական իմաստ ունեցող որոշ գոյականներ, oրինակ՝ թախիծ, կամք,

ություն, եղեն  ածանցներով որոշ գոյականներ՝ զարդեղեն, աշակերտություն,

որոշ այլ բառեր՝ ֆիզիկա, դարվինիզմ:Սրանք կոչվում են անհոգնական գոյականներ

10.Հոգնակի թիվ չունեն նաև հատուկ անունները իրենց հատկանշական գործածության մեջ: Բացառություն են կազմում որոշ մասնակի դեպքեր հիմնականում խոսակցական լեզվում կամ փոխաբերական գործածության դեպքում: Օրինակ՝ Մեր դասարանի Արմենները եկան: Հայ ժողովուրդը ունեցել է և՛ վասակներ, և՛վարդաններ: Վերջին օրինակում անունները վերաիմաստավորված են և փոխաբերաբար նշանակում են դավաճաններ և հերոսներ, այդ պատճառով էլ գրվում են փոքրատառով:

 11.Հոգնակիի կազմման ժամանակ կարող է տեղի ունենալ վերջին վանկի ձայնավորի հնչյունափոխություն:Առավել հաճախ հնչյունափոխվում են  ի,ու,ը ձայնավորները:

Ի -ն հաճախ դառնում է ըմիրգ-մրգեր, փակ վանկի  ու-ն դառնում է ը, տուն-տներ,  բաց վանկի ու –ն դառնում է վձու-ձվեր և այլն:

Հավաքական գոյականներ

12.Հավաքական գոյականները ցույց են տալիս միատեսակ առարկաների հավաքական ամբողջություն, բազմություն։ Դրանք ձևով եզակի են, նախադասության մեջ գործածվում են որպես եզակի գոյականներ, բայց արտահայտում են հոգնակի թվի իմաստ, օրինակ՝ ուսանողություն, հայություն, գյուղացիություն։ Ուսանողությունը նշեց բուհի հիմնադրման 20-ամյակը։։ Սրանք սովորաբար կարող են փոխարինվել համապատասխան հոգնակի թվով, օրինակ՝ Ուսանողները նշեցին բուհի հիմնադրման 20-ամյակը։

Հայերենում հավաքական գոյականներ են կազմվում -ություն, -եղեն, -անք, -ենք, -ոնք, -այք, -անի ածանցներով, ինչպես՝ երիտասարդություն, Վարդանանք, ամանեղեն, դեղորայք, առածանի և այլն։

Ուսուցիչը գրատախտակի մի էջում նախօրոք պատրաստել է նյութի հանգուցային կետերը, որոնցից յուրանքանչյուրը հերթակայությամբ քննարկվում է:

Ամփոփում

Գոյականի թվի քերականական կարգ

1.Գոյականն ունի 2 թիվ՝ եզակի և հոգնակի :

2 .Հաշվարկելի գոյականները հանդես են գալիս թե եզակի, թե հոգնակի թվով, իսկ ոչ հաշվարկելի գոյականները՝ միայն եզակի թվով:

3. Գոյականների հոգնակին կազմվում է եզակիից՝ հիմնականում -եր և -ներ վերջավորություններով;

4. Ոչ հաշվարկելի գոյականները կարող են հոգնակի թվով գործածվել ոճական իմաստներով;

5.Անեզական գոյականներ:

6.Անհոգնական գոյականներ:

7.Հավաքական գոյականներ:

Կշռադատման փուլ (8 -10 րոպե)



Ուսուցիչը շարունակում է դասը՝ դասարանը բաժանելով 3 խմբի , որոնց բաժանում է քարտեր և հանձնարարվում՝

ա. լրացնել բաց թողնված տառերը,

բ.դուրս գրել հատուկ և հասարակ գոյականները,

գ.գտնել տեքստում մեկ և մեկից ավելի առարկա ցույց տվող գոյականները,խոսել դրանց կազմության մասին:

Հանգամանորեն քննարկվում են յուրաքանչյուր խմբի աշխատանքը՝ հետևյալ գծապատկերից օգտվելով:

Գնահատում և անդրադարձ (3-5 րոպե)

Հարցերի միջոցով ուսուցիչը պարզում է դասի թերություններն ու առավելությունները: Գնահատումը կատարվում է ըստ խմբերի և անհատական ցուցանիշների:



5